Tuesday, September 30, 2014

Իմ պատկերացրած իդեալական պետությունը

Էմմա Իսախանյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Նախ ասեմ, որ իմ կարծիքով գոյություն չունեն իդեալական պատկերացումներ, մարդիկ, երևույթներ, պետություններ, գոյություն ունեն զարգացած, լավ, խելքին մոտ պատկերացումներ, մարդիկ, երևույթներ, պետություններ։ Իսկ իդեալական ասում ենք այն իրերին, որոնք մեր կարծիքով լավն են կամ էլ թերություններ չունեն, հարցն էլ այն է, որ անթերի բաներ էլ չկան։ Այդ պատճառով էլ փորձեմ պատմել իմ պատկերացումներով ոչ հորինված պետության մասին։

Երկրի զարգացման համար պետք է զարգացած լինի նաև երկրի բնակչությունը, իսկ բնակչության զարգացման համար ես մի քանի բան եմ մտածել. պետք է երկրում շատ լինեն գրադարանները, ուսումնական հաստատությունները (սրան մասին կխոսեմ մեկ այլ անգամ, առանձին)՝ դպրոցներ, սպորտդպրոցներ, նկարչական կենտրոններ, երգարվեստի և այլ կենտրոններ…

Պլատոնն ասում էր, որ պետությունը պետք է լինի կենդանի օրգանիզմի նման՝ ամեն մեկն իր գործին։ Համաձայն եմ նրա այս խոսքերի հետ, քանի որ այսպես տվյալ պետության ժողովուդը կկարողանա ստեղծել մի ամուր կապ՝ շղթա, որը դժվար կլինի քանդել։

Իսկ ինչ վերաբերում է երկրի կառավարմանը, կառավարիչներին, ապա կասեմ այն, որ ինչքան էլ դժվար լինի պետք է ընտրել ազնիվ մարդկանցով համալրված խումբ, ովքեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելով կստեղծեն օրենքներ, որոնք կբխեն գոնե շատերի շահերից։ Եվ ամեն մի որոշում պետք է կայացնել միայն ժողովրդի աջակցությամբ, քանի որ երկիրը ժողովրդինն է, այլ ոչ թե կառավարող խմբինը։

Չմոռանամ ասել, որ իմ պատկերացրած պետությունում պետք է գերակշռեն կանաչապատ տարածքները, ցանկալի կլիներ, որ մեքենաներ չլինեին (բացառությամբ շտապ օգնության, ոստիկանության, հրշեջ ծառայության մեքենաներից), լինեին հեծանիվներ։

Պետությունը կխրախուսեր նորարար, ստեղծարար մարդկանց։

Գիտեմ, դժվար է ստեղծել հավասարություն պետության մեջ, բայց ես կուզենայի հասնել այնպիսի հավասարության, որը հիմա պակասում է մեր երկրում և ընդհանրապես ամբողջ աշխարհում…

Այսքանը իմ պատկերացրած պետության մասին, հիանալի պետություն չէ, բայց այդտեղ ապրել կլինի էլի։

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic