Saturday, January 18, 2014

Բարոյականությունը «Սասնա ծռեր» էպոսում

Մերի Թելունց, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Անհատական աշխատանք.
 (երդում, խոստում, հավատ, դավաճանություն) 

Բարոյականությունը մարդու առաքինության, պարկեշտության, հասարակության մեջճիշտ վարքի ամբողջությունն է: Նրա ընկալումը խիստ անհատական է, ևյուրաքանչյուր մարդ ունի բարոյականության իր չափանշիները, որոնք ոչ միշտ ենընդունելի հասարակության կողմից: Վերջինիս ստեղծած կարծրատիպերին կամա թեակամա ենթարկվում է յուրաքանչյուր մարդ, իսկ դրանք խախտողները դառնում ենհասարակության կողմից ատելի, ու ստանում են անբարոյականի ոչ պատվաբերպիտակը:Երդումը վկայակոչում է, և ասես այն, ինչով երդվում են, դառնում է ասածխոսքի ապացույցը: Երդումը արժեք է, որովհետև երդվում են նրանով, ինչ հոգևոր գինունի, և դեր ունի երդվողի կյանքում: Երդումը սիրո արտահայտման միջոց է, երդումը հենց սերն է այն բանի համդեպ, ինչով երդվում են:Հավատ, դավանանք անխախտ վստահություն որևէ բանի նկատմամբ: Համոզմունք ինչ-որ երևույթի, էակի, մարդու գոյության և ճիշտլինելու մասին: Հավատը երևույթ է, առանց որի մարդ պարզապես ապրել չի կարող: Խոստումը` խոստում տվողի կողմից, ապագայումկատարվելիք գործողության խոստում ստացողի համար շահավետ շարունակությունն է, որը հաստատվում է ուխտով, երդմամբ` որը հենցխոստում է կոչվում: Դավաճանությունը, երդմնազանցություն է, որովհետև չդավաճանելը երդում է, Աստծո պատվիրաններից մեկը, իսկնա ով դավաճանում է, խախտում է երդումը: Երդումը, հավատը, խոստումը, բարոյականությունը և նույնիսկ դավաճանությունը բարձրարժեքներ են, ուղղակի մարդկանց կողմից դրանց ընկալումն է սխալ: Դրանց ազդեցությունը մարդկանց կյանքում տարբեր է լինում,որովհետև յուրաքանչյուրն ունի դրա հետ կապված իր կարծիքը: Մեր օրերում այս երևույթները կորցրել են իրենց արժեքը: Երդումըմերօրյա հասարակության ամենօրյա բառապաշարում ընդամենը ասած խոսքի ցինիկ ապացույցն է, ուրիշ ոչ մի արժեք չունի:Խոստումները քչերն են կատարում, որովհետև մարդու խոսքը արժեզրկվել է, մեր կյանքում չափից շատ է կեղծն ու սուտը, մարդիկդադարել են վստահել իրար: Այսօր նույնիսկ հավատն է ձևական, եկեղեցի գնալն ու մոմ վառելը սիմվոլիկ է, մարդու զարգացումը գնալովվանում է նրան Աստծուց: Բարոյականություն իհարկե կա, բայց ավելի շատ կան մարդիկ, որ սիրում են բարոյականության մասին իրենցկարծրատիպերը փաթաթել ուրիշների վզին, ու բողոքել սրա-նրա բարոյական վարքից: Դավաճանությունը բոլորի կողմից դատապարտելիէ, բայց բոլորն էլ հոգու խորքում անընդհատ դավաճանում են, ամենատարբեր ձևերով, ուղղակի բոլորի աչքում ուրիշի փուշը ավելի մեծ էերևում, քան իր գերանը: Էպոսում բարոյականության արտահայտումը Սանասարի ու Բաղդասարի կռիվն էր, որտեղ Սանասարը, որպեսմեծ եղբարյր, չէր կռվում Բաղդասարի հետ` ասելով, որ եղբայրները կռվել չեն կարող:«Մեծ Մհեր» ճյուղի մեջ, Մհերի կինը`Արմաղանըերդվում է, որ ամուսնուն չի ընդունի, քանի որ նա յոթ տարի մնացել էր Իսմիլ Խաթունի մոտ: Նա երդմնազանց եղավ, հանուն ազգիպահապան Դավթի, որ պետք է կառավարեր երկիրը: Էպոսը սկսվում է Ծովինարով, ով, հղիանալով ջրից, ծնում է Սանասարին ուԲաղդասարին: Այստեղ կա ջրի պաշտպամունքը, հավատը առ աստվածային ջուրը: Մսրա Մելիքն ու Մեծ Մհերը իրար խոստում ենտալիս, որ եթե իրենցից մեկը մահանա, մյուսը պետք է պահի մահացողի ընտանիքը և ժառանգ պարգևի նրա երկրին: Մեծ Մհերըկատարում է իր խոստումը և յոթ տարի ապրում է Մսրում, Իսմիլ Խաթունի հետ: Ծնվում է Մսրա Մելիքը`ազգի ժառանգը: Էպոսում ՄեծՄհերը դավաճանում է Արմաղանին, դրա համար կինը նրան ետ չի ընդունում: Իր դավաճանության համար կյանքով է պատասխանտալիս, որովհետև ժառանգ ունենալու համար Մհրեն ու Արմաղանը անձնազոհության են գնում:Էպոսում երդմնազանցությունը,խոստումից հրաժարումը և դավաճանությունը աններելի արարքեր էին, որոնց համար էպոսում հերոսները կյանքով են վճարում, իսկ այժմայս երևույթները խախտելը նույնքան սովորական է դարձել, որքան մի ժամանակ դրանք պահպանելը: Երդվելը մարդկանց բառապաշարիմասն է դարձել, խոստումները`ոչ ոք չի հիշում, իսկ անհավատարմությունը` միանգամայն անդատապարտելի: Էպոսը ուսուցանողստեղծագործություն է, որում դատապարտվում է հարզատների միջև թշնամանքը, դավաճանությունը, երդմնազանցությունը: Դրանքխախտողները արժանանում են պատժի, որը սովորեցնում է, որ կյանքում չի կարելի ոտնահարել այն արժեքները, որոնք պետք է բարձրպահել ցանկացած պարագայում:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic