Friday, January 31, 2014

Թշնամին քո մեջ է, հաղթիր նրան

1 comments
Կարինե Կիրակոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-դասարան: 

Հաճախ մենք ասում ենք «չեմ կարող» կամ «ես ընդունակ չեմ», առանց գիտակցելու, որ դա մենք չենք ասում, այլ մեր մեջ գտնվող ևս մի ուժ։ Բայց թե ի՞նչ ուժ է դա՝ մենք չգիտենք։

Monday, January 27, 2014

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս»

1 comments
Սիրելի թոռնի՛կ,
Չէի ցանկանա, որ Սուրբ ծննդյան իմ այս նամակը չափազանց սրտառուչ հնչեր և այնպիսի հորդորներ պարունակեր, ինչպիսիք են սերը դեպի մերձավորը, դեպի հայրենիքը, և դեպի աշխարհն ընդհանրապես ու նման այլ բաներ։ Այդ դեպքում դու ինձ չէիր լսի, և, երբ այս նամակը կարդաս (արդեն չափահաս կլինես, իսկ ես՝ երջանկահիշատակ), արժեքների համակարգն այնպես փոխված կլինի, որ հավանաբար կոչերս քեզ

Հատված Միշել Ուելբեկի «Պայքարի իմաստը» ժողովածուից

0 comments
Թարգմանությունը՝ Լիլիթ Աղաջանյանի,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան

Sunday, January 26, 2014

Որպեսզի չլինես դերասան՝ առանց հանդիսատեսի

0 comments
Մերի Թելունց, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան: 

Կյանքը նման է թատրոնի: Չգիտեմ՝ ով է ռեժիսորը, բայց նա միշտ դերերը անհավասար է բաժանում: Կան դերասաններ, որոնք միշտ գլխավոր դերերում են, նրանք բեմի տիրակալներն են, հանդիսատեսի

Միջակությունը՝ գովելի տեսակ

1 comments
Լիանա Ամիրխանյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան: 

Անգամ զարգացած հասարակությունները բախվում են մի ամենակուլ խնդրի` արժեքային ճգնաժամի: Հոգևոր մշակույթին փոխարինելու է գալիս նյութականը, այն որ կոչված է բավարարելու միայն մարդկային հիմնական բնազդները: Նման իրավիճակներում հասարակության առավել պնդաճակատ ներկայացուցիչները կարողանում են գտնել իրենց տեղը: Նրանց միակ ու կարևոր նպատակն է շարունակել սեփական տեսակը, մնալ ջրի երեսի վրա:

Saturday, January 25, 2014

Հատվածներ Դ.Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքից

2 comments

  • Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով:
  • Եղեք լավ ունկնդիր: Խրախուսեք ուրիշներին՝ խոսելու իրենց մասին:
  • Գործերը խոսում են ամեն տեսակ խոսքերից բարձր, իսկ ժպիտն ասում է.«Դուք ինձ դուր եք գալիս: Դուք ինձ երջանկացնում եք: Ես ուրախ եմ ձեզ տեսնել»:
  • Դուք պետք է ուրախանաք մարդկանց հետ շփվելիս, եթե ուզում եք, որ մարդիկ ուրախանան ձեզ հետ շփվելիս:
  • Ձեր երևակայության մեջ պատկերացրեք այն ընդունակ, հաջողակ մարդուն, ինչպիսին որ կուզենայիք լինել, և ձեր մտքերը ժամ առ ժամ կդարձնեն ձեզ այդպիսին: Միտքը մեծագույն ուժ է:
  • Եթե ցանկանում եք բարեկամներ ձեռք բերել, եկեք մարդկանց ողջունենք ուրախությամբ և խանդավառությամբ: Կիրառեք այդ նույն մեթոդը, երբ որևէ մեկը զանգահարել է ձեզ: «Ալլո» բառը այնպես արտասանեք, որ զրուցակիցը մտածի, թե դուք գոհ եք, որ ինքը ձեզ զանգահարել է:
  • Եթե միայն ջանանք մարդկանց վրա տպավորություն թողնել և նրանց հետաքրքրել մեզնով, ապա երբեք չենք ունենա շատ, իսկական, անկեղծ, բարեկամներ: Բարեկամները, իսկական բարեկամները, այդպես չեն ձեռք բերվում:
  • Ցանկացած հիմար կարող է քննադատել, դժգոհել, և դատապարտել, և նրանց մեծամասնությունը այդպես էլ անում է:
  • Մեծ մարդու մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իր վերաբերմունքում:
  • Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք հասկանալ նրանց: Փորձենք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ այլ կերպ:
  • Ինչպիսի արտահայտություն էլ օգտագործեք, երբեք չեք կարողանա ասել այնպիսի մի արտահայտություն, որ ձեզ չբնութագրի: 
  • Շողոքորթել նշանակում է ասել մարդուն հենց այն, ինչ նա մտածում է իր մասին:
  • Այն մարդը, որ չի հետաքրքրվում իր եղբայրակիցներով, ամենամեծ դժվարությունն է կրում կյանքում և ամենամեծ վնասն է հասցնում շրջապատողներին: Հենց նման մարդկանց միջավայրում են հայտնվում ձախողակները: 

Ուրիշի վրա ցեխ շպրտելով՝ ինքդ չես փայլի երբեք

0 comments
Աննա Գսպոյան,
Ավգա դպրոց-վարժարանի 11-րդ դասարան: 
Հասարակությունը դատարան է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր աթոռը: Դատավորը հասարակության դատող անհատների մարմնավորումն է, ովքեր իրենց

Friday, January 24, 2014

Սեփական տեսակետի բացառիկության սիմպտոմ

1 comments
Վիկա Մարկոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Սա տիեզերքն է: Մեզ հայտնի միակ տիեզերքը: Մոլորակներ ունի…Իրար նման կլոր գնդեր: Նման են չէ՞: Նման են:

Բամբասանքը հոգեվիճակ է, այլ ոչ թուլություն...

0 comments
Սոնա Գրիգորյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Նախ՝ հասկանանք, թե ինչ է բամբասանքը, կամ իչնպես եմ ես ինքս հասկանում այդ բառը. որպես բացասակա՞ն, թե սովորական մի բան:

Thursday, January 23, 2014

Նախանձ՝ մարդկային արա՞տ, թե հոգեվիճակ

0 comments
Եվա Մարկոսյան, 
Ավագ դպրոց վարժարանի 10-րդ դասարան:

Կարծում եմ, որ նախանձը կա բոլորի մեջ և ամեն պարագայում: Դա և՛ մարդկային արատ է, որով տառապում ենք բոլորս, և՛ հոգեվիճակ: Պարզապես

Wednesday, January 22, 2014

Մտածող մարդը՝ վերացող տեսակ

1 comments
Դավիթ Կիարակոսյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Monday, January 20, 2014

Կեցալ՝ արքայական թռչուն (Մարգրեթ Էթվուդ)

0 comments
Ստորև ներկայացվում է Մարգրեթ Էթվուդի «Կեցալ՝ արքայական թռչուն» ստեղծագործությունը՝Լիլիթ Գալստյանի թարգմանությամբ:

Ստամբուլի թատրոնում բեմադրվում է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը

0 comments
Ստամբուլի «Մուհսին Էրթուղրուլ» թատրոնում բեմադրվում է 19-րդ դարի ականավոր հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգական պիեսը: Թուրքական «Քանալբեն» լրատվականը տեղեկացնում է, որ առաջիկա 3 օրերին հանդիսատեսի համար բեմադրվելու է Պարոնյանի նշյալ պիեսը:

Թուրքիայում օսմանյան հայերի մասին պատմող նոր գիրք է հրատարակվել

0 comments
«Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել «Ստամբուլի հայ ամիրայական դասը» գիրքը: Այն հեղինակել է պատմաբան Հակոբ Լ. Բարսումյանը, ով հայտնի է իր՝ օսմանյան հայերի վերաբերյալ ուսումնասիրություններով:

Հասան Գյուչլու. « Դինքի հայ լինելը դուր չէր գալիս որոշ շրջանակների»

1 comments
Յոթ տարի առաջ Շիշլիում սպանված պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին այդ թեման արծարվում է թուրքական մամուլի հրապարակումներում: «61 սաաթ»

Sunday, January 19, 2014

Գրիգոր Զոհրապ. Վերլուծաշար

0 comments
Ներկայացնում է Վիկա Մարկոսյանը
Ավագ դպրոց-վարժարան, 11- դասարան


Saturday, January 18, 2014

ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՎՃՌԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

0 comments
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայկական հանրագիտարանի նախկին ավագ գիտական խմբագիր Սեդրակ Կրկյաշարյան հերթական հոդվածը:

Բարոյականությունը «Սասնա ծռեր» էպոսում

0 comments
Մերի Թելունց, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Անհատական աշխատանք.

Wednesday, January 15, 2014

Սեփական սահմանումների ուժը

0 comments
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կրթության մասնագետ Նվարդ Մանասյանի հոդվածը:

Ալբեր Քամյու «Անկում». հատվածներ

0 comments
  •  Երբեմն մտածում եմ, թե ինչ են գրելու ապագա պատմաբանները մեր մասին: Ժամանակակից մարդուն բնորոշելու համար մի նախադասությունը բավական է լինելու. նրանք շնանում էին և թերթեր կարդում: Այս ուժեղ սահմանումից հետո, համարձակվում եմ ասել, առարկան սպառված կլիներ:
  • Ժամանակ առ ժամանակ այս պարոնները դանակի կամ ատրճանակի հետ են խաղում, բայց մի հավատացեք, որ դրանում լրջություն կա: Խաղացած դերն է ստիպում նրանց, և նրանք վախից մեռնում են վերջին փամփուշտը կրակելուց հետո: Այս բոլորն ասելով հանդերձ, ես նրանց ավելի բարոյական եմ համարում, քան նրանց, ովքեր ընտանիքում հարազատին մաշեցնելով են սպանում: Չե՞նք նկատել, որ մեր հասարակությունը կատարելագործված է այդպիսի սպանության համար:
  • Այո, ես ինձ հանգիստ եմ զգացել միայն բարձր դիրքերում: Նույնիսկ կյանքի մանրուքներում ես կարիք ունեմ բարձրում լինելու:

Tuesday, January 14, 2014

Հայկական պետության 4510-ամյակը

0 comments
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայկական հանրագիտարանի նախկին ավագ գիտական խմբագիր Սեդրակ Կրկյաշարյան հետաքրքիր հոդվածը:

Friday, January 10, 2014

Անրի Գրիգորյան | ԲԻԼ ԵՐԿԻՆՔ

1 comments
Երբ Բիլը գիտակցեց, որ փակվել է մռայլ սենյակում, տագնապը համակեց նրան, ու սիրտը սկսեց այնքան արագ խփել, որ կարծես ուր որ է դուրս էր թռչելու հրազենի գնդակի պես: Հուսահատ դիպչում էր պատերին, շոշափում, հոտոտում էր պատերը. ոչ մի ելք չկար: Միակ ելքը ծանր ու համր երկաթե դուռն էր, որը պինդ փակված էր դրսից, ուստի կոտրել նրա համառ համրությունն ու ծանրությունը հնարավոր չէր:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic