Sunday, June 22, 2014

Հաճախ տրվող հարցեր

Վերնագրից կարելի է հասկանալ տարբեր ենթատեքստեր, սակայն ինքս ասվածը նախընտրում եմ ընդունել որպես հոմանիշ ինքնաճանաչումը: Մարդն իր կյանքի ընթացքում առաջին հերթին պետք է ճանաչի ինքն իրեն, որպեսզի կարողանա կառավարել ու դասավորել իր ներկան, ապագան և, որ ամենակարևորն է, չկրկնի անցյալի սխալները: Յուրաքանչյուր ոք իր կյանքի ուղին ընտրում է յուրովի, և ինքնաճանաչում է ձեռք բերում առանձնահատուկ ձևերով, սակայն կան «շաբլոն» հարցեր, որոնք բոլորս ինքերս մեզ տալիս ենք

-ո՞վ ենք մենք
-ի՞նչի համար ենք լույս աշխարհ գալիս
- ու՞ր ենք գնում
- ի՞նչ է կյանքը
- ո՞վ է Աստված

Վերոհիշյալ հարցերի պատասխանները շատ քչերն են բացահայտում, իսկ մի մասը ունենում է ստույգ կարծիք և հենց «շաբլոն» հարցերի հիմքի վրա ձեռք բերում ինքնաճանաչում:

Հազարավոր մարդիկ գրում են գրքեր հաջողության, երջանկության, հարստության մասին: Ի՞նչու, քանի-որ եկրորդ տեղում մարդկանց հուզում է հենց այդ հարցերի պատասխանները: Հազարավոր մարդիկ հավատում են այդ գրքերի միֆերին և հարստացնում հեղինակներին, չգիտակցելով, որ այդ միջոցով կորցնում են իրենց յուրահատկությունը և հասնում հարթեցման մակարդակի: Բոլոր ժամանակներում մարդկանց հուզել է սեր հասկացողությունը ու դրան վերաբերվող հարցերը, որոնք որպես դրոշակ են օգտագործում հոգեբանները խոսելով սիրո տիպաբանության մասին և խորհուրդներ տալիս ընթերցողին: Այս ամենից կարելի է անել միայն մեկ հետևություն, եթե ճանաչես ինքդ քեզ չես հայտնվի կյաքնի ստեղծած ծուղակներում:

«Մարդը ներկայացնում է հսկայական աշխարհի լոկ փոքրիկ մասնիկը: Սակայն, եթե նա ընդունակ է կառուցել, նախագծեր եւ գնահատել նախագծման արժանիքները, նրա սեփական գոյությունը, ինչպես եւ ամբողջ աշխարհի գոյությունը, այդպես եւ պետք է իր հիմքի մեջ նախագծված լինի: Սա նշականում է, որ գոյություն ունի ինչ-որ ոչ սովորական ուժ, որը բերում է բոլոր իրերի առաջացմանը եւ սատարում է նրանց կանոնավոր ընթացքին»: Այսպիսի պնդում կա իսլամի մեջ, որի հիմքում ընկած է սովորական ուժ՝ ինքնաճանաչողություն: Ինքնաճանաչողությունը թվում է թե հեշտ երևույթ է, սակայն այն ավելի բարդ է քան պատասխաններ գտնելը, շատ ժամանակ կարող ես նաև սխալվել ու չհասկանալ, որ ինքդ քեզ ճանաչում ես սխալ: Այդ իսկ պատճառով բացի ինքդ քեզ հետ խոսելուց ինքնաճանաչողության վրա ազդում է նաև կյանքի գործողություններին ու իրադարձություններին դրսևորվելը և եզրակացություններ կատարելը:

Ճանաչի՛ր ինքդ քեզ և գտիր քո ներքին խաղախությունը:


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic