Monday, December 24, 2012

Իմ արևի քաղաքը

0 comments


Իմ արևի քաղաքը` իմ անիրական, երևակայական, բայց միևնույն ժամանակ անկեղծ երազանքներից մեկը: Որքանով որ ես եմ պատկերացնում այն կլինի ծովի ափին, չքնաղ բնության գրկում: Այնտեղ չեն լինի արգելոցներ, գազանանոցներ, կենդանիները կլինեն ազատ:

Օդապարիկն արդեն երկնքում էր

2 comments


Այդ սևազգեստ տղամարդը ապրում էր մյուսների կողքին, բայց ոչ մյուսների նման: Նա մեկուսացել էր իր սև վերարկուի ու մի ամբողջ կյանք ապրած լայնեզր գլխարկի մեջ: Այդ անշուք տղամարդը ամենևին էլ շարքային մռայլության անդամը չէր: Նա իր սև վերարկուով ապրում էր ու ձգտում հասնել երկնքին, հասնել ու գտնել իր փրկությունը:

Ինչպիսի պատասխանատվություն եք կրում որպես ՀՀ քաղաքացիներ և համայնքի անդամներ

0 comments

Պատասխանատվություն կրել նշանակում է պատասխան տալ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր կյանքի ու արարքների համար: Հասարակության համար պիտանի մարդ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է  հասկանալ և կրել որոշակի պատասխանատվություն` աշխատանքի, ընտանիքի, հայրենիքի, համայնքի  նկատմամբ: Տարիների ընթացքում ապացուցվել է,որ պատասխանատու մարդիկ կյանքում հասնում են բարձունքների և ունենում են հաջողություններ:

Արդյոք մեր կախվածությունը տեխնիկայից չի հանգեցնի մեր ազատության սահմանափակմանը

0 comments

Ես կարծում եմ, որ սարքերը երբեմն, այսպես ասած, հիպնոսացնում են:Տեխնիկական առաջընթացը մեզ դրեց մի յուրահատուկ շրջանակի մեջ: Ակամայից ընկել ենք կախման մեջ: Համակարգիչը արդեն ամեն կողմից շրջապատել է մեզ և՛ առօրյայում,և՛աշխատավայրում, և՛տանը: Վնասների մասին խոսելն արդեն ավելորդ է, որովհետև այդ մասին շատ են խոսել:

Tuesday, December 18, 2012

Եվս մի նկարի վերլուծություն

1 comments
Նկարի վերաբերյալ Facebook սոցիալական կայքում իրենց կարծիքներն են հայտնում Վիկա Մարկոսյանը, Էլեն Կարապետյանն ու Լիլիթ Աղաջանյանը:



Ի՞նչ արժեք ունի անկախությունը ինձ համար

0 comments


Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ոլորտում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքն է: Պետության քաղաքացիների հպարտությունն է, որն յուրաքանչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում և հաստատակամություն:Այն ոչ միայն ազատություն, այլև պատասխանատվություն է` հայրենիքի, ստանձնած պարտավորությունների, պետության, երկրի և ժողովրդի հանդեպ:

Sunday, December 16, 2012

Եթե դու գնաս… ստեղծագործ գարունը:

1 comments


Նկարը վերլուծում է Թամարա Ստեփանյանը,
10-3 դասարան

Քամուց պոկված, լքված տերևները, բնության միօրինակության մեջ չգտնելով իրենց, միավորվում են ու ծնում նոր բնություն, նոր կյանք` մռայլ, բայց շնչող ու գրավիչ: Իրենց ստեղծածի մեջ ամփոփում են աշխարհիս երեսին եղած ամենա-ամենան: Սեր, հավերժություն, հմայք, գույն, թախիծ...

Wednesday, December 12, 2012

Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» կամ հայը՝ ըստ իս:

0 comments

«Դուք արդյոք ինչ-որ բան հասկանո՞ւմ ե ք հայից»:
Այո, հասկանում ենք կամ էլ պարտավոր ենք հասկանալ, քանզի մենք էլ հայ ենք`տարօրինակ ու հանելուկային:
...Ու հասկանում եմ հայիս ամեն մի քայլը: Ասում եք՝ մարդիկ վախենում են ժամանակից, ժամանակն էլ եգիպտական բուրգերի ՞ց: Հայից է պետք վախենալ, հայից:
Նա եղել է միշտ, ամենքի հետ ու ամեն տեղ: Այսօր էլ կա, որովհետև երբեք չի մտածել լինելու, մնալու մասին, իր գոյը պահպանել է ծայրաստիճան ահեղ կռիվներով` քայլելով մահվանը զուգահեռ: Ստացվում է՝ հայը անմի ՞տ է: Հնարավոր է:

Հայը միաժամանակ «...բարեկամ է և թշնամի, ստեղծող և կործանող»ապրող, չմեռնող:
Ի ՞նչ է անում հայը առհասարակ: Կարող է անել ամեն ինչ՝ չանելով ոչինչ: Ստացվում է՝ հայը հակասակա ՞ն է: Հնարավոր է:

Հայը

0 comments

«Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան»ահա այս տողերով է ԴերենիկԴեմիրճյանը բնութագրում հայի մարտական ոգին:
Տանջված հայը, հաղթած, երբեմն պարտված,բայց չհուսահատված, չվհատված, բարոյապես անկոտրում, սա է Հայի էությունը:
Բայց սրան կից նա ունի բնավորության մի շարք այլ հետաքրքիր գծեր,օրինակ՝որ բոլորը այլ երկրում ապրող հայերին ասում են Հայ, իսկ Հայաստանցիները, չգիտես ինչու,Սփյուռքահայ, խառնակիչ, հարևան չհանդուրժող, միշտ դիմացինին թերագնահատող, մի
փոքր նախանձ, բայց միևնույն ժամանակ շատ սրտացավ` նա երբեք դժբախտության մեջ մենակ չի թողնի դիմացինին, ծանոթ-անծանոթ, կօգնի, կփրկի, բայց երբ ինքն է նեղության մեջ, ոչ ոք չի օգնի, ձեռք չեն մեկնի։ Բայց հայը թքած ունի այդ ձեռքի վրա,չի էլ սպասում այդ օգնությանը, քանի որ ինքն իրեն կարողանում է օգնել և իրենով է դուրս գալիս բարդ իրավիճակից։

Վա՞յ

0 comments

Վեներա մոլորակում օրը ունի 2803 ժամ։
Արտավազդ Սողոմոնյան
Տեղեկությունը՝ համացանցից

Ազատություն

0 comments
Նկարը վերլուծում է Անի Մեհրաբյանը

Tuesday, December 11, 2012

Տիեզերքի հմայքը

0 comments
Տիեզերքը Իդեալական է, չե՞ք հավատում։ Հիմա կապացուցեմ:
Բոլորս էլ գիտենք, որ մեր Արեգակնային համակարգում միակ մոլորակը, որում կյանք է գոյացել…
Բայց չէ՞ որ միայն կյանքը չէ, որ հետաքրքիր է։ Ես ձեզ կպատմեմ մեր հսկա հարևաններից մեկի` Սատուրնի մասին:
Բոլորին հայտնի գեղեցկուհին իր շքեղ թագ օղակներով: Գիտե՞ք՝ ինչից են բաղկացած այդ օղակները:

Աղջիկը և աշնան շունչը

0 comments
Նկարը մեկնաբանում է Անի Մարտիրոսյանը

Անհատը

0 comments


Ինչպե՞ս կմեկնաբանեմ այս նկարը: Իսկ դո՞ւ: Լավ, ես կսկսեմ, մինչև դու մտածես, հավաքես մտքերդ:

Գեղեցկությո՜ւն, երանությո՜ւն…

0 comments
Նկարը վերլուծում է Մարինա Մնացականյանը

Monday, December 10, 2012

Թափառող մտքեր

0 comments

«Յուրաքանչյուր ոք հանճարեղ է: Բայց եթե ձկանը դատենք`ըստ ծառը բարձրանալու նրա ունակության, ապա նա իր ողջ կյանքը կապրի իրեն հիմար զգալով»:

Ալբերտ Էյնշտեյնի մտքերով իր ֆեյսբուքի ընկերների հետ հաղորդակցվում է ընկեր Արմինեն:

Sunday, December 9, 2012

Հանուն սիրո...

0 comments


Սերը ավելի ու ավելի է մեծանում, երբ վեճեր են լինում....Վեճերի արդյունքում մարդիկ իրար ավելի են սիրում՝ ճանաչելով,մեկը մյուսին։.
Բայց մարդիկ կյանքումառաջին քայլը չեն անի,որ ներեն իրենց շատ մտերիմ մարդկանց։ Հա,հա, ճիշտ եմ ասում,բոլորը մտածում են.«  Ինչու ես ինձ ցածրացնեմ իր մոտ՝խնդրելով, որ ների ինձ,երբեք նմանատիպ քայլ չեմ կատարի »։ Ու հենց այդ մտածելով էլ հիմա շատերը կորցնում են իրենց մտերիմ մարդկանց.....
Դուք կներե՞ք ձերս իրելիի սխալները:Իսկ ինքներդ ձե՞զ

Saturday, December 8, 2012

Թափառող մտքեր

0 comments

Երբ պարզվում է, որ քեզ համար հարազատ մարդիկ քեզնով նույնքան հետաքրքրված են, որքան դու՝ իրենցով, դու քեզ... տանն ես զգում։
Բացահայտում ընկեր Հասմիկի ֆեյսբուքյան էջում:)

Թափառող մտքեր

0 comments
Ինչու՞  է միշտ կարկուտը ծեծած տեղը ծեծում
Ընկեր Էմանուելի ֆեյսբուքյան հարցին դժվար թե կարողանաք պատասղանել:

Թափառող մտքեր

0 comments
"Open your mind before your mouth".
Իր ֆեյսբուքյան էջում օգտակար խորհուրդ է տալիս ընկեր Արտակը:

Ինչ է նշանակում սովորել

0 comments

«Կրթված և անկիրթ մարդիկ տարբերվում են այնքանով, որքանով ողջ և մահացած մարդիկ»
Արիստոտել

Friday, December 7, 2012

Հասարակությունն ու նրա տեսակները

0 comments
Հասարակությունն անհատների և ընտանիքների ամբողջություն է, ում այլ կերպ անվանում են ժողովուրդ, ով հանդիսանում է պետության հիմքն ու միջուկը և ով ինքն է ընտրում իր ժողովրդավար կառավարչին կամ էլ հակառակ դեպքում բռնապետին: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ հասարակությունն ամեն վայրում և բոլոր ժամանակներին էլ շերտավորված է եղել: Բայց շերտերը կամ խավերը նույնպես տարբերվել են միմյանցից ելնելով երկրի

Խոսում ենք սիրո մասին

0 comments

Սե′ր, դու երեք տառից կազմված բառես, բայց քո մեջ այնքան զգացմունք կա,որ դա հասկանալու համար պետք էնախ և առաջ սիրել, իսկ սիրելուհնարավորություն տրված է բոլորին:
Ո˚ր տարիքում կամ որքա˚ն ժամանակով ենք սիրում, կարևոր չէ, կարևորն այն է, որ դու սիրում ես, իսկ սերը մարդուն գցում է այնպիսի մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հեքիաթային է: Հեքիաթային են ձեր շուրջ գտնվող մարդիկ,  ձեր շուրջը

Թափառող մտքեր

0 comments

«Շատ տոնական է, էլ ասելու չի :D
Իսկ եթե լուրջ,...Սա ո՞վ ա ու ի՞նչ կապ ունի Ամանորի հետ: Եթե սենց մի երկուսով էլ որոշեն զարդարել, պատկերացնում եմ, թե ինչ տխուր Նոր Տարի կլինի քաղաքում:)))»:

Իր Ֆեյսբուքյան էջում մտահոգվում է կրկին Վիկա Մարկոսյանը:

Ինչի՞ համար է տրված իշխանությունը

0 comments

Իշխանություն ասելով ես հասկանում եմ պետություն կամ ընդհանրապես աշխարհի կառավարման մի ձև, որի շնորհիվ կարող են համապատասխան մարմինները իրենց իշխանությունը դնել մարդկանց  մեջ:Կարող եմ նաև հպարտ ասել, որ իշխանությունը պահում է աշխարհին, որպեսզի վերջնականապես չկործանվի: Իշխանությունը տրված է, որ կառավարողները հաշվի առնելով ժողովրդի կարծիքը ստեղծեն մի միջավայր ու ղեկավարեն, որպեսզի մարդիկ չանցնեն թույլատրելիի սահմանը, բայց ովքե՞ր են

Ինչո՞ւ են մարդիկ ձգտում իշխանության

0 comments
Իշխանություն… Երբ քեզ ենթարկվում են, երբ դու ես գլխավորը, կարևոր, վերջնական ու չքննարկվող որոշումը դու ես ընդունում, ենթականերդ քեզ հետ համաձայն են: Իհարկե, մարդիկ սիրում են իշխել մյուսներին: Ինչո՞ւ։ Քանի որ սիրում են կարևոր, նշանավոր մարդու տեղում լինել, իսկ իշխող մարդը ինքնըստինքյան նշանավոր ու կարևոր է:

Wednesday, December 5, 2012

Կյանք

0 comments
Կյանք: Քաղցր ու գեղեցիկ բառ: Սա շատ բարդ երևույթ է: Մարդը սերմը գցում է հողը ևկարճ ժամանակ անց սերմը ծիլ է տալիս, աճում ու բազմանում:

Tuesday, December 4, 2012

Ինչի համար է տրված իշխանությունը

0 comments


Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ:
Երկրի կառավարման գլուխ եկած ցանկացած իշխանություն պետք է նախ և առաջ մտածի իր երկրի, իր երկրում ապրող ժողովրդի բարեկեցության մասին:
Իհարկե չէի ցանկանա քննադատել մեր իշխանությանը, մանավանդ որ վերջերս շատ է այն մադկանց թիվը, ովքեր, պարզապես հետ չմնալով իրենցից ինտելեկտով ավելի զարգացած մադկանցից, միայն քննադատում են մեր իշխանությանը: Չեմ էլ կարող ասել, սակայն, որ մեր իշխանությունը «սուրբ» է: Իհարկե, ներկայումս Հայաստանի Հանրապետության գլուխ կանգնած իշխանավորներից շատերը մտածում են միայն իրենց բարեկեցիկ ապագայի մասին՝ մոռանալով իրենց առաքելությունը:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic