Monday, March 3, 2014

Նամակ «դարավոր թշնամուս»

0 comments
Երկու ձեռք, երկու ոտք, քիթ, բերան, երկու աչք, մազեր, հոնքեր, թարթիչներ… Բոլոր մարդիկ էլ նման են իրար: Եվ այս «իրար նմանները» խմբավորվում են, ներառվում ինչ-որ խմբերի մեջ: Դրանցից է, օրինակ, ազգ կոչվող խումբը:
 Ազգերը ունեն վերաբերմունք, հարաբերություններ մեկ այլ ազգի հետ/նկատմամբ: Պարզ է, պիտի լինի:
Ես հայ եմ (չասեմ՝ սովորական մեկը, բայց նաև չասեմ, որ արտասովորներից կամ գերտարօրինակներից: Մարդ եմ, էլի…): Ազգային պատկանելիությունս ես չեմ ընտրել, բայց ինձ էս կարգավիճակը ինձ շատ հարազատ ու հետաքրքիր է: Եվ դու թուրք ես (ոչ սովորական ու ոչ էլ գերտարօրինակ): Եվ դու էլ (ճիշտ իմ պես) չես ընտրել, թե որ ազգին ես ուզում պատկանել: Չես ընտրել քո ապուպապին, ով անցած դարի կեսից մի քիչ շուտ մի քանի (տասնյակ) հայ կոտորեց: Եվ ես էլ իմ ապուպապին չեմ ընտրել, ով սպանվեց անցած դարում:

Thursday, May 2, 2013

Ինչու եմ ցանկանում մնալ Հայաստանում

0 comments
Եթե Հայաստանից մեկնելու հնարավորություն ունենայի, ապա չէի օգտվի, չնայած ճանապարհորդել շատ եմ սիրում, սակայն այն պայմանով, որ միշտ վերջում վերադառնում եմ հայրենիք: Ինձ համար հայրենիքը դատարկ խոսքեր չեն: Այստեղ` Երևանում անցել է իմ մանկությունը: Այստեղ են ապրում ինձ համար հարազատ մարդիկ` իմ հարազատներն ու

Wednesday, April 24, 2013

Մնա՞լ, թե հեռանալ Հայաստանից

0 comments
Այս հարցը, որին շատ անգամ են անդրադարձել մեր հայրենակիցները, և առկա է մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, շատ արդիական է և կարևոր, քանի որ դրանից է կախված մեր հայրենիքի զարգացումը և ապահովությունը։
Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր պապերը կռվել են մեր հողերի համար, որպեսզի մենք ապրենք այդտեղ։ Նրանք չեն գնացել այստեղից, չեն ձգտել դեպի ավելի բարեկեցիկ վայրերում ապրելուն, իրենց անձն են անձնվիրաբար տվել մեզ՝ նոր,

Monday, April 22, 2013

Ինչո՞ւ եմ ցանկանում մնալ Հայաստանում

0 comments
Հիմա կփորձեմ Հայաստանում մնալու մի քանի պատճառ բերել, մեկ ուրիշն էլ հեռանալու տասնյակ պատճառներ կգտնի, բայց ամեն ինչին ավելի ռեալ նայենք:
Մեր երկրում կան սոցիալական խնդիրներ՝ աշխատատեղերը քիչ են, աշխատավարձերը՝ ոչ բավարար: Տնտեսության որոշ ճյուղեր ուղղակի մոնոպոլացված են: Ժողովուրդը դժգոհ է կառավարությունից, բայց միաժամանակ գործնական քայլեր չի ձեռնարկում ինչ-որ բան փոխելու համար: 1991-1994թթ. արտագաղթն անցավ, ովքեր հասցրին, երկրից անվերադարձ հեռացան, մշտական բնակություն հաստատեցին հեռավոր մայրցամաքներում ու հիմա
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic