Wednesday, November 6, 2013

2014-ին Թուրքիան ավելացնելու է կրթաթոշակ ստացող օտարերկրյա քաղաքացիների թիվը

Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակով ուսանելու ցանկություն հայտնած երիտասարդների թիվն ավելացել է:
Այս մասին հայտնող թուրքական «Միլլիյեթ» պարբերականն ուշագրավ է համարում այն փաստը, որ առաջին անգամ նման ցանկությամբ դիմել են Հայաստանի (2), Իսրայելի (11) և ԱՄՆ-ի (2) քաղաքացիություն ունեցող երիտասարդներ:
Համացանցի միջոցով այս տարվա ընթացքում Թուրքիայի կրթության նախարարությունն արդեն ստացել է 140 հազար դիմում 150 պետությունից: Դիմումատուների մեծ մասը միջինասիական և մերձավորարևելյան երկրներից են: Այս տարի ամենաշատ ուսանողական թոշակներ են տրվել Աֆղանստանի, Ադրբեջանի, Սիրիայի, Կոսովոյի, Պաղեստինի, Իրաքի քաղաքացիություն ունեցող ուսանողների:
2013 թվականին կրթաթոշակ է հատկացվում Թուրքիայում կրթություն ստացող 4.000 օտարեկրացիների: Փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի հրահանգով նածատեսվում է 2014 թվականին այդ թիվը հասցնել 5.000-ի:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic