Sunday, December 29, 2013

Նամակ Կաղանդ Պապային. Մուշեղ Իշխան

0 comments
Կաղանդ պապա,
Իմ այս նամակս առաջին
Քեզ կը գրեմ ես ահա
Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին:
Ուր ալ ըլլաս,
Պիտի անշուշտ զայն կարդաս
Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին
Մեր տան ծանօթ հին ուղին:
Քեզ չեմ մոռցած,
Ինչպէ~ս կրնամ մոռնալ քեզ.
Ամէն գիշեր,երբ քնանամ, դուն յանկարծ
Մօտս կուգաս եւ կը սարքես մեծ հանդէս,
Իսկ ցերեկներն ալ թէեւ
Կը հեռանաս մեր քովէն,
Կ'ըլլաս երազ, կ'ըլլաս երկինք ու արեւ,
Բայց սրտաթունդ միշտ կը լսեմ ես նորէն
Քու ոտնաձայնդ հեռուէն...
Պէտք է դուն ալ մեծ կարօտով զիս յիշես.
Քանի՞ մանչուկ ինծի պէս
Կրնաս գտնել դուն այսօր
Քու փայփայած մանուկներուդ մէջ բոլոր...
Մի հաւատար իմ մասին
Թռչուններու բերած այդ սուտ լուրերուն,
Ես տիպարն եմ ամէնուն,
Հեզն ու բարին
Եւ ամենէն արժանին՝
Հրաշազան նուէրներուդ գոյնզգոյն...
Յանուն փառքիդ անսահման
Եւ փառաշուք մօրուքիդ՝
Որքան ուզեն՝ լաւ խոստումներ կուտամ միշտ
Ծնողներուս սիրական.
Լացող տղան
Ես չեմ , պապիկ ,այլ անպիտան սատանան,
Որ կը վանեմ մէջէս դուրս
Եւ կը դառնամ համակ ժպիտ, համակ լոյս:
Մայրս կ'ըսէ որ այս տարի
Քիչ մը հոգի եւ քիչ մը խելք ու շնորհ
Բերես ինծի,
Բայց չլսես դուն անոր.
Խելք ու շնորհ՝
Այնքա~ն ունիմ որ կը բաշխեմ ես ձրի...
Կողովիդ մէջ խորհրդաւոր
Լեցուր շուտով ինձ համար
Շաքար ու միրգ ու խաղալիք անհամար:
Կաղանդ պապա,
Որքան կրնաս շուտ եկուր,
Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա.
Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար:
Ձեռքդ վստահ մօտեցուր
Իմ բոցավառ շրթներուն,
Որքան ատեն զայն երկարես լեփ լեցուն՝
Կը համբուրեմ անպատճառ,
Նոյնիսկ կ'երգեմ քեզ համար
Ու չեմ դպիր քու մօրուքիդ թելերուն...
Երբ մեզի գաս եւ Կաղանդի բերես տօն,
Չըլլայ մոռնաս դուն նաեւ
Մեր դրացի Տիգօն, Մարօն եւ Կարօն,
Որոնք ունին շատ բարեւ
Եւ որոնց հետ ծեծ ու կռուի բարեկամ՝
Ես միասին կը խաղամ:
Հայրս կ'ըսէ՝ Մասիսն է լոկ մեծ ընծան,
Որ դուն օր մը կրնաս բերել հայ տղոց,
Որուն մէջ կայ ամէն բան-
Աստղ ու լուսին ոսկեզօծ,
Կրակ ու բոց,
Հսկայ շուներ պահապան,
Շղթայակապ հին քաջեր
Եւ հրեղէն նժոյգներ...
Կաղանդ պապիկ, ես այդ Մասիսը կ'ուզեմ,
Դիր անիւներ ոտքին տակ
Ու համարձակ քշէ մեր տունը շիտակ,
Բեր ինձ նուէրն այդ վսեմ:
Օ մի վախնար, չեմ կոտրեր,
Զայն կը պահեմ սրտիս դէմ՝
Իբրեւ բարի հրեշտակ
Եւ գահակալ իբրեւ հզօր բռնատէր:
Կ'ըսեն որ դուն ամէն տարի Մասիսէն
Կուգաս արդէն.
Մազերդ ամբողջ բամպակ ու ձիւն են դարձեր՝
Իր ձիւներուն մէջ անհուն:
Ափսոս որ շատ ես դուն ծեր,
Բեռներու տակ, կորաքամակ, դողդոջուն.
Ափսոս որ չես կրնար դուն
Քալել արագ գայլիկներու նման վէս
Եւ կ'ուշանաս միշտ այդպէս:
Ինչո՞ւ սակայն ոտքով կ'երթաս տունէ տուն
Ու չես առներ ի վերջոյ
Կամ օդանաւ, կամ օթօ:
Աստուած պապա, Կաղանդ պապա, Տէր պապա,
Մերթ բացակայ, մերթ ներկայ,
Մեր քովն էք դուք եւ ամպերուն մէջ անհետ.
Ես դեռ յաճախ կը շփոթեմ իրար հետ
Ձեր կերպարանքը հսկայ.
Բայց մէջերնին դուն լաւագոյնն ես կարծեմ,
Առատաձեռն ու բարին,
Ահա ինչու իմ այս նամակս առաջին
Սիրով քեզի կը ղրկեմ...

Monday, December 23, 2013

Ծատուն տղան / Ակսել Բակունց

0 comments
Նա հայր ուներ, իսկ հայրը՝ ոչխարներ: Եվ երբ հայրը մեռավ, գերեզմանի փոսը ծածկելիս իր մտքում նա հոր թողած ոչխարների համրանքն էր անում:

Friday, December 20, 2013

Ստամբուլում թուրքերենով լույս է տեսել «Ժամանակակից հայ գրականություն» գիրքը

0 comments
Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հիմնադրման 20 ամյակը  նշել է Գևորգ Բարդաքչյանի ժամանակակից հայկական գրականությունը ստեղծագործության թուրքերեն տարբերակի հրատարակությամբ: 
«Ժամանակաից հայ գրականություն» գրքում ներկայացված է 1500 տարի և ավելի գրավոր պատմություն ունեցող հայ գրականության վերջին 500 տարիները: Հայ գրականության պատմության 16-րդ դարից մինչև 1990-ական թվականները ներառող աշխատության մեջ ներկայացված է հայ գրականության զարգացման ուղին, սոցիալական, մշակութայի, կրոնական և քաղաքական զարգացումները:

Թուրքիայում հայկական դպրոցներում քննությունները մայրենի լեզվով հանձնելու պահանջը մերժվել է

0 comments
Թուրքիայում ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների ներկայացուցիչները, հանդիպելով Ազգային կրթության նախարարության ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց անհանգստացնող հարցերը:

Tuesday, December 17, 2013

Գոյության պռնկին. Էմիլ Սիորան

1 comments
էմիլ Սիորանը փիլիսոփա է, որին հարկավոր է «չշփոթել» գրողի հետ: Սա՝ մեկ: Նույ նիսկ այն դեպ քերում, երբ Սիորանն իբր անընդունելի է, բնավ անսպասելի չէ. գուցե՝ հիմա առավել, քան երբ գրում էր՝ անցյալ դարում: Սա՝ երկու: Եվ վերջինը. գրող է, կգրի, ընթերցողի ուզածը ո՞րն է:
Բացատրություններին, որոնց կարիքը (սովոր ենք) միշտ կա, պիտի փոխարինեն (սովո րենք) «Խոստովանությունք եւ նզովք» գրքից ստորեւ թարգմանաբար ներկայացվող«բնագրերը»:

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

Անվիճարկելի մի հաճույք կա այն գիտակցումի մեջ, որ մեր բոլոր արարքներն իրականում ոչնչով հիմնավորված չեն. միասնական է ամենը եւ նույն բանն է՝ գործել արարքը, թե չգործել: Եվ, այդուհանդերձ, մեր ամենօրյա գործերում մենք գործարքի մեջ ենք Ամայության հետ, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ, իսկ երբեմն էլ՝ միաժամանակ, այս աշխարհը մերթ իրական, մերթ անիրական ենք կարծում: Մենք խառնում ենք այստեղ բարձր ճշմարտությունները եւ ցածր ճշմարտությունները, եւ, համոթ մտածողի, արդեն իսկ այդ շիլափլավը կյանքի շահումն է:

Էմիլ ՍԻՈՐԱՆ

Ես այնքան լեցուն եմ մենությամբ, որ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար Գողգոթա է։

Նիրվանան համեմատվում էր հայելու հետ, որը դադարել էր որեւէ բան արտացոլելուց։ Այսինքն՝ մի հայելու, որը հավերժ մաքուր է, հավերժ անօգուտ։

Այն բանից հետո, երբ Քրիստոսը Սատանային անվանեց «Այս աշխարհի իշխանը», սուրբ Պողոսը, ցանկանալով գերազանցել, ուղիղ նշանին դիպավ՝ անվանելով նրան «այս աշխարհի աստվածը»։ Ինչպե՞ս մենք կարող ենք վիրավորվածներ ձեւանալ, երբ այդպիսի հեղինակություններ բացեիբաց տալիս են նրա անունը, ով կառավարում է մեզ։

Դարաշրջաններից յուրաքանչյուրում մարդիկ կարծում են, եւ արդարարացի են լիովին, որ հենց իրենց աչքերի առջեւ են չքանում Երկրային Դրախտի վերջին հետքերը։

Դարձյալ Քրիստոսի մասին։ Ինչպես ասված է գնոստիկական պատումներից մեկում, իբր նա, ճակատագրի հանդեպ ատելությամբ մղված, բարձրացավ երկինք եւ խախտեց ոլորտների դասավորությունը, որ մարդիկ այլեւս չդիմեն աստղերին։

Եվ հիմա, այդ շիլաշփոթում, ի՞նչ է պատահել իմ թշվառ աստղին։

Կանտն ապրեց մինչեւ խոր ծերություն եւ միայն այդժամ, նկատելով գոյության ստվերոտ կողմերը, հայտարարեց, որ «սնանկ է ուզածդ ռացիոնալ թեոդիցեա»։

… Այլք, որ ավելի հաջողակ էին, դա հասկացան դեռեւս փիլիսոփայել սկսելուց առաջ։

Ես գոյություն ունեմ ունեմ իմ բոլոր զգացմունքներից առանձին։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է դա պատահում։ Ես նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, թե ով է այդ զգացմունքներին ենթարկվողը։ Սակայն ո՞վ է այդ եսը՝ երեք նախադասություններից յուրաքանչյուրի սկզբում դրված։

«Ես վախկոտ եմ, երջանկության տանջանքներն ինձ համար անտանելի են»։

Մարդու էության մեջ խոր թափանցելու, նրան իսկապես ճանաչելու համար բավական է, որ ես տեսնեմ, թե ինչպես է նա արձագանքում Քիթսի այս խոստովանությա նը։ Եթե նա անմիջապես չի հասկանում, շարունակելն անիմաստ է։

Քանի որ մարդը հիվանդոտ կենդանի է, նրա յուրաքանչյուր արտահայտություն կամ արարք հավասարազոր է ախտանշանի։

«Ինձ զարմացնում է, որ նրա նման հրաշալի մարդը կարող էր մահանալ», -գրեցի ես մի փիլիսոփայի այրուն։ Միայն նամակն ուղարկելուց հետո հասկացա, թե որքան անհեթեթ է այն։ Ուղարկելով երկրորդը՝ ես ինձ հերթական հիմարությունը դուրս տալու ռիսկին էի ենթարկելու։ Այնտեղ, ուր գործն առնչվում է ցավակցություններին, կաղապարի շրջանակներից դուրս եկող ամեն բան սահմանակցում է անպատշաճության կամ աննորմալության հետ։

Կանդինսկին պնդում է, որ դեղինը կյանքի գույնն է։

… Հիմա հասկանալի է, թե ինչու է այդ գույնն այդքան անհրապույր։

Հները չէին վստահում հաջողությանը ոչ միայն այն պատճառով, որ վախենում էին աստվածների խանդից, այլեւ՝ զգուշանում էին այն ներքին անհավասարակշռությունից, որով սովորաբար ուղեկցվում է յուրաքանչյուր հաջողություն: Այդ վտանգը հասկացողը որքա՛ն բարձր պիտի լինի մեզնից:

Բոլո՛ր այդ երեխաները, որոնց ես չցանկացա ունենալ, - եթե միայն իմանային նրանք, թե ի՛նչ երջանկությամբ են ինձ պարտական:

Մարդն ապրում է ոչ թե երկրում, այլ լեզվի ներսում: Հայրենիքը - լեզուն է եւ ոչինչ ավելի:

Ես չարաշահում եմ «Աստված» բառը, ես հաճախ եմ գործածում այն, չափազանց հաճախ: Ես օգտվում եմ նրանից ամեն անգամ, երբ մոտենում եմ ինչ-որ սահմանի, եւ ինձ անհրաժեշտ է նրանից անդին գտնվողը նշանակող մի բառ: «Աստվածն» ինձ ավելի է դուր գալիս, քան «Անըմբռնելին»:

Նա, ով ինքն իրենից «ավել է ապրում», կործանում է իր… կենսագրությունը: Վերջին հաշվով, միայն ավերակված ճակատագրերը կարելի է հաջողված համարել:

Գերմանացիք չեն նկատում, որ Պասկալին ու Հայդեգերին մի կույտի մեջ լցնելը ծիծաղելի է: Նրանց միջեւ առկա է մոտավորապես նույն տարբերությունը, ինչ Schicksal-ի եւ Beruf-ի՝ ճակատագրի ումասնագիտության միջեւ:

Անսպասելի լռությունը զրույցի միջում հանկարծ հիշեցնում է մեզ գլխավորի մասին. ցուցանում է, թե ինչ գին ենք մենք ստիպված վճարել բառի հայտնաբերման դիմաց։

Մարդկանց հետ այլեւս ոչ մի ընդհանուր բան չունենալ, բացի նրանից, որ…մարդ եմ։

Որքան պիտի ստորանա զգացմունքը, որպեսզի վերածվի գաղափարի։

Անքնությունը եւ անցումը մեկ ուրիշ լեզվի։ Երկու փորձություն. մեկը քեզնից կախված չէ, մյուսը գիտակցված է։ Դու մեն-մենակ ես գիշերվա եւ բառերի հետ։

«Մարդկության վերջը վրա կհասնի այն ժամանակ, երբ բոլորը կդառնան այնպիսին, ինչպիսին ես եմ», - ասացի ես մի անգամ, ինչ-որ պոռթկման պահին, որին գնահատական տալն ինձ չի վերապահված։

Դուրս եմ գալիս տնից ու նույն պահին էլ բացականչում. «Որքա՛ն կատարելություն Դժոխքի այս ծաղրանմանության մեջ»։

Երաժշտությունից դուրս ամեն ինչ սուտ է - ե՛ւ մենությունը, ե՛ւ էքստազը։ Երաժշտությունը հենց լավագույն համադրումն է մեկի եւ մյուսի։

Միակ բանը, որն ինձ մինչեւ հիմա կապում է իրերին, ինչ-որ ծարավ է, ժառանգած նախնիներից, որոնց հետաքրքրասիրությունը կյանքի հանդեպ նրանց իսկ կողմից հասցված էր անամոթության։

Կարելի է հպարտանալ արածով, սակայն առավել եւս հարկավոր է հպարտանալ չարածով։ Այդ հպարտությունը պետք է դեռեւս ձեռք բերել։

Մերժումը միակ ձեւն է արարքի, որը ստորացուցիչ չէ։

Մտքի պայծառությունը… անվերջանալի տանջանք է, անասելի սխրանք։

Ինչքան ամուր ես ատում մարդկանց, այնքան ավելի ես պատրաստ մենության մեջ Աստծո հետ երկխոսելուն։

Քանի դեռ կմնա թեկուզ մեկ գործող աստված, մարդկության նպատակը հասանելի չի լինի։

Ես, ի վերջո, իզուր ժամանակ չեմ վատնել, ես նույնպես, ինչպես բոլորը, դեսուդեն եմ ընկել այս անհեթեթ աշխարհում։

Sunday, December 15, 2013

Հավատարմության համախտանիշ

0 comments
Աննա Գսպոյան, Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Saturday, December 14, 2013

Չհայտարարաված պատերազմի զորացրված գրողները

0 comments
Հաղթում են մտքով, հետո միայն գործողություններով, ապա նոր միայն զենքով: Տեղեկատվությունն այդ իմաստով միակ միջոցն է, որը կարող է մտքափոխ անել յուրաքանչյուրին: Պատահական չէ, որ սեպտեմբերի 11-ից հետո ավելի հաճախ են խոսում փոքր ոչ ֆորմալ զինված խմբերի, այդ թվում նոր ահաբեկիչների կողմից տեղեկատվության գործածության կարևորման մասին: Ալ Քայեդայի երկրորդ դեմքը հանդիսացող Այման Ալ Զավահին ժամանակին ռազմական պարտությունը պայմանավորել էր հանրային կարծիքի ճնշման տակ զորքերը դուրս բերելու «հաջողված» պահանջի հետ:

Friday, December 13, 2013

Զորավար Անդրանիկի ապտակը Մարշալ Բաղրամյանին

1 comments
1968թ, Երևան, պետհամալսարան, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այն հարցին, թե մարշալը երբևիցե հանդիպե՞լ է զորավար Անդրանիկին, պատմեց հետևյալը:

ՖՐԱՆՉԵՍԿՈ ՊԵՏՐԱՐԿԱ

0 comments
Ներկայացնում է Թամարա Ստեփանյանը, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Wednesday, December 11, 2013

Սաշա գիտրի/ Փարիզ

0 comments
Ֆրանսերենից թարգմանեց և ներկայացրեց Հռիփսիմե Դայանը

Սաշա Գիտրի
(1885-1957)


Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր և պրոդյուսերԱլեքսանդր Ժորժ Պիեռ Գիտրին դեռևս վաղ տարիքից սկսել է գրել պիեսներ թատրոնի համար: Նրա թողած հարուստ ժառանգությունը ներառում է հարյուրից ավել պիես. մի քանիսիհիման վրա նկարահանել է ֆիլմեր: Նրա կնքահայրն եղել էԱլեքսանդր Երրորդ կայսրը: 1935թ. հետո Գիտրիիթեկնածությունն առաջադրվում է Ֆրանսիականակադեմիայում, սակայն նա հրաժարվում է դրանից, քանի որայդ դեպքում ստիպված կլիներ թողնել դերասանական խաղը: 1939թ. դառնում է Գոնկուրյան ակադեմիայի անդամ: Երկրորդհամաշխարհային պատերազմի տարիներին Գիտրին չի լքումՓարիզը, այլ շարունակում է իր թատերական գործունեությունը: Ֆրանսիայի ազատագրումից հետո,առանց որևէ մեղադրանքի, նրան ձերբակալում են վաթսուն օրով, սակայն ապացույցներիբացակայության պատճառով ազատ են արձակում: Սաշա Գիտրին մահացել է 1957թ. և թաղված էՄոնմարտրի գերեզմանատանը:



Փարիզ
(հատված Սաշա Գիտրիի «Սրիկայի նոթերը» գրքից)


Տրուվիլից հետո Փարիզն է, ուր առաջին անգամ էի գնում տեսնելու: Հյուրանոցի ազդեցիկ մետր դ’օտելի խորհրդով, առանց դժվարության ես ձեռք բերեցի ծառայողի մի հրաշալի տեղ Սկրիբ հյուրանոցում` արդեն իսկ լսած լինելով, որ Տրուվիլի բացման սեզոնն այնուամենայնիվ կվերաբացվի գործունեությունիցս հետո:

Փարի՜զ:
Պետք է ասեմ` մեծ, սակայն, ոչ այնքան լավ տպավորություն. ո՛չ: Լի մարդկանցով: Կամ ավելի ճիշտ` չափազանց շատ մարդիկ` հոգնակիով: Չափազանց հարուստ ու չափազանց աղքատ, շատ աղջիկներ մայթերին, անթիվ-անհամար աշխատող ու անաշխատունակ մարդիկ: Չափազանց շատ ճոխություն ու թշվառություն: Չափից դուրս շատ անձրև, երբ անձրևում է, շոգ, երբ շոգ է ու չափազանց ցուրտ, երբ ձմեռ է:
Իսկապես, Փարիզն ինձ համար չափազանց մեծ էր ու գեղեցիկ: Երկար շաբաթներ, ամիսներ էին հարկավոր նրա հիասքանչ լինելը հասկանալու համար, իսկ ողջ հմայքը համտեսելու համար` տարիներ: Իրականում կարծում եմ, որ պետք է լինել այնտեղ` Փարիզում` հպարտանալու համար, որ այն գիտես: Ու քանի որ այլևս Փարիզում չեմ, դա ինձ իրավունք կտա ասելու. «Ես այն գիտեմ. ես այնտեղ եղա»:

Եթե ինձ այսօր հանկարծ հարցնեին, թե ինչ է Փարիզը, ես միանգամից կպատասխանեի. «Այն Ֆրանսիայի մայրաքաղաքն է ու աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը»: Հետո կխորհեի ու կհավելեի. «Այն ընդհանրապես այլ բան է. այն ավելին է»: Եվ կփորձեի բացատրել:

Ես կասեի. «Բոլոր քաղաքներն ունեն սիրտ, իսկ ի՞նչն են անվանում քաղաքի սիրտ. սիրտն այն վայրն է, որտեղ հոսում է քաղաքի արյունը, որտեղ անընդհատ եռում է կյանքը, ի հայտ է գալիս քաղաքի ջերմությունը և դուրս գալիս խաչմերուկից, որտեղ հանգչում են քաղաքի բոլոր զարկերակները: Բայց Փարիզի սիրտը, մասնավորապես, այն է, ինչը տարածված է նրա շուրջ: Յուրաքանչյուրը Փարիզում իր Փարիզն է գտնում: Իմը սկսում է Հաղթական կամարից և վերջանում Հանրապետության հրապարակով` անցնելով Ելիսեյան դաշտերի, Ռոյալ փողոցի և Մեծ ծառուղու միջով: Փարիզի աջ կողմում ավարտվում է Օսման ծառուղին, իսկ ձախում՝ Սենան: Պասսի, Լա Վիլլետ, Գրենել, Մոնմարտր` ասում են, որ սրանք Փարիզի թաղամասերն են. ինձ համար դրանք փոքրիկ քաղաքներ են` իրենց կազմվածքով, ավանդույթներով, սովորույթներով և հաճախ նաև` շեշտադրությամբ: Գրենելում ծնված փոքրիկ տղան նույն ձևով չի խոսում, ինչ Մենիլմոնտում ծնվածը: Իմ Փարիզն ավարտվում է Սենայով, բայց ոչ այն պատճառով, որ հոսանքի ձախ ափին գտնվում են քաղաքականության, կրթության, արդարադատության հետ կապված կառույցներ, որոնք ինձ համար խիստ հակակրելի են, և նույնիսկ ոչ էլ Ազգային ժողովի, Արդարադատության պալատի, Սորբոնի, Օդեոնի, Պանթեոնի, կամ էլ բուսաբանական այգու պատճառով. ո՛չ, իսկապես, այս ամենից ինձ համար հարմար վայր չեմ գտնում: Ձախ կողմն ունի իր վեհությունը, իսկ հուշարձանների գեղեցկությունն ակներև է, մինչդեռ սա կարևոր թաղամաս է, ու ժամանակակից հանդերձանքը նրան այնքան էլ չի սազում: Բավական է մի փոքր հնություն և իմ Փարիզում գտնվողներն այլևս փարիզեցիներ չեն: Փարիզն այն չէ, ինչ իրար մեջ կոչում են փարիզեցիները, որտեղ «այդ Փարիզն», իրականում, քաղաքի միայն քսաներորդ մասն է կազմում, իսկ բնիկ փարիզեցիների թիվն էլ չի գերազանցում երեք հազարը: Այսինքն, վերջիններիս համաձայն, դա նշանակում է` ռեստորանի տասը սրահ, քաղաքի ձախ կողմում գտնվող Բուայի փողոց, որտեղ եռուզեռը սկսվում է առավոտյան ժամը տասնմեկից մինչև կեսօր, բայց մարդաշատ է հատկապես` երկուսից հինգը: Խաղաղության փողոց, որը մարդաշատ է`ժամը հինգից վեցը, իսկ քաղաքի աջ կողմում գտնվող «Ակացիաներ հյուրանոց»-ը` ժամը վեցից յոթը. սա ամբողջ քաղաքի մի հատվածի նկարագիրն է: Քիչ է, բայց եթե այդպես եք ցանկանում, ապա սա է մայրաքաղաքը: Լինել փարիզեցի չի ենթադրում ո՛չ գործառույթ, ո՛չ վիճակ, ո՛չ մասնագիտություն. մինչդեռ այդ ամբողջն է: Դա եզակի է ու անգնահատելի, ընդ որում` վաճառքի ենթակա չէ: Կա՛մ փարիզեցի են, կա՛մ՝ ոչ: Ովքեր փարիզեցի չեն, ամեն առավոտ հարցնում են, թե ինչ կարող էին անել փարիզեցի դառնալու համար, սակայն նրանք երբեք պատասխան չեն գտնի: Քանզի փարիզեցի լինելը ո՛չ կամքի հարց է, ո՛չ էլ` բախտի. այդ հարցը նույնիսկ արժեք էլ չունի: Այն մտքի, ճաշակի, սնոբիզմի, ծայրահեղ միամտության, անցուդարձի ու անբարոյականության անբացատրելի խառնուրդ է: Պետք չէ ճշգրիտ իմանալ, թե ինչու են նրանք փարիզեցի, այլ միայն պետք է հասկանալ, թե ինչու ուրիշները փարիզեցի չեն: Իսպանացին չի կարող լինել լոնդոնցի, անգլիացին` բեռլինցի. բայց ալբանացին կարող է լինել փարիզեցի: Փարիզեցի լինելու համար կարիք չկա ծնվել Փարիզում, ոչ էլ նույնիսկ Ֆրանսիայում: Բանը նրանումն է, որ պետք է բոլորին հարմարվել, ում հետ էլ որ խոսես: Այդ մարդկային բազմազանության մեջ կա բավական խորհրդավոր, գաղտնի համաձայնության պես մի բան: Փարիզեցի դառնում են հանկարծակի, մի գեղեցիկ երեկո: Այո՛, նրանք` այն բոլոր մարդիկ, որոնց ատում են, ովքեր մեկ տարուց չեն հեռացել, ովքեր դավաճանել են իրենց կանանց, իրենց մասնագիտությանը, իրենց ընկերներին, ովքեր երևում են ծերացած, բայց ոչ փոփոխված, ովքեր կերտում են ճշմարիտ աշխարհ, այսինքն` ճշմարիտ մոլորակ, իրենց ավանդույթներով, իրենց զվարճալիքներով, իրենց պատվով. իր պատիվն ու իրենց շարժուձևը. այո՛, այդ բոլոր մարդիկ գիտեն համաձայնվել մեկ ակնթարթում, երբ լինում է դրա կարիքը»:
Եթե ինձ անհրաժեշտ լիներ խորհուրդ տալ նոր ընտրված փարիզեցուն, ես նրան կասեի հետևյալը. «Դու ընտրվա՞ծ ես: Հիանալի է: Հիմա ուշադիր եղիր, ոչ մի սայթաքում: Քո ընտրվելու օրը դու ի՞նչ գլխարկ էիր կրում: Այս մե՞կը: Լավ: Հագի՛ր: Այս ծիծաղելի փողկա՞պն էիր կապել: Շատ ավելի վատ, թաքցրու: Այլևս պետք չէ, որ դու այն խառնես: Սա ամենից կարևորն է: Վերափոխիր այն գլխարկը, փողկապն էլ, ինքդ վերցրու մոդել ու օրինակ նաև նրանցից, ովքեր երեսուն տարի է, ինչ ունեն դրանից : Քո կազմվածը միշտ պետք է նույնը լինի, քանզի նրանք պետք է քեզ հեռվից ճանաչեն: Գլուխդ կամաց-կամաց իջեցրու. դա մեկից երկու տարվա գործ է: Երբ այն կուզենաս անել` կանես: Ուրեմն կունենաս փարիզեցու ուրվագիծը: Պետք կլինի` կփոխես: Դա է էականը: Եթե այն քեզ մի փոքր շեղում է, ուրեմն շեղվիր: Մի՛ գիրանա, մի՛ նիհարիր: Հատկապես նկարիչներին մի՛ ձանձրացրու: Նրանք քեզ այլևս պետք չեն: Իսկ նորաձևությո՞ւնը: Այս դեպքում ես քեզ միանգամից հուսադրում եմ: Թող այն, եթե կարող ես, և երբեք մի հետևիր դրան: Դու չպետք է նորաձևության հետևից ընկնես: Նա է իսկական փարիզեցին, ով տասնհինգ տարի ուշացել է կամ էլ տասնհինգ օրով առաջ է անցել: Դու կունենաս գավառականի տեսք, եթե նորաձևությանը հետևես: Այսքանը սկզբի համար: Մնացածն ավելի հեշտ է: Քո անձնական կյանքից պետք է իմանան հավաստի բաներ: Բայց վատ չէ, եթե այդ փաստերը հավաստի չլինեն: Պետք է կարծեն, որ դու ամուսնացած ես, եթե նույնիսկ ամուսնացած չես, կամ բաժանված ես: Չպետք է իմանան քո սիրուհիների անունները, թե երբ ես դու նրանցից բաժանվում: Պետք է թվա` դու ինչ-որ բան ես թաքցնում, որպեսզի քո շուրջն առասպել ստեղծվի: Այդպիսով, լավ կլինի, եթե քո կյանքի մասին կարծիքները կիսվեն, և եթե կարող ես ենթադրել տալ, որ Նապոլեոն Երրորդը տատիկիդ սիրեկանն է եղել, հիանալի կլինի: Քո շուրջը ստեղծված պատրանքների վրա դու կծիծաղես, իսկ թե ով դա կանի, դու կժպտաս: Այսինքն, սկզբունքորեն երբեք ոչ մի բանում մի խոստովանիր և այն ամենն, ինչ կասեն քո մասին` ճշմարիտ դուրս կգա, ու դու ինքդ էլ կհավատաս դրան: Զրույցներում եղիր լավատես, զիջող, պարադոքսալ և անգութ: Եթե միտք ունես, եղիր վայրի, անողոք. մի բառ, որ սրբություն է: Դու այն պետք է օգտագործես քո քրոջ, կնոջ դեմ: Եթե պետք է, ապա ինչու ոչ. բառ, որը կարող է տարօրինակ թվալ: Իրավունք չունեն իրենց մոտ պահել տարօրինակ բառ: Կան բառեր, որոնք մահացու են: Շատ ավելի վատ: Մահացու բառերն ամենաքիչն են ապրում դրանց ստեղծողների մոտ: Լինել փարիզեցի` նշանակում է սնել քո ներսի մարդուն, ու դու դրանով կապրես: Ես քեզ նույնիսկ կարող եմ վստահեցնել, որ դու այնտեղ կմահանաս` գլխարկդ գլխիդ ու փողկապդ էլ վզիդ:

Աղբյուրը՝ Փարիզ

Վ.Ս. Նեյփոլ / Հասմիկ

0 comments
Մի օր` մոտավորապես տասը տարի առաջ, երբ ես ԲիԲիՍի-ի կարիբյան ծառայության համար խմբագրում էի գրական ամենշաբաթյա մի հաղորդաշար, «Լանղամ» հին հյուրանոցի արտահաստիքային աշխատողների համար նախատեսված սենյակներից մեկում ինձ այցելեց Տրինիդադից մի մարդ: Նա նստեց սեղանի ծայրին, ձեռագիր մի քանի թուղթ նետեց առջևս ու ասաց. «Իմ անունը Սմիթ է: Ես գրում եմ սեքսի մասին: Ու նաև ազգայնական եմ»: Սեքսը սառնավուն էր` հագեցած Մոեմի և կոկոսի հյութի պատկերներով, իսկ

ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ | Ինչպես գործ ունենալ տաքսու վարորդի հետ

0 comments
Այն պահից, երբ նստում ես տաքսի, ծառանում է վարորդի հետ պատշաճ հաղորդակցության բացակայության գերխնդիրը: Տաքսու վարորդը մի այնպիսի մարդկային տեսակ է, որ ողջ օրը մեքենա է վարում քաղաքային խցանումների պայմաններում. մի բան, որը այլ վարորդների հետ ընդհանրումների պատճառով հանգեցնում է կամ սրտի կաթվածի, կամ

Tuesday, December 10, 2013

Առակներ

0 comments
 Թարգմանություն ռուսերենից 
Ներկայացնում է Դավիթ Կիրակոսյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:                                                                 

Monday, December 9, 2013

Ստամբուլահայ համայնք. անցյալ,ներկա,խնդիրներ

0 comments
Ներկայացնում է Թինա Սարգսյանը,
Ավագ դպրոց վարժարանի 10-րդ դասարան:

How to choose the future profession

0 comments
 Each person, while growing up, has to make a desioin about his/her future profession. The teens must choose the profession which is closer for them and take steps to become  good specialists in the chosen area.

Բռնաբարված ավանդպաշտություն

0 comments
Ամենահին մասնագիտություններից՝ պոռնկություն:
Ժամանակի ընթացքում թրծված, հյուծված՝ հասարակության բարոյափիլիսոփայական կերպարին ու հոգեկերտվածքին հոգեհարազատ մասնագիտպություն,ինչու:
«-Ուր ես գնում
-Տեղ:»
Թաքուն է:
Հասարակությունս իր հուզառատ զգագմունքների, անկողնային վերուդիրի, քանակի ու որակի մասին խոսում է շշուկով՝. աչքերին նայելով ծոցվոր դառնալու ավանդապաշտական բանաձև: Որտե՞ղ է գրված, որ նահապետական արժեհամակարգում հայ տղամարդը, հայ կնոջը…:
Իմացածս օրից հայ ընտանիքը բազմազավակ է եղել, ու նույն զավակներին պրոպագանդել 7 որդով սեղան նստել: Յոթ որդիներն էլ մեծերի օրհության ու աստծո բարերարության շնորհն են: Ֆիզիկական մերձեցման ոչ մի դրսևորում: Սա բարոյական է:
«Մոտեն՝ հղությունը ակներեւ էր. շատ մը կիներու պես Տիգրանուհին տգեղցեր էր. երեսին մորթը թուլցեր, կախվեր էր, փորը անշնորհ կերպով դուրս կցցվեր ու ամեն սիրտը զարնելուն՝ չափազանց մեծցած կուրծքին հարույցքը աչքի կզարներ իսկույն:
Այն ատեն բարկութենեն Սուրբիկ հանըմին խելքը գլխեն գնաց:
-Փոստա~լ, – պոռաց անոր երեսն ի վեր, – փոստա~լ, տունս անպատվեցիր…»
Անբարոյական է:
Տարբերութունը ակնհայտ է:
Բա հոգևոր Բարոյականությունը: Վայ, վայ..
Ուրեմն՝ ասեմ. Ֆիզիկական պոռնկությունը այնքան քննադատելի չէ,որքան Հոգևոր անբարոյականությունը: Ասում եմ անբարոյականությունը, որովհետև՝ պոռնկություն է, էն էլ հոգևոր : Կսարքեն հոգու խղճմտանք, կամ մեղսավոր հոգի՝ լավ էլ բարոյական կդառնա:
Սկզբունքը նույնն է՝ հայ տղամարդը, հայ կնոջը…,,, Թեկուզ մտովի:
Թեմայից շեղվելով ասեմ, որ հայ տղամարդը «խոպանում» ուրիշի կնոջը՝ բարոյական է:
Ավանդապաշտական բռնաբարված մոտիվացիաները ներսից քայքայում են : Ֆիզիկականն էլ, հոգևոր էլ:
Կամյուն էլ «անառակ» ունի: Էլի անկայուն արժեհամակարգի «ուծյուկ-մուծյուկ»: Վերնագիրն էլ ոչ պակաս՝ «Անառակ կինը». ՝կարդում եմ, ամպերի մեջ,ավազի մեջ,ուղտրի մեջ ՝ենթատեքստ չկա:
«Փոստալը», «Անառակ կինը»՝ բարոյական-անբարոները կամ անբարո-բարոյականները՝ սահման չկա:

Թամարա Ստեփանյան

Wednesday, December 4, 2013

Չգիտեմ էլ էդպես լինում է, թե չէ… (մետամորֆոզներ Զոհրապի «Երջանիկ մահը» նովելի շուրջ)

0 comments
-Սիրո՞ւմ ես։
-Ինչպես յուրաքանչյուրը:
-Սիրում ես սիրե՞լ։
-Համենայն դեպս գեղեցիկ է:
-Դա քեզ օգնում, թե՞ ավելի շատ խանգարում է։
-Դա ցանկությունիցս է կախված: Ոնց կամենամ:
-Իսկ ի՞նչ ես սիրում ամենաշատը։ Խնդրում եմ, այնպիսի պատասխան տուր, որ չափսոսամ տվածս հարցի համար:
-Կյանքը՝ իր սև-սպիտակ, ցուրտ ու տաք, լուրջ ու ուրախ, թեթև ու ծանր պահերով, որոնք ամեն անգամ մի նոր բան են սովորեցնում ինձ: Եվ ի՞նչ։ Գո՞հ ես։
-Համենայն դեպս, հետաքրքիր էր:

Երեք նկարի պատմություն. պատերազմի փիլիսոփայություն

12 comments
Ներկայացնում է Դավիթ Կիրակոսյանը, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Նախաբանի փոխարեն.

«Հանկարծ». այս բառը շատ հաճախ է հանդիպում մեր կյանքում և այն միշտ նշանակում է, որ մենք պատրաստ չեն ինչ-որ բանի, որ ամեն բան անսպասելիորեն է տեղի ունենում մեր կյանքում: Ամեն բան՝ հանդիպում, սեր, բաժանում և անգամ, պատերազմը՝ հանկարծ…
Պատերազմի փիլիսոփայությունը, անկախ դարաշրջանից և տարեթվից, մեկն է. բռնություն, ոչնչացում, մահ… Սակայն տարբեր է պատերազմի ընկալումը և մարդկանց վերաբերմունքը դրան: Դրա մասին է վկայում երեք հարյուրամյակների ընթացքում տեղի ունեցած երեք պատերազմներ նկարագրող կտավների վերլուծությունը:

Tuesday, December 3, 2013

«Հեռադիտակ» ուսումնական բլոգը մեկ տարեկան է:

2 comments
«Հեռադիտակ» ուսումնական բլոգը մեկ տարեկան է:
Առանձնապես չէի հավատա եթե թողարկված նյութերի ամսաթիվը չնայեի:
Ուրեմն՝ մեկ տարի է ինչ գոյություն ունի «Հեռադիտակ» ուսումնական բլոգ: Մեկ տարի է, ինչ այստեղ տեղ են գտնում ամեն ինչի մասին սովորողների մտորումները, ընթերցելու համար հետաքրքիր, արժեքավոր նյութեր:
Կարծում եմ՝ ինչ-որ չափով կարողացել ենք հետաքրքիր, սպասված, ուսուցողական դարձնել բլոգը:
Եթե կարողացել եք ինչ-որ բան սովորել «Հեռադիտակի» որևէ նյութից, ապա (խմբագրակազմի անունից կարող եմ ասել) բլոգը ծառայում է իր նպատակին, գործն էլ հաջողված է:

Մեր հասարակության հիմնական թերությունները

0 comments
Ներկայացնում է Նելլի Հարությունյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Sunday, December 1, 2013

Արևին

0 comments
Գի դը Մոպասան
Այսքան կարճ կամ երկար կյանքը, հաճախ դառնում է անտանելի: Մշտապես նույնանման, այն անցնում է` հանգելով մահվան: Այն հնարավոր չէ ո՛չ կանգնեցնել, ո՛չ փոխել, ո՛չ էլ հասկանալ: Եվ հաճախ գլուխ բարձրացրած վրդովմունքը մեզ՝ մեր իսկ անզորության առաջ է կանգնեցնում: Ինչին էլ որ մենք չհավանտանք, ինչի մասին էլ որ մենք չմտածենք, ինչ էլ որ չփորձենք` մենք կհամանանք: Եվ թվում է, թե վաղն ենք մահանալու, դեռևս ոչինչ չիմանալով, զզվելով չնայած այն ամենից, ինչ մենք գիտենք: «Ամենի հավերժ թշվառության, մարդկային անզորության և գործողությունների միօրինակության» զգացումից մենք մեզ ջնջված ենք զգում:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic