Wednesday, October 30, 2013

Ստամբուլի կրթական կյանքում կարևոր դեր խաղացած 100 դպրոցների շարքում կան նաև հայկական դպրոցներ

Ստամբուլի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից հրատարկվել է Ստամբուլի
560-ամյա կրթական պատմության մեջ մեծ դեր ունեցած 100 կարևոր դպրոցների մասին պատմող ժողովածու:

Գրքում ներկայացվում է դպրոցների հիմնադրման պատմությունը, կրթական համակարգը և ճարտարապետական առանձնահատկությունները:

Գրքում տեղ են գտել ինչպես գործունեությունը դադարած, այնպես էլ դեռևս գործող դպրոցների պատմությունները: Գրքում ներկայացվում են նաև ազգային փոքրամասնությունների` այդ թվում հայկական մի շարք դպրոցների պատմությունը, ինչպես օրինակ Բեզազյան վարժարանը, Բեզջիյան, Դադյան, Եսայան, Ֆերիքյոյ Մերամեթջյան, Պանգաթլը Մխիթարյան, Սահակյան Նունյան, Սբ. Խաչ Դպրեվանք դպրոցները:

Հայկական Բերբերյան դպրոցի մասին հոդվածը կրում է «Բերբերյանում հայ և թուրք երեխաները կողք կողքի» վերնագիրը: Նշվում է, որ դպրոցը ստեղծվել է 1876 թվականին Ռեթեոս Բերբերյանի կողմից: Սկզբում դպրոցը գործել է մի փոքրիկ տան մեջ, այնուհետև, երբ աշակերտների թիվը ավելացել է, դպրոցը տեղափոխվել է մեկ այլ շենք: Ներկայումս, ցավոք, դպրոցը այլևս չի գործում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic