Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Յուրաքանչյուր անձ անհատ է, ով ունի կարծիք, որով առաջնորդվում է, որը կարող է փոխվել կամ չփոխվել: Հաճախ հասարակությունը փորձում է ստիպողաբար ազդել անհատի տեսակետի վրա: Թույլերի հանդեպ ստացվում է, ուժեղների հանդեպ՝ ոչ այնքան: Եթե հասարակությունը սկսի մտածել ուժեղներին թուլացնելու մասին, որպեսզի իրենց իշխանությունն էլ՛ ավելի տարածվի, ապա ժամանակի անտեղի վատնում կլինի, ինչը քչերն են ցանկանում: Այնպես որ, ավելի լավ է ամեն մեկն ուղղակի ունենա իր տեսակետը, չազդի ուրիշների կարծիքի վրա և փորձի լսել ու հասկանալ ասվածի ողջ իմաստը:Անդրադառնամ չգրված օրենքներին, որոնք ամեն օր մեզ հիշեցնում են իրենց գոյության մասին,շատերին նյարդայնացնում, մյուսներին ուղղակի հաճույք պատճառում:
Զիջողականություն՝ աղջիկներին զիջել, մեծահասկաներին զիջել, աղջիներին չկոպտել, մեծահասկաներին չարհամարհել: Օրենքներ են, բայց չգրված, որոնք հավանության չեն արժանանում հիմնականում տղաների կողմից, որոշ աղջիկների կողմից նույնպես:
Յուրաքանչյուր մարդ ունի դաստիարակություն կամ դրա մի չնչին մասը: Բոլորն էլ գիտեն և ընդունում են, որ աղջիկներն ավելի թույլ էակներ են, որ մեծահասկաներն ավելի զգայուն են, սակայն դրանք միայն երիտասարդությունը չէ, որ պետք է հասկանա: Մեծահասկաները, այդ ամենը լավ իմանալով հանդերձ, ուղղակի իրենց հարգող դեռահասին, երիտասարդին անգամ մի փոքրիկ ուշադրության չեն արժանացնում: Երտասարդներից և ոչ ոք պարտավորվածություն չի կրում զիջելու, հանդուրժելու և համբերատար սպասելու: Շատ արդիական չգրված օրենք է ու նաև շատ անիմաստ: Եթե մեծահասակները վրդովվում են այս դարաշրջանի սերնդից, ապա հաճախ նրանք ոչնչով չեն տարբերվում իրենց պատկերացրած երիտասարդներից, քանի որ հիմա նույնիսկ մեծահասակները տարրական կուլտուրայի նորմերից բացարձակապես տեղեկություն չունեն:
Համամիտ եմ, խելացի, դաստիարակված, կրթված, հասուն ու հարգալից մարդն ավելի շուտ է ընդունվում հասարակության կողմից, սակայն դա չի վերաբերում միայն դեռահասներին: Նույնքան չափով վերաբերում է նաև մեծահասկաներին, ովքեր գեղեցիկ, ազդեցիկ, խելացի վարք ցուցաբերելու դեպքում, վստահ եմ, կստանան նույն պատասխանը իրենց հաջորդ սերունդների կողմից:
Բոլորս էլ գիտենք, որ նոր սերնդի համար օրինակ է ծառայում ավագ սերունդը ու պարբերաբար հակառակ դեպքեր նույնպես տեղի են ունենում: Ուղղակի մենք մեր մտածողության մեջ պետք է ներառենք նաև այն կետը, որ մարդիկ, անկախ ամեն ինչից՝ տարիքից, սեռից, հասակից և այլն, բոլորն էլ համարվում են հասարակության անդամ և, որ նորմալ, բարի ու հարգալից վերաբերմունքը պետք է լինի փոխադարձաբար, այլ ոչ թե միակոմանի:
Աղբյուրը՝ Սյուզի Թադևոսյան
0 comments:
Post a Comment