Thursday, May 2, 2013

Ինչու եմ ցանկանում մնալ Հայաստանում

Եթե Հայաստանից մեկնելու հնարավորություն ունենայի, ապա չէի օգտվի, չնայած ճանապարհորդել շատ եմ սիրում, սակայն այն պայմանով, որ միշտ վերջում վերադառնում եմ հայրենիք: Ինձ համար հայրենիքը դատարկ խոսքեր չեն: Այստեղ` Երևանում անցել է իմ մանկությունը: Այստեղ են ապրում ինձ համար հարազատ մարդիկ` իմ հարազատներն ու ընկերները: Ներկայումս Հայաստանի բնակչության մեծ մասը գտնվում են դժվար սոցիալական պայմաններում, քանի որ բարձր է գործազրկության մակարդակը, իսկ թոշակը չի բավականացնում տարեցներին իրենց հոգսերը հոգալու համար: Բազմաքանակ երիտասարդներ ձգտում են շարունակել իրենց կրթությունը տարբեր զարգացած երկրներում և հաճախ այլևս ետ չեն վերադառնում:

Ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը չի կարող պատճառ հանդիսանալ իմ երկրից հեռանալու որոշման համար: Ընդհակառակը, ես կարևորում եմ իմ ներկայությունը Հայաստանում, և աշխատելը հանուն հայրենիքի, և այդ աշծատանքով իմ ընտանիքի բարեկեցության ապահովումը: Գտնում եմ, որ կյանքի որակը կախված չէ միայն նյութական արժեքներից, և ավելի կարևոր են այնպիսի արժեքներ ինչպիսին են՝ առողջությունը, երջանիկ ընտանեկան կյանքը, լավ ընկերներները և սերը:

Շահեն Չոլոյան, 11-րդ դասարան:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic