Tuesday, May 14, 2013

Հայաստանի առաջին հանրապետություն արտաքին քաղաքականությունն և Հայկական հարցը


Ներկայացնում է Վրեժ Թորիկյանը:
Ավագ դպրոց-վարժարանի 11-1 դասարան:
Անհատական հետազոտական աշխատանք:


Նախաբան

Ինչպես գիտենք Հայաստանի առաջին հանրապետությունն առաջացավ պատմական մի բարդ ժամանակահատվածում, այդ շրջանում աշխարհը գտնվում էր Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: Հենց այս շրջանում էլ Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդն որոշում է հռչակել Հայաստանի անկախությունն: Սրան նախորդող իրադարցությունների մեջ Անդրկովկասյան Սեյմի լուծարումով Վրաստանն 5 ժամ անց արդեն լուծարված Սեյմի դահլիճում հռչակեց իր անկախությունն (մայիսի 26), հաջորդ օրն (մայիսի 27-ին) հատարարվեց Արևելակովկասյան մուսուլմանական Հանրապետության (ԱԿՄՀ) անկախությունն: Մայիսի 28 Թիֆլիս Հայոց Ազգային խորհուրդն վճռեց հռչակել Հայաստանի անկախությունն: Սակայն իմ կարծիքով այսպես կոչված <<Անկախությունն>> միայն նոր դժբախտությունների առիթ դարձավ առանց այն էլ տանջված հայ ժողովրդի գլխին: Հիմա ես կապացուցեմ իմ ասածն՝

· 1919թ. գյուղատնտեսության համախառն ներքին արտադրաքն 1913թ-ի համեմատությամբ կրճատվել էր 6 անգամ իսկ ցանկատարածությունները՝ 3 անգամ:

· Անկում էր ապրել արդյունաբերությունն՝ չէր աշխատում Ալավերդու և Ղափանի պղնձահանքերը, ծանր վիճակում էր երկաթուղային տրանսպորտը:

· Այս շրջանում գաղթականության թիվն հասնում էր 300.000-ի որից 40.000 որբ և անապաստան երեխաներ էին:

· Մեր <<Փառաբանված>> ՀՀԴ կարողացավ կազմակերպել նրանցից միայն 13.000-ի խնամքն:

Սրանք միայն ներքին վատ վիճակն էր հիմա անդրադառնանք արտաքին վիճակին.

· Անդրկովկասյան Սեյմի լուծարումով Վրաստանն իր անքակտելի սեփականությունն էր համարում՝ Թիֆլիսն, որ մինչև այդ եղել էր ամբողջ Կովկասի մայրաքաղաքն և կենտրոնացրել էր իր մեջ մի ամբողջ պետական և հասարակական հիմնարկություններ: Ավելացնեմ այս բոլորի վրա այն, որ հայ բուրժուազիան հասցրել էր այն զարդարել հոյակապ և մեծամեծ շինություններով:

· Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն պակաս գեղեցիկ չէր և բարեզարդ, նույնիսկ գերազանցում էր Թիֆլիսին՝ իբրև արդյունաբերական համաշխարհաին կենտրոն: Ադրբեջանն տնտեսապես ամենքից ուժեղն էր քանի որ իր ձեռքում ուներ բնական հարստություններով օժտված Արևելյան Անդրկովկասն:

· Ինչ ստացանք մենք հայերս 1.սովյալների մի հսկայական բանակ 2.ավերված մայրաքաղաք 3. <<Մի գեղեցիկ տիֆի թագավորություն>>

1918թ. այդ թշվառագույն ամռանն էր որ, մեր փառաբանված կուսակցության ղեկավարն և Հայաստանի առաջին հանրապետության վարչապետն գալիս էր Երևան: Դաշնակցականներն հազիվ կարողացան ազատվել Թիֆլիսի կայարանի մենշևիկ ծառայողների քմահաճույքներից, հասան Աղստաֆա մի կերպ ավտոմոբիլներով Երևան: Իմ կարծիքով Թիֆլիսի ուղևորումն մի կատարյալ ստորացում և խայտառակություն էր անկախ երկրի անկախ կառավարության համար:

ՀՀ. Արտաքին քաղաքականությունը
Բաթումի պայմանագիր


Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ստորացուցիչ էին Հայաստանի համար։Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Այս պայմանագրով՝

· Թուրքիան զավթում էր Կարսը, Արդվանը, Օլթին, Կաղզվանը, Ախլքալաքը, Ախալցխան, Սուրմալուի, Ալեքսանդրապոլի, և Էջմիածնի գավառների երեք քարորդն: Շարուր-Դարալագյազի մեկ-հինգերորդն:

· Թուրքերին էր անցնում Ալեքսանդրապոլի երկաթուղին միչև Ջուլֆա:

· Թուրքիան իրավունք էր ստանում զորք տեղափոխել Հայաստանի վրայով դեպի Ադրբեջան: Սրա նպատակը Ստեփան Շահումյանի կազմավորած Բաքվի կոմունան էր,որին Թուրքերն ուզում էին դուրս մղել տարածաշրջանից, որպեզի տիրանան Բաքվի նավթին:

· Ըստ այս պայմանագրի Հայաստանն ունենալու էր սահմանափակ քանակությամբ զորք:

Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Այս պայմանագիրն ուժի մեջ մնաց մինչև 1918թ. նոյեմբերն:
Սա մի իսկական խայտառակություն էր, մի ստորացուցիչ պայմանագիր էր որով Դաշնակցությունն ուզում էր հող ունենալ և իշխել թեկուզեվ մի փոքր տարածքի վրա:

Հայ-վրացական հարաբերությունները
Դրոի դիկտատորական պահվածքն


Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն (իրականում ընդանուր շահ)։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային բաժանումն էր։ Բանն այն էր, որ հայկական երկու գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված պատերազմի։ Հայ-վրացական սահմանագլխի ընդհանուր հրամանատարն էր Դրոն: Հարցն կարող էր լուծվել բանակցությունների միջոցով,սակայն Դրոն այդպես չուզեց: Պատեր՜ազմ՝ էլ որ օրվա համար էր ֆիդային: Պատերազմ մի այնպիսի ժամանակ երբ իր <<անկախ Հայաստանում>> վխտում էր սովն և տիֆը, որոնք հնձում էին աջ և ձախ մեռնող ժողովրդին: Նրան ոչ ոք չէր հուզում: Հենց նույն դաշնակցական փտած կառույցն որն արդեն ապացուցել էր իր անկարողությունն կարգ և կանոն հաստատել երկրում արգելել էր Դրոին անցնել սահմանն: Դրոն իրեն համարում էր Դաշնակցական կառույցից բարձր ով էր կարող նրա դեմն առնել: Ունենալով իր տրամադրության տակ մի բանակ նա կարող էր հայ-վրացական սահմանում անել ինչ որ խելքին փչի: Այս էր մեր խմբապետ Դրոն այնքան էր գոռոզացել որ չէր ենթարկվում կենտրոնին: Իր համար պատճառ բռնելով այն որ վրացիներն իբր ճնշում են Ախլքալաքի և Լոռու հայ բնակչությանն նա սկսեց իր ինքնագլուխ արշավանքն: Դաշնակցական կառավարությունն ինչ կարող էր անել իր ամենակարող խմբապետի դեմ: Դրոն ապստամբեցրեց տեղական բնակչությանն և արշավեց դեպի Թիֆլիս: Վրաստանն փրկվեց միայն Անգլիայի այդ գիշատիչ Ալբիոնի միջոցով որ մատը մատին չխփեց որ վերջ տա պատերազմին պատճառաբանելով որ ինքն հարգում է Վրաստանի <<անկախությունն>>: Բայց իրականում շահագրգռված էր այդ պատերազմով, և տարածաշրջանում իր պետական շահն էր պաշտպանում: Անգլիան աշխատում էր <<Բաժանիր որ տիրես սկզբունքով>>: Հիմա էլ վրացական բանակն էր ինչպես ադրբեջանականը Հայաստանին հայտարարում իր ամենաոխերիմ թշնամին: Ամեն տեղ նոր մարտական խմբեր էին գնում կռվելու այդ նոր թշնամու դեմ, միչդեռ Երևանի փողոցներում հարյուրներով էին թափվում բծավոր տիֆից ջարդվող մարդկանց դիակները: Խ՜եղճ ժողովուրդ դարցել էր սեփական տան անկարգության զոհը: Դրոն գնաց հանգչելու պատմության դափնիների վրա <<Մեծ մարդասերներն>> հանկարծակի հիշել էին իրենց առաքելությունն և իրենց վրա էին վերցրին այդ գործը: Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։ Այս էր Առաջի հանրապետության հարաբերություներն Վրաստանի հետ:

Հայ-Ադրբեջանական հրաբերություններ
Մեր քաղաքական գործիչների այլասերման չափերի հասնող և հեռուն գնացող ծրագրերը

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր իր անքակտելի սեփականությունն դարձնել Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. Դաշնակցությունն փորձում էր օգնել այդ երկու Ղարաբաղի և Զանգեզուրի հայությանը զենքով և զինամթերքով ( իր մտքում ավելի հեռուն գնացող մտքեր ունենալով): Զանգեզուրի հայությունն որի զինված պայքարն գլխավորում էր Անդրանիկն կարողացավ զենք և զինամթերք հայթայթել, իսկ Ղարաբաղի հայությունն առաջվա նման մնում էր շատ թույլ պաշտպանված վիճակում: Ադրբեջանը չգիտես ինչու համարում էր այդ զուտ հայկական տարածքներն իրենն: Հայերը վիճում էին դրա դեմ: Մեր հայրենակցական միությունն աշխատում էր որ ամեն կերպ հարգվի այդ իրավունք ուստի և դիմեց Ահարոնյանին այդ ժամանակ նա էր հայոց ազգի բախտի տնօրինողը: Նրանց այդ պահանջն հայոց ազգի բախտի տնօրինողն չբարեհաճեց կատարել: Իշխանավոր էր նա և նրա Ազգային խորհուրդն, իսկ իշխանավորն ժողովրդի կամքն չի հարցնում, այլ իր կամքն է նրան ուտեցնում: Բաթումի պայմանագրին ներկա գտնվող մեր գործիչներն Խատիսյանն, Քաջազնունին և Պապաջանյանն, մարդիկ որոնք ոչ մի հասկացողություն չունեին թե իրենից ինչ է ներկայացնում Զանգեզուրն և Ղարաբաղն համաձայնություն էին տալիս թուրքերին, որով Զանգեզուրն պետք է անցներ հայերին իսկ Ղարաբաղն ազերիներին:

· Հովհաննես Քաջազնունին, որին այդքան փառաբանում են մեր պատմագետերն ծրագրել էր Զանգեզուրն հանձնել ազերիներին իսկ ժողովրդին, ինչպես առողջ և քաջ մի տար տեղափոխել դեպի Հայաստան, այնտեղի թույլ և ջլատված ժողովրդի հետ խառնելու և նրա արյունը վերակենդանացնելու համար:

· Գյուղատնտես Կամսարականը, որըայն ժամանակ խոշոր պաշտոնի էր հայոց կառավարության մեջ: Ղարաբաղի հայ ժողովրդին նայում էր անասնաբուծական տեսակետից, գտնելով, որ նա շատ լավ արտադրող կհանդիսանա հայ ժողովրդի համար:

· Չէին հասկանում այս մարդիկ միջավայրի աշխարհագրական պայմանների նշանակությունը:

Այս շրջանում օսմանյան բանակն նոր արշավանք սկսեց դեպի Կովկաս, օսմանյան զորքերի հրամանատար Նուրի Փաշան գրավեց Բաքուն իսկ հետո էլ Շուշին, իր ճանապարհին ավերելով բազմաթիվ հայկական գյուղեր, թվում էր թե առաջին հանրապետության քաղաքական բախտը որոշված է: Սակայն համաշխարհային պատերազմի ասպարեզում տեղի ունեցան կարևոր փոփոխություներ

· Բուլղարիան ջաղջախվեց Սալոնիկի ճակատում, որով Թուրքիան կտրվեց Գերմանիայից:

· Գեներալ Ալեմբին Պաղեստինի ճակատում ջաղջախեց օսմանյան բանակն:

Այս երկու իրադարձություններն ամբողջովին խառնեցին Թուրքիայի պլաններն Անդրկովկասում: Օսմանյան զորքերն հեռացան Կովկասից, այս պահից սկսած Անդրանիկն որոշեց միացնել Զանգեզուրն Ղարաբաղին: Այդ միջոցին Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը պարզորոշ դրսևորում էր գտնում։ 1918թ. նոյեմբերին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անդրանիկն իբրև Անգլիայի հանդեպ կույր վստահություն ունեցող անձ համաձայնվեց իր զենքը վայր դնել: Այնուհետև Արցախի հայությունն սարսափահար տեսավ թե ինչպես է իր սիրտն մտցվում մուսավաթական զորքերն՝ Ստեփանակերտ ավանը: Այսպիսով Անգլիան նորից դրսևորեց իրեն հատուկ ավանդական քաղաքականությունը: <<Մուսավաթը>> Ղարաբաղի կառավարիչ նշանակեց մի քրդի՝ Սուլթանովին, որն մասնագիտությամբ բժիշկ էր: Ինչ վերաբերում էր Թուրքիային, ապա նա գաղտնի պայմանագիր էր կնքել իր ցեղակից անդրկովկասյան թաթարների (Ադրբեջան) հետ և ցույց էր տալիս ռազմաքաղաքական օգնություն։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Շուշիի հայության վերջի վերջո հնազանդվեց Սուլթանովին նա հոգնել էր մենակ պայքարելուց: Ադրբեջանն ոգևորված իր այս հաջողությունով մեծ արշավանք սկսեց որի նպատակն էր Զանգեզուրն բռնազավթելը: Սակայն Զանգեզուրցիները ջաղջախեցին այդ բանակն Սուլթանովի գլխավորությամբ: Վրեժով լցված Սուլթանովը որոշել էր չոքեցնել Ղարաբաղի հայությանն: Այս շրջանում Դաշնակցությունն որոշել էր խլել Ղարաբաղը, բայց առանց պատերազմի այլ տեղական ապստամբության միջոցով: Ղարաբաղում վխտում էին դաշնակցականնրը և պատրաստում էին խրամատներ և դիրքեր: Սուլթանովը գիտեր այդ մասին սակայն ժողովրդի մեջ կային դաշնակներ որոնք գրգռում էին ժողովրդին հակառակ ուղղությամբ, ասելով թե Դրոն Գորիսից պատրաստ է իր զորքով մտնել Շուշի: Այստեղ արդեն Շուշիի հայությունն զգում էր որ ինքն կոտորվելու է և ամեն կերպ փորձում էր շահել քուրդ բժշկի սիրտը: Ֆիդայական նոր ջոկատներ էին մտնում Շուշի և դրանով էլ սկիզբ դրվեց կոտորածին: Առնվազն 7.000 ամեղ մարդ է մորթվում: Մոտ 5.000 հոգի կարողանում են փաղչել: 3.000 հոգի էլ գերի են ընկնում: Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ, առանց որևէ կրակոցի, խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Այս ամենը խորը հրճվանք էր թողել ամբողջ Թիֆլիսահայության մեջ: 1920թ. ամռանն դաշնակները արշավանք էին սկսել դեպի Զանգիբասար և Վեդիի: Այստեղ նրանք կարողացան դուրս քշել թուրք ազգաբնակչությանը Արաքսի մյուս ափը և գրեթե տիրեցին Նախիջևանին: Սակայն մենք չէինք տեսնում որ դա ուղղակի թալանի համար է իրականացվում: ԵՎ երբ մեկ ամիս անց զորքն ուղղարկվեց դեպի Կարս որ պաշտպանի հայ-թուրքական սահմանն սկսվեց դասալքություն և զինվորների համատարած փախուստ: Թալան չկար, այժմ պետք էր կռվել թուրքական բանակի դեմ: Զանգիբասարն և Բեյուք-Վեդին փչացրել էին զորքը: Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ Ավելի ուշ՝ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։
Այդ տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիջևանը։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով գրեթե լիովին հայաթափվեց։ Նախիջևանահայության մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը հարկադրված դիմեց արտագաղթի։ 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի ժամանակ Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. (Մոսկվայի և Կարսի պայմանագրերով) Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։
Միանգամայն այլ ընթացք ստացան իրադարձությունները Զանգեզուրում ու հատկապես Կապանում։ Կապանի քաջակորով ժողովուրդը դիմեց հերոսական ինքնապաշտպանության։ Այդ պայքարը գլխավորեց Գարեգին Նժդեհը (1886-1955)։
1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբում հռչակվեց Ինքնավար Սյունիք, ապա՝ Լեռնահայաստան, իսկ 1921թ. ամռանը վերջնականապես միացվեց Խորհրդային Հայաստանին։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այն անմիջականորեն առնչվում էր Հայկական հարցի հետ։

Հայ-թուրքական հարաբերություններ
Սևրի պայմանագիը և ջաղջախված Օսմանյան կայսրությունը

Առաջին Համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրությունն գլխովին ջաղջախվեց և ի վերջո կանգնեց փլուզման վտանգի առջև: Պարտված Օսմանյան Թուրքիան դարձել էր Անտանտի խամաճիկը: Անտանտը նրա տարածքը բաժանել էր իր մեջ: Այդ հաշտության պայմանագրով լուծում էր ստանալու նաև Հայկական Հարցն:
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ օգօստոսի10-ին Սևրում (Փարիզի մոտ), սուլթանական կառավարության և առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև: Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանն: Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից: Սևրի հաշտության պայմանագրի համաձայն` Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և դրա շրջակայքն, ապառազմականացվելու էին նեղուցները և դրվելու էին միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայից, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից և Եգիպտոսից ինչպես նաև արաբական տիրույթներից: Հունաստանն կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը:Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Իրաքն Ազգերի Լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվելու էին Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային:

Առնչությունն Հայկական հարցի հետ 

Սևրի հաշտության պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրում, Տրապիզոն, Վան և Բիթլիս վիլայեթները և երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ին: Հայաստաննն դեպի Սև ծով ելք էր ունենալու: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ: Դաշնակիցները բայրացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռևս հայտնի չէր` Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն: Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս: Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920թ. սեպտեմբերին, իակ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին: Նրա որոշման համաձայն` Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը` ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էրմոտ 100 հազար կմ2: Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ` հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն` դեպի Սև ծով ելքով:

Ա.Ահարոնյանը որպես ժամանակավոր պարծանքի առարկա

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում կնքվեց Սևրի պայմանագիրը: Ա. Ահարոնյանը նստած էր Անտանտի ամենակարող ներկայացուցիչների հետ՝ դիմացն ունենալով հաղթահարված Թուրքիայի խղճուկ ներկայացուցիչներին, որոնք միայն աղաչել և շնորհ կարող էին խնդրել: Ահարոնյանը ստորագրեց այդ դաշնագիրը: Ստորագրեց այդ դաշնագիրը նաև Թուրքիան: Ոսկե գրիչը, որով Ահարոնյանը ստորագրել էր Սևրի դաշնագիրը, գնաց երկրպագության և պարծանքի առարկա դառնալու Եգիպտոսում և ԱՄՆ-ում: Հայությանը թվում էր թե նա վերջապես հասավ իր դարավոր իղձին: Արհամարհված և ոչխարհի հոտի նման կոտորված հայ ժողովուրդն այժմ օսմանյան գոռոզ ցեղի համար դառնում էր նախանձի առարկա: Ազգային սուգ էր թրքության համար: ԵՎ զսպելով իրենց վիշտը մի տեսակ՝ թուրքերը շնորհ էին խնդրում հայերից: ԵՎ այժմ արբեցած իր թե ներքին և թե արտաքին հաջողություններից Դաշնակցությունն այժմ 25 միլիոն դոլարի փոխառություն էր հայտարարում և իր նախկին վարչապետ Ա. Խատիսյանին այժմ ուղղարկում էր ԵՎրոպա և Եգիպտոս պրոպագանդա անելու համար: Այս հարցում էլ Ա. Ահարոնյանն բախտավոր էր հավաքվում էին խոշոր գումարներ, սակայն դրանք լճանում էին հենց իրենց գրպանում և չէին ծառայում իրենց բուն նպատակին՝ հայ գյուղացուն: ԵՎ հանկա՜րծ... մի քանի փոթորկալից հարձակումով գրողի ծոցն է գնում թե մեր փառաբանված կուսակցությունն, թե Սևրը և ընդհանրապես Հայաստանն: Թուրքիայում գլուխ էր բարձրացնում Մուստաֆա Քեմալն որն պետք է խորտակեր Սևրն էլ Անտանտին էլ Հայաստանին էլ հետը:

Մուստաֆա Քեմալն (Աթաթյուրք) ու Հայաստանը
Հայ-թուրքկական պատերազմն


Մուստաֆա Քեմալ Աթաթուրք (1881-1938թթ) թուրք սպա և հեղափոխական գործիչ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է հանդիսանում նաև նրա հանրապետության առաջին նախագահը և վարչապետն էր։ Մուստաֆա Քեմալը բանակում եղել է հաջող հրամանատար։ Նա մասնակցել է Առաջին Համաշխարհային պատերազմին։ Օսմանյան կայսրութան պարտությունից հետո Դաշնակիցներից և հետագա պլանին բաժանմունքի, Աթաթուրքը ղեկավարել է Թուրքական ազգայնական շարժումը որ թուրքերը կոչում են Թուրքիայի անկախության պատերազմ։ Կառավարություն կազմել է Անկարայում 1923թ: Կատարել է հաջող ռազմական արշավանքներ պատճառով, Թուրքիան անկախացել է և հռչակվել է Թուրքիայի Հանրապետություն։ Իբրև Թուրքիայի առաջին նախագահ, Աթաթուրքը հիմնական քաղաքական և մշակութային ռեֆորմներ է ներկայացրել քննարկման։ Նա ուզել է ձևափոխել Օսմանյան կայսրության ռեֆորմները և նրա ավերակներից ստացել ժամանակակից, դեմոկրատական և և աշխարհիկ հանրապետության։ Աթաթուրքի կատարած բարեփոխումները մինչև այսօր կազմում են Թուրքիայի քաղաքական հիմքը։ Նա կոչվում է «Աթաթուրք» որի նշանակությունն է՝ «թուրքերի հայր»։

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Թուրքական զորքերի թիվն անցնում էր 50.000-ից: Հայկական զորքի թիվն անցնում էր 40.000-ից Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը սեպտեմբերի 29-ին գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։

Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Կարսն թուրքերի ձեռքն անցավ համարյա առանց մի կրակոց արձակելու: Կարսի անկումով թշնամու ձեռքն անցավ շատ գերիներ օր. Հայ գեներալներ Դ. Բեկ-Փիրումյան կան Ք. Արարատյան: Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Թուրքերը նաև գրավեցին Ալեքսանդրապոլն և Ղարաքիլիսան: Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։Սակայն ինչպես կատարվեց այդ զինադադարն Քյազիմն մեր պատվիրակներին բառից բուն իմաստով փակեց Ալեքսանդրապոլի միջնաբերդում և թելադրեց իր պայմաններն: Այս պայմանագիրն այնքան ամոթալի էր որ հենց դաշնակներն այն չէին ուզում հրապարակել: Քյազիմն կատարեց Հայաստանի հետ այն ինչ որ կատարեցին Անտանտի երկրներն մորթված Գերմանիայի հետ, ուղղակի ավելի փոքր մաշտաբով: 1920թ դեկտեմբերի 3 գիշերվա ժամը 3-ին Դրոն Ալեքսանդրապոլի միջնաբերդում ստորագրեց այդ ստորացուցիչ պայմանագիրն:

Ալեքսանդրապոլի պայմանագիր
Ալեքսանդրապոլի պայմանագիր, 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920թ հայ-թուրքական պատերազմի հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը հայկական կողմից՝Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն և Սուրմալուի գավառն իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքին, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին` ներքին և արտաքին վտանգի դեպքում ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնել երկրի ներսում։ Առկա էին այլ` Հայաստանի համար ոչ բարենպաստ դրույթներ։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

Հայ-ռուսական հարաբերությունները

Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ Բանն այն է, որ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր ։ Նա պայքարում էր խորհրդային կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Այլ կերպ Խորհրդային Ռուսաստանին կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ՝ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի. Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։

Հարկ է նշել, որ նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։

Դրան հակառակ բավականին սերտ հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավի և Սիբիրի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ Հայաստանն այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում՝ ծովակալ Կոլչակի կառավարության հետ և այլն։ Հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։ Այն բանից հետո, երբ խորհրդային Կարմիր բանակը քաղաքացիական կռիվների արդյունքում պարտության մատնեց Դենիկինի կամավորական բանակին և մտավ Հյուսիսային Կովկաս՝ անմիջական վտանգ ստեղծվեց Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդայնացման համար։

1920թ. ապրիլի վերջին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Փոփոխված քաղաքական իրադրության պայմաններում Հայաստանի կառավարությունը որոշեց բանակցել Խորհրդային Ռուսաստանի հետ՝ բարեկամական պայմանագիր կնքելու և Հայաստանի անկախությունը ճանաչել տալու նպատակով։

1920թ. մայիսին Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ, գրող Լևոն Շանթի (1869-1951) գլխավորությամբ։ Մոսկվայի հայ-ռուսական բանակցությունները ընթացան հունիս-հուլիս ամիսներին և գործնական արդյունք չտվեցին։ Նրանք ձախողվեցին այն պատճառով, որ թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմը պատշաճ կամք և պատրաստակամություն հանդես չբերեցին պայմանագիր կնքելու համար։ Մի կողմից, Հայաստանի կառավարությունը թեև ցանկություն ուներ Ռուսաստանի հետ կնքելու բարեկամական դաշնագիր, սակայն, մյուս կողմից, շարունակում էր հույսեր կապել Արևմուտքի «դաշնակիցների» հետ, որովհետև առաջիկայում սպասվում էր մեծախոստում Սևրի պայմանագրի ստորագրումը։ Իր հերթին խորհրդային կողմն էլ Հայաստանի հետ պայմանագրի կնքումը պայմանավորում էր նրանով, որ Հայաստանը պետք է որոշակի տարածքային զիջումներ աներ Ադրբեջանին ու Թուրքիային, ինչպես նաև միջանցք տար, որպեսզի Կարմիր բանակը ցամաքով կապվեր քեմալական Թուրքիայի հետ։ Հայկական կողմը չհամաձայնեց դրան։ Մոսկովյան բանակցությունները մտան փակուղի, ընդհատվեցին՝ Երևանում շարունակելու նպատակով։ Ինչպես հայտնի է, աշխարհամարտում պարտված Թուրքիայի արևելյան նահանգներում 1919թ. կեսերից սկսվել էր ազգայնական (միլլի) մի շարժում, որը հաճախ նրա ղեկավար, գեներալ Մուստաֆա Քեմալի անունով կոչում են նաև քեմալական շարժում։ Այդ շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ՝ պահպանելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այդ շարժումն իր սուր ծայրով ուղղված էր նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ազատագրական ձգտումների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ զիջում։ Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները։

1920թ. հունվարին թուրքական խորհրդարանը (մեջլիսը) մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» անվամբ մի փաստաթուղթ։ Ազգային ուխտի համաձայն՝ Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ՝ Կարսի և Արդահանի շրջանները։ Այս պահանջները դրվեցին քեմալականների գործողությունների հիմքում։

1920թ. գարնանը քեմալականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։

Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների (իմպերիալիստների) դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։

Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև: Այդ բանակցությունների արդյունքում օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով (ոսկով), զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ Հայաստանի ու Թուրքիայի մյուս ճնշված ազգային փոքրամասնությունների դեմ։ Այդպիսով, Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի արանքում։ Ընդ որում, Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Կարսի պայմանսգիր

Կարսի պայմանագիր կնքվել է 1921թվականի հոկտեմբերի 13-ին մի կողմից Թուրքիայի մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, ԱԽՍՀ և ՎԽՍՀ-ների և բոլշևիկյան Ռուսաստանի հետ:Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատեց վերջինիս դրույթները և սահմանեց Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև նոր սահմանններն: Պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում: Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառն՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը: Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը: Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ:

Կարսի պայմանգիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները.

· Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի:

· Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով: Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքները և Անիի ավերակները (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառն՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ):

· Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի:

· Բաթումի մարզն բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթումի մարզը իր նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային:

Այլ դիվանագիտական կապեր

Սկզբնական շրջանում Հայաստանի արտաքին կապերն սահմանափակվում էր միայն քառյակ-միության երկրների հետ: Թուրքիայում ՀՀ ժամանակավոր ներկայացուցիչ էր նշանակվել Ֆ. Թախթախջյանը: Կարճ ժամանակահատվածում աշխարհի ավելի քան 40 մայրաքաղաքներում հաստատվեցին հայ դեսպանատներ: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան էր Արմեն Գարոն, Հռոմում Միքայել Վարանդյանը, Տոկիոյում էլ առաջին կին հայ դիվանագետ Դիանա Աբգարը: Դոնում և Կուբանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն էր Սիմոն Վրացյանը: Թեհրանում ՀՀ ներկայացուցիչն էր Հովսեփ Արղությանն, իսկ Իրանի հյուպատոսությունը Երևանում ներկայացնում էր Ասդուլլա խանը:


Օգտագործած գրականության ցանկ

  1. Լեո, Անցյալից, Երևան, «Շեմ», 2009 թ.:
  2. Լեո, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, 2 հատոր, Երևան, 1994 թ.:
  3. Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն. Երևան, 1993 թ.:
  4. Արարատ Հակոբյան, Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920 թթ.), Երևան, 2005 
  5. http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1328
  6. http://www.findarmenia.com/arm/history/27
  7. http://www.azg.am/AM/2010052802
  8. http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%BA%D5%B8%D5%AC%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80
  9. http://hy.wikisource.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%BA%D5%B8%D5%AC%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80
  10. http://www.findarmenia.com/arm/history/27/556/558
  11. http://hy.wikisource.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80
  12. http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D6%80%D5%BD%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80
  13. http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1243
  14. http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%87%D6%80%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80
  15. http://www.findarmenia.com/arm/history/27/578/580

1 comments:

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic