Saturday, May 31, 2014

Իրականում Երևանի՞, թե՞ Անկարայի արխիվներն են փակ. թուրք հետազոտողի տպավորությունները հայկական արխիվներից

0 comments
Թուրք հետազոտող Ումիթ Քուրթը երկու շաբաթ աշխատել է հայկական արխիվներում, և իր հոդվածում հերքում է թուրքական կառավարության թեզը՝ հայկական փակ արխիվների մասին:
HyeTert-ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Մոտ երկու շաբաթ է՝ թեկնածուական ատենախոսությունս գրելու համար Երևանում եմ: Այստեղ գտնվելուս պատճառն Ապրիլի 24-ին վարչապետի հղած ցավակցական ուղերձն է, որի «ճարտարապետը» Ահմեթ Դավութօղլուն է, որն ամեն առիթով խոսում է հայկական փակ արխիվների մասին:
Երևանի արխիվներում երկու շաբաթ աշխատելուց հետո այս հոդվածը գրելու անհրաժեշտություն զգացի։
Մեր վարչապետն ասում է, որ «մեր բոլոր արխիվները բաց են, եթե Հայաստանը ցանկանում է հարցն օբյեկտիվորեն, բոլոր կողմերով ուսումնասիրել, ապա պետք է բացի իր արխիվները»:
Պարոն Օքթայ Օզելն օրերս «Ռադիկալ» թերթում հրապարակած իր հոդվածում գրել էր թուրքական փակ արխիվների մասին: Եվ ապացուցել էր, որ Թուրքիայի բոլոր արխիվները չէ, որ բաց են:
Այդ շրջանակներում ցանկանում եմ նշել, որ ես, որպես ԱՄՆ-ում թեկնածուական ատենախոսության վրա աշխատող հետազոտող, մոտ երկու շաբաթ առանց որևէ ճնշման, վատ կամ կանխակալ վերաբերմունքի, որպես շարքային քաղաքացի աշխատել եմ Երևանի արխիվում:
Հայաստանի ազգային արխիվում ստացել եմ պահանջածս բոլոր փաստաթղթերը, վավերագրությունները, և այդ ողջ ընթացքում որևէ խնդիր չեմ ունեցել: Ինձ անհրաժեշտ բոլոր նյութերը ստացել եմ:
Անգամ որպես Թուրքիայից ժամանած և թուրքական անձնագիր ունեցող մեկն այդ արխիվի տնօրենի հետ հանդիպումներ եմ ունեցել:
Նա աշխատակիցներին հանձնարարել է արխիվում իմ աշխատանքի ընթացքում իմ հանդեպ առավել ուշադիր լինել: Հավատում եմ, որ այդ վերաբերմունքը Թուրքիայից եկող այլ ուսումնասիրողներ ևս կստանան:
Առանց խնդրի աշխատել եմ նաև Հայաստանի ազգային գրադարանում և Մատենադարանում:
Հայոց ցեղասպանության թանգարանում ևս օգտվել եմ ամեն ինչից. չափազանց կարևոր արխիվային փաստաթղթեր, նյութեր, գրքեր, թերթերից հոդվածներ, ականատեսների գրավոր վկայություններ, որոնք պատմաբանի համար «օրհնության» արժեք ունեն:
Երկու շաբաթվա աշխատանքի ընթացքում որևէ արխիվում անվտանգության կամ երկակի ստանդարտների կիրառման ականատես չեմ եղել:
Որպես շարքային ուսումնասիրող՝ Հայաստանի ազգային արխիվներում, գրադարաններում հանգիստ և արդյունավետ ժամանակ եմ անցկացրել:
Կարճ ասած՝ Հայաստանի արխիվները հետազոտողների համար փակ չեն, և կարող ենք հանգիստ աշխատել այստեղ:
«Ցավակցական ուղերձը», իմ կարծիքով, Թուրքիայում կարևոր տաբու կոտրեց: Պետական մակարդակով բացարձակ ժխտումը պատմություն դարձավ: Սակայն, անշուշտ, դա բավարար չէ: Պետք է այդ Ցեղասպանությունը ճանաչվի, և դրա համար պետք է ներողություն խնդրել:
Վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է բացի պետական արխիվները, սխալ է: Իրականում փակ, ֆիզիկապես առկա, սակայն հետազոտողների պահանջներին ի պատասխան անհետացող փաստաթղթերը մեր արխիվներում են:
Թուրքական կառավարությունը պետք է մեկ վայրկյան առաջ հրաժարվի այդ պնդումներից, հակառակ դեպքում ծիծաղելի դրության մեջ ենք հայտնվում»:

Աղբյուրը՝akunq.net

Friday, May 30, 2014

Ֆրանսուազ Սագան. «Մի Երեկո»

0 comments
«Եթե ուզում ես որոշ բաներ մոռանալ, պետք է անպայման մտածես ուրիշ բաների մասին»,- բարձրաձայն ասաց կինը և կանգ առավ սենյակի մեջտեղում՝ մեղմ ժպիտը դեմքին: Նրա գլխում ժամանակը սպանելու երեք ծրագիր էր պտտվում՝ զանգել Սիմոնին և միասին գնալ որևէ տեղ, երեք քնաբեր հաբ կուլ տալ և քնել մինչև առավոտ (այս վճիռը, սակայն, ժամանակի տհաճ կորուստ էր թվում), կամ էլ փորձել որևէ գիրք կարդալ: Սակայն գիրքը, որքան էլ հետաքրքիր լիներ, ձեռքից կսահեր ու կընկներ գետնին կամ, ավելի ճիշտ (և նա պարզորոշ կերպով իրեն պատկերացնում է այդ դիրքում), նա գիրքը կդներ սավանի վրա և, անկողնում նստած, կփակեր աչքերը, դեղնագույն լույսը կհոսեր կոպերի ու տագնապի այս զգացումի միջով, որը երբեք չէր լքում նրան և կամ լքում էր միայն որոշակի պահերի՝ հաղթանակի, ուրախության պահերին, երբ նա ինքն իրեն ասում էր, երբ նա ինքն իրեն «խոստովանում էր», որ երբեք չի սիրել Մարկին և որ Մարկի հեռանալը այնքան էլ էական չէր: Ոչ, գիրք կարդալու մտքից պետք էր հրաժարվել անմիջապես, նա ինքն իր աչքից ընկնում էր, երբ զբաղված էր ընթերցանությամբ և ինքն իրեն հանդուրժում էր լոկ այն ժամանակ, երբ ընկնում էր մոռացության գիրկը: Իհարկե, «ուրիշների» հետ միասին:
Զանգահարել Սիմոնին: Եվ զանգերը գնում էին հեռախոսալարի միջով, իսկ այդ ընթացքում լսափողը նրա կամքով այտի վրայից սահում- բարձրանում էր ականջին, սև ու թաց եբենոսի մեջ, որը նույնիսկ զզվելի էր ինչ- որ չափով, կորչում ու կրկին լսվում էին ականջ ծակող հնչյունները, երբ եբենոսը հեռանում կամ հպվում էր մաշկին: «Այս պահը ֆիլմում հուզիչ պահ կլիներ՝ իր սիրեցյալի հետ խոսելուց առաջ կինը հղկում- փափկեցնում է ձայնը…»: Սիմոնի ձայնը առույգ էր, Սիմոնի ձայնը՝ միշտ առույգ ու թարմ: Նա եզրակացրեց, որ զանգել էր ուշ ժամի:
- Ես եմ,- ասաց նա:
- Ինչպե՞ս ես,- ասաց Սիմոնը:- Ոչ, եթե դու զանգում ես այս ժամին, ուրեմն տրամադրությունդ տեղը չէ:
- Ես ինձ վատ չեմ զգում,- ասաց նա: Այդ մարդու քնքուշ ձայնից աչքերն արցունքոտվեցին:- Ես ինձ վատ չեմ զգում, սակայն կուզենայի դուրս գալ ու մի բաժակ բան խմել որևէ տեղ: Դու անկողնո՞ւմ էիր:
-Ոչ,- ասաց Սիմոնը,- և բացի այդ, ես նույնպես ծարավ եմ: Տասը րոպեից կլինեմ քեզ մոտ:
Երբ նա կախեց լսափողը և հայելու մեջ տեսավ իր աղավաղված դեմքը, իսկույն ևեթ ուժասպառ եղավ, դեռևս դուրս չեկած՝ հոգնեց դուրս գալու մտքից, ողջ էությունը լցվեց այս սենյակում մեն-մենակ մնալու ցանկությամբ, Մարկի բացակա ներկայությամբ, այն ամենով, ինչը հավանաբար պետք էր տառապանք անվանել: Ու սնել այդ տառապանքը ու նվիրվել այդ տառապանքին: Նրան հաջողվում էր ատելությամբ լցվել ինքնապահպանման այդ բնազդի հանդեպ, որն արդեն մեկ ամիս է, ինչ կամաց- կամաց այլանդակում, ասես խրտվիլակ էր դարձնում իրեն: Եվ ինչու՞ չփորձել գոնե մի քիչ տանջվել՝ խուսափելու, ամեն ինչից շարունակ խուսափելու փոխարեն: Պարզապես անիմաստ էր այդպես ապրելը, անիմաստ էր այդ դժբախտ վիճակում մնալը, ինչպես անիմաստ էր երջանիկ լինելու համար ջանքեր գործադրելը, անիմաստ էր մնացած ամեն ինչը՝ կյանքը, Սիմոնը, այս ծխախոտը, որ նա ճզմեց մոխրամանի մեջ՝ մեկ անգամ ևս այտերին կարմրաներկ քսելուց հետո:
Լսվեց դռան զանգի ձայնը: Սիմոնն էր: Երբ իջնում էին աստիճաններից՝ ուսի վրայով նա ժպտաց Սիմոնին, և սրա դեմքին մի շփոթված ժպիտ խաղաց: «Ճիշտ է,- մտածեց կինը,- Մարկից առաջ ես հանդիպում էի Սիմոնին, բայց հիմա ես մոռացել եմ, թե ինչն էր մեր բաժանման պատճառը»: Իսկապես, նա այդ շրջանից շատ բան չէր հիշում, որովհետև բոլոր հուշերը Մարկից այն կողմ չէին անցնում, փշուր-փշրվում էին՝ ասես դիպչելով Ժիրիկոյի ամրոցի պատերին: Օհ, բավ է մտածել Մարկի մասին: Նա այլևս Մարկին չէր սիրում, չէր ուզում, որ նա կրկին վերադառնա և հիմա, անկասկած, միմիայն իրեն էր խղճում, իրեն՝ ինչպիսին որ կա այս պահին՝ թմբլիկ, կոկիկ, ինքն իրենից գոհ, սավառնելով օտար ուղեծրում:
- Ես հոգնել եմ ինքս ինձնից,- մեքենայի մեջ ասաց նա:
- Դու միակ կինն ես,- ասաց Սիմոնը և նրա ձայնը փոխվեց ֆալցետի,- և մենք բոլորս էլ քեզ ենք սիրում:
- Գիտե՞ս ինչ,- ասաց կինը,- այդ ամենը շատ նման է Մաք-Օռլանի երգին:
Ես ուզում եմ, ես արդեն չգիտեմ,
Թե ինչ եմ ուզում,
Չլսել այսուհետ իմ ձայնը-
Ահա թե ինչ եմ ուզում…
- Իսկ իմ ձայնն ուզու՞մ ես լսել,- ասաց Սիմոնը:- Ես քեզ սիրում եմ, թանկագինս, ես քեզ սիրում եմ կրքոտ:
Նրանք երկուսով ծիծաղեցին: Իհարկե, ամեն ինչ ճիշտ էր ասված: Երբ կանգնեցին գիշերային գինետան առջև, Սիմոնը ձեռքը գցեց կնոջ ուսով, և նա մեքենաբար սեղմվեց Սիմոնին:
Նրանք պարեցին: Ջերմացնող, հրաշալի բան է երաժշտությունը: Կնոջ այտը հանգչում էր Սիմոնի ուսին, և նա լուռ էր: Նա տեսնում էր իր շուրջը պարող զույգերին, ծիծաղից այլափոխված կամ սպասումից լարված նրանց դեմքերը, նա տեսնում էր տղամարդկանց ձեռքերը, որոնք օղակել էին գրավիչ մարմինները՝ երաժշտության ռիթմին հանձնած կանանց իրանը: Ոչ մի բանի մասին նա չէր մտածում:
- Այս լռությունը…,- ասաց Սիմոնը,- Մարկի՞ն է վերաբերում:
Նա գլուխն օրորեց:
- Գիտե՞ս ինչ, Մարկի պատմությունը բոլորովին ուրիշ է: Ոչինչ պետք չէ չափազանցնել: Կյանքը անցնում է:
- Բարեբախտաբար,- ասաց Սիմոնը:- Կյանքն անցնում է, ես մնում եմ, դու մնում ես: Մենք պարում ենք:
- Մեր կյանքը պարելով էլ կանցնի-կգնա,- ասաց նա:- Մենք նման ենք այս մարդկանց, ովքեր միայն պարում են:
Լուսադեմին նրանք դուրս եկան մաքուր օդ շնչելու, դեմքները սառը ջրով թրջեցին, և Սիմոնի ավտոմեքենան նրանց տարավ Սիմոնի տուն: Նրանք ոչ մի բառ չփոխանակեցին, բայց հետո, երբ պառկեցին քնելու, նա համբուրեց Սիմոնի այտը, կուչ եկավ նրա ուսի մոտ, և Սիմոնը վառած մի ծխախոտ դրեց նրա շուրթերի արանքում:
Վարագույրներից այն կողմ մոտենում էր օրը, գետնին ընկած հագուստների վրա լույս էր շաղ տալիս, և նրա աչքերը առաջվա նման փակ էին:
- Գիտե՞ս,- անխռով ձայնով ասաց նա,- համենայն դեպս, կյանքը, այս ամենը ծիծաղելի են…
- Ի՞նչը,- ասաց Սիմոնը:
- Չգիտեմ:- Եվ նրա կողմը շուռ գալով՝ կինը քնեց կողքի վրա: Սիմոնը մի պահ մնաց անշարժ, հետո հանգցրեց իրենց երկուսի ծխախոտները և ինքն էլ քնեց:

Հերման Հեսսե / Մենակությունը անկախություն է

0 comments
Մենակությունը անկախություն է… Մենակությունը սառն է, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես ցուրտը, լուռ անհունը, որի մեջ շարժվում են աստղերը:
Մարդը հնարավորություն ունի ամբողջովին տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Եվ դրան հակառակ, նա բոլոր հնարավորություններն ունի տրվելու նաև բնազդական կյանքին, զգայական պահանջներին, և բոլոր ջանքերն ուղղելու ակնթարթային հաճույքներ ստանալուն: Ճանապարհներից մեկը տանում է դեպի սուրբը, դեպի հոգու նահատակը, դեպի ինքնամերժումը` հանուն Աստծո: Մյուս ճանապարհը տանում է դեպի անառակը, դեպի բնազդներից տառապողը, դեպի ինքնամերժումը` հանուն մարմնի:
Ապրել աշխարհում, ասես դա աշխարհը չէ, հարգել օրենքը, բայց, այնուհանդերձ, նրանից վեր կանգնել, տիրել`ասես չտիրելով, հրաժարվել` ասես դա բոլորովին էլ հրաժարում չէ,- կենսական բարձրագույն իմաստությանը հաճո այս բոլոր պահանջները կյանքի կոչելու ընդունակ է միմիայն երգիծանքը:
Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան: Ով այսօր ուզում է ապրել և գոհ լինել իր կյանքից, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման: Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախություններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…

Շարլ-Մորիս Թալեյրան / Մտքեր

0 comments
  • Ամուսնությունն այնքան հիասքանչ բան է, որ պետք է դրա մասին ամբողջ կյանքում մտածել:
  • Հավատալ ճակատագրին՝ նշանակում է չհավատալ ինքդ քեզ:
  • Ես ներում եմ իմ կարծիքը չընդունող մարդկանց, բայց չեմ ներում նրանց, ովքեր չունեն իրենց սեփականը:
  • Դիվանագետի լավագույն օգնականն իր խոհարարն է:
  • Սուտն այնքան հիանալի բան է, որ չարժե այն անտեղի օգտագործել:
  • Որոշ պաշտոններ ուղղաձիգ ժայռերի են նման. միայն արծիվներն ու սողուններն են ընդունակ հասնել դրանց:
  • Շատ գումար ունենալու համար պետք է ոչ թե խելացի լինել, այլ խիղճ չունենալ:
  • Ամենատխուր բաժանումն իշխանությունից բաժանվելն է:
  • Հանցագործությունը սխալ չէ, բայց սխալվելը հանցագործություն է:
  • 18-րդ դարը չտեսած մարդիկ ընդհանրապես չեն ապրել ու չեն զգացել կյանքի քաղցրությունը:
  • Եթե ցանկանում ես մարդկանց մահվան հասցնել, ապա ասա, որ նրանց կհասցնես փառքի:

Կապիկն ու գորտը / Առակ

0 comments
Մի սարում ապրում էին կապիկն ու գորտը: Մի անգամ կապիկը գալիս է գորտի մոտ և ասում .
-Այնտեղ, ներքևում բարձիթողի արված մի դաշտ կա, արի գնանք այնտեղ բրինձ ցանենք, կհասնի` միասին կուտենք...
- Ի՞նչ կա որ, - համաձայնում է գորտը, - կարելի է: Գնանք միասին հողագործություն անենք: Հենց վաղն էլ կսկսենք:
Այդպես էլ պայմանավորվում են:

Thursday, May 29, 2014

Ալիս Մունրո. հատված Նոբելյան մրցանակի հարցազրույցից

0 comments
Կանադացի արձակագիր Ալիս Մունրոն 2013-ին գրականության ոլորտում պարգևատրվեց Նոբելյան մրցանակով՝ որպես «ժամանակակից կարճ պատմվածքի վարպետ»: Նա վատառողջ էր և չկարողացավ մեկնել Ստոկհոլմ՝

Sunday, May 25, 2014

Friday, May 23, 2014

Չարլզ Բուկովսկի

0 comments
Անգլերենից թարգմանեց Վիկա Մարկոսյանը

Monday, May 19, 2014

Տարեդարձ է այսօր

0 comments
Այսօր լրանում է «Հեռադիտակ» ուսումնական բլոգի հիմնադիր-անդամ Վիկա Մարկոսյան ծննդյան 16-ամյակը:

Վիկա ջան, շարունակիր անկոտրում ու հարատև քո քայլերթը այս լուսավոր աշխարհում:

Սիրում ենք ու հպարտանում քեզանով:

Դեղին ծաղիկ / վերլուծություն

0 comments
Սանասար Գևորգյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կորտասարի "Դեղին ծաղիկ" պատմվածքը կարդում էի առաջին անգամ: Թվում է, թե նա գրում է մարդկային տարբեր մանր խնդիրների մասին, որոնք գրեթե ոչ մի առանձնահատկություն չունեն: Ինչ-որ տեղ այդպես է: Կարծես յուրաքանչյուր ոք ունի իր

Sunday, May 18, 2014

Հատվածներ...

0 comments
Մարդկային կյանքը ներկայացնում է մի սարսափելի կռվի հանդիսարան, ով որ ընդդիմադրության շնորհք չունի, նա պիտի ընկնի, անհետանա, ոչնչանա...
Րաֆֆի «Ջալալեդդին» 
Արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան կրքերի: Որպես տխրությունը, նույնպես և ուրախությունը արտասուք ունեն: Բայց սարսափելի է լինում այն արտասուքը, որ դուրս է ցայտում բարկությունից:
Րաֆֆի «Ջալալեդդին»
Մարդ շատ անգամ երեխայական մի բանի վրա ուրախանում է, և կարիք չկա չարությամբ ջնջել այդ երջանկությունը, երբ կարելի էր երջանիկ դարձնել այն զգացողին՝ թողնելով, որ ուրախության պատրանք ունենա:
Ալեքսանդր Դյումա որդի «Կամելիազարդ տիկինը»
Միշտ չէ, որ կարելի է դաշնագիրը գործադրել ստորագրված օրը:
Ալեքսանդր Դյումա որդի «Կամելիազարդ տիկինը»
Ուրիշների կյանքն ու երջանկությունը որքա՜ն փափագ է ներշնչում նրանց, որոնք իրենց հոգու մենության ու հիվանդասենյակի ստվերների մեջ տակավին երեկ փափագում էին շուտով մեռնել:
Ալեքսանդր Դյումա որդի «Կամելիազարդ տիկինը»
Բոլոր հանճարեղ մարդկանց ջանքերը միևնույն նպատակին են ձգտում, և բոլոր մեծ կամքերը միևնույն սկզբունքին են հարում՝ լինենք բարի, լինենք երիտասարդ, լինենք արդար: Չարիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ունայնություն: Բարու հպարտությունն ունենանք և, մանավանդ, չհուսահատվենք: Չարհամարհենք այն կնոջը, ով ոչ մայր է, ոչ քույր, ոչ աղջիկ, ոչ հարս: Չսահմանափակենք հարգանքն ընտանիքով և ներողամտության մեջ եսասիրություն չմտցնենք:
Ալեքսանդր Դյումա որդի «Կամելիազարդ տիկինը»
Ըստ էության երիտասարդությունը ավելի մենակ է, քան ծերությունը:
«Աննա Ֆրանկի օրագիրը»
Ուղղափառը չի մտածում: Նա մտածելու կարիք չունի: Ուղղափառությունն անգիտակցական վիճակ է:
Ջորջ Օրուել «1984»
Նրանք, ովքեր պարում էին, խելագար էին թվում նրանց աչքերում, ովքեր չէին լսում երաժշտությունը:
Ֆրիդրիխ Նիցշե
Ես սիրում եմ երաժշտությունը: Շատ հաճախ ես այն նաև ատում եմ: Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է` որևէ մեկն ինձ լքի, նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել:
Ֆրիդրիխ Նիցշե

Համակարգեց՝ Նելլի Հարությունյանը: 

Saturday, May 17, 2014

Թևերով խոսքեր

0 comments
Նույնն է թե՝ աֆորիզմներ 

Ազգերի ինքնորոշման իրավունք:ԼՂՀ

0 comments
Ազգերի ինքնորոշման իրավունք:ԼՂՀ
Ներածություն
1.Ինչ է ազգերի ինքնորոշումը:
2.Ազգերի ինքնորոշման պատմության ընդհանուր բնութագիր:
3.Տարածքային ամբողջականության իրավական եւ,  ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունքներ
4.ԼՂՀ:Ինքնորոշում
5.Խնդրի լուծման իրավական հիմքերը միջազգային իրավունքի մեջ: Հելսինկյան եզրափակիչ ակտ:
6.Ամփոփում
7.
Գրականության ցանկ

Հարկային համակարգը Հայաստանում 16 դարում: «Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգ:

0 comments
Հայկական ծագումնաբանության մեջ «Հարկ» բառացի նշանակում է  «հնազանդեցնելծառայության բերել»:Դրա գործածության մասին հիշատակություններ կան ինչպես  «Մակաբայեցւոց»  գրքում, այնպես էլ հրեական Թալմուդի տվյալների մեջ :Իսկ աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ «հարկ» բառը նշվել է որպես ընդհանուր նշանակության հասկացություն

Ֆիլմադարան. Դարեն Արանոֆսկի

0 comments
Մարինա Մնացականյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Ռեժիսորի հոգեբանությունը, կերտվածքը, բնավորությունը հասկանալու, բացահայտելու համար պետք է ուսումնասիրել նրա ստեղծագործական կյանքը, նայել նրա ֆիլմերը, փորձել համեմատել դրանք, գտնել ռեժիսորի կինեմատոգրաֆիստական ոճը, արտահայտչամիջոցները, նրա մոտեցումը այս կամ այն հարցի շուրջ:

Խեցգետնի արևադարձը / Հենրի Միլլեր

0 comments
Հատվածներ

Շրջում եմ մարդկային չարամտության պաղ պատերի ներսում, սպիտակ, դողդոջուն կերպարանք, որ ընկղմվում է պաղ լճի հատակը, իսկ վերևում գանգերի սար է: Ես սուզվում եմ պաղ խորքերը, իջնում լեղակով ողողվող կավճե աստիճաններին: Հողի մթին միջանցքները ճանաչում են իմ ոտնաձայները, հեռվից են զգում քայլվածքը, օդի թրթիռները, հևքը, սարսուռը: Լսում եմ՝ ուսումը խաղք ու առակ է դարձել, լլկվել, կերպարանքներ են համբառնում, չղջիկները լորձն է կաթկթում վերևից, և ճնգճնգում են նրանց ստվարաթղթե սոկեզօծ թևերը: Լսում եմ՝ գնացքներն են բախվում, շղթաները ճռնչում, շոգեքարշը փնչացնում է փռնչում, ֆսֆսում, շոգի է արձակում: Ամեն ինչ պատկերանում է ինձ ջինջ մշուշի միջից՝ կրկնության հոտով և դեղին խումարներով ու աստծուսիրուններով.... Մռայլ կենտրոնում, Դիժոնից շատ ցած, արկտիկական շրջաններից էլ ցածր, Այաքս աստվածն է կանգնել՝ ուսորով գամված ջրաղացի անիվին, որի տակ ձիթապտուղներն են ճթճթում, իսկ կանաչ ճահճաջրին գորտերի կռկռոցն է կենդանությաւն տալիս:

Monday, May 12, 2014

Ինչպես հասնել ներքին ներդաշնակության

0 comments
Աննա Գսպոյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Որպեսզի մարդու հոգեկանը գտնվի խաղաղ վիճակում, անհրաժեշտ է հոգ տանել նյութականի և մարմնականի մասին, քանի որ ներքին ներդաշնակություն ունենալու համար, պետք է ապահովված լինի նաև արտաքինը: Մարդը և՛ հոգևոր, և՛ մարմնական էակ է, և չի կարող ընտրություն կատարել այդ երկուսի միջև: Նրանք, ովքեր ձեռք են քաշում մարմնական վայելքներից ու նյութականից, միշտ գտնվում են դեգերումների մեջ ու ամբողջ կյանքում չեն կարողանում հագեցնել քաղցը: Ճիշտ նույն կերպ էլ կատարվում է նրանց հետ, ովքեր իրենց գլուխը կորցնում են նյութականում և չեն փնտրում հոգևոր արժեքներ. նրանք նույնպես կորած մարդիկ են: Անհնար է բավարարվել միայն հոգևորով, կամ նյութականով, անհրաժեշտ է այդ երկուսը համատեղել: Ներքին ներդաշնակության հասնելու համար նախևառաջ պետք է բավարարել այն բնական պահանջմունքները, առանց որի անհնար է, այնուհետև՝ անձնական հետաքրքրությունները, նախասիրությունները, վաստակել շրջապատի դրական վերաբերմունքը, սիրել, սիրվել, ունենալ սեփական դեր այդ շրջապատում, անձեռնմխելիության իրավունք, ձևավորվել որպես անհատ և, ի վերջո, ԻՆՔՆԱԴՐՍԵՒՈՐՎԵԼ:

Thursday, May 8, 2014

Խավար և լույս

1 comments
Նարե Հովհաննիսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան


Յուրաքանչյուր մարդու ներսում կա հուշող և կանխորոշող ուժ, որի շնորհիվ լուծում է տարբեր խնդիրներ: Ստորև կփորձեմ ներկայացնել և բացահայտել այդ ուժերը:

Wednesday, May 7, 2014

Թուրքիայի Մշակույթի նախարարությունը կհրատարակի Սայաթ-Նովայի ստեղծագործությունները

1 comments
Թուրքիայի Մշակույթի նախարարությունը որոշել էմեծանուն հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայիստեղծագործությունների երկլեզու (հայերեն, թուրքերեն)ժողովածու հրատարակել:

Թուրքական «Սոնդաքիքա» կայքի հավաստմամբ` առաջինանգամ է, որ Թուրքիայում պետական հովանավորությանբհայալեզու ստեղծագործություն է հրատարակվում:Տեղեկությունների համաձայն` արդեն կապայմանավորվածություն հայ թարգմանիչների հետ: Ժողովածուի նախապարաստականաշխատանքները կավարտվեն ու գիրքը լույս կտեսնի այս տարվա հունիս ամսին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ նախաձեռնությունը թուրքական մամուլըներկայացնում է որպես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձից հետո Անկարայիկատարած հաջորդ քայլը` ընդառաջ հայերին:

Աղբյուրը՝  Ermenihaber.am

Tuesday, May 6, 2014

Դեղին ծաղիկը կամ կարուսել

0 comments
Նելլի Հարությունյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic