Wednesday, January 16, 2013

Ճանաչենք մեծերին

0 comments


Ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, լուսավորիչ, գրող, արվեստի քննադատ Դենի Դիդրոն XVIII դարի գիտամշակութային կարևոր իրադարձության՝ առաջին հանրագիտարանի՝ «Հանրագիտարան կամ Բացատրական բառարան գիտությունների, արվեստների և արհեստների» (1751–80 թթ.) նախաձեռնողն է և խմբագիրը` Ժան Լերոն դ'Ալամբերի հետ:

Wednesday, January 9, 2013

Պահպանենք բնությունը կամ ինչ եմ տեսնում այս նկարում

2 comments
Եթե առանց փոխաբերության նայենք նկարին, կտեսնենք մի աղջկա ում ուզում է սպանել, ոչնչացնել մարդկային մի ձեռք: Հիմա փորձենք հասկանալ, թե այս նկարով ինչ է ցանկացել ասել հեղինակը: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ աղջիկը կազմված է բնությունից. սարեր, ձորեր, անտառներ: Ատրճանակի վրա էլ շենքեր են կառուցված: Վերջինս բռնել է մարդկային մի ձեռք, որն ըստ իս խորհրդանշում է մարդկության ազդեցությունը: Նկարիչը բարձրաձայնում է բնության պահպանության խնդիրը, որը, կարծում եմ, առաջնային պիտի լինի մարդկության համար, մինչդեռ մենք անտեսում ենք այն:

Tuesday, January 8, 2013

Հիշում եմ

0 comments

Հիշում եմ ձմռան այդ տխուր երեկոն փարվել էր հոգուս...
   Ցրտաշունչ քամին ինձ պարի էր հրավիրում, չգիտեմ ինչպես, բայց գիտեր, գիտեր, որ պարել եմ ուզում: Բեմահարթակը պատրաստ էր, իսկ հանդիսատեսը կորել էր արևի շողերի հետ: Օգտվելով դատարկ փողոցներից՝  ընդունեցի քամու գայթակղիչ հրավերքը ու ակամայից սկսեցի պարել: Հափշտակված հնչյուններով` քայլերս ինձ հասցրեց մեղեդու սկզբնաղբյուրին: Իմ առջև բացվեց մեկ ուրիշի բեմադրվող պարը: Նստելով դատարկ նստարաններից  մեկին` ես դարձա միակ հանդիսատեսը: Նրա մերկ ոտքերը կարծես ձուլվել էին սառցե բեմահարթակին, իսկ ցնցոտիները գրեթե չեին ծածկում մերկ մարմինը, հայացքը հառած էր պարզ երկնքում միակ փայլող աստղին, իսկ ցրտից ճաքճքված այտին սառցե արցունքն էր  շողում:  Ահա հենց այդ արցունքի մեջ ես գտա իմ ու նրա  տխուր պատմությունը, հետևելով նրա հայացքին` աչքերս հառեցի միևնույն աստղին ու հասկացա, որ դու ինձ հետ ես,  դու հավետ իմն ես...

Մարիամ Ենգիբարյան, 12-3 դասարան:

Monday, December 24, 2012

Իմ արևի քաղաքը

0 comments


Իմ արևի քաղաքը` իմ անիրական, երևակայական, բայց միևնույն ժամանակ անկեղծ երազանքներից մեկը: Որքանով որ ես եմ պատկերացնում այն կլինի ծովի ափին, չքնաղ բնության գրկում: Այնտեղ չեն լինի արգելոցներ, գազանանոցներ, կենդանիները կլինեն ազատ:

Օդապարիկն արդեն երկնքում էր

2 comments


Այդ սևազգեստ տղամարդը ապրում էր մյուսների կողքին, բայց ոչ մյուսների նման: Նա մեկուսացել էր իր սև վերարկուի ու մի ամբողջ կյանք ապրած լայնեզր գլխարկի մեջ: Այդ անշուք տղամարդը ամենևին էլ շարքային մռայլության անդամը չէր: Նա իր սև վերարկուով ապրում էր ու ձգտում հասնել երկնքին, հասնել ու գտնել իր փրկությունը:

Ինչպիսի պատասխանատվություն եք կրում որպես ՀՀ քաղաքացիներ և համայնքի անդամներ

0 comments

Պատասխանատվություն կրել նշանակում է պատասխան տալ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր կյանքի ու արարքների համար: Հասարակության համար պիտանի մարդ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է  հասկանալ և կրել որոշակի պատասխանատվություն` աշխատանքի, ընտանիքի, հայրենիքի, համայնքի  նկատմամբ: Տարիների ընթացքում ապացուցվել է,որ պատասխանատու մարդիկ կյանքում հասնում են բարձունքների և ունենում են հաջողություններ:

Արդյոք մեր կախվածությունը տեխնիկայից չի հանգեցնի մեր ազատության սահմանափակմանը

0 comments

Ես կարծում եմ, որ սարքերը երբեմն, այսպես ասած, հիպնոսացնում են:Տեխնիկական առաջընթացը մեզ դրեց մի յուրահատուկ շրջանակի մեջ: Ակամայից ընկել ենք կախման մեջ: Համակարգիչը արդեն ամեն կողմից շրջապատել է մեզ և՛ առօրյայում,և՛աշխատավայրում, և՛տանը: Վնասների մասին խոսելն արդեն ավելորդ է, որովհետև այդ մասին շատ են խոսել:

Tuesday, December 18, 2012

Եվս մի նկարի վերլուծություն

1 comments
Նկարի վերաբերյալ Facebook սոցիալական կայքում իրենց կարծիքներն են հայտնում Վիկա Մարկոսյանը, Էլեն Կարապետյանն ու Լիլիթ Աղաջանյանը:



Ի՞նչ արժեք ունի անկախությունը ինձ համար

0 comments


Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ոլորտում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքն է: Պետության քաղաքացիների հպարտությունն է, որն յուրաքանչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում և հաստատակամություն:Այն ոչ միայն ազատություն, այլև պատասխանատվություն է` հայրենիքի, ստանձնած պարտավորությունների, պետության, երկրի և ժողովրդի հանդեպ:

Sunday, December 16, 2012

Եթե դու գնաս… ստեղծագործ գարունը:

1 comments


Նկարը վերլուծում է Թամարա Ստեփանյանը,
10-3 դասարան

Քամուց պոկված, լքված տերևները, բնության միօրինակության մեջ չգտնելով իրենց, միավորվում են ու ծնում նոր բնություն, նոր կյանք` մռայլ, բայց շնչող ու գրավիչ: Իրենց ստեղծածի մեջ ամփոփում են աշխարհիս երեսին եղած ամենա-ամենան: Սեր, հավերժություն, հմայք, գույն, թախիծ...

Wednesday, December 12, 2012

Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» կամ հայը՝ ըստ իս:

0 comments

«Դուք արդյոք ինչ-որ բան հասկանո՞ւմ ե ք հայից»:
Այո, հասկանում ենք կամ էլ պարտավոր ենք հասկանալ, քանզի մենք էլ հայ ենք`տարօրինակ ու հանելուկային:
...Ու հասկանում եմ հայիս ամեն մի քայլը: Ասում եք՝ մարդիկ վախենում են ժամանակից, ժամանակն էլ եգիպտական բուրգերի ՞ց: Հայից է պետք վախենալ, հայից:
Նա եղել է միշտ, ամենքի հետ ու ամեն տեղ: Այսօր էլ կա, որովհետև երբեք չի մտածել լինելու, մնալու մասին, իր գոյը պահպանել է ծայրաստիճան ահեղ կռիվներով` քայլելով մահվանը զուգահեռ: Ստացվում է՝ հայը անմի ՞տ է: Հնարավոր է:

Հայը միաժամանակ «...բարեկամ է և թշնամի, ստեղծող և կործանող»ապրող, չմեռնող:
Ի ՞նչ է անում հայը առհասարակ: Կարող է անել ամեն ինչ՝ չանելով ոչինչ: Ստացվում է՝ հայը հակասակա ՞ն է: Հնարավոր է:

Հայը

0 comments

«Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան»ահա այս տողերով է ԴերենիկԴեմիրճյանը բնութագրում հայի մարտական ոգին:
Տանջված հայը, հաղթած, երբեմն պարտված,բայց չհուսահատված, չվհատված, բարոյապես անկոտրում, սա է Հայի էությունը:
Բայց սրան կից նա ունի բնավորության մի շարք այլ հետաքրքիր գծեր,օրինակ՝որ բոլորը այլ երկրում ապրող հայերին ասում են Հայ, իսկ Հայաստանցիները, չգիտես ինչու,Սփյուռքահայ, խառնակիչ, հարևան չհանդուրժող, միշտ դիմացինին թերագնահատող, մի
փոքր նախանձ, բայց միևնույն ժամանակ շատ սրտացավ` նա երբեք դժբախտության մեջ մենակ չի թողնի դիմացինին, ծանոթ-անծանոթ, կօգնի, կփրկի, բայց երբ ինքն է նեղության մեջ, ոչ ոք չի օգնի, ձեռք չեն մեկնի։ Բայց հայը թքած ունի այդ ձեռքի վրա,չի էլ սպասում այդ օգնությանը, քանի որ ինքն իրեն կարողանում է օգնել և իրենով է դուրս գալիս բարդ իրավիճակից։
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic