Thursday, February 28, 2013

Վերարկուն

0 comments
                                                                                                                       Դինո Բուցատի

Անվերջ սպասումից հետո, երբ հույսն սկսում էր մարել, Ջովաննին տուն վերադարձավ: Դեռ ժամը երկուսը չկար, նրա մայրը հավաքում էր սեղանը. մարտյան մի գորշ օր էր, ու թռչում էին ագռավները:
Նա անսպասելիորեն հայտնվեց շեմի վրա, ու մայրը բացականչեց. «Վա՜յ, թանկագի՜նս», ու վազեց նրան գրկելու: Նաև Աննան ու Պյետրոն` իր երկու եղբայրները, որ իրենից շատ փոքր էին, սկսեցին ուրախությունից ճվճվալ: Ահա ամիսներով սպասված պահը, որն այնքան հաճախ կայծկլտացել էր արևածագի քաղցր երազների մեջ, և որը երջանկություն պիտի բերեր:
Նա ձայն չհանեց, մեծ դժվարություն էր իր համար զսպել
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic