«Այն, ինչ մենք գրառում ենք, հուսահատ ինքնապաշտպանություն է` մշտապես ի հաշիվ ճշմարտության իրացվող, քանի որ նա, ով ամենավերջում ճիշտ դուրս կգա` մտնելով քաոսի մեջ, ետ չի դառնա կամ հակառակ դեպքում ստիպված կլինի վերափոխել այն» (Մաքս Ֆրիշ): Բայց մի՞թե դա իրոք այդպես է: Ի՞նչ է դուրս գալիս. որ ամեն մի խոչընդոտ տեսնելիս պետք է ետ քաշվենք ու չշարունակենք պայքարե՞լ: Ո’չ, ես համաձայն չեմ դրան, ես միշտ էլ ասելու կամ գրելու եմ այն, ինչ ճիշտ և նպատակահարմար եմ գտնում: