Յոհան Վ. Գյոթե
Über allen Gipfeln ist Ruh
Über allen Gipfeln
Ist Ruh',
In allen Wipfeln
Spürest Du
Kaum einen Hauch;
Die Vögelein schweigen im Walde.
Warte nur! Balde
Ruhest du auch.
Լերանց շարքերը
Նիրհում են մթնում,
Խաղաղ մարգերը մշուշ է պատում:
Ճամփեն հանդարտվել
Չի շարժվում քամի,
Ուր որ է` դու էլ
Կքնես հիմի:
Թարգմ. Հ. Թումանյան
Գագաթները ննջում են
Անդորր:
Լռություն է քո շուրջը
Խոր:
Թռչունները անտառում, հանդում:
Քնել են` պարուրված մութով.
Սպասիր մի փոքր` շուտով
Կքնես և դու:
Թարգմ. Ե. Չարենց
Über allen Gipfeln ist Ruh
Über allen Gipfeln
Ist Ruh',
In allen Wipfeln
Spürest Du
Kaum einen Hauch;
Die Vögelein schweigen im Walde.
Warte nur! Balde
Ruhest du auch.
Լերանց շարքերը
Նիրհում են մթնում,
Խաղաղ մարգերը մշուշ է պատում:
Ճամփեն հանդարտվել
Չի շարժվում քամի,
Ուր որ է` դու էլ
Կքնես հիմի:
Թարգմ. Հ. Թումանյան
Գագաթները ննջում են
Անդորր:
Լռություն է քո շուրջը
Խոր:
Թռչունները անտառում, հանդում:
Քնել են` պարուրված մութով.
Սպասիր մի փոքր` շուտով
Կքնես և դու:
Թարգմ. Ե. Չարենց
Ինձ վերապահելով մի շարք իրավունքներ, հաշվի չառնելով թարգմանության գրեթե ոչ մի պահանջ, միախառնելով իմացածս լեզուների տված բոլոր հնարավորությունները, բացարձակ չտիրապետելով գերմաներենին, համոզված լինելով, որ անմահ Գյոթեի հետ միևնույն է ոչինչ չի պատահի՝ թարգմանցի նրա «Լերանց շարքերը…»:
ReplyDeleteՔո առաջ լեռներն են `մթին ու լուռ,
Գագաթներն ամեն հանդարտ ու տխուր:
Ու գեթ չես լսի դու ձայնը քամու ,
Քանզի անտառում`երգը թռչունի
Փարվել է ճամփին,
Ու մշուշում է շունչը կենդանու:
Մոտ է հրաժեշտը, կքնես և դու:
Երկու իրարից այդքան տարբեր բանաստեղծները թարգմանել են միևնույն բանաստեղծությունը տարբեր բառերով, բայց իմաստը նույնն է: Թումանյանի թարգմանության մեջ գերակշռում է շ-երի կուտակում՝ ալիտերացիան, այն կարդալիս անկախ քեզանից տխուր տրամադրությամբ ես համակվում: Ճամփեն հանդարտվել Չի շարժվում քամի, Ուր որ է` դու էլ Կքնես հիմի:Այս տողերը կարդալիս սկսում ես աստիճանաբար տխրել: Չարենցի թարգմանության մեջ շատ է շեշտադրումը: Օրինակ ՝ Թռչունները անտառում, հանդում:Քնել են` պարուրված մութով.Սպասիր մի փոքր` շուտով
ReplyDeleteԿքնես և դու:Ինձ ամենից շատ դուր եկավ Թումանյանի թարգամանությունը: Այն ինձ հաղորդեց դրական էմոցիաներ, տխուր, բայց միևնույն ժամանակ ուրախ տրամադրություն:
Սաթենիկ Սողոյան