Tuesday, April 9, 2013

Անվերնագիր 2

Հոգիս լիքն է երկնից ընկնող աստղերով,
Որ հասնում են մինչև գետին, բայց չեն հասցնում իմ երազին:
Հոգիս լիքն է ալյակներով կապույտ ծովի,
Ուր ունեմ նավ, որ քո կղզուն պիտի հասնի,
Բայց ամուր չէ նա դեռ այնքան,
Որ դիմադրի ալյակներին կապույտ ծովի:
Խորտակվում է:
Բայց իմ հոգին ունի հուշեր ու մի երազ ապագայի,
Որ առանց ծով ու աստղերի,
Միևնույն է, կկատարվի:
Չի խորտակվի:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic