Արևելքը հասկանալու ջանքերում եվրոպացու դեմ հառնող դժվարությունները
Մինչև ուղնուծուծն աշխարհընկալմամբ եվրոպացի լինելով, ակամա խորին զարմանքի
զգացում եմ ապրում՝ կարդալով այս չինական տեքստերը: Իհարկե, իմ գիտելիքներն Արևելքի
կրոններում եւ փիլիսոփայական ուսմունքներում օգնում են ինձ որոշ չափով հասկանալ դրանցում
պարփակված գաղտնիքները, հար եւ նման այն բանին, թե ինչպես ես կարող եմ հասկանալ պրիմիտիվ
հավատալիքների պարադոքսներն «ազգաբանության» կամ «կրոնների համեմատական պատմության»
կատեգորիաներում: Հիրավի, այդպիսին է Արևմուտքին բնորոշ հոգու կյանքը գիտական գիտելիքի
