Thursday, November 7, 2013

Why do people tell lies? / Ինչո՞ւ են մարդիկ ստում

Ներկայացնում է Նելլի Հարությունյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Մեր «Անգլախոսների ակումբի» հանդիպումներից մեկի ժամանակ մենք քննարկում էինք, թե ինչու են մարդիկ սուտ խոսում: Ամեն ոք հայտնեց իր կարծիքը: Հետո միստր Յուրան մեզ պատմեց մի պատմություն Մոցարտի մասին, որի ավարտին հասկացանք, որ երբեմն մարդիկ սուտ են խոսում` ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար: Ակումբի անդամների մեծամասնությունը առաջին հերթին կարծում է, որ մարդիկ ստում են, որովհետև վախենում են պատժվելուց: Ծնողները հաճախ պատժում են իրենց երեխաներին վատ արարքներ գործելու համար, և հետո երեխաները սկսում են իրենց ծնողներին ստել, որպեսզի խուսափեն պատժից: Մարդիկ երբեմն սուտ են խոսում, որովհետև նրանք չեն ցանկանում անհանգստացնել կամ վշտացնել ինչ-որ մեկին: Մենք հաճախ ստում ենք, որպեսզի ինչ-որ մեկին ուրախ տեսնենք: Երբեմն ինչ-որ մեկի ուրախությունը կախված է մեր ստելուց: Եվ հետո՝ մենք ստում ենք, որովհետև շատ իրավիճակներում դա է միակ ելքը, և միայն դրա շնորհիվ կարող ենք խուսափել տհաճ դեպքերից:

At one of our “English Speaking Club” meeting we discussed the topic why people often tell lies. Everybody expressed expressed their opinions. Then Mr. Yura told us a story about Mozart, and we understood that sometimes people tell lies to save someone's life. The majority of club members think that people tell lies, because they are afraid to be punished. Parents often punish their children for doing some bad things, and then children start telling lies to their parents in order to avoid from punishment. People sometimes tell lies, because they don't want to bother or upset somebody. We often tell a lie in order to see someone happy. Sometimes someone's happiness depends on our lies. And then, we tell a lie, because in some circumstances it is the only way out, and only due to it we can avoid unpleasant situations.

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic