«Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել «Ստամբուլի հայ ամիրայական դասը» գիրքը: Այն հեղինակել է պատմաբան Հակոբ Լ. Բարսումյանը, ով հայտնի է իր՝ օսմանյան հայերի վերաբերյալ ուսումնասիրություններով:
Browse » Home » All posts
Monday, January 20, 2014
Հասան Գյուչլու. « Դինքի հայ լինելը դուր չէր գալիս որոշ շրջանակների»
Յոթ տարի առաջ Շիշլիում սպանված պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին այդ թեման արծարվում է թուրքական մամուլի հրապարակումներում: «61 սաաթ»
Sunday, January 19, 2014
Saturday, January 18, 2014
Wednesday, January 15, 2014
Ալբեր Քամյու «Անկում». հատվածներ
- Երբեմն մտածում եմ, թե ինչ են գրելու ապագա պատմաբանները մեր մասին: Ժամանակակից մարդուն բնորոշելու համար մի նախադասությունը բավական է լինելու. նրանք շնանում էին և թերթեր կարդում: Այս ուժեղ սահմանումից հետո, համարձակվում եմ ասել, առարկան սպառված կլիներ:
- Ժամանակ առ ժամանակ այս պարոնները դանակի կամ ատրճանակի հետ են խաղում, բայց մի հավատացեք, որ դրանում լրջություն կա: Խաղացած դերն է ստիպում նրանց, և նրանք վախից մեռնում են վերջին փամփուշտը կրակելուց հետո: Այս բոլորն ասելով հանդերձ, ես նրանց ավելի բարոյական եմ համարում, քան նրանց, ովքեր ընտանիքում հարազատին մաշեցնելով են սպանում: Չե՞նք նկատել, որ մեր հասարակությունը կատարելագործված է այդպիսի սպանության համար:
- Այո, ես ինձ հանգիստ եմ զգացել միայն բարձր դիրքերում: Նույնիսկ կյանքի մանրուքներում ես կարիք ունեմ բարձրում լինելու:
Friday, January 10, 2014
Անրի Գրիգորյան | ԲԻԼ ԵՐԿԻՆՔ
Երբ Բիլը գիտակցեց, որ փակվել է մռայլ սենյակում, տագնապը համակեց նրան, ու սիրտը սկսեց այնքան արագ խփել, որ կարծես ուր որ է դուրս էր թռչելու հրազենի գնդակի պես: Հուսահատ դիպչում էր պատերին, շոշափում, հոտոտում էր պատերը. ոչ մի ելք չկար: Միակ ելքը ծանր ու համր երկաթե դուռն էր, որը պինդ փակված էր դրսից, ուստի կոտրել նրա համառ համրությունն ու ծանրությունը հնարավոր չէր: