Ակուտագավա
Աշնանային միջօրե էր: Նանկինում, Ցիվանցեզե փողոցի տներից մեկում, արմունկները սեղանին հենած` չինացի գունատ աղջիկը նստած ձմերուկի կորիզ էր չրթում, որ վերցնում էր լաքապատ սկուտեղից:
Սեղանի վրա դրված լամպը տամուկ լույս էր արձակում, որը ոչ այնքան խավարն էր ցրում, որքան ընդգծում էր սենյակի խղճուկ տեսքը: Անկյունում, պատռված պաստառներով պատված պատի մոտ, վրան անփութորեն բրդե ծածկոց նետված շաքարեղեգե մահճակալի վերևում, փոշոտ առագաստ էր կախված: Սեղանի մյուս կողմում կարծես մոռացված, հին աթոռ էր: Ամենաուշադիր աչքն անգամ այդ իրերից բացի չէր կարող գտնել որևէ այլ բան, որ կարող էր ծառայել իբրև սենյակի զարդարանք:
Բայց աղջիկը ստեպ-ստեպ դադարում էր չրթել և իր վճիտ աչքերով ակնապիշ նայում էր դիմացի պատին, իրոք, ուղիղ նրա հայացքի դիմաց կեռիկից համեստորեն կախված էր փոքրիկ բրոնզե խաչելությունը, որի վրա աղոտ գծագրվում էր լայն բացված ձեռքերով խաչված Քրիստոսը: Ամեն անգամ, երբ աղջիկը նայում էր Հիսուսին, իր երկար թերթերունքների տակ թաքչող թախծի արտահայությունը մի ակնթարթ անհետանում էր, և դրա փոխարեն նրա աչքերի մեջ բոցկլտում էր միամիտ հույսի շողը: Բայց աղջիկն անմիջապես փախցնում էր հայացքը, հոգոց հանում, հոգնած թոթվում սև մետաքսե զգեստի մեջ ամփոփված ուսերը և նորից սկսում եռանդով ձմերիկի կորիզ չրթել:
Աղջիկը Սուն Ցզին-հուան էր, 15-ամյա պոռնկուհին, որը ծայրը ծայրին հասցնելու համար այս սենյակում գիշերային հյուրեր էր ընդունում: Ցինվայի բազմաթիվ պոռնկուհիների մեջ Սունի նման արտաքին ունեցողներն, անշուշտ, շատ էին: Բայց խիստ կասկածելի էր, որ նրանց մեջ գտնվեր Սունի նման հեզ ևս մեկը: Նա, ի տարբերություն` ուրիշ ծախու կանանց, ստա;ոս ու գռեհիկ չէր, նա ուրախ ժպիտով զվարճացնում էր հյուրերին, որոնք ամեն գիշեր այցելում էին նրա մռայլ սենյակը: Եվ եթե նրանց վարձատրությունը հազարից մեկ պայմանավորվածից ավելին էր լինում, նա ուրախանում էր, որ կկարողանա հորը` իր միակ հարազատին, հյուրասիրել նրա սիրած սակեի ևս մի բաժակով:
Ցզին-հուայի այսպիսի վարքագիծն, իհարկե, բացատրվում էր նրա նմավորությամբ, բայց կար նաև ուրիշ հանգամանք. Նա մանկուց կաթոլիկական հավատք էր ընդունել, այդպես էր նրան դաստիարակել հանգուցյալ մայրը, և պատից կախված խաչելությունը դրա վկայությունն էր:
Ի դեպ ասած, մի անգամ, հետաքրքրությունից դրդված, նրա մոտ գիշերեց երիտասարդ ճապոնացի մի զբոսաշրջիկ, որ եկել էր Շանհայի գարնանային ձիարշավը տեսնելու և միաժամանակ Հարավային Չինաստանի բնապատկերներով հիանալու համար: Եվրոպական կոստյումով, սիգարն ատամների արանքում, նա անփութորեն գրկեց իր գոգին նստած Ցզին հուայի փոքրիկ մարմինը, և, պատահաբար նկատելով խաչելությունը, կոտրտված չինարենով անվստահ հարցրեց.
_Դու ի՞նչ է, քրիստոնեուհի՞ ես:
_Այո, ես մկրտվել եմ հինգ տարեկանում:
_Եվ այսպիսի արհեստո՞վ ես զբաղված:
Նրա ձայնի մեջ ծաղրանք կար, բայց Ցզին-հուան, իր սև սաթե մազերով ծածկված գլուխը դրեց նրա ձեռքին և ժպտաց, ինչպես միշտ, բարի ժպիտով, որից մերկանում էին նրա մանրիկ, համաչափ ատամիկները:
_Ախր, եթե ես չզբաղվեի այս արհեստով, և' ես, և' հայրս սովից կմեռնեինք:
_Իսկ քո հայրը ծե՞ր է:
_Այո... Նա հազիվհազ է ոտքի վրա մնում:
_Բայց... Մի՞թե դու չես հասկանում, որ այս արհեստով` դու երկնքի չես արժանանա:
_Ոչ:-Թռուցիկ նայելով խաչելությանը` Ցզին-հուան մտախոհ արտաբերեց.-Ես կարծում եմ, որ Քրիստոսը երկնքում ինքն էլ, հավանաբար, գիտե, թե ինչ կա իմ սրտում: Այլապես տերը կլիներ Յաոցսյակաոյի բաժանմունքի ոստիկաններից մեկը:
Երիտասարդ ճապոնացին ժպտաց: Նա ձեռքերը կոստյումի գրպանները տարավ, հանեց մի զույգ նեֆրիտե ականջօղեր և ամրացրեց աղջկա ականջաբլթակներին:
_Այս ականջօղերը ես գնել էի, որ Ճապոնիայում նվեր տամ, բայց քեզ եմ նվիրում` ի հիշատակ այս գիշերվա:
Իսկապես էլ, այդ գիշերվանից Ցզին-հուան լի էր մի տեսակ խաղաղ վստահությամբ:
Բայց մեկ ամիս անց այդ թշվառն, ավաղ, հիվանդացավ. նրա մարմնի վրա հայտնվեցին չարորակ սիֆիլիսային խոցեր: Իմանալով այդ մասին` նրա գործընկերուհին խորհուրդ տվեց օպիումով օղի խմել, վստահեցնելով, որ դրանից ցավը մեղմանում է: Հետո մի ուրիշ ընկերուհի` Մաո Ին-չունը, պատրաստակամորեն նրան նվիրեց «գունլանվանի» և «ցզյալումիի» մնացորդներ, որոնցից ինքն էլ էր օգտագործել: Բայց չնայած Ցզին-հաուն ապրում էր մեկուսի, հյուրեր չէր ընդունում, առաղջությունը ոչ մի կերպ չէր լավանում:
Եվ ահա մի անագամ Չեն շան-չան, այցելելով Ցզին-հուային, լիակատար համոզվածությամբ նրան (հաստատ սնահավատության վրա հենված) բուժման մի եղանակ սովորեցրեց.
_Քանի որ քո հիվանդությունը քեզ է անցել հյուրերից, դու էլ այն պետք է մեկ ուրիշ վերադարձնես: Եվ այդ ժամանակ երկու-երեք օրից կառողջանաս:
Ցզին-հուան նստած էր` ձեռքն այտին հենած, և նրա դեմքի ճնշված արտահայտությունը չէր փոխվում: Բայց, ըստ երևույթին, Շան-չայի խոսքերը նրա մեջ հետաքրքրություն առաջացրեցին, և նա հարցրեց.
_Իրո՞ք:
_Դե, իհարկե, ճիշտ եմ ասում: Քույրս էլ ոչ մի կերպ չէր լավանում, ինչպես հիմա` դու: Բայց հենց հիվանդությունը փոխանցեց հյուրին` առողջացավ:
_Իսկ հյու՞րը:
_Հյուրի~ն է խղճում: Ասում են` այդ հյուրը հիվանդությունից կուրացել է: Բայց մե՞զ ինչ:
Երբ Շան-չան հեռացավ, և Ցզին-հուան մենակ մնաց, ծնկի իջավ խաչելության առաջ և աչքերը հառելով խաչված Քրիստոսին` սկսեց ջերմեռանդորեն աղոթել.
_Տեր Հիսուս, որ երկնքում ես: Ես զբաղվում եմ այս ատելի արհեստով, որպեսզի կերակրեմ իմ հորը: Բայց իմ արածը խայտառակում է միայն ինձ, և ուրիշ ոչ ոքի ես վատություն չեմ անում: Դրա համար ես կարծում եմ, որ եթե մեռնեմ հենց այսպիսին, միևնույն է, ես կընկնեմ երկինք: Բայց հիմա ես կարող եմ շարունակել, եթե միայն իմ հիվանդությունը փոխանցեմ ուրիշի: Ուրեմն, թեկուզ ես ստիպված լինեմ սովամահ լինել (և այդ ժամանակ իմ հիվանդությունն էլ կանցնի), ես պետք է ոչ ոքի հետ անկողին չմտնեմ: Թե չէ ես իմ երջանկության համար կկործանեմ ուրիշի, որն ինձ ոչ մի վատություն չի արել: Բայց ես, վերջիվերջո, կին եմ: Ես կարող եմ ինչ-որ պահի տրվել գայթակղությանը: տեր Հիսուս, որ երկնքում ես: Խնդրում եմ, պահպանիր ինձ: Թեզանից բացի ես ոչ մի հույս չունեմ:
Ընդունելով այսպիսի որոշում` Ցզին-հուան, չնայած Շան-չայի և Ին-չուայի հորդորներին, այլևս հյուր չէր ընդունում, և եթե պատահում էր` իր հին ծանոթ տղամարդկանցից էին գալիս, Ցզին-հուան պարզապես նստում էր, ծխում, զրուցում` կատարելով նրանց և ոչ մի ցանկությունը:
_Ես սարսափելի հիվանդություն ունեմ: Եթե դուք պառկեք ինձ հետ` այն կկպչի նաև ձեզ,- ասում էր նա միշտ, երբ հարբած հյուրը փորձում էր բռնությամբ տիրել նրան: Նման դեպքերում նա չէր ամաչում նույնիսկ իր խոցոտ ամոթույքը ցույց տալ: Այդ պատճառով այցելությունները կամաց-կամաց դադարեցին: Եվ ապրելը օրեցօր դարձավ ավելի դժվար:
Այդ երեկո նա երկար նստեց` սեղանին թիկնած, ոչինչ չանելով և մտախոհ նայելով իր դիմաց: Հյուրերն առաջվա պես չէին այցելում նրան: Գիշերը մոտենում էր, ամեն ինչ լռել էր, և Ցզին-հուայի ականջներին էր հասնում միայն ծղրիդների երգեցողությունը: Իսկ քարե հատակով, չջեռուցվող սենյակում սաստկացող ցուրտը ջրի նման թափանցիկ նախ նրա մետաքսե կոշիկների, ապա դրանք նուրբ գրկած տոտիկների մեջ:
Ցզին-հուան որոշ ժամանակ նայում էր լամպի տամուկ լույսին, ապա ցնցվեց և թույլ հորանջեց: Գրեթե հենց այդ պահին ներկված դուռը թափով բացվեց, և ներս մտավ անծանոթ օտարերկրացի: Երևի այն բանից, որ դուռը թափով բացվեց, լամպի լույսը հանկարծ թրթռաց, բռնկվեց, և կիսամութ սենյակը լուսավորվեց տարօրինակ կարմիր լույով: Ոտքից-գլուխ այդ կարմիրով լուսավորված հյուրը մի քայլ ետ գնաց և փակեց դուռը: Ցզին-հուան վեր կացավ և զարմացած նայեց անծանոթ օտարերկրացուն: Հյուրը կլիներ երեսունհինգ տարեկան: Նա արևավառ, մորուքավոր և խոշորաչյա տղամարդ էր` սրճագույն բծերով կոստյումով և նույնիսկ սև կեպիով: Միայն մի բան էր անհասկանալի, թեև նա, անտարակույս, օտարերկրացի էր, բայց, որքան էլ տարօրինակ է, նրա տեսքից անհնար էր որոշել` ասիացի՞ է արդյոք նա, թե՞ եվրոպացի: Կեպիի տակից դուրս պրծած սև մազերով, հանգած ծխամորճն ատամների արանքում, շեմքի մեջ կանգնած` նրան կարելի էր դնել մահու չափ հարբած անցորդի տեղ, որը սխալմամբ է այստեղ հայտնվել:
_Ձեզ ի՞նչ է հարկավոր,- գրեթե նախատինքով հարցրեց փոքր-ինչ վախեցած Ցզին-հուան` չհեռանալով սեղանի մոտից: Հյուրը թափահարեց գլուխը, ինչ-որ, ինչ-որ անհասկանալի բան ասաց օտար լեզվով: Ի պատասխան` Ցզին-հուան գլուխը թափ տվեց, ինչից լամպի լույսի տակ առկայծեցին նրա նեֆրիտե ականջօղերը:
Տեսնելով, թե ինչպես է աղջիկը խոժոռել իր սիրուն հոնքերը` հյուրը հանկարծ բարձր քրքջաց, անբռնազբոսիկ շարժումով հանեց կեպին և օրորվելով ուղղվեց նրա մոտ: Թուլացած նստեց դիմացի աթոռին: Այդ պահին Ցզին-հուային հանկարծ նա թվաց այնքան հարազատ ու մտերիմ, կարծես վաղուց ճանաչել է նրան, ուղղակի չի հիշում` որտեղ և երբ: Հյուրն առանց ձևականությունների մատները խրեց սկուտեղի ձմերուկի կորիզների մեջ, բայց չչրթեց, այլ սկսեց ուշադիր նայել Ցզին-հուային, ձեռքի տարօրինակ շարժումներով և իր օտար լեզվով փորձելով ինչ-որ բան հասկացնել: Ցզին-հուան չհասկացավ նրա բառերի իմաստը, բայց աղոտ կռահեց, որ հյուրը գիտե, թե ինչով է զբաղվում ինքը: Չինարեն չհասկացող օտարերկրացիների հետ երկար գիշերներ անցկացնելը Ցզին-հուայի համար սովորական բան էր: Այդ պատճառով նա նորից նստեց և իր սովորույթի համաձայն բարեհոգի ժպտալով սկսեց շատախոսել` իր խոսքը համեմելով հյուրին բոլորովին անհասկանալի կատակներով: Բայց հյուրը ամեն երրորդ բառի վրա այնպես էր հռհռում, կարծես իրոք հասկանում էր, և ձեռքերն ավելի եռանդուն էին«խոսում»: Հյուրից օղու հոտ էր փչում, բայց նրա հարբած կարմիր երեսը առնացի կենսական ուժից այնպես էր փայլփլում, որ լուսավորվում էր ողջ խղճուկ սենյակը: Համենայնդեպս, Ցզին-հուայի աչքին մինչ այդ իր տեսած բոլոր օտարերկրացիների մեջ ամենագեղեցիկն էր` չխոսելով այլև Նանկինի իր ծանոթների մասին: Այսպես թե այնպես, բայց նա չէր կարողանում չմտածել, թե նախկինում հանդիպել է այդ տղամարդուն: Նայելով ճակատին թափված նրա սև գանգուրներին և անընդհատ զվարթ ժպտալով` Ցզին-հուան ջանում էր հիշել, թե որտեղ է այդ դեմքը տեսել:
«Արդյո՞ք նա չէ, որ իր գեր կնոջ հետ գետանավով էր եկել: Բայց` ոչ, նա շատ ավելի շիկահեր էր: Իսկ գոցե նա՞ է, որ լուսանկարեց Ցինվայում Կուն-Ցզիի դամբարանը: Բայց նա, կարծես թե, ավելի տարիքով էր: Այո, այո մի անգամ ես տեսել եմ. Լիդացյաոյում, կամրջի մոտ, հենց ռեստորանի դիմաց, ամբոխ էր հավաքված, և մեկը իսկևիսկ այս մարդու նման, հաստ մահակով խփում էր ռիկշայի մեջքին: Բայց... նրա աչքերը ոնց որ ավելի կապույտ էին»:
Մինչ Ցզին-հուան մտածմունքների մեջ էր` անծանոթը նույն զվարթությամբ լցրեց ծխամորճը, ծխեց, և սենյակը լցվեց անուշաբույր ծխով: Հետո հանկարծ նա ինչ-որ բան ասաց, ծիծաղեց, այս անգամ կամացուկ, և, բարձրացնելով երկու մատները, մոտեցրեց Ցզին-հուայի աչքերին, հասկացնելով «երկու» թիվը, որն, իհարկե, նշանակում էր երկու դոլար: Բայց Ցզին-հուան, որն այլևս հյուր չէր ընդունում, առաջվա պես ճարպկորեն չրթում էր և ի նշան մերժումի` երկու անգամ գլուխը տարուբերեց: Այդժամ հյուրը, փռվելով սեղանին, երեսը մոտեցրեց Ցզին-հուայի երեսին և արուօ աներկմիտ հայացքով նրա աչքերի մեջ նայելով` բարձրացրեց երեք մատները:
Ցզին-հուան, բերանում դեռ ձմերուկի կորիզները, փոքր-ինչ ետ քաշվեց, և նրա դեմքը վրդովմունք էր ցույց տալիս: Հյուրն, ըստ երևույթին, կարծեց, թե նա երկու դոլարով չի համաձայնվում: Մինչդեռ բոլորովին հնարավոր չէր նրան բացատրել, թե բանն ինչն է, քանի որ նա չինարեն չէր հասկանում: Դառնորեն զղջալով իր թեթևամտության համար` Ցզին-հուան իր սառն աչքերը մի կողմ թեքեց և կամա-ակամա տարուբերեց գլուխը:
Բայց անծանոթը թեթևակի ժպտաց և կարծես մի քիչ տատանվելով` չորս մատները բարձրացրեց և կրկին օտար լեզվով ինչ-որ բան ասաց: Վերջապես համբերահատ եղած Ցզին-հուան դեմքն այտին հենեց` չկարողանալով նույնիսկ ժպտալ, բայց հենց այդ ժամանակ որոշեց , որ իրեն մնում է գլխով «ոչ» ասել այնքան ժամանակ, մինչև դա հյուրին հոգնեցնի: Բայց հենց այդ պահին հյուրի ձեռքի բոլոր հինգ մատները վեր բարձրացան:
Հետո երկար ժամանակ նրանք շարունակում էին զրուցել ձեռքերի շարժումների և դիմախաղի միջոցով: Մատ առ մատ համառորեն բարձրացնելով առաջարկվող գինը` հյուրն ի վերջո ցույց տվեց, որ ինքը չի խնայի նունիսկ տասը դոլարը` պոռնկուհի համար պատկառելի գումար, չտատանեց Ցզին-հուային: Աթոռից վեր կենալով` նա հենվեց սեղանի կողքին, և երբ հյուրը շռայլորեն իր երկու ձեռքերի բոլոր մատները, զայրացած ոտքը խփեց գետնին և իրար ետևից գլուխը տարուբերեց: Եվ հենց այդ պահին խաչելությունը, չգիտես ինչու, պոկվեց կեռիկից և թեթև զնգոցով ընկավ քարե հատակին, Ցզին-հուայի ոտքերի մոտ:
Նա ձեռքն իսկուն մեկնեց և խաչելությունը խնամքով բարձրացրեց: Պատահաբար նրա աչքն ընկավ խաչված Քրիստոսի դեմքին, և, տարօրինակ բան` այդ դեմքը կարծես իր սեղանի մոտ նստած օտարերկրացու իսկական արտացոլումը լիներ:
«Ահա թե ինչու էր ինձ անընդհատ թվում, թե ես նրան նախկինում տեսել եմ, ախր, սա հենց տեր Քրիստոսի դեմքն է»:
Բրոնզե խաչելությունը կրծքին սեղմած` Ցզին-հուան ցնցված նայում էր հյուրին: Հյուրը, ում դեմքը գինուց կարմրատակել էր և առաջվա պես լամպի լույսով լուսավորված էր, ժամանակ առ ժամանակ ծխամորճը բերանին էր մոտեցնում և բազմանշանակ ժպտում: Եվ նրա աչքերը չէին կտրվում Ցզին-հուայից, վերուվարելով նրա փոքրիկ մարմնով մեկ, ճերմակ պարանոցով և ականջներով, որոնց վրա փայլում էին նեֆրիտե ականջօղերը: Բայց Ցզին-հուային թվում էր, թե նույնիսկ այդ վիճակում հյուրց մի տեսակ վեհություն է ճառագում:
Մի քիչ սպասելով` հյուրը ծխամորճը բերանից հանեց և գլուխը բազմանշանակ խոնհարելով` ծիծաղաձայն ինչ-որ բան ասաց:
Այդ խոսքերը Ցզին-հուայի վրա հմուտ հմուտ հմայողի շշունջ ազդեցություն ունեցան: Արդյո՞ք նա չէր մոռացել իր մեծահոգի որոշման մասին: Խոնհարելով ժպտացող աչքերը և բրոնզե խաչելությունը կրծքին սեղմած` նա ամոթխած մոտեցավ խորհրդավոր հյուրին:
Հյուրը տաբատի գրպանի մեջ արծաթե դրամները հաշվեց, որոշ ժամանակ հիացավ առաջվա պես աչքերով ժպտացող Ցզին-հուայով, բայց հանկարծ նրա աչքերի մեջ կրակ բռնկվեց, նա վեր թռավ տեղից և ամուր գրկելով Ցզին-հուային` նրան սեղմեց օղեհոտ իր գրկում: Ցզին-հուան, ասես գիտակցությունը կորցրած, գլուխը ետ գցած, գունատ այտերը` հանկարծ շառագունած, հմայված նայում էր հյուրի աչքերին: Հասկանալի էր` նա այլևս չէր կարող կշռադատել` տրվե՞լ տարօրինակ օտարերկրացուն, թե՞ խույս տալ նրա համբյուրներից` նրան չվարակելու մտավախությամբ: Իր շրթունքները հանձնելով մազումորուքի մեջ կորած նրա բերանին` Ցզին-հուան գիտեր միայն մի բան. Նրա կուրծքը ափեափ լցված էր առաջին սիրո հայտնության բերկրանքով:
Մի քանի ժամ անց արդեն մարած լամպով սենյակում հազիվ լսելի էր ծղրիդների ձայնը, որն աշնանային թախիծ էր խառնում երկու քնածների երազային շնչառությանը: Եվ Ցզին-հուայի երազը, պոկվելով մահճակալի փոշոտ առագաստից, բարձրացավ վեր, վեր, դեպի աստղաշատ և լուսնապսակ գիշերը:
...Ցզին-հուան նստած էր կարմիր սանդալենուց պատրաստված աթոռին և սեղանիկին դրված զանազան ուտեստներն էր ճաշակում զույգ ձողիկներով: Ծիծեռնակի բույն, շնաձկան լողակ, խաշած ձվեր, ձկնապուխտ, տապակած խոզ, ձկնապուր... Անհաշիվ ուտելիքներ: Իսկ սպասքը կազմում էին երկնագույն լոտոսներով և ոսկեփայլ փյունիկներով ջրաներկված գեղեցիկ ափսեներ ու պնակներ: Նրա թիկունքում շղարշե վարագույրը ծածկում էր պատուհանը, որից անդին, ըստ երևույթին, գետ էր հոսում. Սենյակում լսելի էր գետի անընդհատ քչքչոցը և ուրախ ճողփանքի ձայնը: Ցզին-հուային թվում էր, թե նա գտնվում է մանկուց իրեն հարազատ Ցզինվայում: Բայց նա, անտարակույս, երկնքում էր, Քրիստոսի հարկի տակ:
Ստեպ-ստեպ Ցզին-հուան վայր էր դնում ձողիկները և դիտում էր շուրջը: Բայց ընդարձակ սենյակում միայն վիշապազարդ սյուներ էին, կերակուրներից ելնող գոլորշով պատված խոշոր քրիզանթեմներով ծաղկամանները, և ուրիշ ոչ մի շունչ:
Եվ սակայն, բավական էր` ափսեն դատարկվեր, Ցզին-հուայի աչքի առաջ, չգիտես որտեղից, հայտնվում էր տաք բուրմունք արձակող մի նոր ուտելիք: Եվ հանակարծ տապակած կաքավը, որին նա դեռ չէր էլ հասցրել դիպչել, թևերը թափահարեց և շուռ տալով գինու սափորը` հասավ առաստաղին:
Այդ ժամանակ Ցզին-հուան զգաց, որ ինչ-որ մեկը թիկունքից լռիկ մոտեցել է իր աթոռին: Այդ պատճառով, վայր չդնելով ձողիկները, նա արագ ետ շրջվեց: Այնտեղ, որտեղ ըստ նրա, պետք է պատուհան լիներ, պատուհանի փոխարեն փայտից պատրաստված մետաքսապատ աթոռին վեհորեն նստած էր անծանոթ օտարերկրացին, ատամների արանքում` ղեյլանի երկար բրոնզե ծխամորճ: Ցզին-հուան անմիջապես ճանաչեց այս գիշեր իրեն հյուր եկած օտարերկրացուն: Միայն թե հիմա նրա գլխավերևում, մեկ ապակու հեռավորության վրա, նշմարվում էր նուրբ լուսապսակ, որ երեք օրական լուսին էր հիշեցնում:
Հենց այդ պահին, կարծես սեղանի վրայից դուրս պրծնելով, մեծ ափսեի մեջ հաըտնվեց ախորժաբեր ուտելիք: Նա իսկույն մեկնեց ձողիկները և ուզում էր համեղ պատառ վերցնել, բայց հանկարծ հիշեց ետևում նստած օտարերկրացուն և ուսի վրայով նայելով` ամոթխած հարցրեց.
_Դուք սեղանին չե՞ք մոտենա արդյոք:
_Ոչ, մենակ կեր: Եթե դու հիմա ուտես, քո հիվանդությունն այս գիշեր կչքանա:
Լուսապսակով օտարերկրացին այդ բառերը ասելիս ծխամորճը բերանից չէր հանել և ժպտում էր մի ժպիտով, որ լի էր անսահման սիրով:
_Ուրեմն` դուք չե՞ք կամենում ուտել:
_Ե՞ս: Ես չեմ սիրում չինական խոհանոց: Դու դեռ ինձ չե՞ս ճանաչել: Հիսուս Քրիստոսը երբեք չինական կերակուր չի կերել:
Այս բառերից հետո նանկինյան Քրիստոսը դանդաղ վեր կացավ աթոռից և, մոտենալով թիկունքից, քնքշորեն համբուրեց ապշահար Ցզին-հուայի այտը:
Ցզին-հուան դրախտային քնից արթնացավ, երբ սենյակն արդեն լցվում էր աշնանային պաղ այգաբացի լույսերով: Բայց մահճակալի փոշոտ, նավակաձև առագաստի տակ դեռ տաք կիսախավար էր: Այդ կիսամթի մեջ աղոտ ուրվագծվում էր մինչև բերանը հին, գունաթափ բրդե ծածկոցով փաթաթված Ցզին-հուայի դեմքը, և նա աչքերը դեռ բաց չէր արել: Հավանաբար գիշերային քրտինքից նրա յուղած մազերը կպել էին իրար և թափվել երեսին, իսկ կիսաբաց շրթունքների արանքից, ինչպես բրնձահատիկներ, սպիտակին էին տալիս մանր ատամիկները:
Թեև Ցզին-հուան արթնացել էր, բայց նրա հոգին դեռ թափառում էր երազի դրվագներում` շքեղ քրիզանթեմների, տապակած կաքավների, Հիսուս Քրիստոսի պատկերներով... Սակայն առագաստի տակ ավելի ու ավելի շատ էր արևի լույս ընկնում` նրա երանելի անուրջներն ընդհատելով բիրտ իրականության հստակ գիտակցությամբ, այն բանի գիտակցությամբ, որ երեկ շաքար եղեգե այս մահճակալի վրա նա պառկել է խորհրդավոր անծանոթի հետ: «Բա որ հիվանդությունը կպչի նրա՞ն...»` այս մտքից Ցզին-հուան իրեն ահավոր վատ էր զգում, և նրան թվում էր, թե նա այս առավոտ ի զորու չի լինի նայել տղամարդու դեմքին: Բայց հանկարծ անհաղթահարելի ցանկություն ունեցավ տեսնել նրան. Գոնե մի անգամ էլ նրա արևավառ, սիրելի դեմքին չնայելը շատ ծանր կլիներ Ցզին-հուայի համար: Փոքր-ինչ տատանվելով` նա զգուշորեն բացեց աչքերը և նայեց մահճակալին: Սակայն, ի զարմանս իրեն, և' մահճում, և' ընդհանրապես սենյակում, ծածկոցով փաթաթված Ցզին-հուայից բացի` մարդ չկար` ո'չ Քրիստոսի նման անծանոթը, ո'չ էլ ուրիշ որևէ մեկը:
«Ուրեմն` դա էլ եմ երազում տեսել»...
Ցզին-հուան վրայից գցեց կեղտոտ ծածկոցը և վեր կացավ: Հետո զույգ ձեռքերով տրորելով աչքերը, ետ տարավ ծանր առագաստը և դեռ քնատ աչքերով սենյակը զննեց:
Պաղ առավոտը սենյակի բոլոր իրերն անողոք լույսի տակ էր ցույց տալիս: Հին սեղանը, մարած լամպը, աթոռները (մեկը շուռ էր տված հատակին, մյուսը շրջված էր դեպի պատը), ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ երեկոյան: Իսկ սեղանին, ձմերուկի չրթած կորիզների մեջ, աղոտ փայլում էր փոքրիկ խաչելությունը: Թաթելով լույսից շլացող փայլերը և տնտղելով սենյակը, Ցզին-հուան միաժամանակ անշարժ նստեց դեռ չհարդարված մահճին:
_Ոչ, երեկվանը երազ չէր...-շշնջաց` մտածելով անծանոթի անհասկանալի անհետացման մասին: Իհարկե, կարելի էր մտածել, որ նա սուսուփուս դուրս է եկել, մինչ աղջիկը քնած է եղել: Բայց Ցզին-հուան չէր հավատում, որ գիշերն իրեն այդքան ջերմորեն գուրգուրող տղամարդը կհեռանար` առանց հրաժեշտի մի բառ ասելու: Ավելի ճիշտ` նրա համար շատ ծանր էր հավատալ, որ հենց այդպես էլ եղել է: Բացի այդ, Ցզին-հուան մոռացել էր խորհրդավոր օտարերկրացուց ստանալ խոստացած տասը դոլարը:
«Մի՞թե նա իրոք գնացել է»:
Դառնացած սրտով նա ուզում էր հագնել ծածկոցին գցված մետաքսե սև զգեստը, երբ հանկարծ նրա մեկնած ձեռքը քարացավ, իսկ երեսն ասես վառվեց: Արդյո՞ք նրա ներկած դռան ետևում խորհրդավոր օտարերկրացու քայլերի ձա՞յնը որսաց, թե՞ բարձն ու ծածկոցը ողողած օղեհոտը գիշերային հուշն արթնացրեց: Ոչ հենց այդ ակնթարթին Ցզին-հուան զգաց, որ հրաշք է եղել, և իր մարմնի վրա չարորակ սիֆիլիսային խոցերը մի գիշերվա մեջ իսպառ ու անհետ չքացել են, ասես րեն էլ եղել:
«Ուրեմն` իրոք Քրիստոսն էր»: Միտակ շապկով թռչելով անկողնուց, ինքնամոռաց, ծնկելով քարե սառը հատակին, ինչպես համբարձված Տիրոջ հետ զրուցող չքնաղ Մարիա Մագթաղինացին, ջերմորեն աղոթեց խաչելության առաջ:
Արդեն հաջորդ տարի, գարնանային մի երեկո, ճապոնացի այն երիտասարդ զբոսաշրջիկը, որ մի անգամ արդեն գիշերել էր Ցզին-հուայի մոտ, նորից նստած էր նրա դիմաց, լամպի լույսի տակ, սեղանի մոտ:
_Իսկ խաչելությունը դեռ պատի՞ն է,- փոքր-ինչ ծաղրական երանգով նկատեց նա, և այդ ժամանակ Ցզին-հուան, անմիջապես լրջանալով, նրան պատմեց զարմանահրաշ այս պատմությունը, թե ինչպես է մի անգամ Քրիստոսը գիշերով Նանկին եկել և իրեն բուժել սարսափելի հիվանդությունից:
Լսելով աղջկան` երիտասարդ ճապոնացի զբոսաշրջիկն իր մեջ ահա թե ինչ մտածեց.
«Ես ճանաչում եմ այդ օտարերկրացուն: Ճապոնա-ամերիկայան խառնածին է, անունը, կարծեմ, Ջորջ Մերրի է: Նա պարծեցել էր Ռոյթեր գործակալության իմ ծանոթ թղթակցի մոտ, թե մի անգամ Նանկինում գիշերն անց է կացրել մի մատղաշ պոռնկուհու հետ, քրիստոնեուհու, և երբ վերջինս դեռ քաղցր քնած է եղել` սուսուփուս ճողոպրել է: Երբ ես վերջին անգամ Նանկինում էի, իջևանել էի հենց այս հյուրանոցում, որտեղ և նա, այնպես որ, նրան առա այսօր դեմքով հիշում եմ: Նա ներկայացավ որպես անգլիական ինչ-որ թերթի լրագրող, բայց իրականում շատ անպիատան և վատ մարդ էր: Հետո նա սիֆիլիսի հողի վրա խելագարվեց... Ստացվում է, որ նա այս կնոջից է վարակվել: Եվ այս կինը մինչև հիմա այդ սրիկային Քրիստոսի տեղն է դնում: Ասե՞մ նրան ճշմարտությունը, թե՞ լռեմ, որպեսզի նա ցմահ մնա իր երազի մեջ, որ Արևմուտքի հնագույն ավանդազրույց է հիշեցնում...»:
Երբ Ցզին-հուան ավարտեց իր պատմությունը, ճապոնացին լուցկով վառեց և ծխեց իր բուրավետ սիգարը: Եվ դիտմամբ ընդունելով այնպիսի տեսք, կարծես իրեն շատ հետաքրքրում է աղջկա պատմածը` մի կերպ հարցրեց.
_Ահա թե ինչ... Տարօրինակ է: Եվ դու դրանից հետո էլ ոչ մի անգամ չե՞ս հիվանդացել:
_Ոչ, ոչ միա անգամ,- առանց տատանվելու և պարզերես պատասխանեց Ցզին-հուան` շարունակելով ձմերուկի կորիզ չրթել:

0 comments:
Post a Comment