Wednesday, March 5, 2014

Այլընտրանք/

0 comments
Իմ Դարավոր Թշնամուն
Բարեվ:
Ասում են մենք դարավոր թշնամիներ ենք:
Ասում են, որ պետք է ատենք իրար:
Ասում են, որ դուք սպանել եք մերոնց ու մերոնք ձերոնց:
Ասում են, որ մերոնք հերոսներ են՝պաշտպանել են մեզ:
Ասում են թե դիրքերում էլի զինվոր եք սպանել:
Ոչ միայն ասում են, նաեվ հայհոյում:
Ասում են, որ ձրիակեր եք,մեր հողում եք ապրում:
Ասում են,որ.....
Ձեզ էլ են ասում:
Դուք մերոնց,մեք ձերոնց:
Ասել են  նամակ գրեմ թշնամուս:
Բարեվ իմ դարավոր թշնամի:
Facebook
New message +1
Хасан Хайдаров: привет Tом  джан :)
Tamlime: привет Хасан джан ))
Хасан Хайдаров: как у тебя дела дорогая ?
Tamlime: отлично у тебя как??что нового в азербайджане???
Хасан Хайдаров: typing...

Աղբյուրը՝ tamlime.wordpress.com

Բուլդոգ / Արթուր Միլլեր

0 comments
Տղան մի փոքրիկ հայտարարություն տեսավ լրագրում. «Բուլդոգի սև, բծավոր թուլաներ, յուրաքանչյուրը երեք դոլար»: Նա մի տաս դոլար կանխիկ գումար ուներ իր մոտ, որ վաստակել էր տան ներկարարական աշխատանքներից. իսկ ահա շուն նրանք

Նվաճողը /Քնյութ Համսուն

0 comments
Երիտասարդ մարդկանց մի խումբ թիավարում էր դեպի կղզին։ Հաղթանդամ ու ջահել պարոններից մեկը նավակի մեջ ոտքի կանգնեց ու սկսեց բանաստեղծություն արտասանել։ Տիկնայք ուշադիր լսում էին։ Սակայն նրանցից ամենաերիտասարդի՝ լուսե ծամերով ու խոսուն դիմագծերով կենսուրախ մի կին, աչքունքով հետևում էր թիավար պատանուն և մյուսների թիկունքից ժպտում նրան։ Նկատելով՝ պարոնն սկսեց ավելի բարձրաձայն արտասանել, իսկ դեմքը շառագունեց։ Մեկ էլ հանկարծակի լռեց, ապա շրջվելով դեպի անուշադիր գեղեցկուհին` ասաց.

Tuesday, March 4, 2014

Մեզնից հեռացող սիրո մասին

0 comments
Հարություն Հարությունյան,
Գրող, հրապարակախոսո, հասարակական գործիչ:

Ե՞րբ են մարդիկ բաժանվում: Ե՞րբ են ամուսինները դիմում ապահարզանի: Ե՞րբ են երեխաները լքում ծնողներին կամ հակառակը: Բոլոր երբ-երի պատասխանը մեկն է՝ երբ պակասում է սերը: Անսեր ընտանիքում խաղաղություն չի լինում: Պարտադրված սեր գոյություն չունի: Նկատե՞լ եք՝ սիրո պտուղը որքան է տարբերվում բռնության կամ պարտադրված կենակցության պտուղից: Համեմատելու եզրեր չկան: Բրուտի կողմից սիրով պատրաստված թեյնիկը թեյնիկ է, իսկ փողի համար անհավես ծեփված կավե գունդը՝ «չայնիկ»: Ամենադառը սուրճը համեղ է, երբ սիրով է պատրաստվում, սիրով քաշած օղին երբեք չի «գժվացնում»:
Սերը աստվածային պարգև է, և երբ սերը մարում է, նրա տեղը զբաղեցնում են ատելությունը, արհամարհանքն ու դավաճանությունը: Երբ չկա սեր, հոգին խռովում է, հաճախ չարանում, ատելությունից դառնանում: Մարդը մեկ անգամ է ծնվում և ուզում է երջանիկ ապրել, իսկ երջանկությունը հնարավոր է միայն սիրո առկայության դեպքում:
Սերը ոչ միայն խաղաղություն է, այլև խաղաղության համար է: Սերը սերվում է անկախությունից, քանզի անկախությունը սեր է: Սիրո բույնը ընտանիքն է, ծնողքը, հայրենիքը, ոստանը՝ որտեղ արմատներդ են: Սիրո կռվում պարտություն չի լինում, իսկ երբ սեր չկա, պարտությունն անխուսափելի է:
Արցախյան ազատամարտը սիրո կռիվ էր: Բոլորի, ովքեր մեկնում էին ռազմաճակատ, սրտներում հայրենիքի սերը կար: Բոլորը, ովքեր պայքարում էին անկախության համար, պայքարում էին երկրի հանդեպ տածած սիրո, երջանիկ ապրելու համար: Սերը զնդաններում էլ սեր է, քարանձավում էլ, մարտի դաշտում էլ:

Աղբյուրը՝ Հարություն Հարությունյանի "Facebook" - յան էջ:

Ալան Դալեսի ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության[1] ծրագիրը[2]

0 comments
Ներկայացվել է Ալան Դալեսի (3) կողմից՝ ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ. Մորգենթաուն, Բ. Բարուխը:

Monday, March 3, 2014

Նամակ «դարավոր թշնամուս»

0 comments
Երկու ձեռք, երկու ոտք, քիթ, բերան, երկու աչք, մազեր, հոնքեր, թարթիչներ… Բոլոր մարդիկ էլ նման են իրար: Եվ այս «իրար նմանները» խմբավորվում են, ներառվում ինչ-որ խմբերի մեջ: Դրանցից է, օրինակ, ազգ կոչվող խումբը:
 Ազգերը ունեն վերաբերմունք, հարաբերություններ մեկ այլ ազգի հետ/նկատմամբ: Պարզ է, պիտի լինի:
Ես հայ եմ (չասեմ՝ սովորական մեկը, բայց նաև չասեմ, որ արտասովորներից կամ գերտարօրինակներից: Մարդ եմ, էլի…): Ազգային պատկանելիությունս ես չեմ ընտրել, բայց ինձ էս կարգավիճակը ինձ շատ հարազատ ու հետաքրքիր է: Եվ դու թուրք ես (ոչ սովորական ու ոչ էլ գերտարօրինակ): Եվ դու էլ (ճիշտ իմ պես) չես ընտրել, թե որ ազգին ես ուզում պատկանել: Չես ընտրել քո ապուպապին, ով անցած դարի կեսից մի քիչ շուտ մի քանի (տասնյակ) հայ կոտորեց: Եվ ես էլ իմ ապուպապին չեմ ընտրել, ով սպանվեց անցած դարում:

Նամակ իմ դարավոր թշնամուն

0 comments
Աննա Գսպոյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic