Sunday, June 2, 2013

Հնդկական աֆորիզմներ

  • Երբ դու ծնվեցիր, դու լացում էիր, իսկ ողջ աշխարհը՝ ծիծաղում: Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը՝ լացի:
  •  Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի:
  •  Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հաղթում է հազար հոգու, իսկ մյուսը հաղթում է միայն ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է:
  •  Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլոր մարդկանց: 
  • Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ մեկ անգամ, դա իր մեղքն է: Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ երկու անգամ, դա արդեն ձեր մեղքն է: 
  • Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց: 
  • Սովորիր ուրիշների սխալների վրա: Հնարավոր չէ ապրել այնքան երկար, որպեսզի ամեն ինչ սովորես սեփական սխալների վրա: 
  • Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն և՛ դիմացինին: 
  • Հանճարեղ է նա, ով դառնում է կույր ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության ետևից վազելիս և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic