Աֆորիզմներ հայրենիքի մասին
- Եթե արվեստը հայրենիք
չունի, ապա արվեստագետները ունեն այն /Սեն Սանս /  
 
- Առևտրականի համար
հայրենիքը իր գրպանն է /Շենշոլ /
 
- Սերը դեպի հայրենիք
քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է / Նապոլեոն Բոնապարտ /
 
- Հայրենիքում է միայն
քո և՛ անցյալը, և՛ ապագան,  օտար երկրում միմիայն
ներկան:
 
- Ինչպես չի կարելի ապրել առանց հացի, Այնպես էլ անհնարին է ապրել առանց հայրենիքի /Հյուգո /
 
- Հատկանիշներից լավագույնը
հանուն հայրենիքի մարտնչելն է /Հոմերոս /
 
- Առանց հայրենիքի մարդը
ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ
է /Լակորդեր /
 
- Ինտերնացիոնալիս լինելու
համար նախ պետք է հայրենիք ունենալ /Դյուամել /
 
- Սերը հայրենիքի հանդեպ
կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով
նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ /Բյոռնե /
 
- Ավելի լավ է չոր հացը
սեփական տանը,քան բազում կերակուրներ օտար սեղանից /Արետինո / 
 
 
 
 
          
      
 
  
 
 
 
 
0 comments:
Post a Comment