Saturday, June 1, 2013

Պահե՛ք իրար մարդիկ

Մարդուն երկար քննադատել չես կարող: Կյանքը չունի ստաբիլ դիրք, այն միշտ տատանվում է ահռելի նավի նման, իսկ այդ նավը դրված է երկաթից էլ ամուր, բարակ անտեսանելի թելի վրա: Հիասթափությունը, կեղծավորությունը և այս տեսակ բոլոր երևույթները մաշված ապակիներ են: Սրանք պետք է մոռացվեն: Պետք է մարդու հետ հարաբերվելու սպիտակ արվեստ ձևավորել:
Ինչքան էլ Նի՛ցշեն մարդուն անվանում էր կեղտոտ հոսանք, ՄԻԵՎՆՈՒՅՆ է, մարդը դրակա՛նի մեջ ծնված, նկարված, ներծծված էակ է:
Իմ սիրտը խեղդվող բանականություն է, կախված իմ միջավայրի հարազատ մարդկանցից, նույնիսկ նրանցից, ում հետ գրեթե չեմ շփվում: Միգուցե այս ամենը գրում եմ պահի ազդեցության տակ, բայց ես շատ եմ ուզում պահել տպավորություններս, ամրապնդել ու կայուն պահել իմ ընկերների և մոտ ու հարազատ մարդկանց հանդեպ ունեցած իմ հոգեբանական անվերջ ու անդադար կարոտը:
Արյունոտ սիրտս խախտված հոգեկան է վառարանում, որտեղ բանականությունս սուր դանակով կտրտում է այն, և դա այն ժամանակ երբ լավ ու վատ հիշողություններս սանձահարում են ուղեղս:
Մարդկանց հետ բաց ու ազատ չեմ կարողանում շփվել, բայց... ես սիրահարված եմ իմ ընկերներին, և նրանց էլ ում հետ շատ քիչ եմ շփվել:

Գառնիկ Արզումանյան, 11-րդ դասարան:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic