Friday, March 29, 2013

Մարդը, որ ուզեց ապաքինվել

1 comments
                                                                                                               Դինո Բուցատի
Բլրի վրա, մեծ բորոտանոցի շուրջը, քաղաքից մի երկու կիլոմետր հեռու, հառնում էր մի բարձր, հսկա պարիսպ, որի վրա անց ու դարձ էին անում ժամապահները: Այդ պահակախմբի մեջ կային սառն ու անհաղորդ մարդիկ, բայց կային նաև խղճովները: Մայրամուտին բորոտները հավաքվում էին պարսպի ներքևում ու հարցեր էին տալիս զինվորներին.
“Գասպարե”, ասում էին օրինակ, “ի՞նչ ես տեսնում այս իրիկուն: Ինչ-որ մեկը կա՞ ճանապարհի վրա: Կա՞ռք, -ասում ես: Իսկ ինչպիսի՞ն է այդ կառքը: Իսկ պալատը լուսավորվա՞ծ է: Ջահերը վառվու՞մ են աշտարակի վրա: Չլինի՞ իշխանը վերադարձել է”:
Ժամերով շարունակում էին ու երբեք չէին հոգնում, ու չնայած կանոնադրությունը արգելում էր դա, ժամապահները հոժարակամ պատասխանում էին`

Monday, March 18, 2013

Ակն ընդ ական

0 comments
                                                                                              Դինո Բուցատի
Մարոտորանիները, որ գնացել էին ֆիլմ դիտելու հարևան քաղաքում, չափազանց ուշ վերադարձան գյուղի իրենց մեծ ու հին տունը:
Հայրն էր` հողատեր Կլաուդիո Մարտորանին, նրա կինը` Էրմինիան, իրենց ուսանող որդին` Ջանդոմե՛նիկոն, իրենց դուստրը` Վիկտորիան իր ամուսնու` ապահովագրական գործակալ Ջորջո Միրոլոյի հետ, ու պառավ մորաքույր Մաթիլդան, որը մի քիչ ցնդած էր:
Վերադարձի ճանապարհին բանավիճում էին ֆիլմի մասին:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic