«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք՝ ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները:
Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպե՞ս: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում (4):
Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից եւ արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն – կպատկերեն եւ կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել եւ մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:
Պետության կառավարման մեջ մենք քաոս եւ խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:
Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը եւ ժողովուրդների հակադրումը միմյանց – այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք անվանելու:
Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք… Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք»:
______________________
Ծանոթագրություն
1. Հիշենք, համաշխարհային կառավարման գնացող կայսրության մասին Արաբացին 1919թ. ասում էր. «Բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով՝ որպես այդպիսիք»: Ասել է թե Երկրորդ համաշխարհային պատերազմով ավարտվեց «բնական հարստություններով» զբաղվելու փուլը: Ալան Դալեսը 1945-ին ներկայացնում է երկրորդ փուլի՝ «ժողովուրդներով զբաղվելու» ծրագիրը: Դա գործողության մեջ է առ այսօր: Հիմնական «հաջողությունները» գրանցվել են ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում: Այս ծրագիրը, ըստ էության, ՄԱԿ-ի 1948թ. Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի բացասումն է:
2. Ամբողջական ծրագրի այս հատվածը թարգմանվել է ռուսերենից. տե՛ս, “Правда”, 11.03.1994 г. կամ О. А. Платонов, Терновый венец России, М., 2000г., стр. 431-432: Սույն հրատակությամբ ներկայացված է փաստաթղթի ճշգրիտ թարգմանությունը, որը տրամադրել է սովետական հետախուզության ամենահին աշխատակիցներից մեկը: Այս խորհրդակցության սղագրությունը Ստալինին է տրամադրվել դեռեւս 1945 թվականի ապրիլ-մայիսին, բայց գտնվել է «հույժ գաղտնի» նշումի տակ՝ չբացահայտելու համար այն մարդկանց, ովքեր այս հրեշավոր փաստաթուղթը փոխանցեցին Կրեմլին: Սովետական հետախուզության վերոհիշյալ աշխատակիցը պատմում էր նաեւ, որ Լ. Բերիայի օգնական Լյուդվիգովի խոսքերով՝ այդ սղագրությունը խորապես վրդովվեցրել է Ստալինին, որովհետեւ Միջազգային հարաբերությունների խորհրդի թշնամական ծրագրերը Սովետական Միության հանդեպ մշակվում էր գրեթե այն օրերին, երբ ընթանում էր Յալթայի խորհրդաժողովը, որտեղ ԱՄՆ-ը խոսում էր Սովետական Միության հետ իր բարեկամության մասին:
3. Դալես (Dulles) Ալան Ուելշի (07.04.1893թ., Ուոթերթաուն, Նյու Յորք նահանգ – 21.01.1969, Վաշինգտոն): ԱՄՆ քաղաքական գործիչ, իրավաբան: 1916-26թթ. եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այնուհետեւ եղել է «Սալիվան և Կրոմվել» խոշոր իրավաբանական ֆիրմայի գործընկերը: 1942-45թթ. գլխավորել է ԱՄՆ-ի քաղաքական հետախուզության համակարգը Եվրոպայում: 1947թ. ծառայել է ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ) կառույցներում: 1953-61թթ. ԿՀՎ-ի տնօրենն է եղել: 1959-61թթ. Կարիբյան ճգնաժամով ԽՍՀՄ-ԱՄՆ ատոմային պատերազմի հրահրման կողմնակիցներից էր: ԽՍՀՄ-ի, ժող-սոց երկրների, ազգային-ազատագրական շարժումների դեմ ուղղված ԱՄՆ-ի հետախուզական լրտեսական-դիվերսիոն գործունեության կազմակերպիչներից մեկն էր: Լինելով ԿՀՎ-ի տնօրեն՝ եղբոր՝ Ջոն Ֆ.Դալեսի, հետ միասին 1950-ական թթ. մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի կառավարության հակասովետական կուրսի ձեւավորման մեջ:
Сов. энциклопедический словарь, Москва, 1989г.
4. Արեւմտյան հայտնի բլեֆ է. Ռուսաստան հասկացողության տակ փորձել ներառել մի ամբողջ տարածաշրջան՝ իր ժողովուրդներով ու երկրներով: Իրականում պետք է հասկանալ Արեւելյան Եվրոպայի երկրները, Խորհրդային Միության հանրապետությունները, այդ թվում՝ Խորհրդային Ռուսաստանը…
«Ուխտ Արարատի», թիվ 3/14 նոյեմբեր-հոկտեմբեր, էջ 28-29, 2007թ.,
0 comments:
Post a Comment