Sunday, March 31, 2013

Ծննդյան հեքիաթ

0 comments

Պաուլո Կոելո


Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և
Իզաբելին:

Friday, March 29, 2013

Մարդը, որ ուզեց ապաքինվել

1 comments
                                                                                                               Դինո Բուցատի
Բլրի վրա, մեծ բորոտանոցի շուրջը, քաղաքից մի երկու կիլոմետր հեռու, հառնում էր մի բարձր, հսկա պարիսպ, որի վրա անց ու դարձ էին անում ժամապահները: Այդ պահակախմբի մեջ կային սառն ու անհաղորդ մարդիկ, բայց կային նաև խղճովները: Մայրամուտին բորոտները հավաքվում էին պարսպի ներքևում ու հարցեր էին տալիս զինվորներին.
“Գասպարե”, ասում էին օրինակ, “ի՞նչ ես տեսնում այս իրիկուն: Ինչ-որ մեկը կա՞ ճանապարհի վրա: Կա՞ռք, -ասում ես: Իսկ ինչպիսի՞ն է այդ կառքը: Իսկ պալատը լուսավորվա՞ծ է: Ջահերը վառվու՞մ են աշտարակի վրա: Չլինի՞ իշխանը վերադարձել է”:
Ժամերով շարունակում էին ու երբեք չէին հոգնում, ու չնայած կանոնադրությունը արգելում էր դա, ժամապահները հոժարակամ պատասխանում էին`

Wednesday, March 27, 2013

Դոն Ռոմիրոն գնում է Եվրոպա

0 comments

Ֆեռեյրա Գուլլար 


Այդ երեկո Էզեիզա օդանավակայանում գտնվող հարյուրավոր մարդկանցից ոչ ոք չէր կարող երևակայել, թե ինչ է քաշել բանալիով կողպած ճամպրուկները, անձնագիրն ու տոմսը ձեռքին դեպի հեռու ու առասպելական Եվրոպա թռչող ինքնաթիռը նստելու հրամանին սպասող պարոն Ռամիրո Գոնսալեսը մինչև այդտեղ հասնելը: Բայց կարևորն այն է, որ ամեն ինչ իր հունով էր ընթանում, նախատեսվածի համաձայն:
Ամեն բան սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ Ռամիրոն զիջեց՝ աղջկա ու կնոջ ճնշման ներքո:

Tuesday, March 26, 2013

Տրումեն Կապոտե

0 comments
Սա պարզունակ է, բայց էությունն ահա թե որն է. դու քեզ լավ կզգաս այն ժամանակ, երբ ինքդ լավը կլինես: Լա՞վը: Ավելի ճիշտ կլինի ասել` ազնիվ: Ոչ թե քրեական կոդեքսով ազնիվ (ես գերեզման կարող եմ կողոպտել, մահացածի աչքերից պղնձադրամներ վերցնել, եթե փող պետք լինի, որ կյանքս գեղեցկացնեմ), այլ ինքդ քո առաջ լինել ազնիվ:

Քաղաքը

0 comments
Վոլֆգանգ Բորխերթ

Մի ուշացած ճամփորդ քայլում էր գնացքի գծերով։ Լուսնի լույսի տակ դրանք արծաթի պես փայլում էին։ Բայց ի՛նչ սառն են դրանք՝ մտածում էր ճամփորդը, ի՛նչ սառն են։ Ձախից հեռվում փայլեց մի մենավոր կրակ` գյուղակ է։ Շուն էլ կար՝ մինչև ձայնը խռպոտելը հաչած։ Կրակն ու շուը գիշերը գիշեր էին դարձնում։ Հետո ճամփորդը նորից մենակ մնաց։ Լոկ քամին էր՝ իր երկար, թախծոտ հոգոցով սուրաց իր ականջի տակով։ Իսկ ռելսերը բծավոր էին դարձել. ամպերը սահեցին լուսնի վրա։

Monday, March 25, 2013

Զրույցներ Էվելին Պիկոն Գարֆիլդի հետ

0 comments
                                                                                                            Խուլիո կորտասար
«Չեմ պատկերացնում կյանքն առանց խաղի...»

Էվելին Պիկոն - Իսկ ո՞ր նշանաբանը կընտրեր իր համար Կորտասարը` «Ապրել` նշանակում է գրել», թե՞ «Գրել` նշանակում է ապրել»:

Խուլիո Կորտասար - Անշուշտ` «Ապրել` նշանակում է գրել», ինչ վերաբերում է «Գրել` նշանակում է ապրել» խոսքին, ապա այն սոսկ մասամբ է ճիշտ: Գրել` նշանակում է ապրել կյանքի մի մասը, իմ դեպքում, շատ եւ շատ կարեւոր, գուցե թե ամենակարեւոր մասը: Բայց դա ողջ կյանքը չէ: Ես չեմ պատկանում այն գրողների թվին, ովքեր լիովին կլանված են իրենց աշխատանքով, որոնց մնացած բաները բնավ չեն հետաքրքրում: Երեւի թե, այդպիսին էր

Sunday, March 24, 2013

Կարդալով «Ժամանակագրություն Կեսարի համար»-ը

0 comments

Կարդալով Խուլիո Կորտասարի «Ժամանակագրություն Կեսարի համար»-ը ` հասկացա, որ կյանքում ինչ-որ նպատակի համար առաջնահերթ պետք է հավատ ունենալ, հավատ դեպի ապագան, դեպի բարձունքները … Եվ կարևորը նա չէ, թե ինչ են մտածում մարդիկ կամ ինչ են տեսնում նրանք քո մեջ, կարևորը ինքնավստահությունն է, վճռականությունը, ներշնչանքը, որոնք քեզ կբերեն դեպի նպատակը: Եվ անընդհատ քեզ վճռականորեն հավատալով՝ կառուցում ես քո կյանքը, ի կատար ածում բոլոր նպատակներդ:

Երկու պատմվածք

0 comments
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
Դոնա Լեոնորը
Դա սկսվեց ճաշի սեղանի շուրջ: Հանկարծ մայրը շրջվեց մի կողմ, ժպտաց ու ասաց.
- Ես իմ ընտանիքի համար լավագույնն եմ ուզում: Դրա համար, մեր սեղանին, մենք միայն Robinzon անաղարտ բրինձ ենք օգտագործում:
Հայրն անմիջապես շրջվեց` տեսնելու, թե նա այդ ում հետ է խոսում այդքան տարօրինակ տոնով ու ոչ ոքի չտեսավ: Տղան ու աղջիկը հայացքներ փոխանակեցին:
- Ի՞նչ պատահեց, Լեոնոր,- հարցրեց ամուսինը:

Saturday, March 23, 2013

Իրական Ժոզեն

0 comments
                                                                                       Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
 Ժոզեն մահացավ տաղաչափական ճշգրտությամբ՝ Օդային Կամուրջ-ի ինքնաթիռներից մեկում, Սան Պաուլոյի ու Ռիոյի միջև ընկած ճանապարհի կեսին: Սիրտն էր: Մահացավ մոխրագույն կոստյումը հագին ու մուգ գույնի փողկապով, ձեռքին` նույն սև պորտֆելը, որի հետ տարիներ շարունակ ամեն երկուշաբթի վայրէջք էր կատարում Սանտուս Դումոնտ օդանավակայանում:

Thursday, March 21, 2013

Վոլֆգանգ Բորխերթ. Միստիկ լուսավորություն

0 comments

Վերջերս իմ սիրելի հեղինակների շարքին ավելացավ նաեւ ինքը՝ Վոլֆանգ Բորխերթը, նա հենց այն է, ինչ փնտրում էի, այն նորությունն է, որ այսքան ժամանակ չկար ու մեկ էլ հայտնվեց: Հայտնվեց, ու մինագամից սիրահարվեցի իր ոճին, գրելաձեւին եւ ասելիքին:

Ժամանակագրություն Կեսարի համար

0 comments

                                                                                       Խուլիո Կորտասար
Դու կկառուցես հզոր մի քաղաք:
Եվ ճանապարհները հզոր այդ քաղաքի կհասնեն այլ քաղաքների,
այլ քաղաքների,
այդպես ժանտախտով հիվանդ առնետները
վարակում են այլ առնետների և մարդկանց:
Ամեն շնչավոր քո քաղաքում կփառաբանի քեզ,
դու կլինես մեծարված,
գովաբանված և մեծարված, 

Wednesday, March 20, 2013

Առտուն

0 comments
Միսաք Մեծարենց

Ինչպես բարի քույր մը, սպիտակ առտուն, լուսեղե՜ն աստված, ձեռքը դրավ ճակտիս և համրորեն անցավ հոգվույս մեջ, իր շառ քղանցքին հոն անձրևելու շրշյունը մետաքս։

Ինչպես բարի քույր մը, ցանկալի առտուն լուսացավ հոգվույս մեջ՝ կարոտով մթագնած. ինչպես բարի քույր մը, ինչպես շուշան մը՝ անձավի մեջ ծաղկած։

Ճաշից հետո

0 comments
Խուլիո Կորտասար

Ճաշից հետո ես ուզում էի մնալ սենյակումս, որ մի քիչ կարդամ, սակայն հայրիկն ու մայրիկը գրեթե միաժամանակ եկան ինձ ասելու, որ այդ երեկո ես պետք է նրան տանեմ ման տալու: Առաջին բանը, որ ասացի, այս էր, որ թող մեկ ուրիշը նրան տանի, և որ խնդրում եմ ինձ հանգիստ թողնեն: Ուրիշ բաներ էլ էի ուզում ասել, բացատրել` ինչու ինձ դուր չէր գալիս նրա հետ դուրս գալը, սակայն հայրիկը մի քայլ առաջ եկավ և ինձ նայեց այնպիսի հայացքով, որ ես ընդհանրապես չեմ կարող հակաճառել. աչքերը հառում է ինձ, և ես զգում եմ, թե ինչպես են դրանք ավելի ու ավելի խորը մխրճվում դեմքիս մեջ, մինչև որ՝ քիչ է մնում գոռամ,

Լերանց շարքերը նիրհում են

2 comments
                                                                     Յոհան Վ. Գյոթե

Über allen Gipfeln ist Ruh 

Über allen Gipfeln 
Ist Ruh',
In allen Wipfeln 
Spürest Du
Kaum einen Hauch;
Die Vögelein schweigen im Walde.
Warte nur! Balde
Ruhest du auch.


Գարնանամուտ

0 comments
                                                                                            Հովհաննես Շիրազ
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից, կանցներ զմրուխտ հեքիաթով՝
Երկրեերկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի՝
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների:

Tuesday, March 19, 2013

Ներշնչանքից, ներքին պահանջից ու մի կաթիլ էլ հոգեբանությունից

0 comments


Մի քիչ թաց, մի քիչ սեւ ու մի թեւթեւ էլ սառած…Մարդկային հոգիներ ու զգացմունքներ, որոնք այս պահին տիրում են այստեղ- այնտեղ, նրա, մյուսի, երորրդի, վերջինի հոգեբանությունում: Հոգեբանություն թե՞ ներչնչանք:
Միգուցե ներշնչանքից մեկ քայլ դեպի հոգեբանություն՝ եւ դու մեռած ես… հիմարություն թե՞ իրականություն… Էհ… մարդկային հոգեբանություն որը

Ուղղահայաց գիծ

0 comments
Իրանական ժամանակակից պոեզիա                                                  Ռասուլ Յունան

Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
- Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:

Արմենուհի՝ Չարենցի հրապուրանքներից հերթականը

0 comments
Վիկա Մարկոսյան
Եղիշե Չարենց: Նրան բնորոշելու հարցում չեմ կարող չկրկնվել, քանի որ Չարենցն իսկապես հայ գրականության վառ կերպարներից է: Եթե հարցին սուբյեկտիվորեն մոտենամ, ապա՝՝ ամենավառը: Հայ ժողովուրդը նրան ճանաչում է «Ես իմ անուշ Հայաստանի…»-ով, ու հենց այս բանաստեղծության տարածված լինելն արհեստականորեն կարծիք է ձևավորում, թե Չարենցը ստեղծագործել է միայն «հայրենիք» թեմայով: Մինչդեռ նա ունի մի շարք բանստեղծություններ, նվիրված տարբեր կանանց: Այս նյությում կանդրադառնամ այն բանաստեղծություններին, որոնք Չարենցը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին՝ ավելի շատ կենտրոնանալով իմ ամենասիրելի շարքերից մեկին` «Էմալե պրոֆիլը Ձեր»-ին:

Monday, March 18, 2013

Պատերազմում հաղթողները

0 comments
Լիպո Սմբատյան

Կարդալով Վոլֆգանգ Բորխերթի «Կեգլուղի» նովելը՝ չկարողացա չասել այն, ինչ հասկացա: Մարդիկ իրենց առաջացման պահից պատերազմել են և մինչ օրս պատերազմում են: Եվ ո՞վ է դրանից շահում, ով՝ տուժում: Իմ կարծիքով պատերազմում հաղթողներ չեն լինում։

«Գրական հայերենը», հայատառը և այդ գրողի տարած ԱՄՆ-ն

0 comments
Վիտալի Գրիգորյան
Մեզանում տարածված արտահայտություն կա «գրական հայերեն», «գրական խոսենք» և այլն… ո՞րն է այդ գրական հայերենը: Յուրաքանչյուր ոք, ով կպատասխանի այս հարցին, կպարզի, որ պատասխանը մյուսի համար կարող է անընդունելի լինել: Հետևաբար, եկեք ընդունենք, որ գրական հայերեն ասվածը հարաբերական է և այն տարբեր կերպ կարող են մեկնաբանել: Այո, ես ուրախ եմ, որ այն կարող են տարբեր կերպ մեկնաբանել:

Ակն ընդ ական

0 comments
                                                                                              Դինո Բուցատի
Մարոտորանիները, որ գնացել էին ֆիլմ դիտելու հարևան քաղաքում, չափազանց ուշ վերադարձան գյուղի իրենց մեծ ու հին տունը:
Հայրն էր` հողատեր Կլաուդիո Մարտորանին, նրա կինը` Էրմինիան, իրենց ուսանող որդին` Ջանդոմե՛նիկոն, իրենց դուստրը` Վիկտորիան իր ամուսնու` ապահովագրական գործակալ Ջորջո Միրոլոյի հետ, ու պառավ մորաքույր Մաթիլդան, որը մի քիչ ցնդած էր:
Վերադարձի ճանապարհին բանավիճում էին ֆիլմի մասին:

Sunday, March 17, 2013

Մտքեր այն հասարակության մասին, որի անդամը լինելու դժբախտությունն ունեմ ես

3 comments

11 տարեկանում կարդում էի «Գուլիվերի ճանապարհորդությունները» գիրքը, այն ինձ դուր չէր գալիս, քանի դեռ չէի հասել չորրորդ մասին, որտեղ պատմվում է Գուլիվերի` դեպի Հուիհընհընսների երկիր ճամփորդությունների մասին: Այդ երկրում տեր ու տիրություն են անում ձիերը, որոնք պարկեշտ, մաքրասեր և կրթված էակներ են, իսկ նրանց ստրուկները, որոնք կոչվում են եհուներ, ուղղակի գարշելի են:
Վերջիններս ունեն մարդու ֆիզիոնոմիա, փնթի են, կրքամոլ, անասնային բնազդներով շարժվող: Գիրքը կարդալիս ինձ թվում էր, որ իմ հասարակության մասին գրված գիրք եմ կարդում. այնքան շատ էին նմանությունները: Իմ

Հարսանիքի գիշեր

0 comments
                                                                                                      Տոմազո Լանդոլֆի
Հարսանյաց խնջույքի վերջում հայտնեցին, որ եկել է ծխնելույզ մաքրողը: Հայրը, երևի ուրախ տրամադրությունից, կամ, որ, նրան գեղեցիկ թվաց, որ այնպիսի մի ծիսակարգ, ինչպiսին ծխնելույզ մաքրելն է, կատարվեր հենց այդ օրը, կարգադրեց ներս թողնել նրան: Բայց վերջինս չերևաց ու նախընտրեց մնալ խոհանոցում, ուր մեծ օջախն էր վառվում: Իսկապես, ոչ բոլոր կենացներն էին առաջարկվել, և դա էր պատճառը, որ հրավիրյալներից ոմանք ներքնապես տհաճ զգացին այդ չնախատեսված ընդհատման համար: Սակայն, քանի որ երեխաներն էլ

Saturday, March 16, 2013

Առնետները գիշերը քնում են

1 comments
Վոլֆգանգ Բորխերթ
Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը։ Հանկարծ զգաց՝ ինչ-որ ստվեր ընկել է գլխին, և շրջապատը միանգամից ավելի է գորշացել։ Հասկացավ, ինչ-որ մեկը անաղմուկ եկել ու կանգնել է դիմացը։ «Վերջ, բռնվեցի»,- մտածեց տղան, սակայն երբ աչքի տակով նայեց և կիսամաշ տաբատի մեջ նկատեց ինչ-որ ոտքեր, որոնք այնքան կոր էին, որ դրանց արանքից հնարավոր էր մյուս կողմը

Մտորումներ մեր հասարակության խնդիրների շուրջ

0 comments

Հասարակությունը  կազմում է յուրաքանչյուր պետության հիմքն է: Հասարակության  յուրաքանչյուր անդամ ունի իր պահանջմունքերը,  խնդիրները,  որոնց համապատասխան  բավարարումն ու լուծումը  պետության շահերից է բխում:  Եթե ունես առողջ ու հասուն հասարակություն,  ապա  ունես ամուր  և վստահելի պետություն:
Մեր հասարակության մեջ ևս կան շատ խնդիրներ: Ամեն ոլորտում էլ կան որոշակի  բարդություններ  ու խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է աջակցություն: Առաջին հերթին աճող սերնդի  կրթության ճիշտ կազմակերպումն է: Կրթության կազմակերպումը  ժամանակակից աշխարհում շատ կարևոր է: Կրթված մարդը իրեն զգում է վստահ և կարող է հաղթահարել ցանկացած

Friday, March 15, 2013

Ուղիղ հաղորդակցության գնացքը

0 comments
Դինո Բուցատի
 -Որ՞ գնացքն ես նստում:
-Այս մեկը:
Լոկոմոտիվը սարսափազդու էր` մրի մեջ կորած ծածկի տակ, թվում էր կատաղի մի ցուլ, որը չի համբերում տեղից պոկվելու համար:
-Այս գնացքո՞վ ես գնալու,-հարցնում էին ինձ:
Իսկապես վախ էր ներշնչում, այնքան որ ուժգին էր ջրային գոլորշու փնչոցը, որ սուլոցով դուրս էր ելնում ճեղքերից:
-Սրանով:
-Եվ ու՞ր:

Մեր հասարակության թերությունները

0 comments

Թերությունները մարդու համար են: Պետք չէ աչք փակել դրանց վրա, բայց պետք էլ չէ ուռճացնել դրանք կամ համարել անլուծելի:

«Դյուրին է լինել լավն այնտեղ, որտեղ մեզ ոչինչ չի խանգարում լինել այդպիսին»:
Օվիդիոս

Thursday, March 14, 2013

Լռություն

0 comments
Առակ                                                                                                   Էդգար Ալլան Պո


- Ինձ լսիր, ասաց Դևը` ձեռքը դնելով գլխիս:- Վայրը, որի մասին պատմում եմ, տխրաշուք մի տարածք է Լինիայում` Զաիր գետի ակունքին, և այնտեղ ոչ անդորր կա, ոչ լռություն:
- Գետի ջրերը քրքումի հիվանդագին թույրն ունեն և ոչ թե հոսում են դեպի ծով, այլ շռնդալից ու ջղաձիգ ալեկոծանքով հավիտենաբար տրոփում արևի կարմրաշեկ հայացքի ներքո: Գետահունի տղմոտ եզերքին մղոններով ձգվում է վիթխարի ջրաշուշանների դժգույն մի թավուտ: Նրանք հերթով հառաչում են այդ առանձնության մեջ, երկար ու քստմնելի վզերը երկինք կարկառում ու ետուառաջ տարուբերում մշտնջենական գլուխները: Եվ նրանց միջից լսվում է մի տարտամ մրմնջյուն, որն ընդերկրյա ջրերի հորդման է նման: Եվ նրանք հերթով հառաչում են:

Wednesday, March 13, 2013

Ագռավը

0 comments
                                                                                                            Էդգար Ալլան Պո
Կեսգիշերին մի oր եբբ ես մենակ նստած, հոգնած այսպես
Խորհում էի, թերթում պեսպես պատմություններ, գրքեր հին հին,
Երբ մրափն էր աչքս կոխում, լսվեց հանկարծ մի խուլ թախում,
Մեկը կարծես դուռս էր բախում, հեզիկ բախում մութի միջին.
«Այցելու է, մրմնջացի, դուռս է ծեծում մութի միջին,
Այցելու է, ուրիշ ոչինչ»:

Որոնք են մեր հասաարակության թերությունները

0 comments


Կատարյալ ոչինչ չկա: Այս ճշմարտությունը վերաբերում է նաեւ հասարակությանը, որը ես համարում եմ իրար կողք ապրող, իրարից որոշակի կախվածություն ունեցող, իրար հետ որոշակի չափանիշներով կապված մարդկանց ամբողջականություն, որը շատ բարդ համակարգ է, հարաբերություն է եւ այլն:
Կարծում եմ, որ ՀՀ հասարակության ամենամեծ թերությունը մասնատվածությունն է: Ես չեմ խոսում բուն ՀՀ տարածքում բնակվող հայերի ու Հայկական Սփյուռքի բաժանվածության մասին. այդ երկուսը դիտարկում եմ թե՛ միասին, թե՛ առանձին-առանձին: Մասնատված է թե՛ ՀՀ տարածքի բնակչությունը, թե՛ Հայկական Սփյուռքի հայերը: Պատմությունն

Tuesday, March 12, 2013

Պատմություն անձրևի ու ձյան մասին

0 comments
 Չարլզ Վիլկինսոն
Այն հանգամանքը, որ շատ երկար չէինք մնալու այդ տնակում, որոշ չափով մխիթարական էր։ Ջուլիան շատ անտրամադիր էր, և թեև չեմ կարող պնդել, որ Հովարդը պետք է կանխատեսեր, թե ինչ պիտի կատարվեր մեր ժամանումից անմիջապես հետո, այնուամենայնիվ հստակ է՝ մեր այցելությունը երկարաձգելու ոչ մի իմաստ չկա, մանավանդ գրեթե անհավանական է, որ մինչև ամսվա վերջը նա վերադառնա Հարավային Ամերիկայից։ Մենք օգնել էինք մաքրելու միսս Վերնոնի տունը, իսկ պարտիզպանն ասել էր, որ վաղը գորգերն է այրելու։ Եվ քանի որ ստորագրել էինք հայտարարություններն ու անշարժ գույքի գործակալի մոտ թողել բանալիները, կարող էինք գնալ։ Այնուամենայնիվ, որքան էլ ցանկանայի, չէի թաքցնի ու

Monday, March 11, 2013

Կաթիլը

0 comments
                                                                                                                  Դինո Բուցատի
Ջրի մի կաթիլ է բարձրանում աստիճաններով: Լսու՞մ ես: Մեկնված մահճալկալի վրա, մթության մեջ, hետևում եմ նրա հանելուկային ընթացքին:
Ինչպե՞ս է անում: Թռչկոտո՞ւմ է: Տի՛կ, տի՛կ,- լսվում է մերթ ընդ մերթ: Հետո կաթիլը կանգ է առնում և գուցե ողջ մնացյալ գիշերն էլ ձայն չի հանում:
Եվ սակայն, շարունակում է բարձրանալ: Աստիճան առ աստիճան, գնում է վեր, ի տարբերություն մյուս կաթիլների, որոնք իջնում եմ ուղիղ ընթացքով` ենթարկվելով ձգողականության ուժին, ու վերջում բոլորին հայտնի մի փոքր չլմփոց են արձակում:
Իսկ սա` ոչ. հետզհետե վեր է ելնում հսկա շենքի E մուտքի ասիճանավանդակներով:
Այդ կաթիլը մենք չէ, որ նկատեցինք` նրբազգաց ու

Ինչի համար է իշխանությունը

0 comments

 Բացատրել հստակ, թե ինչ է իշխանությունը, միանշանակ դյուրին չէ, քանի որ իշխանությունը մեր կյանքում դրսևորվում է տարբեր ձևերով ու տեսակներով
Պետք է տարանջատել իշխանության բնույթը`մարդ-մարդ, մարդ-բնություն, նաև մարդ-հասարակություն հարաբերություններում:
Իշխանությունն ինքնին հնարավորություն և կարողություն է իրականացնելու սեփական կամքը` ազդելով այլ մարդկանց գործելակերպի և գործունեության վրա:

Saturday, March 9, 2013

Մտքեր

0 comments
  Դեյլ Քարնեգի

1. Նախ խոսեք սեփական սխալների մասին, իսկ հետո արդեն քննադատեք զրուցակցին։

2. Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում: Խուսափեք վեճերից, ինչպես կաշխատեք փրկվել երկրաշարժից կամ բոժոժավոր օձի հետ հանդիպումից։

Ավարայրի ճակատամարտ կամ պարզապես բախում հայ-պարսկական ուժերի միջև

1 comments

«… իսկ, եթե մահկանացու հրամանատարի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի ևս պետք է կատարենք մեր անմահ Թագավորի համար, որ Տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ»:    Հենց այս տողերով է Վարդան Մամիկոնյանը ոգևորում իր բանակը ճակատամարտից առաջ: Ավարայրի ճակատամարտը ներկայացված է այսպես. «Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451 թ. գարնանը: Տեղի ունեցավ մեծ ճակատամարտ, որը դասվեց փառահեղ ճակատամարտերի կողքին»: Ինձ թվում է բոլորին հայտնի է ճակատամարտի ընթացքը, բայց կփորձեմ թռուցիկ ներկայացնել. «451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու

Thursday, March 7, 2013

Խիղճը

0 comments
Իտալո Կալվինո
Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:
Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
- Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:

Եթե Վասակ Սյունին կասեցներ ապստամբությունը

1 comments
                                                                                                                 Վերլուծություն


  Հայաստանում  ապստամբություն էր սկսվել և կամաց-կամաց ապստամբությունը թափ էր առնում: Կազմվեց կառավարություն. մարզպան` Վասակ Սյունի,  սպարապետ և ապստամբության ղեկավար` Վարդան Մամիկոնյան,  Մեծ դատավոր (Կաթողիկոս) ` Հովսեփ Վայոցձորեցի, մաղխազ` Խորեն Խորխոռունի: Երկրի պաշտպանությունը ապահովելու համար Վարդան Մամիկոնյանը զորքը բաժանում է երեք գնդի և տարբեր տեղեր ուղարկում` պաշտպանելու: Առաջին գունդ` Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ, շարժվում է հարավ` պաշտպանելու Հայոց աշխարհը  Ատրպատականի կողմից: Երկրորդ գունդը` Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ, շարժվում է դեպի հյուսիս-արևելք` բուն Աղվանք և Ճորա պահակ: Երրորդ գունդը հանձնվում է Վասակ

Wednesday, March 6, 2013

Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն

3 comments

Տարիներ առաջ, երբ ընկերոջս խորհրդով կարդացի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը, աշխարհը սկսեց ուրիշ անկյան տակ պտտվել ինձ համար: Գիրքն ավարտելուց հետո սկսեցի խելագարի պես ծիծաղել, իսկ հետո ծիծաղը վերածվեց լացի:

 -  Էս ի՞նչ արեցիր ինձ հետ: Ո՞նց կարողացար հպվել հոգուս ամենանուրբ լարերին:
Այդ ես չէ, որ բացահայտեցի Մարկեսին ինձ համար, այլ շնորհիվ նրա, կարողացա վերստին ու նորովի բացահայտել ինքս ինձ, ու հոգուս կրակը սկսեց ավելի ուժգին վառվել:

Մարկեսը բոլոր ազգերի գրողն է: Նա ազգություն չունի, քանզի կարողանում է թափանցել մարդկային հոգու ամենամութ լաբիրինթներն ու այնտեղ հասցնել իր գրչի լույսը:

Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշագործ ծերուկ:


Աղբյուրը՝  Արտակ Զարգարյան
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic