Աշուն էր, պատերազմը դեռ այնտեղ էր, բայց մենք այլևս չէինք գնում։ Միլանում աշնանը ցուրտ էր, ու մութը շուտ էր ընկնում։ Հետո վառվում էին ցերեկային լույսերը, և հաճելի էր դառնում փողոցի երկայնքով քայլելն ու լուսամուտներին նայելը։ Դրսում որսը շատ էր, աղվեսների մորթու վրա ձյուն էր մաղում, և քամին տարուբերում էր նրանց պոչը։ Եղնիկները սառած էին՝ ծանրաքայլ, ուռած որովայններով։ Քամու մեջ փոքրիկ թռչուններ էին ճախրում, և քամին ցցում էր նրանց փետուրները։ Ցուրտ աշուն էր, լեռներից սառը քամի էր իջնում։
Ամեն երեկո մենք բոլորս զինվորական
հիվանդանոցում էինք լինում, մթնշաղի մեջ քաղաքից դեպի հիվանդանոց տանող տարբեր ճանապարհներ
կային։ Ճանապարհներից երկուսն անցնում էին ջրանցքներով, բայց դրանք շատ երկար էին։
Թեև այսպես թե այնպես հիվանդանոց մտնելու համար կամրջով պիտի անցնեինք։ Երեք կամուրջների
ընտրություն ունեինք։ Նրանցից մեկի վրա մի կին բոված շագանակ էր վաճառում։ Ածխի խարույկի
մոտ կանգնելիս տաքանում էինք, իսկ հետո, դեռ երկար ժամանակ մեր գրպանում շագանակները
տաք էին մնում։ Հիվանդանոցը շատ հին էր ու շատ գեղեցիկ, մտնում էիր դարպասով, քայլում
պարտեզի միջով ու ետևի դարպասից դուրս գալիս։ Սովորաբար բակում թաղման արարողություններ
էին ընթանում։ Հին հիվանդանոցից այն կողմ նորակառույց աղյուսե մասնաշենքն էր, ամեն
երեկո այնտեղ էինք հավաքվում։ Բոլորը շատ քաղաքավարի էին, անցուդարձով հետաքրքրված։
Նստում էինք բուժսարքերի առջև, որոնք մեծ փոփոխություն էին խոստանում։
Բժիշկը մոտեցավ ինձ և հարցրեց.
– Պատերազմից առաջ ամենից շատ
ի՞նչ էիր սիրում անել։ Սպորտով զբաղվել ե՞ս։
– Այո, ֆուտբոլ եմ խաղացել,–
ասացի։
- Լավ,– ասաց նա, –սրանից հետո
ավելի լավ ես ֆուտբոլ խաղալու։
Ծունկս չէր ծալվում, ու ոտքս
մինչև սրունքն անշարժ էր։ Սարքը պիտի հեծանիվի պես շարժեր ոտքս ու ստիպեր ծունկս ծալել։
Բայց ծունկս դեռ չէր ծալվել, և գործիքն էլ ամեն անգամ ծալելու պահին փչանում էր։
Բժիշկն ասում էր.
- Այս ամենը կանցնի։ Դու բախտավոր
երիտասարդ ես։ Նորից չեմպիոնի պես ֆուտբոլ ես խաղալու։
Մյուս սարքի առջև մայորն էր,
որը երեխայի պես փոքր ձեռք ուներ։ Երբ բժիշկն սկսում էր զննել կաշվե կաղապարի մեջ առած
նրա ձեռքն ու տարուբերել անշարժ մատները, նա հայացքը գցում էր վրաս ու ասում.
- Կապիտա՛ն բժիշկ, իսկ ես ֆուտբոլ
կխաղա՞մ։
Նա լավ պաշտպան էր, պատերազմից
առաջ Իտալիայի ամենալավ պաշտպանն էր եղել։
Բժիշկը գնաց իր աշխատասենյակն
ու բերեց մի լուսանկար, ուր ձեռքը մայորի ձեռքի պես կծկված էր եղել և այդ սարքով բուժվելուց
հետո մի փոքր բացվել էր։
Մայորն իր առողջ ձեռքով վերցրեց
լուսանկարն ու սկսեց ուշադիր նայել։
– Վիրավորվել է՞,– հարցրեց նա։
- Արտադրական վնասվածք է,– պատասխանեց
բժիշկը։
- Շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր,-
ասաց մայորն ու նկարը վերադարձրեց բժշկին։
Երեք տղաներ էլ կային, որ ամեն
օր գալիս էին։ Նրանք իմ տարիքին էին։ Երեքն էլ Միլանից էին, մեկը իրավաբան պիտի դառնար,
մյուսը՝ նկարիչ, երրորդն էլ զինվոր էր ուզում դառնալ։ Երբ վերջացնում էինք, երբեմն
միասին քայլում էինք դեպի Կովա սրճարանը, որ Լա Սկալայի1 հարևանությամբ էր։ Եվ քանի
որ չորսով էինք, կոմունիստների թաղամասով անցնող կարճ ճանապարհով էինք գնում։ Մարդիկ
ատում էին մեզ, որովհետև զինվորական էինք, և պանդոկի առջևից անցնելիս բղավում էին.
– A basso gli ufficiali.2
Երբեմն մի երիտասարդ էլ էր միանում
մեզ, և դառնում էինք հինգ։ Նա սև մետաքսե թաշկինակով ծածկում էր դեմքը, որովհետև քիթ
չուներ, և դեմքը պիտի կարգի բերեին։ Նրան պատերազմ էին տարել զինվորական ակադեմիայից,
և ճակատ դուրս գալուց մեկ ժամ անց վիրավորվել էր։ Դեմքը կարգի էին բերել, բայց նա շատ
հին տոհմից էր, և չէին կարողացել ճիշտ քիթը ստանալ։ Հետո տեղափոխվեց Հարավային Ամերիկա,
ինչ-որ բանկում էր աշխատում։ Բայց այս ամենը հետո էր, իսկ այդ ժամանակ մեզանից ոչ մեկը
չգիտեր, թե ինչ է լինելու։ Մենք միայն գիտեինք, որ ամենուր պատերազմ էր, իսկ մենք այլևս
չէինք մասնակցելու։
Բոլորիս շքանշանները նույնն էին,
բացի սև մետաքսե թաշկինակով դեմքը ծածկող տղայինից։ Նա ճակատում այնքան չէր եղել,
որ շքանշան ստանար։ Չափազանց գունատ դեմքով, բարձրահասակ երիտասարդը, որ իրավաբան պիտի
դառնար, բայց Արդիտիի3 լեյտենանտ էր դարձել, երեք շքանշան ուներ, իսկ մենք ընդամենը
մեկական ունեինք։ Նա մահվան հարևանությամբ երկար էր ապրել ու հիմա մի քիչ խանգարված
էր։ Մենք բոլորս մի քիչ խանգարված էինք, և երեկոները հիվանդանոց այցելելուց բացի, մեզ
ոչինչ չէր կապում։ Կովա էինք գնում քաղաքի արվարձանով, քայլում էինք մթի մեջ, և մեզ
էր հասնում գինետներից հորդացող երգի ձայնն ու լույսի ալիքը։ Երբեմն, երբ մայթով էինք
անցնում, տղամարդիկ ու կանայք շարքով, անդրդվելի կանգնում էին մայթին, և անցնելու համար
պիտի հրմշտեինք նրանց։ Մտածում էինք, որ մեր միասին լինելը մի բան է նշանակում, որը
մեզ չսիրող մարդիկ չէին հասկանում։
Մենք զգում էինք Կովան, ուր հարստություն
կար, ջերմություն, լուսավորությունը շատ պայծառ չէր, որոշ ժամերի աղմկոտ էր ու ծխոտ,
սեղանների մոտ աղջիկներ էին նստում, իսկ պատերին նկարազարդ թերթեր էին փակցված։ Կովայի
աղջիկները շատ հայրենասեր էին, և ես հասկացա, որ Իտալիայում ամենահայրենասերները սրճարանների
աղջիկներն էին։ Ես համոզված եմ, որ նրանք հիմա էլ են հայրենասեր։
Սկզբում տղաները ակնածանքով էին
վերաբերվում իմ շքանշաններին ու հարցնում էին, թե ինչի համար եմ ստացել։ Ես ցույց էի տալիս
թղթերը, որոնք գեղեցիկ լեզվով էին գրված ու լիքն էին fratellanza4 և
abnegazione5 բառերով, բայց եթե մակդիրները հանեիր, պարզ էր դառնում, որ իրականում
ինձ պարգևատրել էին, որովհետև ամերիկացի եմ։ Դրանից հետո նրանց վերաբերմունքն իմ նկատմամբ
փոքր-ինչ փոխվեց, թեև օտարների ներկայությամբ ես դարձյալ նրանց ընկերն էի։ Ես ընկեր
էի, բայց իրականում նրանցից մեկը չէի, իմ թղթերը տարբեր էին, նրանք տարբեր բաների համար
էին շքանշան ստացել։ Ճիշտ է, ես վիրավորվել էի, բայց բոլորս էլ գիտեինք, որ վիրավորվելն
իրականում ընդամենը պատահար էր։ Ես երբեք չէի ամաչում վիրակապերիս համար, թեև երբեմն,
մանավանդ կոկտեյլից հետո, ինձ թվում էր, թե ես էլ եմ նրանց պես ամեն ինչ արել շքանշան
ստանալու համար։ Բայց գիշերը, երբ փողոցներում սառը քամի էր սուրում, և փողոցային լույսերին
հնարավորինս մոտ քայլում էի փակ խանութների առջևով, ես գիտեի, որ երբեք այդպիսի բաներ
չէի անի։ Ես շատ էի վախենում մեռնելուց, գիշերները անկողնում պառկած էլ էի վախենում
մեռնելուց և մտածում էի, թե ինչ կլինի, եթե նորից ճակատ ուղարկեն։
Շքանշան ունեցողներից երեքը որսորդական
բազեներ էին, իսկ ես բազե չէի, թեև նրանք, ովքեր երբեք որսի չէին գնացել, կարծում էին,
թե ես էլ եմ բազե։ Այն երեքն ավելի լավ գիտեին, և մենք հեռու էինք իրարից։ Բայց ես
լավ ընկերություն էի անում այն տղայի հետ, որը ճակատ դուրս գալու առաջին օրը վիրավորվել
էր և հիմա ինքն էլ չգիտեր, թե ինչ է դառնալու։ Նրան էլ չէին ընդունում, բայց ես սիրում
էի նրան, որովհետև մտածում էի, որ ոչ էլ նա բազե կդառնա։
Մայորը, որ հայտնի պաշտպան էր
եղել, չէր հավատում խիզախությանը, և ժամանակի մեծ մասը, երբ նստած էինք լինում սարքի
առջև, անց էր կացնում քերականությունս ուղղելով։ Նրան դուր էր գալիս իմ իտալերենը,
և մենք հանգիստ հաղորդակցվում էինք։ Մի օր ասել էի, որ իտալերենը շատ հեշտ լեզու է,
այնքան էլ հետաքրքիր չէ։
– Այո՞,– ասաց մայորը։ -Ուրեմն
ինչո՞ւ քերականությանը չանցնենք։
Եվ մենք որոշեցինք անցնել քերականությանը,
և շուտով իտալերենը մի ուրիշ լեզու դարձավ ինձ համար, ես խոսում էի միայն այն ժամանակ,
երբ քերականությունը մտքիս մեջ ուղղել էի։
Մայորը կանոնավոր գալիս էր հոսպիտալ։
Չեմ հիշում, որ նա որևէ օր բաց թողած լիներ, թեև համոզված եմ, որ չէր հավատում սարքին։
Եկավ մի ժամանակ, որ մեզանից ոչ մեկը չէր հավատում, և մի օր մայորն ասաց, որ դա անհեթեթություն
է։ Սարքերն այդ ժամանակ դեռ նոր էին և մեր վրա պիտի փորձարկվեին։ Նա ասում էր. «Հիմար
գաղափար է, տեսություն, ուրիշ ոչինչ»։ Ես քերականություն չսովորեցի, և նա ասում էր,
որ ես բութ, անտանելի, անուղեղի մեկն եմ, իսկ ինքը ապուշ է, որ խելքը դրել է ինձ։ Մայորը
փոքրամարմին էր, նստում էր աթոռին, աջ ձեռքը մտցնում սարքի մեջ և հայացքը հառում առաստաղին՝
մինչ ամրակները վերուվար էին անում մատները։
- Երբ պատերազմն ավարտվի, եթե
իհարկե ավարտվի, ի՞նչ ես անելու,–հարցրեց ինձ։– Ճիշտ քերականությամբ պատասխանիր։
- Նահանգներ կգնամ։
- Ամուսնացա՞ծ ես։
- Ոչ, բայց հույս ունեմ, որ կամուսնանամ։
- Ուրեմն ապուշ ես,– ասաց նա։
Նա շատ բարկացած էր երևում։
–Տղամարդը չպիտի ամուսնանա։
– Ինչո՞ւ, Signor Maggiore6.
- Նա չի կարող ամուսնանալ։ Չի
կարող ամուսնանալ,– բարկացած ասաց նա։ –Չպիտի հայտնվի այնպիսի վիճակում, որ ամեն ինչ
կորցնի։ Այնպիսի բաներ պիտի գտնի, որ չի կարող կորցնել։
Խիստ ու դառնացած էր խոսում,
խոսելիս նայում ուղիղ գլխավերևը։
- Իսկ ինչու՞ պիտի անպայման կորցնի։
– Կկորցնի,– ասաց մայորը։
Նա նայում էր պատին։ Հետո հայացքն
իջեցրեց սարքին, թափահարելով ձեռքը հանեց ամրակների միջից և ուժգին հարվածեց զիստին։
- Կկորցնի՛,- բղավում էր մայորը։-
Մի՛ վիճիր հետս։
Հետո կանչեց բուժակին, որը սարքերն
էր աշխատեցնում։
- Արի էս անիծված բանն անջատիր։
Գնաց մյուս սենյակ, ուր լուսային
թերապիա պիտի ստանար։ Հետո լսեցի, որ բժշկից զանգելու թույլտվություն խնդրեց ու ծածկեց
դուռը։ Երբ նորից վերադարձավ, ես մի ուրիշ սարքի մոտ էի նստած։ Նա կեպի էր դնում ու
կեպին գլխին էր։ Ուղիղ մոտեցավ ինձ ու ձեռքը դրեց ուսիս։
- Կներես,- ասաց՝ առողջ ձեռքով
շոյելով ուսս։ -Այդքան կոպիտ չպիտի լինեի։ Կինս նոր է մահացել։ Ներիր ինձ։
- Ա՜, - ասացի ես՝ ցավ զգալով
նրա համար։ –Շատ եմ ցավում։
Նա կանգնել, կծում էր վարի շրթունքը։
- Շատ դժվար է,–ասաց նա։ -Չեմ
կարողանում համակերպվել։
Հայացքը վրայիցս սահում ու լուսամուտից
դուրս էր գալիս։ Հետո սկսեց արտասվել։
- Ուղղակի անկարող եմ համակերպվել,–
ասաց նա՝ ցնցվելով։
Լուռ արտասվելով, զինվորի ձիգ
կեցվածքով - այտերն ի վար արցունքներ էին գլորվում– անցավ սարքի կողքով ու դուրս եկավ։
Բժիշկն ասաց, որ մայորի կինը,
որը շատ երիտասարդ էր, և որի հետ պատերազմի ժամանակ վիրավորվելուց հետո էր ամուսնացել,
թոքախտից է մահացել։ Ընդամենը մի քանի օր էր հիվանդ եղել։ Մայորը երեք օր հիվանդանոց
չեկավ։ Հետո եկավ սովորական ժամին, համազգեստի թևքին սև ժապավեն կապած։ Պատին մեծ շրջանակած
լուսանկարներ էին կախել, որոնք տարբեր վնասվածքներ էին պատկերում՝ մինչ սարքով բուժումն
ու դրանից հետո։ Մայորի սարքի վրա երեք լուսանկար էր փակցրած՝ իր ձեռքի նման ամբողջովին
քայքայված երեք ձեռքեր էին։ Չգիտեմ, թե բժիշկը որտեղից էր գտել դրանք։ Ես գիտեի, որ
մենք այդ սարքերով առաջին բուժվողներն էինք։ Լուսանկարները մայորի համար ոչինչ չէին
նշանակում, որովհետև նա լուսամուտից դուրս էր նայում միայն։
1 Լա Սկալա, Միլանի օպերայի անունն
է։
2 Կորչեն սպաները։
3 Իտալական բանակի հետևակ։
4 Եղբայրության
5 Վերամիավորում
6 Սինյոր մայոր
Թարգմանիչ Լիլիթ Գալստյան
Աղբյուրը՝ Ուրիշ երկրում
Աղբյուրը՝ Ուրիշ երկրում
Մարդիկ ատում էին մեզ, որովհետև զինվորական էինք...
ReplyDeleteՍկզբում տղաները ակնածանքով էին վերաբերվում իմ շքանշաններին ու հարցնում էին, թե ինչի համար եմ ստացել։ Ես ցույց էի տալիս թղթերը, որոնք գեղեցիկ լեզվով էին գրված ու լիքն էին fratellanza4 և abnegazione5 բառերով, բայց եթե մակդիրները հանեիր, պարզ էր դառնում, որ իրականում ինձ պարգևատրել էին, որովհետև ամերիկացի եմ։
ReplyDeleteՈղջույններ լուսավորության մեծ կարգից դեպի միասնական պետություն և ամբողջ աշխարհ, սա բաց հնարավորություն է միանալու Լուսավորության եղբայրությանը, որտեղ կարող եք վերականգնել ձեր կորցրած երազանքները, ինչպես նաև այնտեղ, որտեղ կարող եք տեսնել հարստության և երջանկության լույսը առանց որևէ արյան զոհաբերության: Եվ մենք վճարում ենք նաև 650,000 ԱՄՆ դոլարի գումար `բոլոր նոր անդամներին ողջունելու համար, քանի որ նրանք միանում են եղբայրությանը, ինչպես նաև իրենց ընտրության և գտնվելու վայրով ներդրումներով, իրենց կյանքի այս հնարավորության հետ միասին:
ReplyDeleteՆՇԱՆԱԿՎԱԾ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ, ՈՐՈՆ ԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՐ:
1. 650,000 ԱՄՆ դոլարի դրամական պարգև:
2. Նոր Sleek Dream CAR- ը ՝ $ 150,000 ԱՄՆ դոլար
3. Ձեր նախընտրած երկրում գնված երազանքի տուն:
Աշխարհի 5 լավագույնների հետ հանդիպումների մեկ ամիս:
Առաջնորդներն ու աշխարհի 5 ամենակարևոր հայտնիները: Եթե հետաքրքրված եք, դիմեք նախկին էլ. Փոստի հասցեով.
greatilluminate99@gmail.com
ՆՇՈՒՄ; այս Illuminati եղբայրությունը, որին կարող եք միանալ աշխարհի ցանկացած վայրից ՝ Հնդկաստանից, Թուրքիայից, Աֆրիկայից, Միացյալ Նահանգներից, Մալայզիայից, Դուբայից, Քուվեյթից, Միացյալ Թագավորությունից, Ավստրիայից, Գերմանիայից, Եվրոպայից: Ասիա, Ավստրալիա, Սինգապուր, Կանադա,
և այլն
Ողջույններ ԱՆԳԱՄ ԱՆՎԱՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ողջույններ ԻԼԼՈՒՄԻՆԱՏԻ ՄԻՇՏ ԿԱՌԱՎԱՐՔԻ to դեպի միասնական պետություն և ամբողջ աշխարհ, սա բաց հնարավորություն է միանալու Illuminati- ի եղբայրությանը, որտեղ կարող եք վերականգնել ձեր կորցրած երազանքները, ինչպես նաև այնտեղ, որտեղ կարող եք տեսնել հարստության և երջանկության լույսը առանց որևէ արյան զոհաբերության: Եվ մենք վճարում ենք նաև 650,000 ԱՄՆ դոլարի գումար `բոլոր նոր անդամներին ողջունելու համար, քանի որ նրանք միանում են եղբայրությանը, ինչպես նաև իրենց ընտրության և գտնվելու վայրի ներդրումներով, ինչպես նաև կյանքի այս հնարավորության համար, որպեսզի նրանց համար հայտնի լինի:
ReplyDeleteՆԱԽԱԳԾԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ, ՈՐՈՆ ԱՆՈՒՄ ԵՆ ԻԼԼՈՒՄԻՆԱՏԻ:
1. 650,000 ԱՄՆ դոլարի դրամական պարգև:
2. Նոր Sleek Dream CAR- ը ՝ $ 150,000 ԱՄՆ դոլար
3. Ձեր նախընտրած երկրում գնված երազանքի տուն:
Աշխարհի 5 լավագույնների հետ հանդիպումների մեկ ամիս:
Առաջնորդներն ու աշխարհի 5 ամենակարևոր հայտնիները: Եթե հետաքրքրված եք, դիմեք ձեր էլ. Փոստի նախորդ հասցեին ՝ greatilluminate99@gmail.com
ՆՇՈՒՄ; այս Illuminati եղբայրությունը, որին կարող եք միանալ աշխարհի ցանկացած վայրից ՝ Հնդկաստանից, Թուրքիայից, Աֆրիկայից, Միացյալ Նահանգներից, Մալայզիայից,
Դուբայ, Քուվեյթ, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Գերմանիա, Եվրոպա: Ասիա, Ավստրալիա և այլն,
Ողջույններ ԱՆԳԱՄ ԻԼԼՈՒՄԻՆԱՏԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆՆԵՐ