Tuesday, April 30, 2013

Թուղթը կորցնում է համբերությունը

0 comments
Սիգիզմունք Կրժիժանովսկի

Բոլորին հայտնի է` թուղթը համբերում է: Համբերում է` եւ սուտը, եւ նողկանքը, եւ վրիպակները, եւ կեղտոտ խիղճը, եւ գեշ ոճը, եւ էժանագին պաթոսը: Ամեն ինչ:

Սակայն, ինչպես վկայում է այս պատմվածքը` միառժամանակ:

Հետերոտոպիաներ

0 comments


Միշել Ֆուկո
Նավից զուրկ քաղաքակրթություններում երազանքները չորանում են. լրտեսությունն է, որ գալիս է փոխարինելու արկածախնդրությանը, իսկ ոստիկանությունը՝ ծովահենությանը:

Monday, April 29, 2013

Կուբայի Կոմունիստական Կուսակցություն

1 comments
Մերի Շարոյան, 
Ավագ դպրոց-վարժարան, 11-2 դասարան
Անհատական աշխատանք

Հայկ և Բել. Առասպե՞լ, թե՞ իրապատում

0 comments

Բարձրացված խնդիրը քննարկելու համար օգտագործել ենք հայոց դյուցազներգության մասին վաղ միջնադարյան պատմիչների` Խորենացի, Սեբեոս, պատառիկների տեսքով մեզ հասցրած գրառումները, ինչպես նաև վերջին տարիների հնագիտական հայտնագործությունները, որոնք կոչված են լրացնելու և նորովի լուսաբանելու խորը հնադարում տեղի ունեցած պատմական իրադարձությունների ազդեցությամբ ձևավորված ավանդապատումը:

Sunday, April 28, 2013

Մի քիչ խիղճ, կամ հանուն ոչնչի

0 comments
Ֆիլմեր չեմ սիրում: Մտածում եմ՝ նույն ժամանակը կծախսեմ իրական կյանքը «կինո» դարձնելու վրա: Բայց հիմա արի մի ֆիլմ նայենք: Միակ պատճառով, որ սա իմ ու քո կյանքից կխլի հինգ րոպե ու քսանհինգ վայրկյան (չնայած՝ 4:26-ից էլ կարող ես չնայել): Բայց բաց աչքերով ու ականջներով ֆիլմը նայելու դեպքում, դեպի քեզ եկող ինֆորմացիայից խուսափել չես կարողանա, հետևաբար՝ մի քիչ կմտածես, կսովորես, կհասկանաս: Հիմա դու ֆիլմը նայիր, իսկ ես վերլուծեմ այն (հա, մեզ դպրոցում էսպիսի տնայիններ էլ են տալիս):
Վերլուծությունը կարդալ ֆիլմը դիտելուց հետո միայն:

Saturday, April 27, 2013

Հանդիպում

0 comments
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
Կինը նրան հանդիպեց ներմուծված գինիների բաժնում՝ կանգնած մտահոգ: Ցանկացավ հետ գնալ, բայց արդեն ուշ էր, իր սայլակը կանգ առավ ուղիղ նրա ոտքերի մոտ: Տղամարդը նրան նայեց նախ անտարբեր, հետո՝ զարմանքով, հետո՝ շփոթված, ու, ի վերջո, ժպտացին իրար:
Վեց տարի ամուսնացած էին եղել, բաժանված`մեկ: Առաջին անգամ էին հանդիպում բաժանումից հետո: Ժպտացին իրար, ու տղամարդը խոսեց նախքան կինը կխոսեր. գրեթե միաժամանակ խոսեցին:

Կյանքի ծարավը

0 comments
Իրվինգ Ստոուն

Վինսենթը դուրս եկավ դղյակի հետևի հերկած դաշտը: Դա արդեն վերջն էր: Այդ իրողությունն ինքը գիտեր դեռևս Առլում, երբ առաջին անգամ զգաց, որ վատ բան է կատարվում հոգում:
Բայց ուժ չունեցավ մի հարվածով հաշվեհարդար տեսնելու: Նա ցանկանում էր աշխարհին ասել՝ «Ներող եղիր»: Ինչ ուզում է լինի, աշխարհն այնուամենայնիվ հրաշալի է:

Հեռանալով այս աշխարհից՝ Վինսենթն ուզում էր հրաժեշտ տալ նրան, ուզում էր հրաժեշտ տալ բոլոր հարազատներին ու մտերիմներին, վրձնակից նկարիչներին, վերջապես հրաժեշտ տալ թանկագին եղբորը՝ Թեոյին, որ այնքան շատ տառապեց, այնքա՜ն շատ սիրեց իրեն, աշխարհի բոլոր եղբայրներից ամենալավ, ամենաքնքուշ եղբորը....

Ինչու եմ ուզում հեռանալ Հայաստանից

0 comments
Լիլիթ Մարգարյան, 11-րդ դասարան:

Հնարավոր է, շատերին իմ Հայաստանից դուրս գնալը, պարզապես երազանք թվա, ու բոլորը թափվեն իմ վրա, համոզելով, որ ես չեմ գիտակցում, թե որքան թանկ է իմ հայրենիքն ինձ համար, ու որ ես չեմ հասկանում, թե իրականում ինչ մեծ արժեքների մասին եմ խոսում:
Նախ և առաջ, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ցանկացած բնագավառում մասնագետ դառնալու համար որակյալ կրթություն է պետք ստանալ: Շատ չխորանալու համար ես կխոսեմ հենց իմ բնագավառից՝ երաժշտությունից ու կսկսեմ ամենամոտ ապագայից՝ մեր կրթությունից: Ես այն պետք է ստանամ ցանկալի է, օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում կամ, հենց Ռուսաստանում: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաները գտնվում են հենց այս երկրներում: Իհարկե, ոչինչ չեմ կարող ասել այն փաստի դիմաց, որ

Լեգենդ սիրո մասին

0 comments
Շատ ժամանակներ առաջ կար մի կղզի, որի վրա ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները. Ուրախություն, Տխրություն, Իմացություն և այլն: Նրանց հետ միասին ապրում էր նաև Սերը: Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց ծածկվում է ջրով և շուտով կանցնի ջրի տակ: Բոլորը նստեցին իրենց նավերն ու լքեցին կղզին: Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեները: Երբ կղզին գրեթե ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, և Սերը հասկացավ, որ

Thursday, April 25, 2013

Ապառիկ կահույք

0 comments
Կալիմո Խոսե Սելա
Երբ աշխարհում սկսեց պակասել փողը, սատանան հորինեց վատ եղանակներով մեր գրպանից այն կորզելու արվեստը եւ ներշնչեց ապառիկ վաճառքի ստրկացնող, կործանարար, տարօրինակ ու, ավելորդ է ասել, շատ ավելի թանկ սովորությունը:
- Ինչ է, քի՞չ փող ունեք,- փաստարկեց մեզ,- մի անհանգստացեք, քանի որ ձեզ անհրաժեշտ կամ խելքին փչած որեւէ բանի ապառիկ վաճառքով՝ ամեն ինչ ձեզ մի քիչ թանկ կարժենա, բայց իբրեւ փոխհատուցում, դուք գրպանում որոշ չափով դրամ միշտ կունենաք:
Այս խորաթափանց տրամաբանությամբ, մարդկությունը, որը, ինչ ուզում ես ասա,

Wednesday, April 24, 2013

Մնա՞լ, թե հեռանալ Հայաստանից

0 comments
Այս հարցը, որին շատ անգամ են անդրադարձել մեր հայրենակիցները, և առկա է մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, շատ արդիական է և կարևոր, քանի որ դրանից է կախված մեր հայրենիքի զարգացումը և ապահովությունը։
Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր պապերը կռվել են մեր հողերի համար, որպեսզի մենք ապրենք այդտեղ։ Նրանք չեն գնացել այստեղից, չեն ձգտել դեպի ավելի բարեկեցիկ վայրերում ապրելուն, իրենց անձն են անձնվիրաբար տվել մեզ՝ նոր,

Tuesday, April 23, 2013

Կեցության անտանելի թեթեւությունը

0 comments

Միլան Կունդերա
(հատված, 5-րդ մաս.թեթեւություն եւ ծանրություն)


Մի՞թե գա­հին բազ­մած հի­մա­րը ազա­տագր­ված է ամե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից սոսկ այն բա­նի հա­մար, որ նա հի­մար է:

Monday, April 22, 2013

Ապրիլի 23: Գլոբալ օրակարգն ու ազգային տեսլականը

0 comments
Բազում դրական որակներ ձեռք բերելուն զուգահեռ, Դաշնակցության շարքերն անցնելու արդյունքում, ես վերջապես ձերբազատվեցի ապրիլի 24-ի ծանր ժառանգությունից

***

Լավ կրթության դեպքում, վիճակարգությունը փաստում է բարձր վարձատրվող աշխատանք գտնելու մեծ հավանականության մասին: Այդպիսի աշխատանքի դեպքում ինքնաբավ տնտեսական կարգավիճակն առավել հավանական է: Այն կարող է իր հերթին ապահովել առանձնատուն ձեռքբերելու և երեխաներին առողջությունից մինչև լավ կրթություն երաշխավորելն ու հնարավորությունների նշված շղթան վերարտադրելը պատմական նոր շրջափուլում: Նման տրամաբանությամբ է գործում նաև զրկանքների շրջափուլը, միայն թե ապրանքից փող, ապա և փողից կապիտալի անցման փոխարեն, այս դեպքում հնարավոր են այլ դրևորումներ` արտագաղթից մինչև ահաբեկչություն:

Ինչո՞ւ եմ ցանկանում մնալ Հայաստանում

0 comments
Հիմա կփորձեմ Հայաստանում մնալու մի քանի պատճառ բերել, մեկ ուրիշն էլ հեռանալու տասնյակ պատճառներ կգտնի, բայց ամեն ինչին ավելի ռեալ նայենք:
Մեր երկրում կան սոցիալական խնդիրներ՝ աշխատատեղերը քիչ են, աշխատավարձերը՝ ոչ բավարար: Տնտեսության որոշ ճյուղեր ուղղակի մոնոպոլացված են: Ժողովուրդը դժգոհ է կառավարությունից, բայց միաժամանակ գործնական քայլեր չի ձեռնարկում ինչ-որ բան փոխելու համար: 1991-1994թթ. արտագաղթն անցավ, ովքեր հասցրին, երկրից անվերադարձ հեռացան, մշտական բնակություն հաստատեցին հեռավոր մայրցամաքներում ու հիմա

Saturday, April 20, 2013

Մարգարեն

0 comments
հատվածներ էսսեից                                                          Ջեբրան Խալիլ Ջեբրան

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.
_ Ասա’ մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես
տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում և
խոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև
և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց:
Այո, տաճարի պուրակում և ամրոցի ստվերում ես տեսել եմ,
թե ձեզանից ամենաազատներն ինչպես են իրենց ազատությունը
կրում որպես լուծ և ձեռնաշղթաներ:

Ներելու արվեստ

0 comments
Միշտ ներեք Ձեր թշնամիներին, ոչինչ նրանց այդչափ չի նյարդայնացնի:
-Օսկար Ուայլդ

Թույլերը չեն կարող ներել: Ներողամտությունը հատուկ է ուժեղներին:
-Մահաթմա Գանդի, («Բոլոր մարդիկ եղբայրներ են»  Ինքնակենսագրական)

Դատաստանատունը

0 comments
Օսքար Ուայլդ
Թարգմանությունը՝ Միսաք Մեծարենցի


Լռություն տիրեց Դատաստանատան մեջ, և Մարդը՝ մերկ՝ երևցավ Աստուծո առջև:
Եվ Աստված բացավ Մարդուն Կյանքին Գիրքը:
Աստված ըսավ Մարդուն.- Դուն գեշ կյանք մը ունեցար, անգութ գտնվեցար անոնց հանդեպ, որ օգնության կը կարոտեին, և անոնց, որ օժանդակության պետք ունեին. դաժան ու կարծրասիրտ եղար: Աղքատները քեզի կը դիմեին, ու դուն չէիր լսեր, և ականջներդ գոց կը մնային Իմ վշտահարուս աղաղակին: Որբերուն ժառանգությունը յուրացուցիր ու դրացինիդ այգիներուն մեջ աղվեսներ արձակեցիր:

Friday, April 19, 2013

Խորտակում

81 comments
Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ
Անշուշտ, ողջ կյանքն անկման ընթացք է, և ահարկու են այն հարվածները, որ գալիս են կամ թվում է, թե գալիս են դրսից: Դրանք են անկման դրամատիկ կողմը: Այդ հարվածներն են, որ հիշում ես, մեղադրում, տկարության պահերին պատմում ընկերներին: Նման հարվածների հետևանքները միանգամից չեն երևում: Կա հարվածի ևս մի տեսակ, որ գալիս է ներսից, որը զգում ես այն ժամանակ, երբ չափազանց ուշ է ինչ-որ բան փոխել, երբ վերջնականապես տեսնում ես, որ ինչ-որ առումով երբեք նորից չես լինի առաջվանը: Անկման առաջին տեսակը արագ է կատարվում, երկրորդ տեսակը` գրեթե աննկատ, սակայն իրականանում է հանկարծակի:

Հայտարարվում է մրցույթ

0 comments

«Հեռադիտակ» ուսումնական բլոգի խմբագրակազմը հայտարում է էսսեի մրցույթ՝ «Հայացք դրսից» խորագրով:  Գրելիս եղեք անկեղծ, արտահայտեք ինքերդ Ձեզ՝ թերություններով ու առավելություններով: 
Ներկայացվող պահանջները.  Ծավալը՝ Word-ի 1,5 էջից ոչ պակաս և 3 էջից ոչ ավելի, տառաչափը՝ 12, տողերի մեջ տարածությունը՝ 1։
Մրցանակը՝ երկօրյա ճամփորդություն։
Էսսեները ներկայացնել մինչև մայիսի 20-ը:
Աշխատանքները ուղարկել m.vika@mskh.am և s-tamara@mskh.am 
էլ. հասցեներին:
Սիրով՝...

Ինքնատիրապետման հանճարը

0 comments
Վիլյամ Սարոյան 
Փառք Աստ­ծո, Լաս Վե­գա­սի ամե­նա­խոշ­որ գոր­ծա­րա­րը հայ է, նույն ին­քը` ինք­նա­տի­րա­պետման, առք ու վա­ճառ­քի, հար­կե­րից խու­սա­փե­լու, սի­ցի­լի­ա­կան կամ հրե­ա­կան, իռ­լան­դա­կան, հու­նա­կան կամ նեգ­րա­կան, և կամ ցան­կա­ցած այլ մա­ֆի­ա­նե­րի հետ չթշ­նա­մա­նա­լու հար­ցում հեշ­տու­թյամբ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հան­ճա­րը: Ծանր գործ է: Այն­պի­սի դժ­վար աշ­խա­տանք, որ նույ­նիսկ Քի­սին­ջե­րը նրա հետ չի հա­մե­մատ­վի: Եվ մեր տղան` հա­յը, որ իս­կա­կան հա­յի ար­տա­քին ու­նի, գլուխ է հա­նում այդ ամե­նից` հան­ցա­վոր, թե անա­խորժ, բա­րե­գոր­ծա­կան, թե հրաշ­ա­լի: Կեց­ցես, հայ տղա:

Thursday, April 18, 2013

Քամյուն արվեստի մասին

1 comments
Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից: Նիցշեն կարող էր մերժել տրանսցենդենտալիզմը` բարոյական կամ աստվածային, հայտարարելով, թե այդ տրանսցենդենտալիզմը մղում է զրպարտության այս աշխարհի և այս կյանքի դեմ: Բայց գուցե կա մի կենդանի տրանսցենդենտալիզմ, որի գեղեցկությունը խոստումնալից է, որը ի զորու է մեզ ստիպել սիրել և ամեն ինչից վեր դասել այս մահկանացու և սահմանափակ աշխարհը:

Մեծ Բրիտանիայի Լոյբորիստական կուսակցությունը

0 comments
Անհատական հետազոտական աշխատանք:
Ներկայացնում է Էմմա Կիրակոսյանը, Ավագ դպրոց-վարժարանի 11-3 դասարան:

Wednesday, April 17, 2013

Ամենալուսավոր մարդը

0 comments

Ամենալուսավոր մարդը լինելու համար բնավ կարևոր չէ լապտեր, մոմ, կամ լույս արձակող ուրիշ իրեր ունենալ: Կարևոր չէ ունենալ «լույսի մարդ» կոչումը, կամ լինել լուսավոր միջավայրում:
Լուսավոր մարդ լինելու համար սեր է պետք: Սեր ամեն ինչի ու բոլորի նկատմամբ (թեկուզ ոչ փոխադարձ): Սեր, որը չի ճնշի, չի խանգարի մարդկանց, այլ կշոյի նրանց ինքնասիրությունը: Ցանկալի ու սպասված սեր է պետք:
Չսիրե՞լ: Հեշտ է, բայց լուսավոր մարդիկ միշտ սիրում են, անկախ սիրվողի ինչպիսին լինելուցՀետևություն՝ լուսավոր մարդիկ դժվարություններ էլ են սիրում:

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ

0 comments
                                                                                                          Համո Սահյան
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:     

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, 
Ախր ուրիշ տեղ հորովել չկա, 
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում 
Սեփական հոգին խորովել չկա, 
Ախր ուրիշ տեղ 
Սեփական բախտից խռովել չկա: 

Tuesday, April 16, 2013

Ճանճն ու մեղուն (առակ)

0 comments
Ռուսերենից թարգմանեց Թամարա Ստեփանյանը
10-րդ դասարան


Մի օր մոծակը հարցրեց ճանճին.
-Կա՞ն արդյոք մոտակայքում ծաղիկներ:
-Ծաղիկներից տեղյակ չեմ, - պատասխանեց ճանճը,-
-Ինչ վերաբերում է պահածոների տուփերին, գոմաղբին, կեղտաջրերին, լիքն են:

Ուրիշները

0 comments
Խոան Խոսե Միլիաս                                     

Ավտովթարի ենթարկվելուց հետո ուրիշ եմ: Ընտանիքս, ընկերներս, գործընկերներս, ի վերջո, բոլորը գիտեն, որ մեքենաս չորս անգամ պտտվել է ու, որ չորս ամիս պառկած եմ եղել (ամեն պտույտի համար մի ամիս), բայց ոչ ոք գլխի չընկավ, թե այդ ընթացքում ինչ փոփոխություններ կրեց իմ անձը:

Հիշում եմ, որ դեռ ոչ լիովին ապաքինված տուն մտնելով` ինձ օտար զգացի այդ տնային աշխարհում: Ինչ-որ հիշողություն էր մոտս մնացել ընտանեկան միջավայրից, մեղմությունից, որ երեխաներս ինձ էին ներշնչել, նուրբ անտարբերությունից, որ մինչ պատահարը տածում էի կնոջս նկատմամբ:

Ահա' քաղաքը

0 comments
Անն Շենե
Ոչ ոք չկա՞…ոչ ո՞ք……
Անապատ…անապատ
Բետոնե անապատ
Քաղաքը թքում է…իր flash-ները..նեոնե…երազանքները ճզմվում են բետոնի տակ…անարև օրեր…անքուն գիշերներ…Քաղաքը տակ է տալիս… Քաղաքը ճաք է տալիս…իր դիմակի տակ… փող… սեքս… բռնարարք…թմրադեղ…Երաժշտություն…գարշելի…ոռնում է…զզվելի կլկլոցներ…Քաղաքը զառանցում է…անծիծաղ…Քաղաքն ապրում է…Ասում են:
Հեռուստատեսնված…հեռուստաուղղորդված…մտքեր են վաճառվում …պատրաստի ….Հանցագործություններ…բռնություն…Քաղաքը սրտխառնուք է զգում…Քաղաքն ապրում է…այնպես, ինչպես ետ են տալիս…Քաղաքը մեռնում է…անարցունք:

Monday, April 15, 2013

Առակ ուրախության և դժբախտության մասին

1 comments

Ռուսերենից թարգմանեց Մարինա Աբրահամյանը
10-րդ դասարան

Այս պատմությունը եղել է Չինաստանում՝ Լաո-Ցզիի ժամանակներում: Մի գյուղում ապրում էր մի աղքատ ծերուկ, բայց նույնիսկ միապետներն էին նախանձում նրան, որովհետև ծերունին մի գեղեցիկ սպիտակ ձի ուներ: Թագավորներն այդ ձիու համար գումար էին առաջարկում, բայց ծերունին միշտ հրաժարվում էր վաճառել:
Մի առավոտ պարզվեց՝ ձին ախոռում չէ: Հավաքվեց ամբողջ գյուղն ու սկսեց ցավակցել:

Sunday, April 14, 2013

Երուսաղեմի հայ թագուհիները

0 comments
Առաջին Խաչակրաց արշավանքից հետո 1099 թվականին ներկայիս Իսրայելի տարածքում
ստեղծվեց Երուսաղեմի թագավորությունը` համանուն մայրաքաղաքով: Քանի որ մինչ այդ Երուսաղեմը պատկանում էր Եգիպտոսի սուլթանությանը, Բյուզանդիան թույլ չէր տվել Խաչակիրներին ափ իջնել իր նավահանգիստներում։ Միջերկրական ծովի պետություններից միայն Կիլիկյան Հայաստանն էր, որը, նոր կազմավորված լինելով և չցանկանալով պատերազմել Խաչակիրների հետ, թույլ տվեց նրանց ափ իջնել Այաս և Կոռիկոս նավահանգիստներում և հայ իշխաններն էլ իրենց ապարանքներում մեծ ընդունելություն կատարեցին:

Կարդալով Թումանյանի «Բարձրից»-ը

0 comments

Լիլիթ Մելքոնյան
10-րդ դասարան

Կարդալով Թումանյանի «Բարձրից» բանաստեղցությունը՝ ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել կամ հասկանալ այն: Կարծում եմ, որ բանաստեղծությունը հոգու պահանջի մասին է ` ուստի նրա մեջ կա ամեն ինչ, ինչ մարդկային հոգում` թախիծ, խռովք, սեր, երջանկություն, հավատք և խաղաղության մեծ պահանջ: Բանաստեղծության ամեն մի հատված առանձին արտահայտում է նշված զգացմունքները: Օրիանակ`«Ու իր հարազատ բարձունքիցը լույս, անչար, անաչառ, անդորր ու անհույզ, պարզ, ամենատես հայացքովը նա, ճառագեց ներքև` աշխարհքի վրա» տողերը արտահայտում են սեր, խաղաղություն:

Saturday, April 13, 2013

Չհանձնված նվեր

0 comments
Ճապոնական գյուղերից մեկում ապրում էր մի ծեր իմաստուն սամուրայ: Մի անգամ, երբ իր աշակերտների հետ դաս էր անում, նրան մոտեցավ իր կոպտությամբ և դաժանությամբ հայտնի մի երիտասարդ մարտիկ, ում սիրելի տեխնիկան սադրանքն էր (պրովոկացիան). նա հակառակորդին ափերից հանում էր, և վերջինս, զայրույթից կուրացած, ընդունում էր նրա մարտահրավերը: Սխալ սխալի հետևից, և հակառակորդը արդյունքում պարտվում էր:
Երիտասարդ մարտիկը սկսեց վիրավորել ծերուկին, բայց նա հանգիստ էր։ Ի վերջո

Հին Դաշնամուրը

0 comments
Ալբերտո Սավինիո
Կավալյերե Պուտինյանին, տիկին Պուտինյանին և օրիորդ Պուտինյանին դուրս եկան Ռիպետտա* փողոց: Այստեղ ընտանիքի հայրը թողեց, որ Իլդան առաջնորդի, ով, նման տեղերի քաջատեղյակը լինելով` հայրիկին ու մայրիկին բերեց ֆիլհարմոնիայի մուտքի մոտ: Պահակը երկար-բարակ հարցեր չտվեց, և ուղղակի, առանց ժամանակ կորցնելու հարցրեց.
-Դաշնամուրի համար ե՞ք եկել:
-Ճի՛շտ այդպես,- պատասխանեց սինյոր Պուտինյանին` զարմանալով նրա խորաթափանցության վրա:
Այդ ուսադիրներով գուշակին հետևելով, երեք այցելուներն անցան անպաճույճ, վանքերին բնորոշ երկար մի միջանցքով ու մտան երաժիշտների սրահը: Քառանկյունի մի գորգի վրա մի կարմիր

Քաղաքական կուսակցություններ

0 comments
Անհատական հետազոտական աշխատանք
Սոնա Հովհաննիսյան, 11-րդ դասարան



Friday, April 12, 2013

Կուսակցություններ

0 comments
Անհատական հետազոտական աշխատանք:


Մաթևոս Վարդանյան, 11-րդ դասարան:



Առաջնորդը պետք է լինի մեկը

0 comments

Հայ առաջին քաղաքական կուսակցությունները ձեւավորվեցին արդեն 19-րդ երկրորդ կեսին՝ խիստ գաղտնիության պայմաններում ու հայրենիքի սահմաններից դուրս: Այդ ժամանակ չունեինք պետականություն, բայց ունեինք նպատակ, մի մեծ խնդիր, որի լուծման ջատագովը լինել վիճակված էր դաշնակցական գործիչներին: Արամ Մանուկյանի, Քաջազնունու ու մյուս անդամների ստեղծած պետությունը գոյատեւեց երկու տարուց մի փոքր ավել:
2013թ. կուսակցությունների ստեղծմանը ոչ ոք չի խոչընդոտում, ազատ երկիր ենք, անկախ, բայց՝ ոչ ժողովրդավարական, ու երեւի դա է պատճառը, որ ազատությունն էլ իր սահմանափակումներն ունի: 125

Thursday, April 11, 2013

Էնրիկե Վիլա Մատաս

0 comments
Իսպանացի ժամանակակից արձակագիր Էնրիկե Վիլա Մատասն իր հայտնի «Բարթլբին եւ շրջապատը» վեպում, որտեղ ուսումնասիրվում է գրականության ռոբինզոնների ու լռակյացների կյանքը, այլեւս չգրելու նրանց որոշման պատմությունը, կարեւոր տեղ է հատկացրել անցյալ դարի ֆրանսիական գրականության տաղանդավոր արձակագիրներից մեկին` Ժուլիեն Գրակին:

Բեռնարդ Շոու

0 comments
  1. Ամուսնությունը մոտավորապես սա է. տղամարդ, որը չի կարողանում քնել փակ պատուհանի տակ, եւ կին, որը չի կարողանում քնել բաց պատուհանի տակ:
  2. Ամուսնությունը ծուղակ է, երբ տղան ու աղջիկը գցում են իրենց գլխին՝ կարծելով թե ծաղիկներ են բռնել:
  3. Եթե մենք դադարում ենք գործել, դադարում ենք ապրել:

Գլորիայի շաբաթ օրը

0 comments
Մարիո Բենեդետտի
Մինչ արթնանալս լսեցի, որ անձրև է գալիս: Նախ մտածեցի, որ արդեն առավոտյան ժամը վեցն անց տասնհինգ կլիներ, և որ պետք է գնամ գրասենյակ, բայց քանի որ մորս տանն էի թողել ռետինե կոշիկներս, ստիպված էի լինելու թուղթ խոթել մյուս` ամենօրյա կոշիկների մեջ, որովհետև ափերից դուրս եմ գալիս, երբ զգում եմ, թե ինչպես է խոնավությունը բարձրանալով` սառեցնում ոտքերս ու կոճերս: Հետո ինձ թվաց, թե կիրակի է և կարող եմ մի քիչ վերմակի տակ մնալ: Ոչ աշխատանքային օրվա միտքը, ինչպես միշտ, ինձ մանկական հաճույք է պատճառում: Իմանալ, որ կարող եմ ժամանակը տնօրինել այնպես, ինչպես ուզում եմ, որ իբր ազատ եմ, իբր թե պետք չէ շաբաթվա յուրաքանչյուր վեց առավոտներից չորսը վազել երկու մեծ սրահներով,

Wednesday, April 10, 2013

Բոբիի անունից

0 comments
Խուլիո Կորտասար
Երեկ լրա­ցավ նրա ութ տա­րին, մենք գե­ղե­ցիկ տոն կազ­մա­կեր­պե­ցինք նրա հա­մար, և Բո­բին գոհ մնաց լա­րո­վի գնաց­քից, ֆուտ­բո­լի գն­դա­կից և մո­մե­րով տոր­թից: Քույրս վա­խե­նում էր, թե նա հենց այդ օրե­րին դպ­րո­ցից տուն կգա վատ գնա­հա­տա­կան­նե­րով, բայց հա­կա­ռա­կը եղավ՝ լա­վաց­րեց թվա­բա­նու­թյու­նը ու ըն­թեր­ցա­նու­թյու­նը, և պատ­ճառ չկար նրան զր­կե­լու խա­ղա­լիք­նե­րից, ընդ­հա­կա­ռա­կը: Ասա­ցինք, որ հրա­վի­րի ըն­կեր­նե­րին, և նա Բե­տո­յին ու Խու­ա­նի­տա­յին բե­րեց հե­տը, եկավ նաև Մա­րի­ո Պան­սա­նին, բայց նա քիչ մնաց, որով­հետև հայ­րը հի­վանդ էր: Քույրս թույլ տվեց բա­կում խա­ղալ մինչև մութն ընկ­նե­լը, և Բո­բին գն­դա­կի բա­ցումն արեց, թեև մենք եր­կուսս էլ վա­խե­նում էինք, թե նրանք եռան­դով ջար­դու­խուրդ կա­նեն մեր բույ­սե­րը: Երբ նարն­ջահ­յու­թի ու տոր­թի ժա­մը եկավ, բո­լորս մի­ա­սին նրա հա­մար եր­գե­ցինք «Կա­նաչ հրա­նունկ» եր­գը և շատ ծի­ծա­ղե­ցինք, որով­հետև բո­լորս էլ գոհ էինք, հատ­կա­պես Բո­բին և քույրս: Ես, իհար­կե, չդա­դա­րե­ցի հետևել Բո­բի­ին, բայց դա ինձ ժա­մա­նա­կի վատ­նում էր թվում. ի՞նչ հս­կել, եթե հս­կե­լու բան չկար, բայց միևնույն է, հս­կե՛լ Բո­բի­ին, երբ նա ցր­ված է, որո­նե­լով այն հա­յաց­քը, որը քույրս կար­ծես չի նկա­տում, իսկ ինձ այն­քա՜ն ցավ է պատ­ճա­ռում:

Tuesday, April 9, 2013

Անվերնագիր 2

0 comments
Հոգիս լիքն է երկնից ընկնող աստղերով,
Որ հասնում են մինչև գետին, բայց չեն հասցնում իմ երազին:
Հոգիս լիքն է ալյակներով կապույտ ծովի,
Ուր ունեմ նավ, որ քո կղզուն պիտի հասնի,
Բայց ամուր չէ նա դեռ այնքան,
Որ դիմադրի ալյակներին կապույտ ծովի:
Խորտակվում է:
Բայց իմ հոգին ունի հուշեր ու մի երազ ապագայի,
Որ առանց ծով ու աստղերի,
Միևնույն է, կկատարվի:
Չի խորտակվի:

Վիլյամ Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ»

0 comments

 Հատվածներ
1. - Բարկանալիս ես արագ հարվածում եմ:
- Բայց արագ չես բարկանում հարվածելու համար:
2. Սպիների վրա ծիծաղում է նա, ով վերք չի տեսել:

Կյանքի հինգ տարիներ

0 comments
Մարիո Բենեդետտի 
Թաքուն նայեց ժամացույցին: Մտավախությունը զուր չէր` տասներկուսն անց հինգ: Եթե անմիջապես հրաժեշտ չտար, կուշանար վերջին metro-ից: Իր հետ միշտ նույն բան էր պատահում, երբ որևէ մեկը, սեփական կամ օտար կարոտից, կամ ալկոհոլից, կամ ինչ-որ vedette1)-ի հանդեպ ունեցած ներքին մղումից դրդված՝ ընկնում էր նիրվանայի գիրկը, կամ ներկա գտնվող կանանցից որևէ մեկը, հանկարծ սովորականից ավելի էր գեղեցկանում կամ ավելի մատչելի կամ հետաքրքիր էր դառնում, կամ ամենատարեց

Monday, April 8, 2013

Երթուղային թրաֆիքինգ: Փորձաքննություն

1 comments
«Փաստորեն, ես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ տարեց եմ ու բանջարեղենի տոպրակներով ծանրաբեռնված փարթամ կին, նոր նշանված աղջիկ, ում փեսացուն մեքենա ունի, բայց խառն է գործերով և առաջվա պես ամեն օր չէ, որ հասցնում է տուն ճանապարհել, նաև մաթեմատիկա և անգլերեն պարապող պզուկոտ տարիքի դիմորդ եմ կամ առավել ազատամիտ աչիկո, որ ռոք եմ լսում, ֆեյսբուքում «ըքաունթ» ունեմ կամ նույնիսկ բլոգ, ուր գրում եմ տարբեր քաղաքացիական թեմաների, ասենք՝ Մաշտոցի այգու,

Կին-մաթեմատիկոսների շարունակական շարքից: Սոֆի Ժերմեն

0 comments

Կինն իր սեռի և մեր նախապաշարմունքների պատճառով գիտական ասպարեզում
շատ ավելի նշանակալից խոչընդոտների է հանդիպում, քան տղամարդը:
Բայց երբ նա հաղթահարում է այդ պատնեշները և ճանաչում
աշխարհստեղծման գաղտնիքները` անկասկած,
ցուցադրում է ազնվածին քաջություն, եզակի տաղանդ և բարձրագույն հանճարեղություն:

Ճարտարապետությունը և Բիոնիկան, որն է Էյֆելյան աշտարակի ամրության ու կայունության գաղտնիքը

0 comments

Կենսաբանների կողմից կենդանի օրգանիզմների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիության շնորհիվ`իրական հնարավորություններ են ստեղծվում շինարարության և ճարտարապետության մեջ դրանք կիրառելու համար: Տարբեր երկներում բազմաթիվ շինարարություններ կառուցվել և կառուցվում են բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմների կառուցվածքի նմանությամբ: Դարեր շարունակ մարդիկ մտածել են գտնել նոր ճարտարապետական ձևեր:

«Երևանի ժամանակով» պատմվածքը՝ վերլուծություն

0 comments

Этот город застрял во вранье,
Как Челюскин во льдах,
Погрузившийся в ад,
И частично восставший из ада.
“Машина Времени”

Քաղաքները շատ վաղուց են ստեղծվել, միայն մեր Երևանը` երկու հազար տարի առաջ: Եվ երկու հազար տարի շարունակ արդեն այս խեղճ մի քանի հեկտար հողը իր վրա տանում է մարդկային ապրելակերպի ամենօրյա փոփոխությունները, պատերազմները, խաբեությունները, թալանները,ավերածությունները, բռնաբարությունները, հիասթափությունները, մարդկային ատելությունն ու անհանդուրժողականությունը

И был вечер, и было утро, կամ…

0 comments

Ինչ հետաքրքիր է խոսել ներկայի մասին: Հմմ… Սա իզուր տեղը չասեցի: Դասագրքերում գրված է անցյալի մասին, իսկ տիեզերագիտության մեջ` մեկ-մեկ էլ ապագայի մասին: Ինչպիսի՞ երջանկություն, արդեն կարող եմ խոսել ներկայի մասին. քննադատել, կոտրել, ստեղծել…
Հնությունները չի կարելի նման ձևափոխությունների ենթարկել… Մի քանի տարի առաջ չգիտեի, թե դա ինչ է.ավելի ճիշտ ժամանակակից գրականությունը: 2013-ը ,կարելի է ասել, շրջադարձային էր ինձ համար՝ սեր, կիրք և գրականություն: Վերջինը միշտ էլ եղել է, բայց հիմա էդ ուրիշ գրականություն է՝ թարմ էլի:

Կանգնի՛ր, այստեղ մեռյալների թագավորությունն է

0 comments


Փարիզ` սիրո քաղաք, պատմությունը գնահատողների քաղաք, արվեստը սիրողների քաղաք: Դժվար է մտածել, որ այս ջերմ, լուսավոր քաղաքը ունի նաև մութ ու խոնավ հատված:

Ռեքվիեմ բոված հացով

0 comments
Մարիո Բենեդետտի
Այո, անունս Էդուարդո է: Դուք դա ինձ հարցնում եք, որպեսզի ինչ-որ կերպ զրույց սկսենք, ես դա հասկանում եմ: Բայց արդեն վաղուց է, ինչ ճանաչում եք ինձ, թեկուզ հեռվից: Ինչպես ես ձեզ եմ ճանաչում: Այն ժամանակվանից, ինչ սկսեցիք հանդիպել մորս հետ Լառանյագայի և Ռիվիերայի կաֆեում, կամ հենց այստեղ: Չկարծեք, թե լրտեսել եմ ձեզ: Բոլորովին: Գուցե այդպես եք մտածում, բայց դա նրանից է, որ ողջ պատմությունը չգիտեք: Կամ գուցե մայրիկը ձեզ այն պատմե՞լ է: Արդեն մի որոշ ժամանակ է, ինչ ես ցանկանում էի խոսել ձեզ հետ, բայց չէի համարձակվում: Այնպես որ, այս ամենից հետո, շնորհակալ եմ ձեզ, որ ինձանից առաջ ընկաք: Իսկ գիտե՞ք, թե ինչու էի ցանկանում խոսել ձեզ հետ: Որովհետև այնպիսի տպավորություն ունեմ, որ դուք լավ մարդ եք:

Վիրտուալ կյանքի դրական և բացասական կողմերը

0 comments

Վիրտուալ կյանք՝ շփում համացանցի, սոցիալական կայքերի միջոցով: Ծանոթություններ առանց մարդկային իրական շփումների, ճանաչումի: Վիրտուալ կյանքի բացասական կողմերը մի քանի անգամ գերազանցում են դրականին: Սոց. կայքերից ամենադրականն իմ կարծիքով Skype ծրագիրն է: Քիչ թե շատ  տեսազանգի շնորհիվ կարող ես տեսնել մարդու դեմքի արտահայտությունը և իր խոսելու ընթացքում նայել նրան, կամ լսել ձայնը՝ տեսնելով իր արտահայտչամիջոցները: Մնացած կայքերը՝«Facebook», «Odnoklassniki», «Vkonakte», «Twitter», «My space» և շփման համար ստեղծված այլ
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic