Saturday, November 2, 2013

Սարտերի չհասկացված Հայաստանը

0 comments
1950-ականներից, իսկ ավելի ստույգ` Ստալինի մահից և անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության համագումարից հետո Խորհրդային Միությունում վրա հասավ, այսպես կոչված, ձնհալի շրջանը, որն իր սահմանափակ դրսևորումներով հանդերձ` էական անդրադարձ ունեցավ հատկապես երկրի մշակութային միջավայրի վրա, ինչպես նաև պատեհություն ստեղծեց փոքր-ինչ ճեղքելու Արևմուտքից տարանջատող «երկաթե վարագույրը»: Դա, առաջին հերթին, թելադրված էր ոչ այնքան արևելյան

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

0 comments
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»: 

Աղբյուրը՝ 168 ժամ

Thursday, October 31, 2013

Չունևորների համար և չունևորների հաշվին հորինված բիզնես

0 comments
Սուրեն Պարսյան, տնտեսագետ, իրավաբան, 
ՀՊՏՀ  միկրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ

Wednesday, October 30, 2013

Հեծանիվը

0 comments
Լևոն Խեչոյան
Ձմեռային արձակուրդների հետ սկսվեց շաբաթներով չդադարող բուքը, ու մայրաքաղաքից Ախալքալաք եկած ուսանողներս տրակտորով հասանք գյուղ: Գիշերները կարճելու և ինձ հետ խոսելու համար` Օվանեսը գալիս էր մեր տուն: Թիթեղյա տուփից ծխախոտներն էր հանում, հատիկ-հատիկ շարում վառարանի արմունկին` չորացնելու: Հետո ռադիոընդունիչի պտուտակն էր շուռումուռ տալիս, կանգնեցնում հեռուներից եկող մի

Ten moments that changed Diplomacy

0 comments
1. Language. Several thousand years BC: through grunts and gesticulations, a Neanderthal convinces a rival to stop clubbing him and join forces against a mutual threat. Diplomacy is born. 

Ստամբուլի կրթական կյանքում կարևոր դեր խաղացած 100 դպրոցների շարքում կան նաև հայկական դպրոցներ

0 comments
Ստամբուլի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից հրատարկվել է Ստամբուլի
560-ամյա կրթական պատմության մեջ մեծ դեր ունեցած 100 կարևոր դպրոցների մասին պատմող ժողովածու:

Գրքում ներկայացվում է դպրոցների հիմնադրման պատմությունը, կրթական համակարգը և ճարտարապետական առանձնահատկությունները:

Գրքում տեղ են գտել ինչպես գործունեությունը դադարած, այնպես էլ դեռևս գործող դպրոցների պատմությունները: Գրքում ներկայացվում են նաև ազգային փոքրամասնությունների` այդ թվում հայկական մի շարք դպրոցների պատմությունը, ինչպես օրինակ Բեզազյան վարժարանը, Բեզջիյան, Դադյան, Եսայան, Ֆերիքյոյ Մերամեթջյան, Պանգաթլը Մխիթարյան, Սահակյան Նունյան, Սբ. Խաչ Դպրեվանք դպրոցները:

Հայկական Բերբերյան դպրոցի մասին հոդվածը կրում է «Բերբերյանում հայ և թուրք երեխաները կողք կողքի» վերնագիրը: Նշվում է, որ դպրոցը ստեղծվել է 1876 թվականին Ռեթեոս Բերբերյանի կողմից: Սկզբում դպրոցը գործել է մի փոքրիկ տան մեջ, այնուհետև, երբ աշակերտների թիվը ավելացել է, դպրոցը տեղափոխվել է մեկ այլ շենք: Ներկայումս, ցավոք, դպրոցը այլևս չի գործում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Tuesday, October 29, 2013

Ինչ է կյանքը

0 comments
Ներկայացնում Եվա Մարկոսյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic