Wednesday, January 9, 2013

Պահպանենք բնությունը կամ ինչ եմ տեսնում այս նկարում

Եթե առանց փոխաբերության նայենք նկարին, կտեսնենք մի աղջկա ում ուզում է սպանել, ոչնչացնել մարդկային մի ձեռք: Հիմա փորձենք հասկանալ, թե այս նկարով ինչ է ցանկացել ասել հեղինակը: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ աղջիկը կազմված է բնությունից. սարեր, ձորեր, անտառներ: Ատրճանակի վրա էլ շենքեր են կառուցված: Վերջինս բռնել է մարդկային մի ձեռք, որն ըստ իս խորհրդանշում է մարդկության ազդեցությունը: Նկարիչը բարձրաձայնում է բնության պահպանության խնդիրը, որը, կարծում եմ, առաջնային պիտի լինի մարդկության համար, մինչդեռ մենք անտեսում ենք այն:
Աղջկա կամ բնության հատվածում օգտագործված են կանաչը, բաց կապույտն ու մանուշակագույնը, որոնք դիտողի մոտ դրական հույզեր են առաջացնում, տրամադրում դրականին, հաճելիին: Միևնույն ժամանակ սրան հակասում են մարդկային ձեռքի հատվածին: Ձեռքի վրա տեղ-տեղ կրակներ կան, որոնք չարության, բացասականի խորհրդանիշներն են: Մուգ կապույտն ու մուգ ֆոնը նույնպես դա են խորհրդանշում: Բնությունը օգտագործողը, ավիրողը, ոչնչացնողն ու սպանողը միայն մարդն է, հերքել չենք կարող: Մենք անխնա շահագործում ենք բնությունը չմտածելով, որ այն մի օր կարող է «սպանվել»: Չենք մտածում այն պահպանելու, խնայելու մասին: Կտրում ենք ծառերն ու խանութներ կառուցում: Իհարկե, դրանք էլ են անհրաժեշտ, բայց կարծում եմ՝ պետք չէ մեկի ոչնչացման գնով ընդլայնել մյուսը: Ամեն ինչ կարգին կլինի,երբ մարդը հասկանա բնության դերն ու կարևորությունը, չվերացնի, չաղտոտի, չոչնչացնի այն: Իհարկե, առանց բնությունն օգտագործելու հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքը, բայց կարելի է մի փոքր խնայողաբար ու սրտացավ մոտենալ այս խնդրին:

Վիկա Մարկոսյան

2 comments:

  1. Վիկա ջան, շատ լավ նկար է, շատ ճիշտ նկարագրություն: Բնության ցանկացած չարիքի ետևում կանգնած է մարդը, ցավոք, մի օր բումերանգի օենքը գործելու է...

    ReplyDelete
  2. Mardu hogin bnutyan mej e... Mardy inchqan el anhaskanali kerpov porci vnasel bnutyany shahi hamar, mek el amenaverjum misht bnutyunn e apastan talis mardun, isk aydqany yuraqanchyur mard chi karox haskanal u gnahatel ... Bnutyuny mardkanc karox e xexjacnel, votqi kangnel, bayc misht apastan e talis, haskanum e... Im karciqov mardik shat ankexc linum en bnutyan grkum... Bnutyuny, bolor erevuytnery ashxarhi bolor hrashaliqneric amenahrashalin e, uxaki mardik misht achqerov en nayum ...

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic