Thursday, October 31, 2013

Չունևորների համար և չունևորների հաշվին հորինված բիզնես

0 comments
Սուրեն Պարսյան, տնտեսագետ, իրավաբան, 
ՀՊՏՀ  միկրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ

Wednesday, October 30, 2013

Հեծանիվը

0 comments
Լևոն Խեչոյան
Ձմեռային արձակուրդների հետ սկսվեց շաբաթներով չդադարող բուքը, ու մայրաքաղաքից Ախալքալաք եկած ուսանողներս տրակտորով հասանք գյուղ: Գիշերները կարճելու և ինձ հետ խոսելու համար` Օվանեսը գալիս էր մեր տուն: Թիթեղյա տուփից ծխախոտներն էր հանում, հատիկ-հատիկ շարում վառարանի արմունկին` չորացնելու: Հետո ռադիոընդունիչի պտուտակն էր շուռումուռ տալիս, կանգնեցնում հեռուներից եկող մի

Ten moments that changed Diplomacy

0 comments
1. Language. Several thousand years BC: through grunts and gesticulations, a Neanderthal convinces a rival to stop clubbing him and join forces against a mutual threat. Diplomacy is born. 

Ստամբուլի կրթական կյանքում կարևոր դեր խաղացած 100 դպրոցների շարքում կան նաև հայկական դպրոցներ

0 comments
Ստամբուլի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից հրատարկվել է Ստամբուլի
560-ամյա կրթական պատմության մեջ մեծ դեր ունեցած 100 կարևոր դպրոցների մասին պատմող ժողովածու:

Գրքում ներկայացվում է դպրոցների հիմնադրման պատմությունը, կրթական համակարգը և ճարտարապետական առանձնահատկությունները:

Գրքում տեղ են գտել ինչպես գործունեությունը դադարած, այնպես էլ դեռևս գործող դպրոցների պատմությունները: Գրքում ներկայացվում են նաև ազգային փոքրամասնությունների` այդ թվում հայկական մի շարք դպրոցների պատմությունը, ինչպես օրինակ Բեզազյան վարժարանը, Բեզջիյան, Դադյան, Եսայան, Ֆերիքյոյ Մերամեթջյան, Պանգաթլը Մխիթարյան, Սահակյան Նունյան, Սբ. Խաչ Դպրեվանք դպրոցները:

Հայկական Բերբերյան դպրոցի մասին հոդվածը կրում է «Բերբերյանում հայ և թուրք երեխաները կողք կողքի» վերնագիրը: Նշվում է, որ դպրոցը ստեղծվել է 1876 թվականին Ռեթեոս Բերբերյանի կողմից: Սկզբում դպրոցը գործել է մի փոքրիկ տան մեջ, այնուհետև, երբ աշակերտների թիվը ավելացել է, դպրոցը տեղափոխվել է մեկ այլ շենք: Ներկայումս, ցավոք, դպրոցը այլևս չի գործում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Tuesday, October 29, 2013

Ինչ է կյանքը

0 comments
Ներկայացնում Եվա Մարկոսյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Կյանք...

0 comments
Ներկայացնում է Սոնա Գրիգորյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Friday, October 18, 2013

Ինչ է երջանկությունը

0 comments
Ներկայացնում է Անի Գասպարյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Thursday, October 17, 2013

Ինչպես վերափոխել մեր հասարակությունը

0 comments
Ներկայացնում է Սանասար Գևորգյանը,
Ավագ դպրոց-Վարժարանի 10-րդ դասարան:

Tuesday, October 15, 2013

Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին աշխատությունը՝ ԱՄՆ-ի տարվա լավագույն գիրք

0 comments
Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Երիտասարդ թուրքերի` մարդկության դեմ կատարած հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» աշխատությունը արժանացել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրոթյունների միության (Middle East Studies Association-MESA ) լավագույն գիրք մրցանակին:

Sunday, October 13, 2013

Պորտուգալական լեգենդներ և առակներ

0 comments
Լեգենդ դրախտի մասին

Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու օրից հայտնվեց ու հարցրեց. - Դե, ո՞նց է քեզ համար այստեղ: - Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ: - Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց. - Դե, իսկ հիմա ո՞նց է: - Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ: Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ Աստված հայտնվում է մարդուն և հարցնում. - Դե, հիմա լա՞վ է: - Իսկ հիմա վերևից անձրև է տեղում: Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի: Հետո դարձյալ հայտնվեց նրան: - Դե, իսկ հիմա ո՞նց է: - Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է: Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց նրան: Իսկ նա նորիցնոր բողոքում է. - Ինքս քաղցած նստած եմ, և կնոջս էլ տալու բան չունեմ: Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը պատասխանում է. - Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից կվերցնի: Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:


Կնոջ արարումը

Մի անգամ կինը վիճեց սատանայի հետ: Այդժմ Աստված ուղարկեց սուրբ Պետրոսին` վեճը հանդարտեցնելու: Իսկ սուրբը կտրեց նրանց երկուսի գլուխներն ու վերադարձավ: Աստված նրան հարցնում է. - Դու ի՞նչ արեցիր, Պետրոս: - Քանի որ նրանք չկամեցան հաշտվել, դե, ես էլ նրանց գլուխները կտրեցի: Աստված նրան ասում է. - Ես քեզ չեմ հրամայել դա անել, գնա և նրանց գլուխները տեղը դիր: Սուրբ Պետրոսը գնաց գլուխներն իրենց տեղերը դնելու և սատանային դրեց կնոջ գլուխը, իսկ կնոջը` սատանայի գլուխը: Ահա թե ինչու կանայք ադքան չարաբաստիկ գլուխներ ունեն:


Արևն ու լուսինը 

Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակն, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց: Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է լինում:


Քամին 


Ասում են, հնում քամին շրջում էր երկրի երեսին մարդու կերպարանքով: Մի անգամ նրան պատահեց մի կին: Նա գլխի վրա ցախով լիքը տոպրակ էր տանում: Փչեց չարաճճին ու ողջ ցախը շաղ տվեց ճանապարհի վրա: Կինը հարձակվեց նրա վրա, սկսեց նզովքներ լցնել նրա գլխին: Այդժամ քամին բողոքեց Աստծուն կնոջից: Իսկ նա ասաց. - Տեղն է քեզ, սրանից հետո կփչես այնպես, որ քեզ չտեսնեն: 


Ռուսերենից թարգմանեց՝ Վարդան Ֆերեշեթյանը

Saturday, October 12, 2013

Վոլֆգանգ Բորխերթ

0 comments
«Կյանքն ավելին է, քան անձրևի տակ թափառելն ու դռան բռնակը բռնելը։ Դա ավելին է, քան մարդկանց կողքով անցնելն ու հոտերը հիշելն է։ Կյանքը նաև վախն է։ Նաև ուրախությունն է։ Վախը՝ որ կընկնես գնացքի տակ։ Ուրախությունը, որ չընկար։

Friday, October 11, 2013

Ամենաազատ գրքաբնակը

0 comments
Կամ Ալբեր Կամյուի «Օտարը» կարդալուց հետո…

Իրական պատմություն/ A real story

0 comments
Թարգմանություն

Thursday, October 10, 2013

Ձմեռային քամի

0 comments
                  Ալիս Մունրո
Տատիկիս ննջարանի պատուհանից, երկաթգծից էլ այն կողմ, երևում էր Վավանաշ գետը, որը եղեգնուտի մեջ մխրճվելով ու մոլորվելով՝ իր ճամփան էր հարթում։

Հիմա ամեն ինչ սառած էր, ձյան վրա հետք անգամ չկար։ Բայց նույնիսկ փոթորկոտ օրերին, ճիշտ ընթրիքից առաջ ամպերը նահանջում էին, ու սկսվում էր բոսորագույն մայրամուտը։ «Իսկական Սիրիր է,– տհաճությամբ ասում էր տատիկս,–ասես ամայության եզրին ապրենք»։ Իրականում ոչ մի ամայություն էլ չկար, շուրջն ամենուր ագարակներ էին, բանջարանոցներ, բայց ձյունը նույնիսկ ցանկապատներն էր առել իր տակ։

Wednesday, October 9, 2013

Միխայիլ Բուլգակով. «Վարպետը և Մարգարիտան»

0 comments
Հատվածներ

Ռիչարդ Բախ. «Պատրանքներ»

0 comments
Ներկայացնում է Մերի Թելունցը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Մենակ մնալու վախը

0 comments
Ներկայացնում է Սյուզի Թադևոսյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Tuesday, October 1, 2013

Ուզում եմ անազատ լինել

0 comments
Ներկայացնում է Մերի Թելունցը, 

Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կարդալով Խուլիո Կորտասարի ստեղծագործությունները

ճանաչիր ինքդ քեզ

0 comments
Ներկայացնում է Դավիթ Շահինյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic