Tuesday, October 29, 2013

Ինչ է կյանքը

Ներկայացնում Եվա Մարկոսյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Կյանքը այն ամենն է ինչ լինում է, պատահում է մեզ հետ: Կյանքը և՛ մեծ նվեր է, և՛ ժամանակ, ընթացք, երջանկություն, տխրություն, ամեն ինչ: Նվեր է Աստծու կողմից, ժամանակ է այն առումով, որ հենց այդ ժամանակում է կատարվում ամեն ինչ, ծնվածդ օրվանից, միջև մահ, հենց այդ ժամանակահատվածն է ինձ համար կյանքը: Իսկ երջանկությունը, տխրությունը, ուրախությունը, սերը, ատելությունը այդ բոլոր հույզերը, զգացմունքները կյանքը զարդարող բաղադրիչներն են: Կյանքի ընթացքում մենք անցնում ենք մի շարք փորձություններ, որոնք էլ կյանքի դասերն են: Այսինքն՝ եթե ինչ-որ փորձություն է, և դու դա հաղթահարում ես, դա ինձ համար նշանակում է, որ ինչ-որ կյանքի էտապ ես անցել: Կյանքի ընթացքում մենք անում ենք ընտրություններ, ճիշտ թե սխալ, բայց մենք դրանք անում ենք: Հիմնականում հենց այդ ընտրություններից էլ կախված է մեր հետագա կյանքը: Բերեմ մի պարզ օրինակ՝ հիմա ես սովորում եմ 10-րդ դասարանում, և կարծում եմ, որ ինձ հասակակից բոլոր երեխաներն էլ արդեն ինչ-որ մասնագիտության ընտրություն են կատարել: Արդեն այս ժամանակից սկսած մենք ընտրություն ենք կատարում, որ առարկային կարևորություն տալ, իսկ որին ոչ: Միգուցե որոշ դեպքերում սխալ ընտրություն ենք կատարում, բայց այդ պահին մենք դա ենք ճիշտը համարում և ի վերջո եթե ինչ-որ սխալ բան արած լինենք հենց մենք ենք դրան պատասխան տալու: Այսինքն, եթե ես ընրել եմ երաժշտի մասնագիտությունը, ապա ես բնագիտական առարկաներին կարելի է ասել ուշադրություն չեմ դարձնում, ավելի շուտ ոչ թե ուշադրություն չեմ դարձնում, ավելին՝ նույնիսկ ես հիմա չեմ էլ անցնում այդ առարկաները: Բացի դրանից, որ ես տանել չեմ կարողանում այդ առարկաները, այլև ես կարծում եմ, որ եթե ես երաժիշտ եմ դառնալու, ապա ինձ պետք չեն դրանք շատ խորացված անցնել: Ինչքան որ անցել եմ ինձ այդքանը բավարար է: Ինձ ընդհամենը 3 տարի է մնացել դպրոցը ավարտելու համար, և այդ 3 տարվա ընթացքում ես դեռ լիքը բաներ ունեմ սովորելու, անելու: Եվ հենց այդ իսկ պատճառով արդեն ես սկսել եմ ավելի շատ շեշտը դնել իմ բուն մասնագիտության վրա: Ի վերջո կարծում եմ, որ կյանքը ամբողջովին կառուցված է փորձությունների և ընտրությունների վրա, քանի որ հաղթահարելով մեկը, մյուսն է գալիս, ամեն ինչ շաղկապակցված է:

“Don't cry because it's over, smile because it happened.” - Dr. Seuss
Մի լացիր, որովհետև այն վերջացել է, ժպտա, քանի որ այն պատահել է:

 “You've gotta dance like there's nobody watching,
Love like you'll never be hurt,
Sing like there's nobody listening,
And live like it's heaven on earth.” - William W. Purkey

 Դու պետք է պարես այնպես, կարծես ոչ ոք քեզ չի նայում,
Սիրես, կարծես դու երբեք վիրավորված չես եղել,
Երգես, կարծես ոչ ոք քեզ չի լսում,
Եվ ապրես այնպես, կարծես դրախտ է երկրի վրա:

  “You only live once, but if you do it right, once is enough.” - Mae West
Դու ընդհամենը մեկ անգամ ես ապրում, բայց եթե դու այն ճիշտ անես, մեկ անգամը բավարար է:

 “Good friends, good books, and a sleepy conscience: this is the ideal life.” - Mark Twain
Լավ ընկերներ, լավ գրքեր և քնկոտ խիղճ: Սա է իդեալական կյանքը:

“I'm not afraid of death; I just don't want to be there when it happens.” - Woody Allen
Ես չեմ վախենում մահից: Ես պարզապես չեմ ուզում այնտեղ լինել, երբ որ այն կատարվի:

   “Everything you can imagine is real.” -Pablo Picasso
Այն ամենը ինչ դու կարող ես պատկերացնել, իրական է:




0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic