Սյուզի Թադևոսյան
Բայց մի՞թե դա իրոք այդպես է: Ի՞նչ է դուրս գալիս. որ ամեն մի խոչընդոտ տեսնելիս պետք է ետ քաշվենք ու չշարունակենք պայքարե՞լ: Ո’չ, ես համաձայն չեմ դրան, ես միշտ էլ ասելու կամ գրելու եմ այն, ինչ ճիշտ և նպատակահարմար եմ գտնում: Թող լինեն անճշտություններ, չհասկացողներ, քննադատողներ, և թող լինեն բոլորը, ովքեր իմ ասածներին, գրածներին դեմ կլինեն, թող լինեն նրանք, և ես կապացուցեմ, որ ճիշտ եմ, որ իմ ասածները համապատասխանում են իրականությանը: Թեկուզ մի քիչ կոպիտ լինեն, բայց ճշմարիտ, մտածված ու անկեղծ կլինեն:
Միշտ էլ արտահայտվելուց առաջ պետք է մտածենք, ու խորը մտածենք, ասենք տեղին ու ճշմարիտը, որը, նույնիսկ ինչ- որ մեկին դուր չգալով հանդերձ, լինի իրականություն և ինչ- որ մեկին կամ թեկուզ հենց ինքդ քեզ օգնելու հանգամանք:
Միշտ վտանգ կա, որ գաղտնիքը կպսակազերծվի, իսկ մյուս կողմից էլ վտանգ կա, որ ժամանակից շուտ կանգ կառնեն, որ չհասկացվածություն կմնա, որ գաղտնիքը չեն հասկանա, չեն բացահայտի, չեն ազատի անպետք, ավելորդ բաներից, մի խոսքով չեն բարձրացնի վերջին ծածկոցը:
Հենց այդ ծածկոցն է, որ մարդուն դարձնում է հետաքրքիր, սիրված ու արտասովոր, այդ ծածկոցն է, որ մարդուն կկարողանա ինչ- որ խնդիրների ժամանակ օգնել և ուղղորդել:
Երբեք ծածկոցը գաղտնիքներիդ վրայից ամբողջությամբ մի՛ հանիր, հենց այդ մի փոքր բացված անցքը օրերից մի օր կարող է քո դեմ օգտագործվել:
Ուշադիր ծածկիր գաղտնիքներդ, լավ պահպանիր, որպեսզի նրանք միշտ քո սրտում մնան ու անդավաճան լինեն քեզ:
0 comments:
Post a Comment