Խաղատախտակի առջև նստած-կանգնած և ֆիգուրները շարժող մարդն էլ հերթական ֆիգուրն է շախմատի քառակուսի վանդակներից մեկի վրա` ոչ թե վարում է խաղը, այլ մասնակցում:
Գրելուց Նաբոկովին մի պահ թվում է, թե նա խաղը վարում է: Հետո նա կդառնա իր գրքի հերոսը, գրքի հերոսն էլ` շախմատային ֆիգուրներից մեկը` նավակ, զինվոր, մի թագուհի կամ էլ սև վերարկու և գլխարկ հագած մարդկային ֆիգուր, որ նայում է խաղատախտակից դուրս: Գրքի 2009թ.-ի ռուսերեն հրատարակության հետևի կազմի վրա կարդում եմ.
«Լուժինի կողմից մշակվող գրոսմաստերական պաշտպանությունը կամաց-կամաց դառնում է կյանքից փրկության ալեգորիա, որտեղ նրա հիվանդագին գիտակցությունը կանխազգում է ինչ-որ մեկի նենգ քայլերը` շախմատային քայլերի նման: Սեփական կենսագրության կրկնվող դեպքերում Լուժինը տեսնում է իր անտեսանելի հակառակորդի` ճակատագրի բախտորոշ քայլերը, և, անհաջողություն կրելով դրա թաքուն կանոնների բացահայտման հարցում, ընտրում է միակ հնարավոր լուծումը` դուրս գալ խաղից...» (թրգմ.` Ս.Շ.):
Նա խաղից դուրս չի եկել, երկու ոտքերն էլ ամուր կանգնած են խաղատախտակի վրա` մեկը սևի, մյուսը` սպիտակի: Նա խաղից դուրս չի եկել, ուղղակի մեջքով է կանգնել նավակի, ձիու և զինվորի նկատմամբ:

P.S. Այս գրքի հերոսը կարող էր լինել շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալյոխինը, ում կատվի անունն անգամ Չեզ (անգլ.՝ chess) էր, որ երբեմն մասնակցում էր իր տիրոջ մրցաշարերին և ի նշան հաջողության լպստում նրա խաղատախտակը: Ալյոխինի մահվան միակ վկաները, ասում էին, դարձյալ շախմատի համր խաղաքարերն էին:
Գրականությունն ունի իր օրենքներն ու ինքնավարությունը, այդ թվում թեմաներ ընտրելու հարցում, և գրողները հավերժ անկախ են իրենց թեմաներն ընտրելիս: Աշխարհագրական ու ազգային պատկանելիությունն այստեղ դժվար թե որոշիչ դեր խաղա, բայց շախմատային գերտերություն համարվող Հայաստանում քանի՞ գեղարվեստական գիրք կամ ֆիլմ կգտնես շախմատի մասին: Մեկ-երկու հետաքրքիր պատմվածք, երկու հետաքրքիր ֆիլմ` լայն հասարակությանը քիչ հայտնի: Դրանց մասին հետո...

Բայց համաձայնվեք, որ Հայաստանից Գերմանիա տեղափոխված, հրեական ծագմամբ, 2014-ի մարտի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ հայ շախմատիստը, ով կարդում է Բրոդսկի ու Պլատոնով, հեշտությամբ կարող էր լինել գրքի կամ ֆիլմի հերոս: Գրքի սյուժետային կմախքը պատրաստ է: Ինչպես ասում են` չենք պարտադրում մեր թեզը, ասում ենք` ի գիտություն:
Սեդա Շեկոյան
Սեդա Շեկոյան
Աղբյուրը՝ Շախման և գրականություն
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete