Այս նկարում սառը գույների՝ սպիտակի ու կապույտի երանգները ինձ օգնում են տեսնել խաղաղություն: Նաև ինչ-որ չափով
հույս
եմ
տեսնում,
քանի
որ
աղջիկը
կանգնած
է
ծայրին,
բայց
չի
հանձնվում:
Ըստ
իս՝
ձեռքի
ափը
խորհրդանշում
է
այն
մեկին,
ով
օգնում
ու
պահպանում
է
մեզ
մեր
կյանքի
փոթորիկների
ընթացքում:
Ձեռքը
նաև
կարող
է
աղջկան
վերև
բարձրացնողը
կամ
էնտեղից
իջեցնողը
լինել:
Ես
ավելի
հակված
եմ
առաջին
տարբերակին:
Խաղաղ
գույները «հասկացնում են», որ տագնապ չկա, միայն հանգստություն է ու ձգտում,
ցանկություն:
Վիկա Մարկոսյան
Ինձ համար Ափը
մեր կյանքն
է, որը
թեկուզ մեկ-մեկ անարդար
է լինում
( մուգ կապույտը
խորհրդանշում է
անարդարությունը, ցավը,
հիասթափությունը), բայց
միշտ օգնում
է մեզ,
մենք այնտեղ
միշտ ապահով
ենք , ուրախ...
Ափի ներսում
ես տեսնում
եմ այն,
ինչ մարդը
հաճախ չի
գնահատում, թողնում
անցնում է
կողքով, անընդհատ
բողոքում է
միայն, տանջվում
է հիմար
բաների պատճառով,
սակայն չի
գնահատում այն,
ինչ ունի...
Իսկ դա
մեկն է,
դա քո
կյանքն է՝
իր բոլոր
լավ ու
վատ կողմերով,
մարդիկ շատ
հաճախ հեռվանում
են կյանք
կոչվածից: Այս
աղջկան ես
նմանեցնում եմ
ինձ՝ իմ
պատկերացմամբ... Նկարին
նայելով զգում
եմ ինչ-որ հոգեհարազատ
զգացմունք... Աղջիկը
այստեղ կարծես
կույր լինի,
ով կորցրել
է ամեն
բան, նրա
համար շուրջը
մութ է
միայն մութ,
և նա
մտածում է,
որ այս
ամենը երբեք
ավարտ չի
ունենա... Բայց
պետք չէ
մոռանալ ՝արևածագից
առաջ ավելի
մութ է,
քան գիշերը...
Սպիտակ լույսը
կգա, ամենինչ
նորից կլուսավորվի,
միայն պետք
է ուժ
գտնել քո
մեջ, պայքարել,
գնահատել և
սիրել...
Էլեն Կարապետյան
Իսկ ես տեսնում եմ մի փոքրիկ աղջկա, ով փախչում ա էս գորշ ու զզվելի իրականությունից ու գնում դեպի լույսը:
Լիլիթ Աղաջանյան
Մարինա Մնացականյան, 10-ր դասարան:
ReplyDeleteՆկարը ինձ համար առաջին հերթին խաղաղության խորհրդանիշ է, որին ձգտում է հասնել մանուկը: Նա իր անուրջը տեսնում է ամպերում և փորձում է հասնել այդ անուրջին օգնություն խնդրելով ինչ-որ մեկից: Սակայն հասնելով ամպերին և ձեռք տալով անծանոթին, նա զգում է այն ինչ երբեք չի զգացել` սեր,փաղաքշանք, ու նրա համար պարզ է դառնում, որ ինքը գտել է իր անուրջը: