Friday, February 22, 2013

Աֆորիզմներ


Ալբեր Քամյու
  • Որպեսզի միտքը վերափոխի աշխարհը, նախ հարկավոր է, որ վերափոխի իրեն ստեղծողի կյանքը:
  • Հենց ազատ ընտրությունն է ինքնություն կերտում: «Լինել» նշանակում է ընտրել ինքդ քեզ:
  • Ով ոչինչ չի տալիս, նա ոչ մի բան էլ չի ստանում:
  • Ամենամեծ դժբախտությունն այն չէ, որ քեզ չեն սիրում, այլ` որ դու ինքդ չես սիրում:
  • Առանց հուսալքության սեր չի լինում դեպի կյանքը:
  • Ժամանակը դանդաղ է անցնում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հետապնդումը: Բայց նաև այն օգտվում է մեր անհամբերությունից: Անգամ հնարավոր է` գոյություն ունի երկու  ժամանակ` այն, որին  հետևում ենք, և այն, որը մեզ գերազանցում է:
  • Գեղեցկությունը հավերժություն է, որ  տևում է ակնթարթ:
  • Մարդկային սիրտը անհեթեթ  սովորություն ունի ճակատագիր անվանելու միայն  այն, ինչը  կործանում է իրեն:
  • Ձմեռվա կեսին  ես հասկացա, որ  իմ մեջ անհաղթահարելի ամառ է ապրում:
  • Կյանքում պետք է սեր լինի՝ միակ մեծ սերը ամբողջ կյանքի համար: Դա  արդարացնում է  անհիմն հուսահատությունները, որոնց մենք ենթարկվում ենք պարբերաբար:
  • Պահեր են լինում, երբ անսպասելի անկեղծությունը հավասարազոր է   ինքնատիրապետման աններելի կորստին:
  • Դպրոցը պատրաստում է մեզ այնպիսի աշխարհի կյանքին, որը գոյություն չունի:
  • «Սիրել» նշանակում է համաձայնել ծերանալ մի ուրիշ մարդու հետ:
  • Կյանքի մեծագույն հարցն է` ինչպես ապրել մարդկանց մեջ:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic