Wednesday, April 2, 2014

Հատվածներ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքից

Ներկայացնում է Նելլի Հարությունյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
  • Թուղթն ամեն բան հանդուրժում է:
  • Երբեք չես իմանա, թե ինչի պետք կգաս:
  • Հուշերը զգեստներից թանկ են:
  • Եթե ուզում ես մարդուն ճանաչել ինչպես որ հարկն է, պետք է գոնե մեկ անգամ վիճել նրա հետ: Միայն այդ ժամանակ կարելի է դատել նրա մասին:
  • Մարդուն կարող են բոլորը սիրել, բայց և նա մենակ կլինի, եթե մեկը չկա, որի համար նա «աշխարհում բոլորից թանկն է»:
  • Աստված ինձ շատ, շատ է տվել՝ և ես արժանի չեմ դրան, ու էլի ամեն օր ինչ-որ բան ես այնպես չեմ անում, ինչպես պետք է: Այդ բոլորի պատճառն այն է, որ իմ մեջ ճշմարիտ հավատ չկա:
  • Եթե մարդը վիշտ ունի, եթե նա մենակ է և դժբախտ, լավ կլինի, որ տնից դուրս գա, նա ինքն իր հետ կլինի, մենակ՝ երկնքի, բնության, աստծո հետ:
  • Պետք չեն ինձ երկրպագուներ՝ ինձ պետք են ընկերներ, չեմ ուզում, որ հրապուրվեն իմ հաճելի ժպիտով. ուզում եմ, որ ինձ գնահատեն իմ ներքին էությամբ, իմ բնավորությամբ:
  • Միթե՞ մեր ծնողները իրենց երիտասարդությունը մոռացել են: Ըստ երևույթին, այո: Երբ մենք կատակ ենք անում, նրանք բոլորը լուրջ են ընդունում, իսկ երբ մեզ համար դա լուրջ է, նրանք ծիծաղում են մեզ վրա:
  • Ուզում եմ մահվանից հետո էլ ապրել:
  • Ծիծաղիր բոլորի վրա և ոչ մեկի վրա ուշադրություն մի դարձնի: Էգոիստորեն է հնչում, բայց իսկապես դա միակ միջոցն է իր սփոփանքը փնտրող մարդու համար:
  • Մենք բոլորս ապրում ենք մի նպատակով՝ լինել երջանիկ, ապրում ենք տարբեր ձևով, բայց և միատեսակ:
  • Ծուլությունը կարող է հաճելի թվալ, բայց միայն աշխատանքն է մարդուն բավարարություն տալիս:
  • Մաքուր խիղճը եռապատկում է ուժը:
  • Այո, ես ուզում եմ «նրա» հետ շատ բաների մասին խոսել, որովհետև միայն իրար գուրգուրելն անիմաստ է: Մեծ վստահություն է պետք, որպեսզի ամեն ինչ պատմենք իրար, իսկ իրար վստահելու գիտակցությունը երկուսիս էլ ավելի զորեղ կդարձնի:
  • Ըստ էության երիտասարդությունը ավելի մենակ է, քան ծերությունը:
  • Եվ սկսում եմ միջոցներ փնտրել դառնալու այնպիսին, ինչպիսին կուզեի, ինչպիսին կկարողանայի դառնալ, եթե… այո, եթե աշխարհում ուրիշ մարդիկ չլինեին…

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic