Wednesday, May 29, 2013

Իմպրովիզ

Ես ու ընկերուհիս՝ Թամին, որոշել ենք նոր նախագիծ անել: Սրա նպատակը մեզ անծանոթ լեզուներով գրված ստեղծագործությունները թարգմանելն է: Մի փորձ կա (Թամին է թարգմանել): Ասում են՝ ստացված է: Որոշեցինք շարունակել շարքը ու այս անգամ անդրադարձանք Արգենտինացի ժամանակակից գրող Սիլշին (Սիլվիա Սպինազզոլա): Իսպաներենի իմացութունս հնարավորություն տվեց տեղեկանալու, որ ծնվել է 1958ին, Արգենտինայում ու ապրում է Բուենոս Այրեսում (նշենք, որ Սիլշի մասին տեղեկությունները միայն իսպաներենով են): Որոշեցինք թարգմանել նրա «Պատերազմ»  կամ “Guerra” ստեղծագործությանը: Նշենք, որ այս հեղինակը մեր ժամանակակիցն է: Սրանով  մասնակցում ենք «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծին:


Դե…. Ֆեյսբուքով փնտրեցինք, գտանք, համոզվեցինք, որ Սիլշին է ու իսպաներենախառը անգլերենով տեղեկացրինք մեր թարգմանության մասին: Ֆեյսբուքն ասում է՝ դեռ չի կարդացել նամակը: Պատասխանի դեպքում կտեղեկացնենք Ձեզ:

Սա հիանալի հնարավորություն է շփվել այլազգի գորղի հետ ու դրան զուգահեռ օտար լեզուներ սովորել:

Լա՜վ, կարդացեք թարգմանությունը.

Պատերազմ


Ցատկ ` ուրվագիծ դեպի սահման
և անզորություն:
Հրետանառմբեր
ժպիտներին
հարազատների,
ոռնոցներ
մետաղյա,
կիսաբաց բերաններից`
թորում-կաթում է
վախ,
իշխանություն,
պատճառներ:
Շեղված ուժի խելագարություն.
անձրևների ժամանակ՝ խաչ:
Ու անցյալում է մնում
մի կում մանկություն:
Մնում է բարբարոսություն
… ոչինչ ավելի:

Սիլշ

Թարգմանությունը՝ Վիկա Մարկոսյանի, Թամարա Սեփանյանի

1 comments:

  1. Հրաշալի թարգմանություն է։ Սիրտս վկայում է՝ ազգս հետամնաց չի դառնա։ Vivir!!!

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic