Thursday, October 9, 2014

Անասնաֆերմա. տրագիկոմեդիա

Ներկայացնում է Վահե Պապոյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Ինչո՞ւ «տրագիկոմեդիա»,  սկսեմ բացատրել սկզբից: Ով կարդացել է Ջորջ Օրվելի «Անասնաֆերման» վիպակը, ինձ լավ կհասկանա : Սկզբում, երբ կարդացի մի քանի էջ, կարդում էի անլրջությամբ, անընդհատ ծիծաղում էի տեղի ունեցող դեպքերի վրա:
Ինչպե՞ս կարող էին կենդանիները խոսել, հրավիրել ժողովներ, որոշել ապստամբություն կազմակերպել, վռնդելի րենց տիրոջը: Խոստովանում եմ, որ սկզբում հիասթափվեցի: Ես մտածում էի, որ Ջորջ Օրվելը լուրջ գրող է, և կարդալով այնպիսի անիրական  (որոնք ավելի իրական էին, քան ես մտածում էի)  դեպքերի ու  երևույթների մասին պատմությունը, ես ստիպված եղա սկզբի մի էջը կարդալ երկու անգամ` չհավատալով այդպիսի  նախաբանի: Հեղինակը այնպես էր ներկայացնում կենդանիներին, ասես դրանք մարդկային կերպարներ էին (դա այդպես էլ կար): Ինչևէ, երբ եղավ ապստամբությունը և կենդանիները վռնդեցին իրենց տիրոջը, ես հասկաց, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան մտածում եմ: Այնուհետև, նրանք ստեղծեցին իրենց  պատվիրանները: Ընդհանուր իմաստն այն էր, որ բոլոր երկոտանիները թշնամի են, բոլոր չորքոտանիները՝  բարեկամ: Երբ արդեն կենդանիները սկսել էին աշխատել, զարգացնել իրենց անասնաֆերման, ամեն ինչ այնքան իրական դարձավ, որ ես սկսեցի երկրպագել նրանց ֆերման և ցանկանում էի, որ նրանք ավելի շուտ ու ավելի շատ հզորանային, քան կարող էին: Բայց իրականությունը այլ էր: «Անասնաֆերմայում» տիրում էր «համերաշխություն», բոլորն աշխատում էին ուժերի գերագույն լարումով: Այնտեղ չկար ոչ մի կենդանու գերակայություն մյուսի հանդեպ, ինչպես մարդկանց մոտ է: Ճիշտ է, այնտեղ կային կենդանիներ, որոնք ավելի շատ տառեր գիտեին, քան մնացածը, բայց բոլորը լրացնում էին մեկը մյուսին, կարծես թե ամեն ինչ լավ էր, նույնիսկ նրանք սկսել էին այլ երգեր հորինել, ցանկանում էին ավելի ընդարձակել ապստամբությունը: Բայց ցանկությունը մի բան է, իրականությունը այլ բան: Այն «խելացիները», որոնք սկզբում հավասար էին մնացածին, սկսեցին չարաշահել իրենց դիրքերը: Մեր օրերում էլ այդպիսի մարդիկ շատ եմ, սակայն խելացիության առումով այդքան էլ վստահ չեմ:
 Կային երկու խոզեր, որոնք կառավարում էին ապստամբությունը և որոշում մնացածի գործունեությունները: Ես մտածում էի, բայց ինչո՞ւ են հենց խոզերըմ մացածից խելացի, իսկ հետո հասկացա:
Ինչպես լինում է մեր հասրակությունում՝ մեկը փորում է մյուսի ոտքի տակը, այդպես եղավ նաև անասնաֆերմայում: Ինչպես կարող է մի տեղում լինել երկու արդեն կառավարիչ (նախագահ): Իհարկե չի կարող, նրանցից յուրաքանչյուր պնդում էր հաջորդող աշխատանքների իր ծրագրերը: Բայց երբ մի անգամ իր ծրագրով հաղթում է Ձնագնդի անունով խոզը, Նապոլեոն անունով խոզը, այլ ելք չունենալով, դուրս է հանում իր թաքցրած զենքը, այս դեպքում շների ձագերը, որոնց նա վերցրել և մեծացրել էր, որոնք արդեն մեծ գամփռներ էին: Նրանք հարձակվեցին Ձնագնդու վրա և վռնդեցին անասնաֆերմայից: Ձնագնդին հազիվհազ դուրս պրծավ նրանց ճանկերց և փախավ: Սկզբում խառնաշփոթ էր մնացածի մոտ, ինչպես նաև ինձ մոտ, ես կորցնում էի իմ երազած անասնաֆերման: Նրանք նույնիսկ ցանկացան խոսել, սակայն Նապոլեոնի ելույթից և շների գռմռոցից հետո, որոնցից սարսռում էին կենդանիները, այլ ելք չունենոլով,  հավատացին Նապոլեոնի ստերին, թե իբրև Ձնագնդին դավաճան էր, նա գողացել էր իր ծրագիրը:

Մոռացել էի ասել, որ մինչև այդ եղել էր մարդկանց վերադարձը՝ Գոմի ճակատամարտը, բայց կենդանինրը կարողացել էին վռնդել մարդկանց: Այդ ճակատամարտում կռվել էր նաև Ձնագնդին ,նույնիսկ վնասվածք ստացել, իսկ Նապոլեոնը ներկայացրեց , թե իբրը նա եղել է դավաճան այդ ճակատամարտում, մարդկանց կողմից է եղել և հարձակվելուց էլ գոռացել է ոչ թե «կեցցե' անասնաֆերման» ,այլ «մարդկությունը»:

Այս ամենից հետո կենդանիները ապրում էին իրենք իրենց մեջ փսփսալով, սակայն վախից չէին կարողանում այդ մասին ասել Նապոլեոնին: Ամեն ինչ այնքան էլ վատ չէր: ճիշտ է , կային տարբերություններ, սակայն Նապոլեոնը այնքան էլ վատ չէր կառավարում (շների օգնությամբ): Գնալով վիճակը վատանում է. Նապոլեոնն ուներ ամեն ինչ գերիշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնելու համար: Նրա փառքը տարածում էր Զռանը, որի անունը պատահական չի ընտրված, մեր հասրակությունում ևս կան այդպիսինները: Լավ, չխորանամ, անցնեմ առաջ : Նա ասում էր, որ Նապոլեոնը շատ է մտածում ձեր մասին, ամեն ինչ անում է ընդհանուր շահերից ելնելով: Իհարկե, դա այդպես չէր, ամեն ինչ իրականում շատ վատացել էր: Բոլոր 7 պատվիաններին ավելացվել էին կետեր, որոնք, իհարկե, ձեռք էին տալիս Նապոլեոնին, և նա արդեն կարողանում  էր քնել անկողնում, կարողանում էր օգտվել խմիչքից, հագնում էր մարդկային շորեր, նույնիսկ դավաճանության համար սպանեց 40 -ից ավել կենդանիներ, որը նույնպես արգելված էր պատվիրանով: Պատվիրանի կողքին ավելացրել էին չի սպանի առանց պատճառի, իսկ կենդանիները կարդում էին և, ուրիշ ելք չունենալով , կասկածում իրենց հիշողության վրա: Ինչպես տեսնում եք այնտեղ կային մեր հասրակությունում գտնվող մարդկային, այո՛, արդեն մարդկային կերպարներ՝կար կառավարիչ, նրա խոսքը տարածողը՝  Զռանը, որը այնքան տհաճ էր ինձ համար: Սա այն դեպքն է, երբ մտածում եմ, որ մեկի անունը Զռան լինի, ինքն ինչ կլինի: Նորից տաքացա , լավ , շարունակեմ: Կային կերպարներ, որոնք ինչ էլ պատահեր կրկնում էին նույն նախադասությունը.«Նապոլեոնը միշտ ճիշտ է»: Կային նաև կենդանիներ, որոնք ցանկանում էին խոսել, հասկանում էին, թե իրականում ինչ է տեղի ունենում, սակայն անկարող էին: Հիշենք, որ Նապոլեոնը ման էր գալիս թիկնապաներով, և արդեն ևրևում էր երկու ամիսը մեկ, որը հետո ավելի կրճատվեց, նրա խոսքը տարածում էր Զռանը: Կենդանինը անընդհատ աշխատում էին և ավելի քիչ էին ուտում, քան այն ժամանակ, սակայն Զռանը ներկայացնում էր մի ցուցակ , որի մեջ կային թվեր, և նա ապացուցում էր, որ նրանք հիմա մի քանի անգամ ավելի շատ են ուտում , քան այն ժամանակ, իսկ կենդանիները, չունենալով ոչ մի ապացույց, լռում էին: Հորինվել էին տարբեր երգեր նվիրված Նապոլեոնին, արգելվել էր  «Անգլիայի գազաններ» երգը, որը այն ժամանակ բոլորն էին երգում, ամեն ինչ ասոցացվում էր Նապոլեոն անվան հետ: Երբ թերություններ էին լինում, դա ևս լուծում ուներ, բացատրվում էր Ձնագնդի անվան հետ, իբր նա եկել և ցանկացել է վատություն անել: Ամեն ինչ այնքան էր վատացել, որ ես նույնիսկ ցանկանում էի, որ մարդիկ հետ գրավեին անասնաֆերման, ես նույնիսկ Նապոլեոնին նմանեցրեցի Հիտլերին, բայց հասկացա, որ այդքան հեռու գնալու կարիք չկա:

Անասունների համար միակ լավ բանը թոշակի գնալն էր, ամեն մի կենդանու համար նշանակված էր տարիք, երբ նա գնալու էր թոշակի, այլևս չէր աշխատելու, շատանալու էր նրա ուտելիքը: Դմբուզ անունով ձին , որը 11 տարեկան էր և նրան մի քանի օր էր մնացել, որ դառնար 12 տարեկան և անցներ թոշակի, մնացածից ավելի շատ էր աշխատում հողմաղացի կառուցման համար: Երբ մյուսները հանգստանում էին, նա աշխատում էր: Ձին նաև ասել, որ իրեն առավոտյան բոլորից մեկ ժամ շուտարթնացնեն, որպեսզի աշխատի, ասում էր՝ մինչև թոշակի անցնելը գոնե տեսնի հողմաղացը: Բայց մի օր երկար աշխատելուց թուլացել և ընկել էր: Բոլոր կենդանիները հավաքվեցի, օգնեցին, վեր հանեցին և լուր հասցրեցին Նապոլեոնին կատարվածի մասին, իսկ Նապոլեոնն ասաց, որ կտանի նրան բժշկի մոտ, որտեղ ձիուն կբուժեն, բայց կենդանիներն այնքան էլ համաձայն չէին Դմբուզին մարդկանց ձեռքը հանձնելու մտքի հետ: Ասեմ նաև, որ Նապոլեոնը այնքան պայմանագրեր ուներ մարդկանց հետ կնքած, որ անասնաֆերման բարգավաճում էր, բայց միայն իր ապրելակերպի համար, ոչ ստրուկների: Նապոլենոը հավաստիացրեց, որ ամեն ինչ լավ կլինի, նրան լավ կբուժեն և նա կվերականգնվի: Իսկ Դմբուզն ասում է, որ չի փոշմանել կատարվածի համար, եթե լավ առողջանա, դեռ 5 տարի էլ կապրի: Եկավ ավտոմեքենան և նրան դրեցին բեռնատարը, արդեն քշում էին, երբ կենդանիներից մեկն ասաց, որ կարդան, թե ինչ է գրված ավտոմեքենայի վրա: Եվ չհամբերելով կարդաց ինքը . «Ալֆրեդ Սիմոնդզ. ձի քերթող և սոսինձ եփող: Կաշվի և աղացած ոսկորների առևտուր»:

-Մի՞թե չեք հասկանում ,- բղավեց,-Դմբուզին տանում են քերթեն,-և այդ նույն պահին բեռնատրը շարժվեց:

Անասունները բղավելով վազում էին ավտոմեքենայի հետևից, գոռալով՝ Դմբո՛ւզ, դուրս արի ,քեզ տանում են սպանեն: Նրանք հուսահատ նայում էին, հանկարծ տեսան՝ Դմբուզը ետևի երկու ոտքով հարվածում է դռներին, սակայն, երկու հարված տալուց հետո այլևս իր մեջ ուժ չգտնելով, գլուխն իջեցրեց և ընկավ, իսկ կենդանիները մինչև կհասկանային, որ կարելի է դարպասները փակել, բեռնատարն արդեն հեռացել էր: Մի քանի օր հետո եկավ Զռանը և ասաց, որ վատ լուր ունի հայտնելու՝ Դմբուզը մահացել է, և ասաց, որ ինքն իմացել է, թե ինչ է կատարվել նրան տանելու օրը:

-Ինչպե՞ս կարող էիք այդպիսի բան մտածել, մեքենայի վրա այդպիսի բան է գրված եղել, քանի որ նա նոր է առել ավտոմեքենան քերթողից:

Ասաց, որ ինքը ներկա է եղել այն վերջին րոպեներին, երբ Դմբուզը մահանում էր: Դմբուզը ասաց , որ չի փոշմանե լ, որ այսպես ստացվեց, միայն կուզեր ներկա լինել հողմաղացի կառուցմանը, իսկ կենդանիները հավատացին և ուրախացան, որ Դմբուզը վերջին վայրկյանները երջանիկ է եղել, և նրան լավ են պահել:

Այո՛, իրականում այնքան ծիծաղելի է,երբ կարդում ես «Անասնաֆերման»: Գրքի դրվագներից միշտ առաջս էր գալիս մեր այսօրվա հասարակությունը: Այս դրվագից միանգամից հիշեցի կենսաթոշակային պահումները, որոնք վերդարձնելու են մեզ, երբ լրանա մեր թոշակի տարիքը, տեսանք ինչ եղավ Դմբուզի հետ երբ լռացավ նրա թոշակի տարիքը, գոհ ենք, շնորհակալ ենք, բայց մի բան չկարողացանք անենք, փոխեցին անունը ու մնաց: Այսպիսի բան չկա, չեք պատկերացնի ինչպես եմ նյարդայնացած:  Մի՞թե մենք պետք է հավատանք Զռանի ասածներին, այդպես չեմ կարծում:

Ացնենք առաջ, հա՛, մոռացել էի, Նապոլեոնը իր նմանների էր ունեցել և կենդանիներն արդեն նրանց համար դպրոց էին կառուցում: Մի օր տեսնում են, որ Նապոլեոնը երկու ոտքի վրա դուրս է գալիս տնից, իսկ նրա ետևից մյուս խոզերը: Ճիշտ է, դեռ լավ չէին քայլում երկու ոտքի վրա, բայց ժամանակ էր պետք: Ավելացվել էր մի նոր առաջնաբան՝ չորս ոտք լավ, երկու ոտք՝ ավելի լավ: Ցուցանակին մնացել էր ընդամենը մեկ պատվիրան ՝ բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները: Հետաքրքիր ոճ, հուսով եմ՝ ճանաչեցիք ոճը: Կենդանիներից ոմանք արդեն մահացել էին, մնացել էին որոշները, եկել էին աշխատող այլ կենդանիներ, սակայ հին կենդանիները, տեսնելով այդ ամենը, չէին  հավատում իրենց տեսածին: Խոզերն արդեն ման էին գալիս մտրակներով, օգտվում էին հեռախոսից, Նապոլեոնը զբոսնում էր ծխամորճը բերանին:

Մեկ շաբաթ անց հարևան ֆերմայի պատվիրակությունը հրավիրված էր ստուգայցի, նրանք նստեցին մի սեղանի շուրջ, սկսեցին խոսել, կատակել. նստած էին խոզերը և մարդիկ, իսկ մնացած կենդանիները նայում էին պատուհանից: Կենացներ էին ասում, խմում, նշում անասնաֆերմայի բարգավաճման կենացը: Նապոլեոնը նշեց, որ Անասնաֆերմա անունը վերանում է և մտցվում է Մենըր ֆերմա անունը: Ծեր երեքնուկի աչքերը դառնում էին մեկից մյուսին: Ոմանք հինգ կզակ ունեին, ոմանք չորս, ոմանք երեք: Սկսվեց ընդհատված թղթախաղը , և անասունները հեռացան: Հազիվ էին նրանք մի քսան քայլ հեռացել, երբ տնից լսեցին սոսկալի աղաղակներ, կենդանիները մոտեցան պատուհանին, ներսում վեճ էր բռնկվել, բոլորը գոռում էին, գազազած ինչ- որ բան էին հերքում, խփում սեղանին ու կասկածոտ հայացքներ փոխանակում: Պատճառը կարծես թե այն էր, որ Նապոլեոնն ու միստր Փիլինգտոնը միաժամանակ ագռավի մեկնոց էին դրել: Լսվում էր տասներկու գազազած ու միանման ձայն, և արդեն պարզ էր ,թե ինչ է կատարվել խոզերի դեմքերի հետ: Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել:

Վերջին հատվածը գրեցի այնպես, ինչպես գրված էր գրքում, որպեսզի դուք նույնպես գտնվեք իմ մոլորված և զայրացած վիճակում, մոլորված վերջի համար և զայրացած ինքներդ էլ գիտեք ինչի համար՝ կույր լինելու: Այսքան պարզ ներկայացնել, որքան ներկայացրել է Ջորջ Օրվելը, ուղղակի անհնարին է: Հնարավոր է ես այնքան էլ չկարողաց փոխանցել ձեզ այն տրամադրություն, որը տրամադրում է գիրքը և տրամադրել է ինձ, սակայն կարդալուց հետո հաստատ դուք կհայտնվեք այն նույն իրավիճակում, ինչում որ ես եմ: Ասեմ նաև, որ ես սա գրել եմ կարդալուց մի քանի օր հետո, քանի որ միգուցե չզսպեի իմ կատաղությունը և ավելի բացահայտ ասեի այն, ինչ մտածում և մտածում են շատ շատերը: Ինձ և շատ շատերին թող չխանգարեն գազազած շները, որոնք իրենց հաչոցներով կլռեցնեն մեզ և ավելի կվատացնեն մեր վիճակը:

Ամենավերջում ասեմ, որ ուղղակի ապշած եմ՝ ինչպես կարելի է ծիծաղելով խոսել լուրջ բաների մասին,հիացած եմ:

Միակ բանը, որ ուզում եմ գրածս կարդացողներից, որ նրանք նույնպես կարդան «Անասնաֆերման»:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic