Monday, April 1, 2013

Հայ մուկը

0 comments
Վիլյամ Սարոյան
Մի Ժամանակ, ասենք թե՝ երեկ չէ առաջին օրը, կար-չկար մի մուկ կար։ Դե, իրականում մկները շատ էին։ Մկները միշտ էլ շատ են լինում։ Եթե ուզես՝ կարող ես հաշվել։
Միայն Նյու Յորք քաղաքում ավելի շատ մուկ կա, քան մարդ, իսկ Նյու Յորքում, երևի լսած կլինես, ինը միլիոն մարդ է ապրում։ Թե՞ Նյու Յորքում յոթ միլիոն էր, Տոկիոյում՝ ինը։
Ինչևէ, Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ, բայց անշուշտ նրանց վրա առանձնապես ուշադրություն դարձնող չկա՝ հեռու են աչքից։
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic