Wednesday, December 12, 2012

Հայը


«Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան»ահա այս տողերով է ԴերենիկԴեմիրճյանը բնութագրում հայի մարտական ոգին:
Տանջված հայը, հաղթած, երբեմն պարտված,բայց չհուսահատված, չվհատված, բարոյապես անկոտրում, սա է Հայի էությունը:
Բայց սրան կից նա ունի բնավորության մի շարք այլ հետաքրքիր գծեր,օրինակ՝որ բոլորը այլ երկրում ապրող հայերին ասում են Հայ, իսկ Հայաստանցիները, չգիտես ինչու,Սփյուռքահայ, խառնակիչ, հարևան չհանդուրժող, միշտ դիմացինին թերագնահատող, մի
փոքր նախանձ, բայց միևնույն ժամանակ շատ սրտացավ` նա երբեք դժբախտության մեջ մենակ չի թողնի դիմացինին, ծանոթ-անծանոթ, կօգնի, կփրկի, բայց երբ ինքն է նեղության մեջ, ոչ ոք չի օգնի, ձեռք չեն մեկնի։ Բայց հայը թքած ունի այդ ձեռքի վրա,չի էլ սպասում այդ օգնությանը, քանի որ ինքն իրեն կարողանում է օգնել և իրենով է դուրս գալիս բարդ իրավիճակից։
Երբ Նժդեհին միանգամից փորձում էին ծնկի բերել չորս հակառակորդ, նա կարողացավ հաղթանակ տանել շատ փոքր կորուստներով՝միայն ապավինելով իր հայրենյաց զինվորների, արյաց գենի հզորությանը և Սյունյաց լեռների անառիկությանը` նա պահեց Սյունիքը, և այն միացրեց իր մայր հայրենիք Հայաստանի Հանրապետությանը:
Մի հետաքրքիր ասույթ կա` «Գայլը ավելի թույլ է քան առյուծն ու արջը, բայց նա երբեք դուրս չի եկել կրկեսի բեմահարթակ»։Եվ իրոք, մենք թույլ ենք, բայց անհնազանդ, արդի Հայաստանը կառավարել չի կարող ոչ մի ազգ կամ ցեղ, քանի որ հիմա կա ձևավորված հայկական արդի բանակ, և ամեն վայրկյան մարտի պատրաստ սերունդ, ամեն վայրկյան պատրաստ կտրելու այն ձեռքը, որը ցանկանում է բռնել մեր վզից, տիրապետել մեզ։ Թեկուզ և արատավոր, բայց կա ձևավորված երիտասարդություն, ում մեջ խոսում է հայի գենը, ով կկռվի իր ազգի համար։, Ազգի թիկունքն ու հենարանը երիտասարդ սերունդն է, մի փոքր արատավոր,բայց բավականին ամուր, անկոտրում կամքի տեր, եվրոպական գաղափարների ազդեցության տակ ապրողներ։ Ասում են,իբր և չեն կռվի Հայաստանի համար, բայց մարտի դաշտ կվազեն առաջին իսկ վտանգի դեպքում։ Նրանց մեծամասնությունը, քանի որ այդ ժամ կմտածի իր մոր, քրոջ և ընկերուհու,
նրանց կյանքի մասինև կգիտակցի, որ անգամ իրենից մեծ բան է կախված: Հայը ամենահզոր էակն է և միևնույն ժամանակ ամենաանմեղն ու փխրունը։
Որպես վերջաբան այս ամենի կուզենայի մեջ բերել Գարեգին Նժդեհի խոսքերից մեկը` «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժեր ապրել»:

Վահե Ղարիբյան, 10-3 դասարան:




0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic