Tuesday, March 4, 2014

Մեզնից հեռացող սիրո մասին

0 comments
Հարություն Հարությունյան,
Գրող, հրապարակախոսո, հասարակական գործիչ:

Ե՞րբ են մարդիկ բաժանվում: Ե՞րբ են ամուսինները դիմում ապահարզանի: Ե՞րբ են երեխաները լքում ծնողներին կամ հակառակը: Բոլոր երբ-երի պատասխանը մեկն է՝ երբ պակասում է սերը: Անսեր ընտանիքում խաղաղություն չի լինում: Պարտադրված սեր գոյություն չունի: Նկատե՞լ եք՝ սիրո պտուղը որքան է տարբերվում բռնության կամ պարտադրված կենակցության պտուղից: Համեմատելու եզրեր չկան: Բրուտի կողմից սիրով պատրաստված թեյնիկը թեյնիկ է, իսկ փողի համար անհավես ծեփված կավե գունդը՝ «չայնիկ»: Ամենադառը սուրճը համեղ է, երբ սիրով է պատրաստվում, սիրով քաշած օղին երբեք չի «գժվացնում»:
Սերը աստվածային պարգև է, և երբ սերը մարում է, նրա տեղը զբաղեցնում են ատելությունը, արհամարհանքն ու դավաճանությունը: Երբ չկա սեր, հոգին խռովում է, հաճախ չարանում, ատելությունից դառնանում: Մարդը մեկ անգամ է ծնվում և ուզում է երջանիկ ապրել, իսկ երջանկությունը հնարավոր է միայն սիրո առկայության դեպքում:
Սերը ոչ միայն խաղաղություն է, այլև խաղաղության համար է: Սերը սերվում է անկախությունից, քանզի անկախությունը սեր է: Սիրո բույնը ընտանիքն է, ծնողքը, հայրենիքը, ոստանը՝ որտեղ արմատներդ են: Սիրո կռվում պարտություն չի լինում, իսկ երբ սեր չկա, պարտությունն անխուսափելի է:
Արցախյան ազատամարտը սիրո կռիվ էր: Բոլորի, ովքեր մեկնում էին ռազմաճակատ, սրտներում հայրենիքի սերը կար: Բոլորը, ովքեր պայքարում էին անկախության համար, պայքարում էին երկրի հանդեպ տածած սիրո, երջանիկ ապրելու համար: Սերը զնդաններում էլ սեր է, քարանձավում էլ, մարտի դաշտում էլ:

Աղբյուրը՝ Հարություն Հարությունյանի "Facebook" - յան էջ:

Friday, October 18, 2013

Ինչ է երջանկությունը

0 comments
Ներկայացնում է Անի Գասպարյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Friday, December 7, 2012

Խոսում ենք սիրո մասին

1 comments

Սե′ր, դու երեք տառից կազմված բառես, բայց քո մեջ այնքան զգացմունք կա,որ դա հասկանալու համար պետք էնախ և առաջ սիրել, իսկ սիրելուհնարավորություն տրված է բոլորին:
Ո˚ր տարիքում կամ որքա˚ն ժամանակով ենք սիրում, կարևոր չէ, կարևորն այն է, որ դու սիրում ես, իսկ սերը մարդուն գցում է այնպիսի մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հեքիաթային է: Հեքիաթային են ձեր շուրջ գտնվող մարդիկ,  ձեր շուրջը

Monday, December 3, 2012

Անվերնագիր

0 comments

Մարդու ամենամեծ հարստությունը երջանկությունն է: Պարտադիր չէ ունենալ ամեն բանից ամենալավն ու թանկարժեքը: Կարելի է բավարարվել քչով, բայց լինել միշտ երջանիկ: Պատմվածքում  տղան չուներ իր տունը, սակայն ապրում էր շատ ուրախ և անգամ ձեռք էր մեկնում այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեին եվ նրանց համոզում էր, որ հովանոցով
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic