Friday, May 31, 2013

Ամենալավ այգեպանը

0 comments
Ճապոնական հեքիաք ըստ Կացուա Տանակայի

Մի ժամանակ Ճապոնիայի հեռավոր լեռնային գյուղերից մեկում ապրում էին բարի ծերունին ու իր կինը: Մի անգամ, երբ ծերունին աշխատում էր բրնձի արտում, նրա մոտ վազեց մի սպիտակ շնիկ: Շնիկը կաղկանձում և վնգստում էր, նրան տանից վռնդել էր ագահ հարևանը: «Ախ դու խեղճ շնիկ»,-ասաց բարի ծերունին: Նա վերցրեց

Նա պատմություններ էր հորինում

0 comments
Խուան Խոսե Միլիաս
Արդեն պատրաստ էի խելագարվելու, երբ որոշում կայացրի բժշկի մոտ գնալ: Երեք տարի շարունակ, անընդմեջ, պատմություններ էի հորինում: Բժիշկը շատ սիրալիր թվաց:
-Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,- հարցրեց նա:
- Գիտեք, բժիշկ, արդեն մոտ երեք թե չորս տարի է, ամբողջ օրը պատմություններ հորինելուց բացի ուրիշ բան չեմ անում: Մանկուց նյարդային խառնվածք ունեմ ու երեսուն տարեկանում բուժման եղանակը գտա. առանձնապես, ոչ մի լուրջ ճգնաժամ չապրեցի, բայց այս պատմություններ հորինելը սկսում է ինձ անհանգստացնել:

Wednesday, May 29, 2013

Իմպրովիզ

1 comments
Ես ու ընկերուհիս՝ Թամին, որոշել ենք նոր նախագիծ անել: Սրա նպատակը մեզ անծանոթ լեզուներով գրված ստեղծագործությունները թարգմանելն է: Մի փորձ կա (Թամին է թարգմանել): Ասում են՝ ստացված է: Որոշեցինք շարունակել շարքը ու այս անգամ անդրադարձանք Արգենտինացի ժամանակակից գրող Սիլշին (Սիլվիա Սպինազզոլա): Իսպաներենի իմացութունս հնարավորություն տվեց տեղեկանալու, որ ծնվել է 1958ին, Արգենտինայում ու ապրում է Բուենոս Այրեսում (նշենք, որ Սիլշի մասին տեղեկությունները միայն իսպաներենով են): Որոշեցինք թարգմանել նրա «Պատերազմ»  կամ “Guerra” ստեղծագործությանը: Նշենք, որ այս հեղինակը մեր ժամանակակիցն է: Սրանով  մասնակցում ենք «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծին:

Tuesday, May 28, 2013

ԺԲՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԲՐԱՆ

0 comments

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

«Մարգարեն» շարքից


Երբ սերը հրավիրի ձեզ, հետևեք,
Թեև նրա ուղիները դժվարին են ու խութապատ.
Եվ երբ նրա թևերը պարուրեն ձեզ, հանձնվեք,
Թեև նրա փետուրների մեջ պահված սուրը կարող է խոցել ձեզ,
Եվ երբ խոսի ձեզ հետ, հավատացեք,
Թեև նրա ձայնը կարող է փշրել ձեր երազները, ինչպես որ հյուսիսային հողմը ավերում է պարտեզը:

Wednesday, May 22, 2013

Առակ ժամանակի արժեքի մասին

0 comments
Հայրը, անհանգստացած այն բանով, որ որդին վատնում է իր պատանեկությունը, հրավիրեց նրան զբոսանքի: Պարզ ու գեղեցիկ օր էր: Երբ նրանք եկան լճի մոտ, հայրը դիմեց որդուն.

— Նայիր բնությանը, և՛ երկինքը, և՛ արևը, և՛ սարերը արտացոլվում են լճի մեջ:

Sunday, May 19, 2013

Մի արկղ սեր

0 comments

Տարածված կարծիք կա, որ համբերությունը, գոհունակությունն, աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու -ությունով վերջացող մի շարք երևույթներ ամենատարօրինակն  են մարդուն երջանիկ դարձնելու համար, հիմնավորումն էլ պակաս տարօրինակ չէ`աշխարհում երջանիկ լինելու շատ ավելի հարմար ձևեր կան, որ գրելիս էլ շատ տարածք չեն զբաղեցնում ու արտահայտելիս էլ՝ ոչ մի -ություն ու դրա նման մի բան:

Երբ դու քո ուսուցիչն ես

0 comments


Քիչ առաջ հասկացա, որ օրինակելի գործ եմ անում: Հասկացա ու զարմացա:
Ուրեմն ,մի օր արթնացա ու որոշեցի, որ իսպաներեն պիտի սովորեմ: Այ քեզ նորություն…
Տարօրինակն այն է, որ արագ քայլեր ձեռնարկեցի:
Ուրեմն, սկզբում որոշեցի ներառել այն ուս. պլանում ու դրան հատկացնել շաբաթական չորս դասաժամ:  Ներառեցի: «Խմբում» երեք հոգի, երեքն էլ լեզվի իմացության տարբեր մակարդակներում: Չնաշխարհիկ է…

Կյանքի հայելին

0 comments

Ի՞նչ է հայելին: Կյանքի արտացոլում` քո հակառակ կողմում, որտեղ ամեն ինչ նույնն է , կարծես արտատպված: Հայելու մեջ ամեն օր ստեղծվող մեր կերպարներից հիշողության մեջ տպավորվում են միայն այն «դիտումները» որոնք հատկանշական են եղել մեր կյանքում: Հայելու միջոցով ենք ինքներս մեզ խոստովանում, թե երբ ենք իսկապես ուրախ, երբ՝ ոչ այնքան, թե երբ է տխրությունը քողարկված երջանկության շողքի տակ, հակառակն ու նման այլ ֆունկցիաներ, որոնց  քանակը նվազում կամ ավելանում է մեր միջոցով:

Saturday, May 18, 2013

Առաջին հանրապետություն: Արևելահայերի համագումարը

0 comments
Ներկայացնում է Հայկ Ղազարյանը, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

ԳՐԱՖԻՏԻ

0 comments
Խուլիո Կորտասար
Այդպես հաճախ է ամեն ինչ սկսվում եւ ավարտվում հենց ինչպես խաղ, պատկերացնում եմ, թե քեզ համար որքան հաճելի էր քո նկարի կողքին մեկ ուրիշը տեսնելը, դու դա պատահականություն ես համարել կամ որեւէ մեկի կատակը եւ միայն երկրորդ անգամ ես հասկացել, որ դա հենց այնպես չի արված, եւ այդ ժամանակ նոր նկարը զննել ես ինչպես հարկն է եւ քիչ անց վերադարձել ես, որպեսզի վերստին զննես` սովորական կանխազգացումով որսալով այն պահը, երբ փողոցում ոչ ոք չի լինում, իսկ անկյունում՝ ոչ մի պարեկային ավտոմեքենա, հենց այդ ժամանակ էլ առերեւույթ անտարբեր մոտեցար, բայց աչքերդ չչռեցիր այդ գրաֆիտիի վրա, այլ դիմացի մայթից հայացքդ առիշեղ սահեցրիր, ասես հետաքրքրված հարեւան ցուցափեղկով, եւ անմիջապես հեռացար: 

Friday, May 17, 2013

Քոչվորու­թյուն եւ նս­տա­կե­ցու­թյուն

0 comments

Դընի Դոնիկյան (հատված գրքից)

Եվ փաս­տո­րեն կգա մի օր, որ նս­տակ­յաց­նե­րը չկենտ­րո­նա­նա­լով այլեւս իրենց ազ­գա­յին հա­վա­տի վրա, ան­խու­սա­փե­լի­ո­րեն կճա­նա­չեն եսի ամ­բողջ ինք­նա­վա­րու­թյու­նը:


(10) մեն­քը եւ եսը

Կո­լեկ­տի­վի դաս­տի­ա­րա­կու­թյան վրա հիմն­ված հա­սա­րա­կու­թյան ներ­սում, այդ իսկ դաս­տի­ա­րա­կու­թյու­նը ինք­նին կրկ­նա­պատկ­ված է ժո­ղովր­դի փա­ռա­բան­մամբ, ազ­գա­յին պատ­մու­թյան դրսեւոր­ման մի­ջո­ցով եւ որը բարձ­րա­գույն ար­ժեք է հա­մա­րում ան­հատ­նե­րի նս­տա­կե­ցու­թյու­նը, այ­սինքն, իրենց հո­ղի հու­նի նստ­ված­քի վրա ձեւավո­րու­մը, մեն­քը կար­ծես դառ­նում է մտա­վոր կա­ղա­պար, կրո­նա­կան բնույ­թի անհ­րա­ժեշ­տու­թյուն:

ՀՅԴ 9-րդ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

0 comments
Ներկայացնում է Մաթևոս Վարդանյանը:
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Անհատական հետազոտական աշխատանք:

Wednesday, May 15, 2013

Դեղին ծաղիկը

0 comments
Խուլիո Կորտասար
Սա կարող է կատակ թվալ, բայց մենք անմահ ենք: Ես այս մտքին հանգեցի հակառակ կողմից, մեկ էլ այն պատճառով, որ գիտեմ մեկ մահկանացուի: Հենց նա էլ հաղորդել է ինձ իր պատմությունը: Կամբրոնի փողոցի բիստրոյում` այնքան խմած, որ ողջ ճշմարտությունն ասելն իր համար ոչինչ չարժեր, թեեւ բիստրոյի տերը եւ վաճառականգնակի վաղեմի հաճախորդները կսկսեին այնպես փռթկալ, որ գինին կհոսեր նրանց աչքերից: Իմ դեմքը,

Հատվածներ «Վիճակախաղ» վեպից

0 comments

Խուլիո Կորտասար
(1914-1984թթ. Արգենտինա)

Վիճակախաղ
(Վեպ)
իսպաներենից թարգմանեց Հովհաննես Գրիգորյանը

«Սովետական գրող» հրատարակչություն
Երևան, 1983թ.

Tuesday, May 14, 2013

Հայաստանի առաջին հանրապետություն արտաքին քաղաքականությունն և Հայկական հարցը

1 comments

Ներկայացնում է Վրեժ Թորիկյանը:
Ավագ դպրոց-վարժարանի 11-1 դասարան:
Անհատական հետազոտական աշխատանք:

Monday, May 13, 2013

Գաղթականության հարցը խորհրդարանում

0 comments
Ներկայացնում է Իզաբելլա Խանզրատյանը:
Ավագ դպրոց-վարժարանի 11-3 դասարան:
Անհատական հետազոտական աշխատանք:

Friday, May 10, 2013

Ուինսթոն Չերչիլ

1 comments

Գայանե Ղարախանյան
 Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան
Անհատական հետազոտական աշխատանք


Սըր Ուինսթոն Չերչիլ (ծնվել է 1874թ. նոյեմբերի 30-ին, մահացել՝ 1965թ. հունվարի 4-ին), Նա եղել է Նոբելյանմրցանակի դափնեկիր:

Wednesday, May 8, 2013

Մի քիչ բարություն

0 comments
Սյուզի Թադևոսյան
Տպավորություններ ֆիլմը դիտելուց հետո

Գիտե՞ս, ինձ թվում է՝ հաստատ կիմանաս, որ մարդիկ տարբեր են լինում, նույնիսկ ծայրահեղ տարբեր: Մտածելակերպը, վարքը, խառնվածքը, տեսքը, բնավորությունն ու վերջապես նրանց բնութագրող բառերը: Ամեն ինչ է տարբեր:
Կյանքն անհետաքրքիր կլիներ, եթե աշխարհում ամեն ինչ իդեալական լիներ` բնությունը միշտ ծաղկեր, կենդանիները չմահանային ու ի վերջո մարդն իսկապես մարդ լիներ:

Tuesday, May 7, 2013

Հատված օրագրից. գրելու մասին

0 comments

Մաքս Ֆրիշ


Այն, ինչ մենք գրառում ենք, հուսահատ ինքնապաշտպանություն է՝ մշտապես ի հաշիվ ճշմարտության իրացվող, քանի որ նա, ով ամենավերջում ճիշտ դուրս կգա՝ մտնելով քաոսի մեջ, ետ չի դառնա կամ հակառակ դեպքում ստիպված կլինի վերափոխել այն:

Միջանկյալ տարածքներում գոյություն ունի լոկ անճշմարտանմանը:

Ինչպես խոսել բանաստեղծորեն

0 comments
Լեոնարդ Քոհեն
«Սրտակերի մահը» գրքից

Համարի՛ր, որ բառը թիթեռնիկ է: Բառն օգտագործելու համար պարտադիր չէ զինել դրանք փոքրիկ, կեղտոտ թևիկներով կամ իջեցնել ձայնը: Արևային մի օր կամ դեղին նարգիզներով դաշտ էլ պետք չէ: Պարտադիր էլ չէ, որ լինես սիրահարված, անգամ` թիթեռներին:

Monday, May 6, 2013

Ուխտերի սիմֆոնիա

0 comments




Ուխտերը1 խուճուճ են ու բոյով:Ուխտերը անջատում են լույսը ու միացնում:Ուխտերը հպարտ են մարդկանցից ` չեն վազում անապատի մի կում ջրի վրա:Ուխտերը ճանաչում են մարդկանց ու թքում նրանց վրա: Ուխտերը միասին են միշտ`ուտում են ու վազում:Ուխտերը չեն վազում:Ուխտերը գիտեն ճանապարհը , բայց չեն թողնում մարդկանց անապատում:
Ուխտերը տանում են բեռ, որը իրենցը չի,բայց տանում են որովհետև «ուղտ» են:
Իրականում պատմությունը մի արաբի մասին է, ով սիրահարվել է մայրամուտին, ում կերել են ուխտերը...



1. Ուխտ- Ուրույն Խառնվածքի Տեր...

Աղբյուրը`
tamlime.wordpress.com

Վաշինգտոն Ըրվինգ

0 comments

Էմմա Կիրակոսյան, 11- 3 դասարան:
Անհատական հետազոտական աշխատանք:

Ամերիկացի գրող, էսսեիստ, պատմաբան ու 19-րդ դարի դիվանագետ Վաշինգտոն Ըրվինգը ծնվել է 1783թ ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, շոտլանդացի-անգլիացի ներգաղթյալներ Ուիլիամ Ըրվինգի ու Սառայի ընտանիքում:
Ընտանիքում եղել են 11 երեխա, որոնցից առաջինը, երկրորդը (երկուսի անունն էլ Ուիլիամ) ու չորրորդը (Հովհաննես) մահացել են դեռ մանուկ ժամանակ: Վաշինգտոնի ծննդյան ընթացքում ընտանիքը պատկանել է քաղաքի փոքրիկ, աշխույժ առեւտրական դասին:

Saturday, May 4, 2013

Երբ ես ինձ սիրեցի

0 comments
Չարլի Չապլին
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:

Friday, May 3, 2013

Լևոն Շանթի հասարակական-քաղաքական գործունեությունը

0 comments
Լևոն Շանթի ապրած ժամանակաշրջանը համընկավ քաղաքական ու պատմական շրջադարձային իրադարձությունների հետ՝ զուլումի տարիներ, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակում, Առաջին աշխարհամարտի սկիզբ ու ավարտ, Ռուսաստանում կայսերական վարչակարգի տապալում և Անդրկովկասյան տարածաշրջանում խորհրդային կարգերի հաստատում, Երկրորդ աշխարհամարտ, որի ավարտից ընդամենը մի քանի տարի անց «Հին աստվածներ» դրամայի հեղինակը կնքեց իր մահկանացուն:
Հայ գրող, դրամատուրգ, մանկավարժ, ՀՀԴ անդամ Լևոն Շանթը (Նահաշպետյան, ապա հոր անունով՝ Սեղբոսյան) ծնվել է Կ.Պոլսում (1869թ. ապրիլի 6), գորգավաճառի ընտանիքում: Սկզբում սովորել է տեղի Սկյուտարի, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում: Ավելի ուշ կրթությունը շարունակել է Գերմանիայի ու Շվեյցարիայի համալսարաններում՝ մասնագիտանալով մանկավարժության ու հոգեբանության մեջ:

Գյուղացին ու հնձվորը

0 comments
Առակ  

Մի գյուղացի նախքան աշխատանքի գնալը սովորություն ուներ եկեղեցի մտնել և Աստծուն գոհություն հայտնել, որ այդ օրն էլ կարողացավ Աստծո տաճարը գալ: Սատանան այս ամենը տեսնելով բարձրանում է դեպի երկինք ու հրեշատկների հետ վիճաբանում այս մարդու վերաբերյալ, թե ինչու եք մտածում, որ այս քրիստոնյան արժանի է երկնքի արքայությանը և շարունակելով ասում.

Thursday, May 2, 2013

Ուրախ վերջաբաններ

0 comments
Մարգարեթ Էթվուդ
Ջոնը և Մերին հանդիպում են:
Ի±նչ է պատահում հետո:
Եթե ուրախ վերջաբան եք ուզում, փորձեք տարբերակ Ա-ն:

Ինչու եմ ցանկանում մնալ Հայաստանում

0 comments
Եթե Հայաստանից մեկնելու հնարավորություն ունենայի, ապա չէի օգտվի, չնայած ճանապարհորդել շատ եմ սիրում, սակայն այն պայմանով, որ միշտ վերջում վերադառնում եմ հայրենիք: Ինձ համար հայրենիքը դատարկ խոսքեր չեն: Այստեղ` Երևանում անցել է իմ մանկությունը: Այստեղ են ապրում ինձ համար հարազատ մարդիկ` իմ հարազատներն ու

Wednesday, May 1, 2013

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

0 comments
Վիլյամ Սարոյան
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic