Wednesday, December 4, 2013

Երեք նկարի պատմություն. պատերազմի փիլիսոփայություն

Ներկայացնում է Դավիթ Կիրակոսյանը, 
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Նախաբանի փոխարեն.

«Հանկարծ». այս բառը շատ հաճախ է հանդիպում մեր կյանքում և այն միշտ նշանակում է, որ մենք պատրաստ չեն ինչ-որ բանի, որ ամեն բան անսպասելիորեն է տեղի ունենում մեր կյանքում: Ամեն բան՝ հանդիպում, սեր, բաժանում և անգամ, պատերազմը՝ հանկարծ…
Պատերազմի փիլիսոփայությունը, անկախ դարաշրջանից և տարեթվից, մեկն է. բռնություն, ոչնչացում, մահ… Սակայն տարբեր է պատերազմի ընկալումը և մարդկանց վերաբերմունքը դրան: Դրա մասին է վկայում երեք հարյուրամյակների ընթացքում տեղի ունեցած երեք պատերազմներ նկարագրող կտավների վերլուծությունը:

17 դար, Վելասկես, «Բրեդայի հանձնումը»: Մարդասեր Վելասկեսը իր այս նկարով մեզ է փոխանցում մի գաղափար, մի հետաքրքիր փիլիսոփայություն, որ պետք է մարդ մնալ անկախ նրանից, թե պատերազմական թատերաբեմում դու որ կողմում ես՝ հաղթողների, թե՞ պարտվողների: Պատերազմական նկարից խաղաղության շունչ է գալիս, կարծես, այն դարում այս երկիրն այլ մարդկությամբ էր բնակեցված: Թե՛ հաղթողների, և՛ թե պարտվողների դեմքերը մարդկային են, գեղեցիկ, խաղաղ:



Եվ, ահա 19-րդ դարի սկիզբ, Գոյա, «1808թ. մայիսի 3-ը Մադրիդում»: Այլ դարաշրջան և արդեն այլ գաղափար՝ Գոյայի համար պատերազմը բռնություն է, խաղաղ բնակչության ոչնչացում և նա մեզ կոչ է անում ատել այդ բռնությունը: Նրա կտավում միայն խաղաղ բնակչությունն է դեմքով դեպի մեզ՝ լուսավորված և մարդկային, իսկ բռնացող, հարձակվող կողմը, կարծես, միատարր զանգված լինի, որը ձուլվել է իր զենքերի հետ: Մարդկությունը այս կտավում արդեն այլ է, սակայն դեռ պահպանում է իր ամբողջականությունը:

20-րդ դար, Պիկասո, «Գեռնիկա»: Պիկասոյի այս սև ու սպիտակ նկարը պատկերում է գույնը կորցրած աշխարհը, որը մռայլության ու մթության մեջ է: Այն կորցրել է կյանքի կարևոր առավելությունը՝ լույսը: Չկան հստակ դեմքեր, հստակ հերոսներ, ամենուրեք քաոսի որդիներն են: Սա նյութական աշխարհի կործանումն է, աշխարհի վերադարձը դեպի քաոս: Եվ կրկին, հանկարծ… Հանկարծ և ընդմիշտ ես հասկանում, թե ինչ բան է պատերազմը… Եվ հանկարծ չես հասկանում, թե ինչ բան է պատերազմը և թե ում է այն պետք… Հասկանում ես և չես հասկանում, գիտակցում ես և չես հասկանում, տրամաբանում ես, մտորում ես և միևնույն է չես հասկանում. ում է այն պետք: Արդյոք քաոսի վերածնունդը անհրաժեշտ է մարդկությանը: Մի՞թե, Վելասկեսը, Գոյան, Պիկասոն ինչ-որ բան էին մեզ հասկացնում և մի՞թե մենք իսկապես չենք հասկանում: Եվ հանկարծ հասկանում ենք, հանկարծ…

12 comments:

  1. Ես պատերազմը տեսնում եմ՝ պարզ ու հասարակ, իր՝ և լավ, և վատ կողմերով: Հիմա փորձեմ նկարագրել այն:
    Լավ կողմերը. քանի որ ես պատերազմին այնքան էլ կողմնակից չեմ, այդ իսկ պատճառով, շատ լավ կողմեր չեմ տեսնում դրա մեջ: Հաստատ կասեմ, որ կա մի լավ կողմ. պատերազմից հետո միախառնվում են ազգերը և ծնվում է նոր ազգ/ազգեր ու միշտ չի, որ այդ ծնունդը վատն է. լինում եմ նաև ծնունդներ, որոնք իսկապեր պետքական են լինում:
    Վատ կողմերը. Վատ կողմերը շատ են: Առաջինը՝ այնքանով է վատը, քանի որ դրա պատճառով երբեմն կործանվում են շատ երկրներ և տարբեր մշակույթներ(չհաշված էկոլոգիական վնասները):
    Ասածս այն է, որ պատերազմի մեջ, պետք չի տեսնել միայն վատը: Պատերազմը սովորական և բնական երևույթ է:

    ReplyDelete
  2. Պատերազմը մի երրևույթ է,երբ երկու կամ ավելին կողմեր կռվում են ինչ, որ տարածքի կամ կառույցի համարա:Բոլոր կողմերը պատրաստ են,որպեսզի շատ կորուստներ չունենան:Եվ ինչքան հնարավոր է շատ տարածք գրավեն:Իմ կարծիքով պատերազմի ժամանակ ավելի շատ են կորուստները քան ձեռք բերումները:

    ReplyDelete
  3. Պատերազմը իմ կարծիքով ոչ պետքական բան է: Մարդկանց ագահությունն է պատերազմների պատճառը, որովհետև համարյա բոլոր պատերազմնները տարածքների, հարստությունների համար է: Նյութական ինչ որ բաների համար մահանում են անմեղ անմեղ մարդիկ:

    ReplyDelete
  4. Պատերազմը ամենա զզվելի բաներից մեկն է :Երբոր պատերազմ է ապա լույսը այդ ժամանակ սկսում է մարել և աշխարը պատում է խավարը:Պատերազմի ժամանակ պետքե նունիսկ վիրավոր թնամուտ օգնես ,որ չսկսի քո մեջի մարդնել մարել:

    ReplyDelete
  5. Պատերազմը ամենավատ բանն է, երբ ինչ որ թագավորի կամ նախագահի պատճառով զոհվում են շատ անմեղ մարդիկ: Երբ թագավորենրը կամ առաջնորդները ուզում են գրավել տարածքներ, այդտեղից սկսվում է ապտերազմը: Պատերազմի -ամանակ մարդիկ մտածում են միայն հղթելու մասին, մոռանում են ամենինչ, չեն խղճում ոչ ոքի և սպանում են իրար: Առաջին անգամ էի լսում Գոյայի մասին և երբ տեսա նրա նկարը ապշած մնացի: նկարի հիմանակն իմաստը ինձ շատ դուր եկավ: Իրոք պատք է զերծ մնալ բռնությունից, այսինքն պատերազմից:

    ReplyDelete
  6. Իմ կարծիքով պատերազմը այն է, երբ մեկը մյուսին չեն հասկանում ես սկսում են պայքարել միմյանց դեմ: Ես համաձայն եմ, որ պատերազմը քաոս է, քանի որ պատերազմի ժամանակ ավերվում են շատ բնակավայրեր և քաղաքներ, զոհվում են շատ զինվորներ և սպանվում են անմեղ մարդիկ՝ երեխաներ կանայք և տատի-պապիներ: Պատերազմը հաղթողին նրանով է լավ, որ նա ձեռք է բերում նոր տարածքներ, բայց նոր տարածքներ ձեռք բերելուց հետո խելքը իրենը չի լինում, արդեն թքած է ունենում զոհերի և վիրավորների վրա: Իսկ տարվողները ունենում են տարածքների կորուստ, մեծ զոհեր և այլն: Ես ցանականում եմ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի և ԱՄՆ գոյություն չունենա:

    ReplyDelete
  7. Իմ կարծիքով պատերազմը, դա կամ ագահության պատճառ է կամ դրդվածության: Եթե դու ագահ ես դու կմտածես ինչպես ավելի շատ տարածք գրավես, իսկ եթե քեզ պետք են տարածքներ բնակչությանը տեղավորելու համար, դու կդիմես պատերազմելու դրդված լինելով: Պատերազմները իմ կարծիքով վատ բաներ են, բայց նրանք նաև պետք են: Նրանք պետք են, որպեսզի երկրները միշտ պատրաստ լինեն ինքնապաշտպանությանը: Քանի որ եթե դու զարգացած ես ապա դու նաև կունենաս լավ բանակ: Դա նաև երկրի համար ձգտում է, որպեսզի նա ունենա լավ բանակ:

    ReplyDelete
  8. Միդոյան Արարատ 9-3 դաս.

    Երբ նկարներն էի նայում պատերազմին մոտ պատկերված էին միայն Գոյաի և Պիկասոյի նկարներում: Պատերազմը քաոս է, մարդկանց տառապանք և կռիվ ինչ որ անիմաստ բանի համար:
    Քաոսը պատկերված էր Պիկասոյի նկարում, բայց առաջին հայացքից այն նման չէ պատերազմի, այլ ուղակի քաոսի: Իսկ Գոյան պատկերել էր տառապանքը, երբ նայում էս միանգամից առաջտ է գալիս տառապանքը և պատկերացնում էս պատերազմ: Վելասկեսի նկարում չկար պատերազմը, այնտեղ կա միայն խաղաղ պատկերացում:

    ReplyDelete
  9. Չէ... ոչ մի բան էլ պատահական չէ: Նույնիսկ այն փոքրիկ դեպքերն ու իրադարձությունները, որ թվում են հանկարծակի, հեչ էլ հանկարծակի չեն, փոքր հանկարծակիները ավելի փոքրիկ հանկարծակիներից են, դրանք էլ ավելի-ավելի փոքրերից... այսպես շարունակ: Պատերազմների մասին կասեմ միայն այն, որ վախենում եմ, դրանք այնքան են խառնում մարդկանց, հատկապես արվեստագետներին: Վախենում եմ... Պատերազմները միշտ էլ սկսվում են ինչ-որ առիթից, ինչ-որ անիմաստությունից, իսկ առիթները՝ հանկարծակի չեն, պատճառներ ունեն:

    ReplyDelete
  10. Չի կարող լինել լավ պատերազմ կամ վատ խաղաղություն: Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ մարդկանց մեջ արթնանում են կենդանական բնազդները: Ատում եմ, երբ ասում են, թե այսքան հողը ինձ է պատկանում, այնքանը քեզ: Ոչ թե հողն է ձեզ պատկանում, այլ դուք եք հողին պատկանում: Ինչ սահմաների մասին է խոսքը: Ինձ համար հայրենիք ասված գոյություն չունի, ես հայ չեմ, ոչ էլ գերմանացի, ու ռուս էլ չեմ... ես ԵՐԿՐԱՑԻ ԵՄ: Ու դու էլ ես երկրացի, ու կապ չունի, թե ինչ գույնի է քո մաշկը, կամ ինչ ձև են քո աչքերը, կամ էլ ինչպիսի մազեր ունես: Մենք բոլորս էլ մարդ ենք` երկրացի: Էլ ինչի պիտի պատերազմենք ....

    ReplyDelete
  11. Պատերազմը քաոս է,քանի որ երբ որ այն սկսվում է մարդիկ ընկնում են խուճափի մեջ և սկսվում է մեծածավալ արտագաղթը:

    ReplyDelete
  12. Անկեղծ ասած, ես ատում եմ պատերազմը,: Նունիսկ եթե ինչ-որ մեկը խախտում է խաղաղության կանոնները՝ որպես լավագույն հակադարձ դիմադրություն, պետք է՝ համբերել: Իմ կարծիքով համբերությունը ամենալավ դիմադրությունն է տվյալ պարագայում: Եվ եթե, ինչպես նշվում է տեքստի մեջ, հանկարծ հասկանանք, ըմբռնենք խաղաղություն պահպանելու բանալին՝ ապա պատերազմներ չի լինի...

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic