Ակուտագավա
Վերընթերցում եմ «Կապիկի ծղոտե թիկնոցը»: Բասյոյի, Կյորայի, Բոնտյոյի ռենկուների մեջ դյութիչ, հասունության շատ տողեր կան: Հատկապես անարտահայտելի տրամադրություն փոխանցող տեղերը.
Բրնձով արկղը` կիսագոց կափարիչով:
Ես ջարդեցի այն` փոքր-ինչ մնալով խրճիթում:
Կյանքն հիասքանչ է, չէ որ կազմված է ծաղկաքաղը:
Այն, թե ինչպես է Բասյոն շարունակել առաջին տողը. «Ես ջարդեցի այն` փոքր-ինչ մնալով խրճիթում», հիշեցնում է Դե Շանի փայտի սուլոցն օդում, տառացիորեն շունչդ կտրվում է: Սարսափելի է, որ նրա մտքին այդպիսի տող է եկել: Կարող էր արդյոք նույն Բոնտյոն դրանից հետո աչքերը հառել նրա վրա:
Բոնտյոն այսպիսի տող ունի.
Կլորավուն, մոխրավուն կռունկ,
Միջօրեին ննջած,
Մեղմիկ ճոճվում է եղեգը:
Այսպիսի շարունակություն է առաջարկել Բոնտյոն, և այն բավականին թույլ է: Շնորհալի, սակայն ոչ երևելի մարդ, և եթե նա թեկուզ հարյուր անգամ էլ շուռումուռ գա, ունակ չէ գտնել Բասյոյի այդ տողի շարունակությունը:
Կյանք ներշնչել կամ սպանել ընդամենը տասնյոթ վանկով` ինձ ապշեցնում է, թե ինչ ազատորեն է դրան տիրապետում Բասյոն: Արևմտյան պոետների բանաստեղծությունները ճապոնացիները այնքան էլ հետաքրքիր չեն համարում, գուցե թե այն պատճառով, որ չեն հասկանում դրանք: «Այո, իսկապես»,- սոսկ այսպես են նրանք արտահայտում իրենց հետաքրքրությունն առ եվրոպական բանաստեղծությունը: Ճիշտ այդպես էլ, կկարողանա՞ն արդյոք եվրոպացիները, որքան էլ բացատրես նրանց, հասկանալ Բասյոյի մեծությունը` հարցերի հարցն է:
«Արտասահմանյան գրականություն», 2002, թիվ 1:
0 comments:
Post a Comment