Thursday, February 28, 2013

Վերարկուն

0 comments
                                                                                                                       Դինո Բուցատի

Անվերջ սպասումից հետո, երբ հույսն սկսում էր մարել, Ջովաննին տուն վերադարձավ: Դեռ ժամը երկուսը չկար, նրա մայրը հավաքում էր սեղանը. մարտյան մի գորշ օր էր, ու թռչում էին ագռավները:
Նա անսպասելիորեն հայտնվեց շեմի վրա, ու մայրը բացականչեց. «Վա՜յ, թանկագի՜նս», ու վազեց նրան գրկելու: Նաև Աննան ու Պյետրոն` իր երկու եղբայրները, որ իրենից շատ փոքր էին, սկսեցին ուրախությունից ճվճվալ: Ահա ամիսներով սպասված պահը, որն այնքան հաճախ կայծկլտացել էր արևածագի քաղցր երազների մեջ, և որը երջանկություն պիտի բերեր:
Նա ձայն չհանեց, մեծ դժվարություն էր իր համար զսպել

Ավելորդ հորդորներ

1 comments

Դինո Բուցատի
Կուզենայի, որ դու գայիր ձմեռային մի իրիկուն, ու երկուսով, ապակիների ետևում իրար սեղմված, նայելով մութ ու ցուրտ փողոցների միայնությանը, հիշեինք հեքիաթների ձմեռները, ուր ապրում էինք միասին առանց դա իմանալու: Արդարև, նույն կախարդված ծառուղիներով մենք անցանք, ես ու դու, երկչոտ քայլերով, միասին գնացինք գայլերով լի անտառների միջով, ու նույն ոգիներն էին մեզ լրտեսում`մամռակալած աշտարակների վրայից, ուր ագռավներն էին թևածում: Այդտեղից երկուսս էլ նայեցինք

Wednesday, February 27, 2013

Հավատարմություն՝ ում և ինչու

0 comments
(Թմկաբերդի առումը )

Դավաճաններին արհամարում են նույնիսկ նրանք, ում ծառայություն են մատուցել…

Ընդհանրապես մարդն իր էությամբ դավաճան է: Դավաճան է թեկուզ հենց ինքն իր նկատմամբ, որովհետև  յուրաքանչյուրի մոտ կա դավաճանելու , ստելու և արդարանալու շնորհը: Սակայն ինչպես մյուս բոլոր երևույթները այս կյանքում , դրանք նույնպես վերահսկելի են :

Նրանք, ովքեր կարողանում են տարբերել հավատարմությունն ու անհավատարմությունը, կեղծինքն ու ճշմարտությունը, չարն ու բարին և բացի տարբերելը ձգտում են ազնիվ կյանքի, որը զերծ է ստից ու կեղծիքից, կարողանում են վերահսկել իրենց մեջ եղած անհագ ցանկությունը ` անհավատարմությունը, որը միայն ցավ ու դժբախտություն է պատճառում դավաճանվածին:

Իմ իդեալական պետությունը

0 comments

Իմ պետության մեջ չէին լինի դասակարգեր, սոցիալական խորը շերտավորում: Բոլորը կլինեին հավասար, ոչ թե ձևականորեն, այլ իրապես հավասար: Ինչպես նշել է Պլատոնը՝ «արդարությունն առաջին հերթին կբնակվեր իմ պետության քաղաքացիների հոգիներում»: Քանզի իմ պետության մեջ դասակարգային համակարգ չէր լինի, որոշիչ կլիներ ոչ թե վերնախավի կամ կոնկրետ մի խումբ մարդկանց ցանկությունն ու կարծիքը, այլ ամբողջ ժողովրդի: Բնակչությունը կհաշվառվեր ըստ բնակության տարածքների: Ժամանակ առ ժամանակ

Սիրո դեմ

1 comments
Դինո Բուցատի

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա:

Tuesday, February 26, 2013

Հաֆեզ, Գազելներ

0 comments

Ելի՛ր, սաղի, գավերը լից, ու դարձրուր, խմենք ցմրուր,
Հեշտ է թվում սերն սկզբում, հետո դառնում կրակ ու հուր։
Մուշկի անուշ բուրումներով զեփյուռն իր զով վարսերն օծեց,
Նրա բուրող գանգուրներից սիրտս դառավ արյուն ու ջուր:
Գինով ներկիր քուրձը հագիդ, երբ ծերուկ մոգն է քեզ ասում,
Խիզախ ճամբորդ, լոկ նա գիտի, թե ոնց պիտի գնալ և ուր։
Ով նստած է խաղաղ ափին, ի՞նչ կիմանա մեր վիճակից,
Խավար գիշեր, անհատակ ծով և ալիքներ ահազարհուր։
Ամբարտավան վարք ու բարքով վաստակեցի վատի անուն,
Ի՞նչը ծածկեմ, երբ իմ խոսքն է, այստեղ-այնտեղ և ամենուր։
Կամ ի՞նչ հանգիստ ու հեշտություն անուշ գրկում սիրեկանի,
Երբ զանգերն են հնչում անվերջ.«Ելեք ճամբա, գնում ենք»–ու՞ր։
Միացում ես տենչում եթե, մի անջատվիր յարից, Հաֆեզ,
Նրա անգին սիրո համար աշխարհն ու իր գանձերը տուր։
 

ԲԱՐՁՐԻՑ

0 comments

Հովհաննես Թումանյան


Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։
Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։

Monday, February 25, 2013

Մխիթար Գոշ, Առակներ

0 comments

ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ

Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը.
- Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.
- Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։


Նպարավաճառն ու թութակը

1 comments
Ջալալ ադ Դին Ռումի -Մոլավի

Լսեք, ընկերներ, հեքիաթն այս,
Որ ճշմարիտ է ու ամենահաս...

Լինում է, չի լինում, մի շուկա է լինում, մի շուկա՝ աշխարհի շատ ու շատ շուկաների նման: Այս շուկայում մի նպարավաճառ է լինում, որի գործերը շատ լավ են ընթանում: Նպարավաճառը խանութում մի թութակ է պահում` ճարպիկ ու խոսող թութակ: Նրա թութակը միայն թռչուն չէր, այլ ընկեր, խելացի զրուցակից, որը,

Այս խանութում, ճիշտ վաճառողի պես,
Կարծես բացել էր մի շքահանդես.

Մեկի հետ խոսում, գրավում էր մեկին

Ու պահպանում էր խանութն ահագին...


Իմ իդեալական պետությունը

0 comments

Դեռևս անտիկ աշխարհում տարբեր են եղել պետության մասին պատկերացումները: Մարդիկ կերտել են իդեալական պետության միֆը: Իր պատմության ողջ ընթացքում մարդկությունը ձգտել է կերտել իդեալական պետություն, իդեալական հասարակարգ:
 Ըստ իս իդեալական է այն պետությունը, որտեղ իշխանությունը ծառայում է հասարակությանը: Պետությունը սահմանվել է, որպես մի ուժ, որը շահագործում է

Ծաղրածուների մեր տոհմը

0 comments
Հրանտ Մաթևոսյան

Նվիրվում է Գուրգեն Մահարուն.
ուրիշ լավ բան չունի հեղինակը


Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան սողում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարել եմ և սիրտս թաքուն սպասում է ծեծին։ Գուցե և էությունս լցվում է որևէ սրամտությամբ, որը պետք է ծնվի ինչ-որ դիպվածով, հանկարծակի, փռշտոցի պես։ Չգիտեմ։ Եվ քանի դեռ չգիտեմ, նա ինձ համար սարդի պես

Saturday, February 23, 2013

Ծիծաղ

0 comments
Վիլյամ Սարոյան

- Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:- Այո:
Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
- Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը,

Երբ Հավատարմությունը հավաքում է իրերն ու գնում

0 comments
Հավատարմությունը չդավաճանելն է: Իսկ դավաճանում են կամ հավատարիմ են լինում միայն մեկին: Ու այդ մեկը հենց մեր սեփական «Ես»-ն է, որի հետ են կապվում մեր աշխարհայացքն ու աշխարընկալումը, ձևավորվում բնավորությունը: Եթե մարդ հավատարիմ է ինքն իրեն, իր սկզբունքներին, որոնց միջոցով, կարծում եմ, սահմանափակում է հենց իր ազատությունը, կամ այն սկզբունքին, որ սկզբունքներ չունի , ուրեմն հավատարիմ է նաև իր շրջապատին: Ստացվում է, որ եթե մենք ունենք սկզբունքներ ու չենք դավաճանում դրանց, հետևաբար՝ նաև ինքներս մեզ, ապա ունենք մի լավ հատկանիշ, որն է հավատարմությունը: Իսկ հիշո՞ւմ եք, որ ամեն ինչ փոխադարձ էր: Դե եթե հիշում եք, ուրեմն հասկանալի ու պարզ է՝ եթե դու հավատարիմ ես, քեզ էլ են հավատարիմ:

Ծերունին կամրջի մոտ

0 comments

Էռնեստ Հեմինգուեյ

Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորերով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին` մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:

Friday, February 22, 2013

Արևմտյան Հայաստան, Նեմրութ լեռան խառնարանի լիճը

0 comments

Մենություն, թե միայնություն

0 comments

 Սարոյանի «Գնացքները» նովելն ընթերցելով
 «Մարդ ծնվում ու մահանում է միայնակ»:

Ծեծված արտահայտություն, սակայն բազմիմաստ:
Տիեզերքում ցանկացած էակ միակն է իր տեսակի մեջ, որքան էլ մարդ նման լինի մյուսներին , ինչ-որ բանով տարբերվում է:
Յուրաքանչյուր էակ իր կյանքի ընթացքում ձեռք է բերում շրջապատ` ընկերներ, ընտանիք, այսինքն՝ փորձում է խուսափել մենությունից: Սակայն միշտ չէ, որ մարդուն հաջողվում է խուսափել միայնությունից:
Ես կարծում եմ, որ «մենակ» ու «միայնակ» հասկացություններն իրարից խիստ տարբեր են: Դրանցից ավելի վատը միայնությունն է, երբ մարդ, ունենալով ամեն ինչ , շրջապատված լինելով

Contemplation on the short story “The Trains” by William Saroyan

1 comments

Solitude is a good friend but not an adviser.
                                          L. Kraynov-Ritov 

Solitude is the most unbearable feeling man has ever experienced. It is no use to try to avoid it. One should cope with it and not try to slip out of it.

Աֆորիզմներ

0 comments

Ալբեր Քամյու
  • Որպեսզի միտքը վերափոխի աշխարհը, նախ հարկավոր է, որ վերափոխի իրեն ստեղծողի կյանքը:
  • Հենց ազատ ընտրությունն է ինքնություն կերտում: «Լինել» նշանակում է ընտրել ինքդ քեզ:
  • Ով ոչինչ չի տալիս, նա ոչ մի բան էլ չի ստանում:

Thursday, February 21, 2013

Մեկնում

0 comments
Շերվուդ Անդերսեն

Պատանի Ջորջ Վիլարդն արթնացավ առավոտյան չորսին։ Ապրիլ ամիսն էր, տերևները նոր-նոր էին սկսել դուրս գալ բողբոջներից: Վինսբուրգում մայթեզրերին թխկիներ են աճում, և երբ քամի է բարձրանում, նրանց սերմերը ցիրուցան են լինում՝ բռնելով երկինքն ու թափվելով անցորդների ոտքերի տակ։
Ուսից մի շագանակագույն կաշվե պայուսակ գցած՝ Ջորջն իջավ հյուրանոցի սպասասրահ։ Նրա ճամպրուկն արդեն պատրաստ էր մեկնումի։ Մինչև երկուսը արթուն էր եղել, փորձել էր պարզել, թե ինչ կտա իրեն այդ ճամփորդությունը։

Wednesday, February 20, 2013

Ինչ է իշխանությունը

0 comments

Մարդու կյանքի իմաստը  իշխանության ձգտումն է:
Ֆ.Նիցշե

Մեծն Պաբլոն

0 comments

Ալեխո Կարպենտիեր

«...եթե ինձ խնդրեին նկարել նոր տիեզերքի նախագիծը, ես, երեւի թե, այդ գործն անելու անզգուշությունը ունենայի»:

Ջովանի Բատիստա Պիրանեզի

Tuesday, February 19, 2013

Սովորեք «չաթերեն»

0 comments

Ասում ենհամաշխարհային  հելլենիստական մշակույթ չի եղել երբեք այս աշխարհում: Հելլենիստական մշակույթը տվյալ տարածաշրջանի ազգային մշակույթի և հունահռոմեական հզոր ու այն ժամանակ թելադրող մշակույթի հիբրիդն է*:

Կինո

0 comments

Կինոն արվեստի տեսակներից մեկն է: Կարելի է ասել նաեւ այսպես՝ կինոն կյանքի արտացոլումն է: Ֆիլմ նկարահանելուց հիմնվում են իրական փաստերի վրա, կյանքից, կենցաղից:

Տիբեթյան հանգույց

0 comments

Մարդկանց եւ ժողովուրդների համար չկա ավելի ընդհանրական բան, քան սեփական բացառիկության զգացողությունը: Ազգերի իրական յուրահատկությունն այն է, թե ինչպես է մեկը մյուսին կապվում:

Ցանկացած ֆրանսիացի իր ողջ կասկածամտությամբ եւ ընդդիմադրությամբ հանդերձ՝ բարեհաճությամբ կլսի խոսակցությունն այն մասին, որ Ֆրանսիան ռացիոնալ մտքի օրրանն է, որ ճառագում է բանականն ու լուսավորը` Փարիզից մինչեւ ամենայն

Մտորումներ Վիլյամ Սարոյանի «Գնացքները» պատմվածքի շուրջ

0 comments

Միայնությունը լավ ընկեր է, բայց վատ խորհրդատու:              

Լ. Կրայնով-Ռիտով


Միայնություն, ամենադաժան բանն աշխարհում: Դրանից փախչելն անմտություն է: Այն պետք է հաղթահարել, փորձել դուրս գալ դրա միջից, բայց ոչ փախչել:
Կարդում եմ Վիլյամ Սարոյանի «Գնացքները» պատմվածքը: Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ մտածեմ, կամ մտածե՞մ, թե ոչ:

Sunday, February 17, 2013

Քեզ կուլ են տվել, ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս

0 comments

Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լավը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել - ասում է չարությունից պայթում էր`որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը չխչխկացնում էին, քթերից կրակ էր թռչում, իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպիսին լիներ, նրա զավակն էլ, չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպիսին լիներ: Դու լավը չես: Ինչ

Ալեխո Կարպենտիեր

0 comments
Ածականն ու նրա կնճիռները

Ածականները ոճի կնճիռներն են: Երբ ներմուծվում են պեոզիայի, արձակի մեջ բնական ձևով, որևէ ավանդույթի կանչին ուշադրություն չդարձնելով, վերադառնում են իրենց ընդհանուր շտեմարանը՝ մեծ հետքեր չթողնելով էջի վրա: Սակայն երբ հաճախ են հայտնվում, երբ նրանց առանձնահատուկ նշանակություն է վերապահվում, երբ նրանց արժանիքներ ու կատեգորիաներ է շնորհվում, դառնում են կնճիռներ. կնճիռներ, որոնք ավելի ու ավելի են խորանում,

Saturday, February 16, 2013

Զմյուռնիայի նավահանգիստը

1 comments
Էռնեստ Հեմինգուեյ

Տարօրինակն այն էր, ասում էր նա, թե ամեն օր՝ կեսգիշերին ինչպես էին նրանք ողբում։ Ես չէի հասկանում, թե ինչու էին հատկապես այդ ժամին ողբում։ Մենք նավահանգստում էինք, իսկ բոլորը՝ քարափին, և կեսգիշերին սկսում էին ողբը։ Որպեսզի հանդարտեցնեինք, նրանց վրա էինք ուղղում լուսարձակները։ Եվ միշտ շահում էինք։ Շարժում էինք լուսարձակը, երկու կամ երեք անգամ սահեցնում նրանց վրայով, և ձայները կտրվում էին։

Պատերա՞զմ, էս ո՞նց եղավ

0 comments
 Թումանյանական օրերին ընդառաջ ներկայացնում է Վիկա Մարկոսյանը

Թշնամին (Վ. Ս. Նեյփոլ)

0 comments


Ես միշտ մտածում էի, որ այդ կինը՝ մայրս, իմ թշնամին է։ Ինչ էլ որ անեի, նա անվերապահորեն սխալ էր հասկանում, և եկավ մի պահ, երբ սկսեցի մտածել, որ նա ոչ միայն չի հասկանում, այլև չի հանդուրժում ինձ։ Ես միակ երեխան էի, բայց նրա կողքին չափազանց շատ էի։
Նա ասում էր. «Ինձնից հեռու ինչ ուզում ես արա։ Հորդ փոքր տեսակն ես, ինձնից ոչինչ չկա մեջդ»։
Իմ և մորս միջև իրական խզումը տեղի ունեցավ ոչ թե Միգել փողոցում, այլ գյուղում։
Մայրս որոշել էր բաժանվել հորիցս և ուզում էր, որ ես էլ հետը գնայի իր մոր տուն։
Ես մերժեցի։

Friday, February 15, 2013

Խոստումս կատարեցի

0 comments

Լեռան ստորոտում եմ: Գիշերվա մթությունը քարերի վրայով սահում է վեր: Իմ ներսում մի տեսակ դատարկություն եմ զգում, սառնություն: Դիմացս վեր է խոյանում հսկա լեռնազանգվածը` դարերից եկող իր անպարտելի զորությամբ: Նայում եմ ապառաժներին, նրանք սպասում են ինձ, պատրաստ ամեն վայրկյան ցած նետել մարդկային իմ չնչին գոյությունն իրենց դարավոր վեհության վրայից: Հասկանում եմ,  որ կյանքի ու մահվան եզրագծերը ջնջված են: Առանց պայքարի պատրաստ չեմ հանձնվել: Բայց ներսումս սառնություն է, վստահության պակաս: Ինչ-որ ներքին մի ձայն շշնջում է ինձ. 

Ինչի՞ համար է տրված իշխանությունը

0 comments

Իշխանությունն ու հեղինակությունը նման են ուռուցքի, որոնք վերաճելով` իրենց զոհին զրկում են ամեն տեսակ զգացմունքից: 
Հենրի Ադամս

Thursday, February 14, 2013

Նշաններ և սիմվոլներ (Վլաադիմիր Նաբուկով)

0 comments

Այս էլ չորրորդ անգամ, ինչպես տարիներ շարունակ, կանգնում էին նույն խնդրի առջև՝ ի՞նչ նվիրել անբուժելի հոգեկան հիվանդությամբ տառապող մի երիտասարդի, որը ոչ մի ցանկություն չուներ։ Մարդկային առարկաները նրա համար կամ չարագույժ ազդակներ հաղորդող սատանայական որջեր էին, կամ էլ՝ հսկայական հարմարանքներ, որոնք իր վերացական աշխարհում որևէ կիրառություն չունեին։

Գնաց: Չեկավ: Ուրախ չեմ,բայց…

0 comments
Անձրևի ձայնը,գնացքի ձայնը,կանանց կրունկների ձայները, նիկոտինի սիրահար թոքերի հառաչը, կարծես տղամարդկանց ձայների ենթանվագ, քո ձայնը, մտքիդ ձայնը, ձայնը , ձայնը,…

Մանուշակագույն օրագրի մասին

0 comments


Օրագրեր էի պահում…
Ու բառի ամենաուղիղ իմաստով պահում էի: Պահում էի, որ չտեսնեն, չվերցնեն, չկարդան: Անտեղ գրում էի ամեն ինչի մասին: Ասենք՝ վախերի, կարոտի, սիրո, ուրախության ու մնացածի մասին: Դա իմ փոքր բլոգն էր, որտեղ միայն ես մուտք ունեի: Դա իմ անձնականն էր: Չնայած հիմա մի քիչ դժվար եմ պատկերացնում հինգերորդ դասարանցու անձնական կյանք ասվածը, բայց եթե գրում էի, ուրեմն կար: Իննը տարեկան էի երբ որոշեցի անշնորհակալ գործերից մեկով զբաղվել, դե օրագիր լրացնելով էլի: Ունեի, բայց բանալիովն էր պետք, դա էլ գնեցին ու սկսվե՜ց…

Ինչ է պատերազմը

0 comments
Առաջին հայացքից հասարակ բառ ` պատերազմ: Սակայն այս բառը իր մեջ այնքա՜ն ցավ ու տառապանք է պարունակում: Ինչ եմ զգում պատերազմ ասելով. հիշողություններ, որոնք երբեք չեն ջնջվի ոչ մի հայի կյանքից: Պատերազմը դա ուղղակի մեկ անգամ ևս ապացուցում է մարդկանց դաժանությունը, գոռոզությունը, հպարտությունը, այն, որ մարդիկ կորցնում են իրենց մարդկային արժեքները, այն ժամանակ, երբ հերթը հասնում է իրենց սեփական կյանքին կամ շահերին: Ինչու՞ եմ ասում մարդիկ մարդ չեն, որովհետև մարդը չի կարող սպանել դիմացինին, միայն շահի համար կամ ինչ-որ տարածքների: Եթե պատմությունից ինչ-որ չափով տեղյակ եք, ուրեմն ինքներդ հասկանում եք, որ պատմության մեջ շատ պատերազմներ տեղի են ունեցել ինչ-որ տարածքային խնդիրների, մրցակցության հետևանքով: Երկրները ցանկանում էին իրենց

Անվերնագիր

0 comments
 Մարինա Մնացականյան, 10-րդ դասարան
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic