Այդ սևազգեստ տղամարդը ապրում էր մյուսների կողքին, բայց ոչ մյուսների նման: Նա մեկուսացել էր իր սև վերարկուի ու մի ամբողջ կյանք ապրած լայնեզր գլխարկի մեջ: Այդ անշուք տղամարդը ամենևին էլ շարքային մռայլության անդամը չէր: Նա իր սև վերարկուով ապրում էր ու ձգտում հասնել երկնքին, հասնել ու գտնել իր փրկությունը:


